Показаны сообщения с ярлыком Աֆորիզմներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աֆորիզմներ. Показать все сообщения

воскресенье, 12 января 2014 г.

0 Բոբ Մառլի / աֆորիզմներ /



  • Ավելի լավ է մահանալ պայքարելով ազատության համար, քան քո կյանքի բոլոր օրերի ընթացքում գերի մնալ:
  • Իմաստությունը ավելի լավ է, քան արծաթը կամ ոսկին:
  • Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ:
  • Խուսափիր ատելությունից, չարությունից ու նախանձից :
  • Ո՞վ ես դու, որ դատես այն կյանքը, որով ես ապրում եմ:Ես իդեալական չեմ ու չեմ էլ լինի: Իմ սխալները մատնացույց անելուց առաջ համոզվիր, որ ձեռքերդ մաքուր են: 

суббота, 16 марта 2013 г.

0 Աֆորիզմներ ...


  •  Իսկական սերը հաճախ է մտածել տալիս մահվան մասին, այդ միտքը ծնունդ է առնում ինքնակամորեն, առանց սարսափի, և մահը դառնում է համեմատության ամենասովորական առարկան, այն գինը, որը կարելի է վճարել բազում բաների համար։   
  • Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է:
  •  Ո՛չ սերը, ո՛չ ատելությունը, ո՛չ էլ անգամ մարդկության կյանքի անցուդարձին մասնակցելու մոլեգին մղումը չեն կարող հոգու համար նույնքան նշանակալից լինել, որքան բարի լինելու ազատությունն ու անհրաժեշտությունը:
  • Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։
  • Սերը հիասքանչ մի ծաղիկ է, բայց պետք է արի լինել` ահավոր անդունդի եզրից այն պոկելու համար... 

пятница, 15 февраля 2013 г.

0 Ֆրանսուա դը Լառոշֆուկո . Մաքսիմներից ...



1.Ինքնասիրությունն ավելի ճարպիկ է, քան աշխարհի ամենաճարպիկ մարդը:

2.Կիրքը երբեմն խելոք մարդուն դարձնում է տխմար, իսկ երբեմն էլ ամենատխմարին դարձնում է խելոք:

3.Ավելի մեծ առաքինություններ են պետք դիմանալու ճակատագրի հաջողություններին, քան դժբախտություններին:

4.Եթե մենք զուրկ լինեինք թերություններից, այդքան հաճույք չէինք ստանա ուրիշների թերությունները նշելուց:

5.Եթե մենք բնավ գոռոզ չլինեինք, չէինք տրտնջա մյուսների գոռոզությունից:


6.Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

7.Ծերերի խենթությունն ավելի խենթ է, քան երիտասարդներինը:

8.Ամենից անտանելի են այն տխմարները, որոնք այնքան էլ տխմար չեն:

9.Սիրուց բուժվելու բազմաթիվ միջոցներ կան, բայց նրանցից ոչ մեկը վերջնական չէ:

10.Մենք սիրում ենք գուշակել մյուսներին, բայց բնավ չենք սիրում գուշակված լինել:

суббота, 15 декабря 2012 г.

0 Ուիլյամ Շեքսպիր


  • Իսկական սերը չի կարող խոսել, որովհետև իսկական զգացմունքն արտահայտվում է ավելի շատ գործով, քան խոսքերով: 
  • Ցանկությունը մտքի հայրն է :
  • Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում: 
  • Հաճախ ձգտելով ավելի լավին՝ մենք լավն ենք կորցնում։
  • Մենք գիտենք  , թե  ով  ենք մենք , բայց  չգիտենք  թե  ով  կարող  ենք  դառնալ :
  • Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել :

среда, 5 декабря 2012 г.

0 Աֆորիզմներ...մտորիր...



  • Եթե  ուզում  ես  ընկերներիդ  ծառայություն  մատուցել  , ապա  պետք  չէ  լռության  մատնել  նրանց  թերությունները ....

                                                                  Դեբիդուր 

  • Ապրիր  մարդկանց  հետ  այնպես  , որ  քո  բարեկամները  չարակամներ  չդառնան , իսկ  չարակամները  ՝  բարեկամներ ....  

                                                                     Պյութագորաս

  • Մարդկանց  մեծամասնությունը  իր  կյանքի  առաջին  կեսն  անցկացնում  է  այնպես  , որպեսզի  փչացնի  երկրորդը ....

                                                                     Լաբրյուեր 

  • Ոչ  թե  մեռնելուց  պետք է  վախենալ  , այլ  փուչ  ապրելուց .....

                                                                    Բերտոլդ  Բրեխտ 

понедельник, 12 ноября 2012 г.

0 Մարկոս Տուլիոս Ցիցերոն


  • Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում:
  • Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր:
  • Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը: 
  • Փիլիսոփայի ողջ կյանքը մահվանը պատրաստվելն է:
  • Տունը  որտեղ  գիրք  չկա  , նման  է  հոգուց  զրկված մարմնի :

суббота, 6 октября 2012 г.

0 Ջոն Իրվինգ



  • Նրանք միմյանց երբեք չէին կարող հոգնեցնել. որովհետև միմյանց չէին էլ լսում:

  • Կյանքը ներկայացում չէ, կյանքը` իմպրովիզ է:

  • «Երկինքը հորինել են հատուկ երեխաների համար»,-մտածեց Ռուտը,-«Միայն նրա համար, որ կարողանան ասել` քո հայրը այժմ երկնքում է»:

  • Ստել քեզ համար տհաճ մարդկանց` հրաշալի զգացողություն է:

  • Նա կարդում էր սիրավեպեր, որովհետև գտնում էր այնտեղ մարդկային բնույթի լավագույն դրսևորումը:

  • Իսկապես երջանիկ կինը կարող է խելագարության հասցնել յուրաքանչյուր տղամարդու և իհարկե ամեն երկրորդ կնոջը:

  • Եթե դու զոհ ես, ապա ողջ աշխարհը քեզ կօգտագործի իր նպատակների համար:

  • Իրական կյանքը ողբերգական է և՛ նրանց համար ովքեր մտածում են, և՛ նրանց համար ովքեր զգում են:Այն զավեշտալի է միայն հաջողակների համար .

0 Ումբերտո Էկո



  • Ոչինչ այնքան չի ոգևորում վախկոտներին, ինչպես այլ մարդու վախկոտությունը:
  • Մի ծիծաղիր քեզ նմանների վրա: Մի ծիծաղիր նաև նրաց վրա, ոմ չես կարող սիրել, այլ վախեցիր նրանցից:

  • Ատելությունը բնության կանոնավորված կիրքն է: Անկայուն է հենց սերը: Հենց սիրո համար Հիսուսին խաչեցին:

  • Երբեմն անհրաժեշտ է ասել մի քանի անիմաստ բառակապակցություն` պատմություն մտնելու համար:
  • Համաձայն Աստվածաշնչի Ադամը ապրել է 930 տարի, իսկ Նոյը միայն` 500, բայց Նոյը խմել է:
  • Եղեք համեստ և զգույշ այնքան ժամանակ, մինչև ձեր բերան բացելու ժամանակը գա: Բայց բացելով այն` խոսեք հպարտ և վստահ:
  • Չնայած, որ նա չէր հավատում սատանային, սատանան հավատում էր նրան:



суббота, 8 сентября 2012 г.

0 Սեմուել Ջոնսոն

  • Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը։
  • Ապրել  նշանակում  է  անընդհատ  առաջ  շարժվել :
  • Խոշոր ձեռնարկումների առաջին անհրաժեշտ պայմանը վստահությունն է սեփական անձի նկատմամբ:
  • Դժբախտության մեջ մարդուն միշտ թվում է, թե դուք նրան քիչ եք կարեկցում:
  • Ամուսնությունը բազում դառնություններ է բերում, սակայն ամուրիությունը ոչ մի ուրախություն չի տալիս:
  • Կարևոր չէ թե մարդը ինչպես է մեռնում կարևոր է թե նա ինչպես է ապրում:

суббота, 11 августа 2012 г.

0 Ֆրանսուա դը Լառոշֆուկո



  • Որքան  որ  հազվադեպ  է  իսկական  սերը , իսկական  ընկերությունն  ավելի  հազվադեպ  է :
  • Առավել  ամոթալի  է  ընկերներին  չվստահելը , քան  նրանցից  խաբված  լինելը :
  • Իսկական  ընկերը  բարիքներից  մեծագույնն  է :
  • Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
  • Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է:
  • Խաբված լինելու ամենաճիշտ միջոցը իրեն ուրիշներից ավելի խորամանկ համարելն է:
  • Մենք սրտանց գովում ենք միայն նրանց, ովքեր հիանում են մեզանով :
  • Ծերանալիս խելքի թերությունները ավելի նկատելի են դառնում, ինչպես և արտաքին պակասութունները :
  • Ամենահամարձակ և ամենախելացի մարդիկ նրանք են, ովքեր ամեն մի հարմար պատրվակով խուսափում են մահվան մասին մտածելուց :
  • Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:
  • Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:
  • Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել:



суббота, 30 июня 2012 г.

0 Աֆորիզմներ ... հույս ...





  • Որտեղ հույսն է , այդտեղ և վախն է` վախը միշտ լի է հույսով , իսկ հույսը միշտ լի է վախով :


  • Հույսերը դրանք արթունների երազներն են :


  •  Նա , որ չունի ոչինչ հուսալու , նա չունի հուսաթափվելու ոչ մի պատճառ;


  • Հույսը հոգու ձգտումն է համզել ինքն իրեն , որ ցանկությունները կկատարվի:


  • Շատ հույսեր , որոնք արդարանում են , հաճախ վերածվում են թունավոր նետերի մեզ համար :
  • Վախը և հույսը կարող են մարդուն համոզել ինչ ասես :
  • Մարդը քանի դեռ ողջ է , երբեք չպետք է կորցնի հույսը :


  • Երկարաձիգ հույսը ավելի լավ է , քան հապճեպ անակնկալը:
  • Պետք է հուսալ ամեն ինչին , քանի որ անհույս ոչինչ չկա:
  • Երբ մահանում է հույսը , առաջանում է անհուն դատարկություն



суббота, 23 июня 2012 г.

0 Սենեկա Կրտսեր


  • Լավագույն  մտքերը  ընդհանուրի  սեփականությունն  են:
  • Բարոյականության  գլխավոր  պայմանը  բարոյական  դառնալու  ցանկությունն  է :
  • Մեր  բարոյական   պարտականությունների  շրջանակն  ավելի  լայն  է  օրենքի  հրահանգավորումներից :
  • Շատերը  ստում  են  նրա  համար  , որ  կաբեն  , ուրիշներն  էլ  որովհետև  խաբված  եմ :
  • Ստախոսը  ստում  է  նաև  այն  ժամանակ  , երբ  դրա  համար  առիթ  չունի  , միմիայն  սովորության  ուժով :
  • Երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին: 
  • Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ թե նրա համար, որ դժվար է: Այն հատկապես դժվար է նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել:
  • Մարդն իր ընդունակությունները կարող է իմանալ՝ միայն փորձելով դրանք կիրառել գործի մեջ:  
  • Մենք հաճախ ավելի լավ ենք գլուխ հանում ուրիշի, քան մեր սեփական գործերից:

  • Որոշ գործերի մեծությունն այնքան նրանց չափերը չեն, որքան նրանց պատեհաժամությունը:
  • Մեր կողմից ձեռնարկվող գործերը հարկավոր է համապատասխանեցնել մեր ուժերին:

воскресенье, 10 июня 2012 г.

0 Ֆրիդրիխ Շիլլեր

  • Կյանքի մայիսը լոկ մեկ անգամ է ծաղկում:
  • Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի:
  • Պատիվը կյանքից թանկ է:
  • Դեռ ոչ ոք չի ծնվել, որ զերծ լինի տառապանքից:
  • Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասությունը:
  • Որքան ուժեղ է մոլորությունը, այնքան հաղթանակում է ճշմարտությունը:
  • Բառերը  սին  սրտեր  չեն   թեթևացնի :
  • Հիմարության  դեմ  անզոր  են  նույնիսկ  աստվածները :
  • Խելոք  մարդիք  շրջահայաց  են :
  • Խելոքների  համար  նմանվելը  ստորացուցիչ է ;
  • Բանաստեղծի  համար  միայն  ոգեշնչումը  բավական  չէ .  պահանջվում  է  զարգացած  մտքի  ոգեշնչում :
  • Որքա՜ն շատ են ճշմարտության թշնամիները:                                                            Սարսռում է հոգիս,                                                                                                               Լույսն, ավա՜ղ, սկսել են խեղդել կույր չղջիկները:

суббота, 9 июня 2012 г.

0 Կարլ Մարքս

  • Մարդկանց  միավորելը  իրար  հետ  , հիմնված  նրանց  իրական  տարբերությունների  վրա  , վերացարկման  երկնքից  իրական  հողի  վրա  դրված  մարդկային  ցեղի  հասկացությունը  ,  ոչ  այլ  ինչ  է  , եթե  ոչ  հասարակություն  հասկացողություն :
  • Փիլիսոփաները  միայն  տարբեր  ձևերով  են  բացատրել  աշխարհը , բայց  խնդիրն  այն  փոխելն  է :
  • Մինչև  այժմ  գոյություն  ունեցող  հասարակությունների  պատմությունը  եղել  դասակարգերի  պայքարի պատմություն : 
  • Ուրիշ  ժողովրդին  ստրկացնող  ժողովուրդը  կռում  է  իր   սեփական  շղթաները :
  • Ազգին  , ինչպես և  կնոջը  ,  չի  ներվում  անփութության  րոպեն ,  երբ առաջին  պատահած  բախտախնդիրը  կարող  է  նրա  նկատմամբ  բռնություն  գործադրել :

суббота, 2 июня 2012 г.

0 Ստեֆան Ցվայգ

  • Յուրաքանչյուր  ճշմարիտ  ստեղծագործություն վերաճում  է  մերժված ստեղծագործությունների մթին  բուսահողից :
  • Մշտական  հարստությունը  փափկակյաց է դարձնում , մշտական  հավանությունը  բթացնում է . միայն  դադարն է պարապ  ռիթմին  հաղորդում  նոր  լարվածություն ու  ստեղծագործական  ճկունություն :
  • Ինչպես  քաղաքականության  մեջ մի  դիպուկ  խոսք , մի  սրամտություն ամբողջ  դեմոսթենեսյան  ճառից ավելի  վճռական  է ներգործում  , այնպես  էլ  գրականության մեջ  մանրաքանդակները  հաճախ  հաստափոր  վեպերից  երկար  են ապրում :

суббота, 26 мая 2012 г.

0 Աֆորիզմներ ..Սեր.. Մաս 7


  • Կյանքն առանց սիրո մեռյալ է, մարդիկ առանց սիո՝ կենդանի դիակներ:Տոլստոյ
  • Սերը լեցուն է խորին քնքշությամբ, կախված և խնդում, և տառապանքում, հեռվից հպարտ է ամու՜ր անջատմամբ…Ջ. Բայրոն
  • Սերն ամենամեծ զգացմունքն է, որն ընդհանրապես արարում է հրաշքներ, որն արարում է նոր մարդիկ, ստեղծում է մարդկային մեծագույն արժեքներ:Ա. Մակարենկո
  • Սերն ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի և նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են:Մ. Լոմոնոսով
  • Անմիտ է նա, ով սպասում է խելահեղության ավարտին: Իսկական սերը չունի որևէ սահման:Պրոպերցիոս
  •  Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։Բյուսի Ռաբյուտեն
  • Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։Գյոթե
  • Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։Դիդրո
  • Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար։Ժերալդի
  • Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։Լաբրյուեր
  • Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։Մորուա
  • Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։Սերվանտե

понедельник, 23 апреля 2012 г.

0 Ֆրանսուա Լարոշֆուկոի աֆորիզմները ...

  • Բոլորը  բողոքում  են  իրենց  հիշողությունից , բայց  ոչ  ոք  չի  բողոքում  իր  ուղեղից :
  • Ոչ  արևին , ոչ  էլ  մահվանը  չի  կարելի  անթարթ  նայել :
  • Մարդ , որը  ընդունակ  չէ  մեծ  հանցագործության , դժվարությամբ  է  հավատում  , որ  ինչ-որ  մեկը  ընդունակ  է :
  • Ոչ  մի  տեղ  չի  գտնի հանգիստ  նա , ով  չի  գտել  այն  ինքն  իր  մեջ :
  • Գոռոզություն ` դա  նույն  հպարտությունն  է , որը  բոլորին  հայտարարում է իր ներկայության  մասին :
  • Իրական  սերը  նման  է ուրվականի ` բոլորը դրա մասին խոսում են , բայց  շատ  քչերն են  տեսել :
  • Ինչպես  մենք  կարող  ենք  պահանջե լ ինչ-որ  մեկից  պահպանել  մեր  գաղտնիքը, եթե  նույնիսկ  մենք  չենք  կարողանում :
  • Սերը  սիրողի հոգու  համար  նշանակում  է նույնը , ինչ  հոգին  այն  մարմնի  համար ,  որին կենդանացնում  է :
  • Մարդիկ  չէին  կարողանա  ապրել  հասարակության  մեջ  ,  եթե  քթից  բռնած  մեկը  մյուսին ման  չտային :



воскресенье, 22 апреля 2012 г.

0 Պյութագորասի աֆորիզմները ...



  • Կատարիր հանճարեղ գործ `  չխոստանալով    հանճարեղություն:
  • Կատակը ` աղի նման , պետք  է  չափի  մեջ  օգտագործել:  
  • Ինչ էլ որ քո մասին մտածեն…Արա այն , ինչ  մտածում  ես ,  որ   արդարացի   է : Եղիր միանման անտարբեր `  քննադատության   ու գովեստի   հանդեպ:
  • Արթնանալով  առավոտյան `  հարցրու  ինքդ  քեզ ` ինչ պետք է  անեմ  : Իսկ երեկոյան`քնելուց առաջ`  ինչ  արեցի: 
  • Մի  դատիր   անձիդ   բարձրության  մասին  , քո  ստվերով  `  մայրամուտի  ժամանակ :
  • Մի  քննարկիր  ոչինչ  երեխաների ,  կանանց  և  ժողովրդի  հետ:
  • Լռիր  կամ  ասա  լռությունից  ավելի  լավ  ինչ-որ բան:
  • Ինչքան  էլ  կարճ լինեն  բառերը ,  միևնույն  է  նրանք  պահանջում  են  ամենալուրջ մտածողություն:
  • Գտիր  քեզ ընկեր : Դու  չես  կաող  լինել  երջանիկ  միայնակ : Երջանկությունը  երկուսի  պարգևն  է:
  • Երկու  մարդկանց  մեջ , ովքեր  ունեն  նույն  ուժը ,  ուժեղ  է  նա ,  ով  ճիշտ  է:
  • Եթե  կարող  ես  լինել  արծիվ ,  մի   ձգտիր   դառնալ   առաջինը  `  ագռավների  մեջ:
  • Ընկերությունը  հենց   հավասարությունն է:


понедельник, 19 марта 2012 г.

0 Օնորե դը Բալզակ ...



  • Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
  • Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
  • Մեր խիղճը անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել:
  • Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում:
  • Իսկական սերը, ինչպես հայտնի է, անողոք է:
  • Մարդ չի կարող սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը:
  • Իսկ մարդկանց համար անցյալը զարմանալիորեն նմանվում է ապագային: Պատմել նրանց, թե ինչ է եղել անցյալում, չի նշանակում ասել, թե ինչ է լինում ապագայում:
  • Մարդիկ նույնիսկ ավելի հարգանք են տածում մոլորությունների հանդեպ, քան հանճարի, որովհետև նրանք մերժում են հավատալ վերջինիս:
  • Ներդաշնակությունը ամուսնության մտերմության իդեան է:
  • Կանայք, լինելով պահանջկոտ, ցանկանում են ունենալ ոչ միայն տղամարդկանց սիրտը, այլև բովանդակ մտածմունքը:
  • Միթե դու ինձ չես տալիս շատ ավելի մեծ հարստություն, սիրելով ինձ այնպես, ինչպես դու ես սիրում: