пятница, 4 декабря 2015 г.

0 Հատվածներ «Ապրած և Չապրած տարիներ» գրքից......



  • Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը ինչ հետաքրքիր բան կստացվեր` կողք կողքի, իրար հետևից, ինչ տարբեր բաներ կլինեին: Ըստ այդ կինոնկարների մարդիկ` մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլիներ իրականը, ինչ մտածում են: Առհասարակ, եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում:
  • Ամեն բանի ինչ-որ հավելում կա: Բոլոր բառերն առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը: Ածական է հարկավոր: Մեկի մասին ասում են` լավ մարդ է: Կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է: Կարծես թե քիչ է մարդը:
  • Ի՞նչ տարբերություն ապրած և չապրած տարիների մեջ, ի՞նչ տարբերություն այս օդի, ծաղիկների, ջրերի, փողոցի ու աշխարհի համար դու՞ ես, թե՞ մեկ ուրիշը:
  • Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինես: Երբեք չես կարող ասել այն մարդուն, որին այսօր տեսար կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները: