воскресенье, 22 декабря 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...66


  • Ինձ  միշտ  ուժ է տվել  քո  գոյությունը  ..... 
  • Կան  այնպիսի  մարդիկ  ովքեր միմիանց  լքում  են  միայն  այն  ժամանակ  երբ մահանում են , բայց  սա  մեր  մասին  չէ  ցավոք...
  • Ոչինչ  երբեք  մոտ  մի  թող  սրտիտ , որովհետև  այն  ինչ  մոտ  ես  թողնում , պետք  է  պահես  սրտումտ ... իսկ  այդպես  չի  կարելի ....
  • Երբեք  չեք  հասկանա թե  ինչ  է  իսկական  սերը , մինչ  այն  երբ  կուզենաք  ազատվել  դրանից ...
  • Հաճախ  ճիշտ քայլերը  մեզ  դարձնում  են  միայնակ ....

среда, 11 декабря 2013 г.

0 Լավագույն ընկերները ....


Դուռը ծեծում են.
–Ով է՞... ,–հարցնում է ծերունին...
–Երջանկությունը,– լսվում է պատասխան...
–Ես կյանքում երջանիկ եղել եմ , շնորհակալ եմ... Ժամանակ անց, նորից ծեծում են
–Ով է՞... ,–հարցնում է ծերունին...
–Հարստությունը,– պատասխանը...
–Ես հարստություն չեմ փափագում,շնորհակալ եմ...
Ժամանակ անց նորից ծեծում են
–Ով է՞... ,–հարցնում է ծերունին...
–Երիտասարդությունը,– լսվում է պատասխան... –Ես իմ երիտասարդությունը ապրել եմ, շնորհակալ եմ... Ժամանակ անց, նորից ծեծում են
–Ով է՞... ,– նորից հարցնում է ծերունին...
–Ընկերներդ են,բաց...–լսվում է պատասխան...
Ծերունին' լարելով վերջին ուժերը բացում է դուռը, ընկերները ներս են գալիս...
Բայց ընկերների հետ ներս են գալիս երիտասարդւթյունը,երջնկությունը և հարստությունը...
Սիրենք ու պահպանենք լավ ընկերներին, որոնք մեզ համար ոչ միայն ընկեր են, այլ նաև երջանկություն, հարստություն ու երիտասարդություն..

понедельник, 9 декабря 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...65



  • Տվեք մարդուն նպատակ, հանուն որի կարելի է ապրել և նա կհաղթահարի ցանկացած դժվարություն....
  • Գիշեր - այն ժամանակահատվածն է, երբ ամեն ոք մտածում է ինչ-որ մեկի մասին....
  • Պետք է գնահատես այն, ինչն ՈՒՆԵՍ, քանի դեռ ժամանակը չի ստիպել գնահատել այն, ինչն ՈՒՆԵՑԵԼ ԵՍ...
  • Գեղեցիկ ժպիտը հետաքրքություն է առաջացնում: Համեստ ժպիտը շոյում է: Բարի ժպիտը ուրախացնում է: Երջանիկ ժպիտը հմայում է: Անկեղծ ժպիտը ոգևորում է... Ժպիտը անտարբեր չի թողնում ոչ մեկին....
  • Երբեմն ուզում ես նորից մանկանալ, քանի որ գիտակցում ես` ծնկի վերքը բուժելն ավելի հեշտ է, քան սրտինը ....

воскресенье, 8 декабря 2013 г.

0 Կարդա՛ ամեն անգամ, երբ տրամադրություն չունես ....


Երկրի երեսին նվազագույնը 2 մարդ կա, որոնց համար կյանքդ կտաս։
Նվազագույնը 13 մարդ քեզ համակրում է։Միակ բանը, որի պատճառով որևէ մեկը քեզ չի սիրում, այն է, որ նա ուզում է քեզ նման լինել
Քո ժպիտը կարող է երջանկացնել նույնիսկ նրանց, ովքեր քեզ չեն սիրում։
Ամեն գիշեր ինչ-որ մեկը քնելուց առաջ քո մասին է մտածում։Ինչ-որ մեկի համար դու կարևոր նշանակություն ունես։Նույնիսկ երբ ամենամեծ սխալն ես գործում կյանքում, դա նույնպես մի լավ բանի է բերում։Երբ կարծում ես, թե կյանքը երես է թեքել քեզնից, նրան ա՛յլ կողմից նայիր։
Միշտ հիշի՛ր՝ եթե կյանքը ևս մեկ հնարավորություն է տալիս, քեզ մոտ ամեն ինչ կստացվի։Կյանքը չափազանց կարճ է առավոտը զղջալով սկսելու համար։
Այնպես որ սիրի՛ր այն մարդկանց, որոնք քեզ լավ են վերաբերվում, մոռացի՛ր նրանց, որոնք այդպիսին չեն, և հավատա՛, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, իր պատճառն ունի։
Եթե հնարավորություն ես ստանում, օգտագործի՛ր այն։ Եթե այդ հնարավորությունը փոխում է կյանքդ, թո՛ւյլ տուր։
Ոչ ոք չի ասել, որ ամեն բան հեշտ է լինելու։

0 Մտքերիս անկյունը ...64



  • Դու ժպտա , իսկ  ես քո  փոխարեն  կտխրեմ ...
  • Ավելի  լավ  է  ոչինչ  չասել , քան ասել  ոչինչ ...
  • Մարդիկ  սովորաբար  հակված  են  հավատալու  նրան , ինչին իրենք  են  ցանկանում ...
  • Միայնակ մարդն ունի միայն մեկ առավելություն՝ նրան ոչ ոք չի լքում....
  • Երազները անհրաժեշտ են նրա համար, որ գոնե կարճ ժամանակով լինենք նրանց կողքին, ովքեր մեզ հետ չեն .....