суббота, 30 июня 2012 г.

0 Գարեգին Նժդեհ

Սիրե՞լ - սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը - անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ: Իսկ Հայրենիքը - դա, իբրև գերագույն արժեք - պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նա՜և: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև` մեր արյունը, երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականություն:

0 Աֆորիզմներ ... հույս ...





  • Որտեղ հույսն է , այդտեղ և վախն է` վախը միշտ լի է հույսով , իսկ հույսը միշտ լի է վախով :


  • Հույսերը դրանք արթունների երազներն են :


  •  Նա , որ չունի ոչինչ հուսալու , նա չունի հուսաթափվելու ոչ մի պատճառ;


  • Հույսը հոգու ձգտումն է համզել ինքն իրեն , որ ցանկությունները կկատարվի:


  • Շատ հույսեր , որոնք արդարանում են , հաճախ վերածվում են թունավոր նետերի մեզ համար :
  • Վախը և հույսը կարող են մարդուն համոզել ինչ ասես :
  • Մարդը քանի դեռ ողջ է , երբեք չպետք է կորցնի հույսը :


  • Երկարաձիգ հույսը ավելի լավ է , քան հապճեպ անակնկալը:
  • Պետք է հուսալ ամեն ինչին , քանի որ անհույս ոչինչ չկա:
  • Երբ մահանում է հույսը , առաջանում է անհուն դատարկություն



четверг, 28 июня 2012 г.

1 Բանակ....



  • Զինվորը  պոստում  հիշեց  այն  աղջկան  , որին  խոստացավ  սեր  հավերժական ... Սառած  մատներով  նամակ  էր  գրում , սառած  մատները  էլ  չէին  աշխատոմ ... Առավոտյան  գտան  մի  դիակ , որի  կողքին  կար  մի  նամակ ... <<  Սառեց  մատներս , փակվեց  աչքերս , բայց  նրան  ասեք  սերս  չմարեց >> ....
  • Զինվորը  պոստին  , ավտոմատն  ուսին  , տախծոտ  աչքերով  նայում  էր  լուսնին ... Սրտում  կարոտ  էր , արցունքն  աչքերին  հիշել  էր  նա  իր  քաղցր  մայրիկին ... Թե  ինչպես  գրկեց  ու  ջերմ  համբուրեց , իր  զինվոր  որդուն  բանակ  ուղարկեց ..
  • Մի  մտածի  անուշ  մամա , կյանքը  այսպես  չի  մնա , մի  օր  նորից  աշուն  կգա  , զինվոր  բալետ  մոտդ  կգա ...
  • Զինվորին  սիրելը  հպարտությունա , սպասելը  քաջություն , մոռանալը  ստորություն ...
  • Ես  քաղաքում  - դու  բանակում , ես  ուսանող -  դու  ծառայող , ես  անկողնում  հանգիստ  ննջում - դու  օրապահ  արթուն  հսկում , հետ  կգաս  երկու  տարուց  , ու  սիրտս  կվառվի  քո  ջերմ  սիրուց , քո  պատկերը  իմ  աչքերում  ,  չի  մոռացվի  երկու  տարում ...


0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 22





  • Ժամանակ  գնա ... ժամանակ  կանգ  առ ... կյանքս  արի  ՝ սիրտս  քեզ  տամ ՝ տար .. որովհետև  գիտեմ  ամեն  նվերը  քեզ ինձանից ՝ քո համար  թանկ  ա , ու  քո համար գին  ունի ... ♥
  • Բարև << սիրունս >>  արդեն  երկար  վախտա  քեզ  գրում  եմ , առանց  քեզ  ՝ մենակ , իսկականից  տանջվում եմ ... դու  գիտես  որ  մենակ  ես  եմ  երազում  քո  պաչիկը  , ու  ուզում  եմ  որ  ինձ  սիրի  մենակ քո  նման  աղջիկը ....
  • Դու  ինձ  ստեցիր , ես հիմա  խաբված  եմ  ...  դու  ինձ  խոցեցիր  ՝ սիրտս  միշտ  լցված , աչքերս  թաց  են ...
  • Ուշացել  եմ  ես արդեն , իմ սխալը  ոնց  հարթեմ , թե  կուզես  երդվեմ  , որ  սիրում  եմ  միայն  քեզ ...♥
  • Ծովի  ալիքների  մեջ  խեղդվեց  սերս , մութ  ամպերն  են  ծածկել  քո  սև  աչքերը ...♥

0 Ուինսթոն Չերչիլ


Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը... 

понедельник, 25 июня 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...16




  • Սիրելի  մարդիկ  միշտ  մեզ  իդեալական  են  թվում ....♥™
  • Հաճախ  ուղղակի  պետք  է  լռել  որ  քեզ  հասկանան , հաճախ  պետք  է  հեռանալ  որ  քո  կարիքը շատ  զգան ...♥™
  • Ընկերները  նրանք  են  ում  հետ  կարող  ես  լինել  անկեղծ , վստահել  ամեն  ինչ , նեղացնել , տխրեցնել , բայց  համողզված  լինել  որ  նրանք  կմնան  քեզ  հարազատ  այնքան  որքան  միշտ եղել  են ...♥™
  • Կյանքում  ամեն  վարկյանքը -  շանս  է  ամեն  ինչ  փոխելու ...♥™
  • Բոլորի  կյանքում  էլ  այսպես  եղել  , լուռ  նստել  ես , ժպտացել  ես , իսկ  սիրտդ ներսումտ  կտրատվել  է ...♥™

суббота, 23 июня 2012 г.

0 Սենեկա Կրտսեր


  • Լավագույն  մտքերը  ընդհանուրի  սեփականությունն  են:
  • Բարոյականության  գլխավոր  պայմանը  բարոյական  դառնալու  ցանկությունն  է :
  • Մեր  բարոյական   պարտականությունների  շրջանակն  ավելի  լայն  է  օրենքի  հրահանգավորումներից :
  • Շատերը  ստում  են  նրա  համար  , որ  կաբեն  , ուրիշներն  էլ  որովհետև  խաբված  եմ :
  • Ստախոսը  ստում  է  նաև  այն  ժամանակ  , երբ  դրա  համար  առիթ  չունի  , միմիայն  սովորության  ուժով :
  • Երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին: 
  • Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ թե նրա համար, որ դժվար է: Այն հատկապես դժվար է նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել:
  • Մարդն իր ընդունակությունները կարող է իմանալ՝ միայն փորձելով դրանք կիրառել գործի մեջ:  
  • Մենք հաճախ ավելի լավ ենք գլուխ հանում ուրիշի, քան մեր սեփական գործերից:

  • Որոշ գործերի մեծությունն այնքան նրանց չափերը չեն, որքան նրանց պատեհաժամությունը:
  • Մեր կողմից ձեռնարկվող գործերը հարկավոր է համապատասխանեցնել մեր ուժերին:

пятница, 22 июня 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 21




  1. Ինքը  ժպտումա  , բայց  ներսում  լացումա , ինքը  մերժումա  , բայց լավ  հասկանումա  սրտին  նեղացնումա , ինքը  թողնում  ու  գնումա , բայց  ուզումա  ասի  որ  անչափ  սիրումա ....♥
  2. Երբեմն թվում է, թե իսկապես սիրում ես: Մնում է գտնել ավելորդ բառը. կամ թվում է, կամ էլ իսկապես..♥
  3. Պատահական  մենք  հանդիպեցինք  , միանգամից  քեզ  հավանեցի , դե  ինձ  ասա  թե  ինչպես  , սիրտս  փակեմ  , քեզ  ընդմիշտ ինձ  մոտ  պահեմ , ու  չլինի  թե  դու  էլ  ինձ  պես  սիրահարված  ես  բայց  չգիտես ...♥
  4. Անկեղծ  կասեմ  , ես հոգնելեմ  քեզ  գովելուց , ես  տանջվել  եմ  , մաշվել  եմ  քեզ  սիրելուց , քեզ  պաշտելուց , անկեղծ  կասեմ  ես հոգնել  եմ  հեռանում  եմ ՝  կմոռանամ , չեմ  սիրի  , չեմ  հիշի  քեզ .... խոստանում  եմ ...♥
  5. Մի  թե  կարծում  ես  հեշտ  է  առանց  քեզ , խնդրում  եմ  երբեք  այդպես  չկարծես ... նույնիսկ  մեռնելը  հեշտ  չէ  առանց  քեզ , ուր  մնաց  շնչել  , ապրել  առանց  քեզ ....♥

0 Մնաս բարով ....



Կաթիլ  առ կաթիլ  արցունքներս  ընկնում  են  ցած , ցավից  խլացած .... Ես  եմ  քեզ  ասել  ինձ  ցավ  պատճառող  , քեզնից  բաժանող  այս  երկու   բառը  << մնաս  բարով >> ....  Չէի  ուզում  բայց  ստացվեց   , ես ցավ  բերեցի  ու  սիրտտ  լցրեցի  խեղդող կարոտով  .... Հիմա  կողքիս  չես  բայց  ես ապրում  եմ  քո  սրտի  զարկով ... Քո  խոսքերը  այդքան  ջերմացնող  , հեռվից  շողացող , երբեք  իմ  առջև  այդպես  չէին  շողում .... Ես  չէի  մեղավոր  ես  էի  խենթը   , ու  քեզ  սիրում  էի  խենթորեն  ՝  ուժգին ....Իսկ  դու  սիրում  էիր  ՝ ոչ  այնպես  արդար , սիրում  էիր  լուռ , թաքուն  էիր  պահում ... Ու  ես  չէի  կարող մնալ   քո  կողքին , անորոշ  ներկա , անհայտ  ապագա ... դու  անկեղծ  չէիր .... Սեր << մնաս  բարով >> ....

понедельник, 18 июня 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...15




  • Շնորհակալ եմ  այն  մարդկանց  ովքեր  մտնելով  իմ  կյանք  այն  դարցրեցին  ավելի  լավը  , և շնորհակալ  եմ  հատկապես  այն մարդկանց  ովքեր  հեռանալով  իմ  կյանքից  այն  դարձրեցին  ավելի  ուրախ ...♥™
  • Հաճելի  է  երբ  կա  այնպիսի  մեկը  , ում  նամակները  կարդալուց  դու  սկսում  ես  անդադար  ժպտալ ...♥™
  • Եթե  դու  մտածում  ես  որ  նա  այնպիսին չէ  ինչպիսին  մյուսները , ուրեմն հաստատ  դու  սիրահարվել  ես ՝ նրան ...♥™
  • Դու  երբեք  չես  հասկանա , թե  ինչի  մասին  եմ ես այդքան  երազում ...♥™
  • Հաճախ   հանդիպում  են  այնպիսի մարդիք  ում  հետ  խոսելիս  դու  լցվում  ես  սիրով  ու  ջերմությամբ ...♥™

воскресенье, 17 июня 2012 г.

0 Տխուր մտքերս ՝ քեզանով լի ...



Հոգուս  մեջ  հիմա  փոթորիկ  է ... ես ինքս  ինձ   չեմ  ճանաչում ... կարծես թե  խլել  են  ինձնից  իմ  թաքուն  պահած  երջանկությունը ... իչքան  շուտ  ես  կարողանում  դու  մոռանալ ... իսկ  ես  դեռ հիշում եմ  քեզ  ... հիշում  եմ  քո  ձայնը ,  որ  ամեն  երեկոյան  լսում  էի  ու  ժպտում ... կարոտում  եմ  քո  ձեռքերի  ջերմությունը ... քո  աչքերն  եմ  ես  փնտրում ... որքան  շատ  եմ  զգում  հիմա  քո  կարիքը ... բայց  դու  գտել  ես  քո  կեսին , որին  թվում  է  թե  սիրում  ես ... իսկ  ես  համոզված  եմ  որ  խենթի  պես  շարունակում  ես  ինձ  սիրել  ,  օրեցօր  ավելի  ուժգնորեն ... գիտես  հիմա  ես  ուզում  եմ  որ  իրոք  տարվես  քո  այդ  սուտ  երջանկությամբ ,  որ  աչքերդ  փակելով  ինքտ  ես  հավատում  դրան ... եղիր  երջանիկ  ... իմ  չիրականացված  երազանք ...

0 Անատոլ Ֆրանս




  • Միայն  սիրտն  է  ընդունակ  իր  երազներն  արգասավորելու :  
  • Երազը  ավելի  հզոր  է  իրականությունից : Եվ կարող  է  արդյոք լինել  այլ  կերպ  , երբ  նա  ինքը  բարձագույն իրականությունն  է : Նա  գոյի  հոգին  է : 
  • Երազներն  աշխարհին  հաղորդում  են  հետաքրքրություն  ու  իմաստ :
  • Ցանկությունը  կարող  է  դարձնել  գեղեցիկ  այն  ամենը , ինչին  այն  ուղղված  է :
  • Երևակայությունը  զգայուն  մարդուն  դարձնում  է  արվեստագետ  , իսկ  խիզախին՝  հերոս :
  • Չկան  երևակայական  դժբախտություններ  :  Բոլոր  դժբախտություններն  իրական  են  , եթե տառապում  ես նրանցով  .  երևակայական  վիշտը  ճշմարիտ  վիշտ  է : 
  • Ամենաճիշտ  նախադրյալներից , մարդիկ  հաճախ  հանում  են  ամենասխալ  եզրակացությունները :

суббота, 16 июня 2012 г.

0 Տար ինձ քեզ մոտ ....



Տար  ինձ այս  մշուշից  ու  պարուրիր  քո  ջերմությամբ , տար  ինձ  հեռու  այս  ցուրտ  ու  մութ   անդունդներից , որ  կարծես  ինձ  հեշտորեն  հեռացնում  են  քեզնից .. Իսկ  ես  չեմ  էլ  կարող  հեռու  ապրել  քեզնից   գեթ  մի օր ... Կարդա աչքերումս  գրել  եմ  բառեր , որ  երբեք  չեմ  կարող  դրանք  արտասանել , բայց  կուզեի  անչափ ... Ես  խենթորեն  տարվել  եմ  քեզնով ... Փրկիր  եթե  կարող  ես ... տար  ինձ  քեզ հետ ...  Արի ու  տար ... այս  անթիվ  կիլոմետրերը  որ  հիմա  բաժանում  են  ինձ  քեզանից  ոչինչ  են  մեր  դիմաց  կանգնած ... Կարոտել  եմ  ...ու  շատ ... Տար  ինձ  քեզ մոտ սիրելիս.... 

пятница, 15 июня 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...14



  • Պետք  է  լինել  չափազանց  ուժեղ  , որպիսի  մոռանաս  նրան  ում  սիրտտ  էր  ընտրել ...♥™
  • Մենք  հաճախ  փոշմանում  ենք  որ  ժամանակին  լռեցինք , իմանալով  ինչ  ասել ...♥™
  • Ամենամեծ ցավն  այն  է , որը  մենք  թաքցնում  ենք  ժպտալով ...♥™
  • Դու  գիտե՞ս  թե  ով  է  աշխարհի  ամենասիրուն , ամենաբարի , ամենաքնքուշ  մարդը ... Կարդա  առաջին  բառը  ու  կիմանաս ...♥™
  • Բոլորին  ցանկանում  եմ  տեսնել  այնպիսի  աչքեր , որոնց  մեջ նայելով  դուք  կհասկանաք  որ  իրոք  երջանկություն  կա ...♥™

четверг, 14 июня 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 20


  1. Ամենատարածված  զգացմունքը  կյանքում ՝ սերնա .. Սիրել  պարտադիր  չի  մենակ տղային , աղջկան ... սիրել  կարելի  ա  կյանքում  սաղին  ու  ամեն  բան ...
  2. Ժամանակ  անցել ... զգացմունքներս  դեռ  ինձ  չեն  լքել , գիտեմ  որ  իմ  մասին  չես  էլ  մտածում  , ետ  ես  եմ  հեռվից  որ  քեզ եմ սիրում  ու  քեզնով  ապրում ... Ինչ  արած  բախտնա  ինձ  սենց  տվել , սրտումս  չորացած  չծաղկած  մի  սեր , ինձ  անվերջ  տանջող  քո  մասին  հուշեր ...
  3. Ափսոս  չգիտես  թե  ինչ  է  սերը ... Դաժան  է  սերը , բայց  իմաստալի ... ուստի  մաղթում  եմ  քեզ  սեր  իսկական , ոչ  անպատասխան  իմ  սիրո  նման ....
  4. Դու  ինձ  սիրեցիր  , հետո  ատեցիր ... Շնորհակալ  եմ  որ  իմ  կողքով  անտարբեր  չանցար ...
  5. Տեսնես  թե  ինչու  անկեղծ  սեր  չկա , կամ  էլ  այդ  սիրուն  ես  չարժանացա ....

среда, 13 июня 2012 г.

0 Հայտնիների մտքերը ...5

Թշնամուն  կարելի  է  ներել : Աստված  կների : Մեր  խնդիրն  է  որ  նրանք  հանդիպեն ...                                                                                                                                     Ալ Պաչինո 
Երբեք  վատից մի կառչիր , այլապես դրանից   կկորցնես  շատ ավելի  լավ բաներ ...                                                                                                                             Էմմա Վաթսոն
Ես  չեմ  սիրում  երբ  ինձ  ստում  են , բայց  ճշտից  նույնպես  հոգնել  եմ ...                                                                                                                             Վիկտոր Ցոյ
Չի  դավաճանի  նա  , ով  գիտի  թե  դա  իչքան  ցավալի  է ....                                                                                                                     Մայքլ Ջեքսոն 

понедельник, 11 июня 2012 г.

0 Մարդկային հոգում ապրող երկու << գայլերի >> պատմությունը ...





Շատ  վաղուց  ծեր  հնդկացին  բացեց իր  թոռանը  կյանքի  ճշմարտությունը ...
Յուրաքանչյուր  մարդու  ներսում  կա կռիվ , որը  նման  է  երկու  գայլերի  կռվին : Մի  գայլն  իրենից  ներկայացնում  է -  չարություն  , նենգություն , դաժանություն , ափսոսանք , էգոիզմ , հուզմունք , սուտ .... մյուս  գայլն իրենից  ներկայացնում   է - բարություն , սեր , խաղաղություն , հույզ , իսկություն , հավատարմություն... 
Փոքրիկ  հնդկացին մինչև  հոգու  խորքը  տպավորված  պապու  խոսքերից , մի  պահ  մտածեց , իսկ  հետո  հարցրեց , - իսկ  ո՞ր  գայլն  է  վերջում  հաղթում ... 
Ծեր  հնդկացին  հազիվ  նշմարելի  ժպիտով  պատասխանեց ... 
   - Միշտ  հաղթում  է  այն  գայլը , որին  կերակրում  ես :

воскресенье, 10 июня 2012 г.

0 Մի կասկածեք ձեր ուժերին ...



Մենք  ինքներս  չգիտենք  թե  ինչի  ենք  ընդունակ , դրա  համար  էլ  միշտ  թերահավատորեն  ենք  մոտենում  ինքներս  մեզ :  Սակայն  ուղակի  պետք  է  վստահենք  մեր  ուժերին , որովհետև  գործի  կեսը  վստահությունն  է : Մարդիկ ասում  են  թե  ոչ  ամեն  ինչն  է  մեր  ուզածով  լինում ,  իսկ  ես  մտածում  եմ  որ  ամեն ինչ  էլ  կարող  է  մեր  ուզածով  լինել  միայն  թե  -  երկար  է  պետք  պայքարել . Շատերը  ունենալով  բազմաթիվ  թերություններ  չեն  էլ  փորձում  դրանք  ուղղել  ,  պատճառաբանելով  թե  աշխարհը  հեռու  է  կատարելությունից . Իսկ  ես  չեմ  էլ  ասում  որ  պետք  է  ամեն  ինչ  կատարյալ  լինի -  բացարձակապես  ոչ  ոք չի  կարող  կատարյալ  լինել -  հնարավոր  է ,  որ  մենք  կարծենք  թե կան  կատարյալները  -  բայց  ոչ ...  յուրաքանչյուրն   էլ  ունի  թերություններ  , որոնք  հիանալիորեն  թաքցնում  է .... 
Այնպես  որ  մի  կասկածեք  ձեր  ուժերին  ,  առաջ  շարժվեք ... թեկուզ  պարտվեք  մի  հանձնվեք ... որովհետև ամենամեծ  ուժը  վստահությունն  է  ինքներտ  ձեր  հանդեպ ... Իսկ  ինչ վերաբերվում  է  թերություններին  ,  փորձեք  շտկել  դրանք  , իսկ  եթե  չի  ստացվում թաքցրեք - ինչպես  անում  են  շատերը ..

0 Ֆրիդրիխ Շիլլեր

  • Կյանքի մայիսը լոկ մեկ անգամ է ծաղկում:
  • Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի:
  • Պատիվը կյանքից թանկ է:
  • Դեռ ոչ ոք չի ծնվել, որ զերծ լինի տառապանքից:
  • Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասությունը:
  • Որքան ուժեղ է մոլորությունը, այնքան հաղթանակում է ճշմարտությունը:
  • Բառերը  սին  սրտեր  չեն   թեթևացնի :
  • Հիմարության  դեմ  անզոր  են  նույնիսկ  աստվածները :
  • Խելոք  մարդիք  շրջահայաց  են :
  • Խելոքների  համար  նմանվելը  ստորացուցիչ է ;
  • Բանաստեղծի  համար  միայն  ոգեշնչումը  բավական  չէ .  պահանջվում  է  զարգացած  մտքի  ոգեշնչում :
  • Որքա՜ն շատ են ճշմարտության թշնամիները:                                                            Սարսռում է հոգիս,                                                                                                               Լույսն, ավա՜ղ, սկսել են խեղդել կույր չղջիկները:

суббота, 9 июня 2012 г.

0 Կարլ Մարքս

  • Մարդկանց  միավորելը  իրար  հետ  , հիմնված  նրանց  իրական  տարբերությունների  վրա  , վերացարկման  երկնքից  իրական  հողի  վրա  դրված  մարդկային  ցեղի  հասկացությունը  ,  ոչ  այլ  ինչ  է  , եթե  ոչ  հասարակություն  հասկացողություն :
  • Փիլիսոփաները  միայն  տարբեր  ձևերով  են  բացատրել  աշխարհը , բայց  խնդիրն  այն  փոխելն  է :
  • Մինչև  այժմ  գոյություն  ունեցող  հասարակությունների  պատմությունը  եղել  դասակարգերի  պայքարի պատմություն : 
  • Ուրիշ  ժողովրդին  ստրկացնող  ժողովուրդը  կռում  է  իր   սեփական  շղթաները :
  • Ազգին  , ինչպես և  կնոջը  ,  չի  ներվում  անփութության  րոպեն ,  երբ առաջին  պատահած  բախտախնդիրը  կարող  է  նրա  նկատմամբ  բռնություն  գործադրել :

0 Ամեն ինչ քո ձեռքերում է ...



Շատ վաղուց  մի  Վարպետ  էր  ապրում  հին քաղաքում , շրջապատված  աշակերտներով:  Նրանցից  ամենախելացին  մեկ  օր  մտածեց . << Տեսնես  կա՞  այնպիսի  մեկ  հարց , որ  մեր Վարպետը  չկարողանար  պատասխան  տալ >> . Այնուհետև  նա  գնաց  ծաղկի  արահետով  ,  բռնեց  ամենագեղեցիկ  թիթեռին , և  թաքցրեց իր   ափի  մեջ ... Թիթեռը  իր  ոտիկներով  դիպչում  էր  տղայի  ձեռքին , և խուտուտ  տալիս  տղային ... Ժպտալով  տղան  մոտեցավ  Վարպետին  և  հարցրեց ...
-  Ասեք , խնդրում  եմ  ինձ , ինչպիսի՞  թիթեռ  կա  իմ  ձեռքում , կենդանի  թե՞ անկենդան ..
Նա  ամուր  բռնել  էր  թիթեռին  բռունցք  արած  ափի  մեջ , և  պատրաստ  էր  ամեն պահ  սեղմել  այն  , հանուն  իր  ճշտի ...
Չնայելով  աշակերտի  ձեռքին , Վարպետը  պատասխանեց ...
- Ամեն  ինչ  քո  ձեռքուրում է ...

0 Մտքերիս անկյունը ...13





  • Երբ  տեսնում  եք  երջանիկ  մարդու , մի  նախանձեք նրա  երջանկությանը , դուք  չեք էլ   կարող  հասկանալ  թե  նա  իչքան  շատ  է  պայքարել  իր  երջանկության  համար ...♥™
  • Իսկական  ընկերոջ  արժանանում  է  նա , ով  կարողանում  է  իրեն  պահել  այնպես , ինչպես  իսկական  ընկերը  կպահեր ...♥™
  • Սերը -  դա  երբ  կարդալով  այս բառը , արդեն  հասցրեցիր  ինչ - որ  մեկի  մասին  մտածել ...♥™
  • Երջանկությունը - դա  ապրել  այն  մարդկանց  համար  ում սիրում  ես , և  իմանալ  որ  ինչ  որ  մեկնել  ապրում  է  հանուն  քեզ ...♥™
  • Հիշիր  զգացմունքները  -  մոռացիր  բառերը ...♥™

среда, 6 июня 2012 г.

0 Այնտեղ ուր կա սեր ...



Մարդուն  դժվար  էր  ապրելը աշխարհում : Սերը  նրա կյանքում  քիչ  էր , իսկ  տանջանքը  շատ-շատ : Մահվանից  հետո  նա  հայտնվեց  դրախտում : Դրախտային  ծաղիկների  անմահական  հոտերից  նրա  հոգին  լցվեց  երջանկությամբ  և  նա  բացականչեց ... 
- Աստված իմ ... կյանքը  դրախտում  աստվածային  է , իսկ  երկրի  վրա  այն  լի  է  վշտերով , նվիրիր  մարդկանց  երկրային  ծաղիկներ որպեսզի  քչանա  նրանց  վշտերը  երկրի  վրա : 
- Իմ  ծաղիկները  վաղուց  են ծաղկում  աշխարհում :  Հրեշտակները  նրանց  անվանում  են  երկրային  ուրախություն , իսկ  մարդիկ - սեր , - հնչեց պատասխանը:
- Ես  մտածեցի , թե  երկրային  ծաղիկները  ծաղկում  են  միայն  դրախտում , - զարմացավ  մարդը :
Եվ  լսեց  պատասխան .
- Նրանք  ծաղկում  են  ամենուր ,  որտեղ  կա  սեր ...

вторник, 5 июня 2012 г.

0 Ես լի եմ քեզնով ...


Ես լի  եմ  քեզնով ..
Ակնթարթն  անցավ ՝ ես կարոտում եմ ..
Ես  լի  եմ  քեզնով ... հոգուս ամբողջ  էությամբ..
Ես  լի  եմ  քեզնով ..սրտիս  ամբողջ  տարողությամբ ...
Ես  լի  եմ  քեզնով ..լի  քո  էությամբ , 
Ես  լի  եմ  քեզնով ..քո ներաշխարհով ..
Ես  լի  եմ քեզնով ..աչքերիդ  փայլով ..
Ես լի  եմ  քեզնով ..խենթի  պես  անհագ ՝ ժպիտիդ կարոտ ...


0 Դրախտին հասնում են նրանք ովքեր ..





Մահացավ մի  մարդ ...  նրա  շունը  կողքին ընկնելով  նույնպես մահացավ ...
ԵՎ  ահա  այդ  մարդու  հոգին  << Դրախտ>> ցուցանակով  դռան  առաջ  էր ... այդ  դռան  կողքին նա  տեսավ իր  հավատարիմ  շան հոգին...
Նայելով  << Դրախտ>>  ցուցանակին  նկատեց  որ  գրված  էր << Շան  հետ ոչ  ոքի  ներս  չենք  թողնում >>.... Շուռ  եկավ  մարդը և  կանչելով  շանը  գնացին ...
Գնում  էին  նրանք  երկար  ձգվող  ճանապարհով  և  ահա  նկատեցին  , նորից  մի  դուռ  , որի  վրա  ոչինչ  չէր  գրված , միայն  թե  մի ծերուկ  էր  դռան  կողքին նստած ...
 Հարցեց  ծերուկին  մարդը .. — Կներեք  հարգելիս , սա  ինչ  դուռ  է , և  այն  ուր  է տանում ՞
Ծերուկը  պատասխանեց ...  — Սա  դրախտն  է ..
-  Ոչ սա  դրախտը  չէ  զարմացաց  նայելով  ասաց մարդը  ծերուկին ...
- Սա  դրախտն  է  , միայն  թե  դրախտ  կարող  են  հասնել  նրանք , ովքեր  չեն  թողնում  ընկերներին .. Իսկ  այն  դուռը  սկզբում  որը  տեսել  էիք  - դա դժողքն  էր ...

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 19


  • Սիրել , չի  նշանակում  ապրել  միայն  նրա  համար ... այլ սիրել  նշանակում  է -  ապրել  սերը  պահելու  ու  սիրով  ապրելու համար ...
  • Իսկական  սերը  երբեք  երջանիկ  ավարտ  չի  ունենում  , քանի  որ  իսկական  սերը երբեք  չի  ավարտվում ...
  • Կյանքում  երբեք  սեր  չփնտրես , թե  չէ  դժբախտ  դու  կլինես , այլ  դու  եղիր  համեստ  ու  հեզ  սերն  ինքն  կգտնի քեզ ...
  • Նայում եմ  շուրջս  տեսնում  շատ  զույգեր , ու  մտածում եմ ինչ  երջանիկ  են ... Սակայն  այդպես  չէ , մեկը  սիրում  է  , մյուսը  խաղում , ու  վերջում  ասում  -  ես  քեզ  չեմ  սիրում ...
  • Քայլերից քո հանդարտ  արձագանք մնաց , հասկացա որ  անդարձ  իմ սերը  գնաց ...

суббота, 2 июня 2012 г.

0 Սովորիր բաց թողնել նրան ...




Սովորիր  բաց  թողնել  նրան , ով  որոշել  է  հեռանալ  քեզնից ... Հիշիր դու նրան  ով  դժվար   պահին  կողքիտ  էր  կանգնած ...Մոռացիր  նրան ում  սիրում  էիր , կամ  էլ  սիրում  ես , ով  քեզ  սիրում  էր , կամ էլ  սիրում  է  անչափ , բայց  հիմա  օտար  է  կարծես  .. ԵՎ  դա  ոչինչ  չի  նշանակում , մի  կարծիր  թե  նա այդպես  էր  ուզում , ուղակի  հիշիր  ՝ որ  կյանքն  է  ստիպում ... Սովորիր  բաց  թողնել  նրան , թող  գնա  հեռու ... Սովորիր  տառապել  թաքուն , սովորիր  ապրել  առանց  գույն ...

0 Ստեֆան Ցվայգ

  • Յուրաքանչյուր  ճշմարիտ  ստեղծագործություն վերաճում  է  մերժված ստեղծագործությունների մթին  բուսահողից :
  • Մշտական  հարստությունը  փափկակյաց է դարձնում , մշտական  հավանությունը  բթացնում է . միայն  դադարն է պարապ  ռիթմին  հաղորդում  նոր  լարվածություն ու  ստեղծագործական  ճկունություն :
  • Ինչպես  քաղաքականության  մեջ մի  դիպուկ  խոսք , մի  սրամտություն ամբողջ  դեմոսթենեսյան  ճառից ավելի  վճռական  է ներգործում  , այնպես  էլ  գրականության մեջ  մանրաքանդակները  հաճախ  հաստափոր  վեպերից  երկար  են ապրում :

0 Գաբրիել Գարսիա Մարկես ...





  • Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
  • Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:
  • Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ:
  • Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:
  • Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
  • Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:
  • Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:
  • Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
  • Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:
  • Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
  • Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու:
  • Այդքան շատ մի՛ պայքարիր . ամենալավ բաներն անսպասելի են կատարվում: