Показаны сообщения с ярлыком գոյություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գոյություն. Показать все сообщения

воскресенье, 5 марта 2017 г.

0 Հատված մի գրքից .......... Ալբեր Քամյու «Ժանտախտը»


Ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա:

вторник, 3 июля 2012 г.

0 Ես գոյատևում եմ առանց քեզ ....



Որքան  բարդ  է  գոյատևել  առանց  քեզ ... այո  գոյատևել  ոչ  թե ապրել ... Ապրում  են -  երբ ժպտում  են , ապրում  են  -  երբ  սիրում  են , ապրում  են -  երբ  երազում  են , ապրում  են -  երբ կարոտում  են , ապրում  են - երբ շնչում  են  միմիանցով ... Իսկ  ես  , ես  չեմ  ապրում  ... Ես  գոյատևում  եմ  առանց  քեզ ....