Մարդիկ մոռանում են թե մենք ինչ ենք ասում , մոռանում են թե ինչերի ենք հանուն նրանց գնացել , նրանք մոռանում են ամեն ինչ , միայն չեն մոռանում թե ինչ են զգացել մեր պատճառով ... Ոմանց ցավ ենք պատճառել , ոմանց երջանկացրել , ոմանց առհամարել , ոմանց դժբախտացրել .... Եվ դժվար թե մեկը գտնվի , ով չի ճաշակել այս ամենը ....
Показаны сообщения с ярлыком Ցավ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ցավ. Показать все сообщения
вторник, 21 августа 2012 г.
0 Անվերնագիր....
Մարդիկ մոռանում են թե մենք ինչ ենք ասում , մոռանում են թե ինչերի ենք հանուն նրանց գնացել , նրանք մոռանում են ամեն ինչ , միայն չեն մոռանում թե ինչ են զգացել մեր պատճառով ... Ոմանց ցավ ենք պատճառել , ոմանց երջանկացրել , ոմանց առհամարել , ոմանց դժբախտացրել .... Եվ դժվար թե մեկը գտնվի , ով չի ճաշակել այս ամենը ....
четверг, 28 июня 2012 г.
1 Բանակ....
- Զինվորը պոստում հիշեց այն աղջկան , որին խոստացավ սեր հավերժական ... Սառած մատներով նամակ էր գրում , սառած մատները էլ չէին աշխատոմ ... Առավոտյան գտան մի դիակ , որի կողքին կար մի նամակ ... << Սառեց մատներս , փակվեց աչքերս , բայց նրան ասեք սերս չմարեց >> ....
- Զինվորը պոստին , ավտոմատն ուսին , տախծոտ աչքերով նայում էր լուսնին ... Սրտում կարոտ էր , արցունքն աչքերին հիշել էր նա իր քաղցր մայրիկին ... Թե ինչպես գրկեց ու ջերմ համբուրեց , իր զինվոր որդուն բանակ ուղարկեց ..
- Մի մտածի անուշ մամա , կյանքը այսպես չի մնա , մի օր նորից աշուն կգա , զինվոր բալետ մոտդ կգա ...
- Զինվորին սիրելը հպարտությունա , սպասելը քաջություն , մոռանալը ստորություն ...
- Ես քաղաքում - դու բանակում , ես ուսանող - դու ծառայող , ես անկողնում հանգիստ ննջում - դու օրապահ արթուն հսկում , հետ կգաս երկու տարուց , ու սիրտս կվառվի քո ջերմ սիրուց , քո պատկերը իմ աչքերում , չի մոռացվի երկու տարում ...
вторник, 29 мая 2012 г.
0 Կույր ծերուկը ...
Մի օր կույր ծերուկը նստած էր փողոցում և գումար էր հավաքում փոքրիկ արկղում ... իսկ նրա ցուցանակի վրա գրված էր << Ես կույր եմ , խնդրում եմ օգնեք ինձ >> ... Մի մարդ մոտեցավ նրան և կագնեց կողքին , տեսնելով կույր ծերուկին , նրան գումար տվեց , ապա վերցրեց ցուցանակը և գրեց նոր բառեր ... Թողեց և հեռացավ ... Երեկոյան երբ անցնում էր այդ նույն փողոցով տեսավ ծերուկին , նրա արկղը լի էր գումարով... Ծերուկը միանգամից ճանաչեց նրան և խնդրեց որ պատասխանի թե ինչ է գրել իր ցուցանակի վրա ... Անցորդը ոչինչ չասաց ծերուկին , ասաց որ ոչինչ էլ չի փոխել .... Բայց այո անցորդը գրել էր << Հիմա գարուն է , իսկ ես այն տեսնել չեմ կարող >>.....
понедельник, 14 мая 2012 г.
0 Մոլորության ճանապարհով ...
Դու գնում ես , ու ինքտ չգիտես թե ուր ... Մոլորության ճանապարհով քո սրտին շեղել են , ու սառչել է քո ուղեղում մի պատկեր... Դա նրա պատկերն է , որ սիրով ու կարոտագին ՝ ամեն օր , ամեն ժամ մտածում էր քո մասին , որ աչքերից արցունքները պահելով սրտակտուր ժպտում էր այնքան մեղմ ու տաք ... Ու դու հիմա հիշում ես նրան , ու շեղվել ես քո ճանապարհից ՝ իսկական ...Հիմա գնում ես մի ճանապարհով ու այդ անվերջ ճանապարհից դու հոգնել ես .. Դու հոգնել ես այն մենությունից , որ հիմա ամուր գրկել է քեզ ու բաց չի թողնում ... Դու , որ երբեք չես փորձել ՝ քո հայացքով մոգական պարուրել այդ հրաշք աղջկան ՝ դարձել ես հիմա անգույն ու լքված մի ուրվական ... Ու դու հիմա քայլում ես անվախճան այդ գիշերով , ու խեղդվում ես քո իսկ հուշերում ...
14.05.2012
четверг, 10 мая 2012 г.
0 Իզուր ....
Ինձ թվում էր թե քո սերը պետք է տար ինձ թևեր , բայց հիմա հասկանում եմ որ ընկել եմ ավելի ներքև ... Քո սերը , որ թանկ էր ամենից , հիմա ցավ է լցնում իմ հոգում ... Գիտակցում եմ որ ես ապրել եմ քեզանով ու իզուր ... Մերթ շնչել եմ սառը օդը ` գիշերով , ու ցրտից արցունքներս սառչել են ... Քո խորը ու անեզր աչքերում ես փնտրել եմ իմ լույսը խավարում ...Կամ թե ինչու եմ թաքուն լացել մանկան պես բարձր ճիչով , չեմ գիտակցել որ իզուր ... Հանդիպելիս էլ լռել եմ ու անկեղծ չգիտեմ թե ինչու ... Լռել որ երևի թե լսեմ լռությունը այդ խորհրդավոր , որ հաճախ ավելին է ասում ` հեգնելով ... Ես ապրել եմ քեզանով , քո հրաշք դարչնագույն աչքերի փայլով ... Ախ իզուր ....
вторник, 10 апреля 2012 г.
0 Չափից շատ ` ուշ էր ...
Տարիները իրենց գործն արեցին , ու տարան իրենց հետ ` հպարտությունս .. Կարոտից առաջ եկած անդունդը , ինձ տարավ դեպի իր խորքը ... Նորից սկսեցի փնտրել քեզ ... իսկ երբ տեսա ` մի ակնթարթում ինձ կորցրեցի քո աչքերում .. Բայց ոչինչ չասելով հեռացա ...Տեղատարափ անձրև էր սրտումս .. << Ցավի , կարոտի , արցունքների , սիրո ու թախիծի >> ջրափոս էր առաջացել ... Որքան էի ` փոխվել , որքան ` հասունացել ... Արդեն հասկացել էի , թե ինչպես քանդեցի երջանկությունս ... Հաղթեց սերը ` տվյալ դեպքում ուշացած , կամ նոր արթնացած ... Ես ոչինչ չէի փոխի ` արդեն չափից շատ էր ուշ , իսկ դու շատ վաղուց արդեն ` սիրված էիր ....
воскресенье, 25 марта 2012 г.
1 Դատարկություն ...❤
вторник, 20 марта 2012 г.
0 Հիմա ` ցավ , հետո ` դժվար թե ...
Ով սերտ կպահպանի , եթե սիրտտ անվերջ լռում է ու չի թողնում որ դու ասես << Ես սիրում եմ քեզ >> ... Մի թե հետո քո կողքին լինելու է քո մենությունը , կամ գուցե ուրիշին ես տեսնում կողքիտ ... Վաղուց էլ չեմ սպասում քո զանգին , կամ այն որ դու ինձ կհիշես .. Դժվար էր , հաճախ եմ տառապել քո փոխարեն , բայց չէ որ ես քեզ երբեք չեմ ասել որ սիրում եմ , ու երևի երբեք չկարողանամ ասել , հիմա ուղակի ես հեռանում եմ , չնայած երբեք էլ միասին չենք եղել , թողնում եմ քեզ քո իսկ ստեղծած մենության մեջ ... Գիտես հաճախ եմ հիշում մեր խենթ օրերը , որոնք դժվար թե վերադառնան .. Իսկ հիմա օր օրի ավելի եմ հասկանում , որ ամեն ինչ անցել է , ինձ թվում է քո սերը վաղուց հեռացել է ... Եթե այն քեզ հետ լիներ գուցե և մի փոքրիկ ուշադրության արժանացնեիր ինձ ... Հիմա ես էլ չեմ հասկանում թե ինչու եմ այսքան մտածում այս մասին , դու երբեք չես ասել որ սիրում ես ինձ ... Ու դա նորից խոցում է հոգիս ... Ափսոս ... Ես միշտ երազել եմ լսել քեզանից այդ բառերը ... Երևի օտար եմ արդեն քեզ համար ... Ավելի լավ է այսպես , ես զգում եմ ցավ ` հիմա ... Բայց հետո ` դժվար թե ....
Подписаться на:
Сообщения (Atom)





.jpg)

