среда, 29 февраля 2012 г.

0 Ոչինչ մնաց , այդ սիրո դիմաց ...



Իսկ  մի՞թե կան  խոսքեր  որոնք  ինձ  չես  ասել ՞  , կամ  փորձել ես  թաքցնել  դրանք  քո  մեջ ՞... Մի՞թե  ունես  դու  իրավունք  ստիպել  ինձ  հավատալ  քեզ ... Գիտես  այլևս  չեմ  կրում  այն  վարդագույն  ակնոցները , և  կյանքնել  փոքր  ինչ  ռեալ  է  ինձ  համար դարձել .. Վաղուց  չեմ  հավատում  այն  հեքիաթներին , որոնք  շատ  ու  շատ  անգամներ համեստորեն  ու  լռությամբ  լսելեմ  ... Գուցե  վաղուց  այլևս  այն  փոքր  աղջիկը  չեմ  , ով  սիրում  էր  քեզ  անիրական  ու  ուժգին սիրով , որ խենթության  էր  նման ...Հիմա  էլ  ոչինչ  չկա ,  որ  ես  քեզ  ասեմ , ուղակի  հիմա  եմ  հասկանում  փուչ  խոսքերտ  որոնք  այնքան  հստակ  ու  համոզված  էիր  շռայլում .. «ԽՈՍՏՈՒՄՆԵՐՏ» հիշում  եմ այնքան  այնքան  հաճախ  որ  ինձ  թվում է  հիմա  էլ  եմ  հավատում  դրանց : Բայց  մի՞թե հնարավոր  է  այդքան  կույր  լինել և չտեսնել  այն  ինչ  կա իրականում ... Ոչ  ես  հիմա  էլ  գիտեմ քո  ամեն  ասված  բառի  իրական  արժեքը - որոնք  ուղղակի  անգիր  արած  բառեր  են ,   որ  յուրաքանչյուրին  ես  նվիրում ...Հիմա  ես  էլ  չեմ  փորձի  քեզ  լսել , ես  փակում  եմ  աչքերս , ու  լուռ  հեռանում  եմ , բայց  հստակ  գիտակցելով  որ  էլ  հետ  չեմ գա ... Ներիր  ինձ , չնայած  ես անմեղ եմ քո  առաջ , ներիր  որ  սիրել  եմ , իսկ  հիմա  սոսկ  ոչինչ  մնաց  այդ  սիրո  դիմաց ...

0 Սիրային ստատուսներ..ՄԱՍ 3



  1. Ես  քեզ  չեմ  գտել  ու  ոչ  էլ  կորցրել , պարզապես  հոգիս  քեզնով  է  ապրել ...
  2. Ապրելն  անիմաստ  է  երբ  չկա  մեկը  ում  համար  արժե  ապրել...
  3. Հրաժեշտ ... Այս  բառը  ալեկոծում  է  հոգիս , հրաժեշտ  եմ  տալիս քեզ ... մնաս  բարով  սիրելիս...
  4. Լռիր  մի  փոքր  ես  ուզում եմ լսել թե  ինչ  է  ասում  քո  սիրտը ....
  5. Քո  աչքերը միակն  են  կյանքում  ,  քո  աչքերից  չկա  աշխարհում , քո  աչքերը  հատուկ  են  քեզ  , քո  աչքերը  սիրում եմ ես ...

понедельник, 27 февраля 2012 г.

0 Սիրային ստատուսներ ... ՄԱՍ 2



  1. Հասիր  նրան  ում  սիրում ես , այլապես  կսիրես  նրան  ով  հասել  է  քեզ ....
  2. Իչքան  էլ  հեռու  էլի  մոտիկ  ենք  ,  իչքան էլ  տարբեր  , միևնույն  է  նույնն  ենք , իրար  չենք  տեսնում , սակայն  զգում ենք , քանի  որ  սիրում  ու  կարոտում  ենք ...
  3. Իմ  սիրտը  հավերժ  քեզ  է  հետևում , ու  օր  ու  գիշեր այն  քո  սիրով  է  այրվում ...
  4. Իսկական  սեր  չի  լինում  ,  կամ  էլ  շատ  քիչ  է  լինում . որովհետև  սիրուն  արժանի  մարդ  քիչա  պատահում ..
  5. Սիրո  մեջ  երջանիկ  է  նա , ով  գիտի  սիրել  ու  սիրո  ցավին  դիմակայել ....

воскресенье, 26 февраля 2012 г.

0 Սիրային ստատուսներ ... ՄԱՍ 1



  1. Երանի  նրան , ում  չի  կպել սիրո  կրակը , գիշերը  հեշտ է , ցերեկը ուրախ ....
  2. Երբ  տեսա  քեզ , ես  վախեցա  հավանել քեզ ,  երբ  հավանեցի  , ես վախեցա  սիրել  քեզ , իսկ  հիմա  երբ  սիրում  եմ  վախենում  եմ  կորցնել ...
  3. Եթե  մի  օր  հոգիտ  թախծի  ու  քեզ  մի  պահ  մենակ  զգաս , ես քո սրտին  կգամ  այցի , որ  դու  երբեք մենակ չզգաս...
  4. Այս  տողերը  որ  գրում  եմ  , ծնվելեն  խենթ կարոտից , քանի  որ  ես շատ  հեռու  եմ , ինձ  շատ  թանկ  մի  էակից ...
  5. Բոլորն  ուզում  են  , որ  սիրտս  բացեմ , որ  տեսնեն թե  ինչ  գաղտնիք  կա  պահված , չեմ ուզում  նրանց  աչքերը  լցվեն , ինչպես  իմ  սիրտն է  արցունքով  լցված ...

1 Կյանքն անակնկալներ է մատուցում...


Յուրաքանչյուր  մարդ  էլ  մի  օր  վերելք  է  ապրում  գնում է  առաջ , և  քեզ անակնկալներ  է մատուցում ... Իսկ  մի օր  կարող է  կորցնել  իր հաջողությունները , վերադառնալ  նորից այնտեղ  որտեղ  կանգնած  էր... Կյանքն այնքան  փոփոխական է ,   որ  չես  էլ  հասցնում  ապրել  այն  կյանքով որը  ունես ... Բայց  եթե  դու  ունես մի փոքր  հավատ կյանքի նկատմամբ  կարող ես  գտնել  փոքրիկ  երջանկություն  ամենի  մեջ ... Կարող ես  երջանկանալ  թեկուզ  նայելով  սիրելիիտ աչքերի  մեջ , լսել  քո  սիրած  երաժշտությունը , զբաղվել  նրանով  այն  ինչ  քեզ  հաճելի  է ,  լինել  այն մարդկանց  կողքին  ում սիրում ես , իմանալ  որ  կան այնպիսիները  ովքեր  քեզ  սիրում են ...և այդ  դեպքում  էլ  դու  կդառնաս  ամենաերջանիկ  մարդը... իսկ  նա  ով  չի  պատասխանել  քո  սիրուն , կարող  է  մի  օր  զղչալ ու սիրել  այնպես  ինչպես երբեք  չէր սիրի ....

суббота, 25 февраля 2012 г.

0 Աֆորիզմներ...Երջանկություն... ՄԱՍ 3


Հավատա ինձ,երջանկությունը միայն այնտեղ է,որտեղ սիրում և հավատում են մեզ:Լերմոնտով


Տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանա:

Երբ մենք երջանիկ ենք`բարի ենք,բայց, երբ բարի ենք`ոչ միշտ ենք երջանիկ:Օսկար

Խելքը,անկասկած,երջանկության առաջին նախապայմանն է:

Ասում են` դժբախտությունը, հնարավոր է, լավ դպրոց է...Բայց երջանկությունը դա լավագույն համալսարանն է:Պուշկին

Երջանիկ կյանք չկա,կան միայն երջանիկ օրեր...Տերիե
Նա ով չգիտի օգտվել երջանկությունից,երբ այն գալիս է,իրավունք չունի դժգոհել,երբ այն հեռանում է:Սերվանտես

Մարդը երջանիկ է,երբ նա իր տեղում է:Վովենարգ

Մարդ ապրում է իսկական կյանքով,եթե երջանիկ է ուրիշի երջանկությամբ:Գյոթե

Երջանկությունը նման է առողջության,երբ այն չես նկատում,ուրեմն այն կա:Տուրգենև

Երջանկությունը դա մի գնդակ է,որի հետևից մենք վազում ենք,մինչ նա գլորվում է,և որը մենք ոտքով հրում ենք,երբ այն կանգնում է:Բուաստ

Կյանքի իմաստն է գտնել երջանկություն,իսկ երջանկություն`չկորցնել այն:

0 Աֆորիզմներ...Համեստություն.... ՄԱՍ 2



Դյուրին  է  համեստ  լինել  այն  մարդու  համար ,  ով  ինչ որ  բան  է  կատարել , քան  նրա  ով  երբեք  ոչինչ  չի  արել: Գրաֆ


Համեստությունը ՝ դեպի  ամեն  տեսակ  կատարելություններ  տանող նախասենյակ  է : Էմե


Համեստը  նա  չէ  ով  անտարբեր  է  գովեստների  նկատմամբ ,այլ  նա  ով  ուշադիր  է  կշտամբանքների  հանդեպ: Ժան Պոլ


Համեստությունը  ընդամենը  հպարտության  յուրօրինակ  ամոթխածությունն  է : Ժուանդո


Կեղծ  համեստությունը ծայրահեղորեն նրբացված  փառամոլությունն է : Լաբրյուեր


Համեստությունը  մեծացնում  է  արժանավորությունը  և  ներում  միջակությունը : Լառոշֆուկո Դուդովիլ 


Համեստությունը  սանձահարում  է  հպաևտությանը , ինչպես  ջուրը մարում  է  բոցը , ինչպես  դնչկալը  զսպում  է  արջին : Հիպել


Աշխատել  բոլորից շատ  , սակայն  բոլորից քիչ  խոսել իր  մասին : Սալուստիոս


Համեստությունը  հպարտության  լոգարիթմն  է : Վոլֆրոմ 

пятница, 24 февраля 2012 г.

0 Աֆորիզմներ... Աշխարհ ... ՄԱՍ 1



Մեր  երկիրը  ընդամենը  մի  փոքրիկ  աստղ  է , բայց  եթե կամենանք , կարող  ենք  այն  դարձնել  պատերազմներից  զերծ , սովից ու  սարսափներից  չմթագնված , հայացքների  կամ  մաշկի  գույնի տարբերություններով  չծվատվող  մոլորակ :  Բենե                                                                                                      
Մարդկությունը  չի  ծերանում , ընդհակառակը , քայլ  առ  քայլ  նա  ավելի  է  երիտասարդանում : Բերժե                                                                                                      
Մարդկություն ՝  ահա   թե  ինչումն  է  մահկանացու  մարդու  անմահությունը :Բյուռնե                                                                                                       
Մարդկությունը  մեծ  արհավիրքների  համար  մասամբ  հատուցում  է  ստանում  այն  մեծ  դասերով ,  որոնք  բխում  են  դրանցից : Րոուվի                                                                                                  
Աշխարհը  բռնկված  է  հեղափոխությամբ ,  որը  դոլարով  չես  մարի :Ուիլիամ  Դուգլաս                                                                                                       Հասկանալ  աշխարհը  ու  սիրել  այն ՝  երկու  խնդիրներ  են , որոնց  դյուրին  չէ  իրար  հետ  հաշտեցնել : Էմերսոն                                                                                                       
Գոյություն  ունեցող  աշխարհը  երևակայություն  չէ . Չի  կարելի  անպատիժ  վերաբերվել  նրան ,  իբրև  երևակայություն :Էմերսոն                                                                                                           
Աշխարհը  հայելի է  և  այն  վերադարձնում  է  յուրաքանչյուրին  իր  սեփական պատկերը : Թեքերեյ                                                                                                          
Աշխարհը  գիրք  է  որի  էջերը  մեր  առջև  բացվում  են ամեն  քայլափոխի :Լամարթին                                                                                                            
Աշխարհը  չի  վերջանում  մեր  տեսած  իրով  : Լեմյեր 
Մարդկության  մեծ  մասը  ողջերը  չեն  , այլ 
 մեռածները : Կոնտ 
Ամեն  ինչում  երաժշտություն  կա ,   աշխարհն  օրհներգում  է:   Հյուգո 
Աշխարհը  չի  վերջանում  մեր  տան  շեմին : Մետեռլինգ
Ով  մոռանում  է  աշխարհը  ,  աշխարհն  էլ  նրան  կմոռանա : Պոպ 
                                                                                                        

0 Երջանկություն .. Այն ինչ զգում ես ...



Առանց  ուժեղ զգացողությունների  մարդ  չի  կարող  հասկանալ  թե  ին՞չ  է  երջանկությունը  ,  և  թե ին՞չ  է  դժբախտութոյւնը ...Հաճախ  չես  կարողանում հասկանալ  թե  ին՞չ  է  իրականում  երջանկությունը , իսկ  երբ  կորցնում  ես սկսում  ես զգալ  թե ինչ  էր  այն քեզ համար .. Երբ երջանիկ ես  սկսում ես  ձեռք բերել  նոր  ունակություններ , հասկանում ես  որ  դու  ունես նոր  անհատականություն  -  ոչնչից  չես  վախենում , սկսում ես հավատալ նրան  ինչին  երբեք  չէիր  հավատա ... Կյանքից  վերցնում ես այն ինչ  քեզ պետք է ... Փնտրում ես նոր  ուղիներ , նոր լույս ես փնտրում ,  որը  քեզ  ավելի կարող  է  երջանկացնել ... 

0 Եվ ինչ եմ ստանում ՞ ոչինչ ...



Ապրում եմ , սիրում եմ  , ժպտում եմ ... ԵՎ  ինչ եմ  ստանում ՞ ոչինչ ... 
Ինչու  լինել  մարդկանց  հանդեպ  հանդուրժող ,  ներել , փորձել  հասկանալ .. Իսկ  երբ  քեզ  է  պետք  հասկանալ  նրանք  կողքիտ կլինեն արդյոք ՞ ... Միանշանակ  ոչ ... Յուրաքանչյուրն  էլ  ապրում  է  իր համար ... . Հիմա  բոլորն  էլ  փորձում  են թաքցնել  թե  իրականում  ով  են , ինչ  են ուզում , կամ  ում են սպասում ... Յուրաքանչյուրն  էլ ինչ  որ մի բան թաքցնում է ... Եղեք  այնպիսին  ինչպիսին  կաք ... ԵՎ ինձ  թվում  է ,   որ  դուք  ձեզ  կզգաք  ավելի իսկական , ավելի կյանքով  լի ... Ավելի ուրախ ... Չէ  որ  կյանքը մեկ անգամ  է  տրվում ...

вторник, 21 февраля 2012 г.

0 Մի օր ...


Մի օր  ուղակի  պետք  է  հասկանալ  որ  նույնիսկ  ամենահարազատ  մարդկանց  մեջը  կարող  է  անդունդ  առաջանալ , և  այն  հիանալի  կյանքից մնա  ոչինչ ... և  միայն  թե  այդ  կյանքը  կարող  է  շարունակվել  այն  դեպքում  երբ նրանք  յուրաքանչյուրը   է  հասկանան  որ սիրո  մեջ  պետք  է  պահպանեն  ամենակարևորը  հենց  այդ  սերը ... Չմոռանան  տեսնել  իրենց  դիմացինի  աշխարհը , թե նա  ինչ  է  զգում , ինչ  է  շնչում ,  ու  ինչն  է  ստիպում   ապրել :  Հարգեն ու  փորձեն  հասկանալ միմիյանց  ... Ինձ  թվում  է  հենց  դա  էլ  ամենակարևորն  է ....

воскресенье, 19 февраля 2012 г.

0 Ուղղակի կարոտում եմ ....



Գիտես  հիշում  եմ  , հիշում  եմ  են  օրը  երբ  քեզ  տեսա ... Սովորականի  պես  իմ  սովորության  համաձայն  ես  շատ  շուտ  էի  եկել , խենթի  նման  նույն  փողոցով  մի քանի  անգամ  բարձրանում  ու  իջնում  էի ,  սպասում  էի  քեզ , ու  ուզում  էի  որ  ուշ  գաս , վախենումեի քեզ  տեսնելուց , մտքերս  խեղդում  էին  ինձ , ուզում  էի  տեսնել  աչքերտ , բայց  ամեն  պահ  ավելի  էի  վախենում  ետ  զգացողությունից , չգիտեմ  ոնց  անվանեմ  երջանկություն , թե  թախիծ  էր ... Բայց  չանցավ մի քանի  րոպե  ու  նամակ  եկավ , ես դու  ուրես  ես  եկել  եմ ,  ու  ես էլ  պատասխանեցի  ««  ես  էլ  համարյա  այդտեղ եմ »» :  Ու  չգիտեմ  ոնց  էի  քայլում  որովհետև  ընդհանապես  չէի  նայում  թե  ուրեի  գնում , և  մի  րոպե  չանցած  ես հասա ... տեսա  քեզ  ու  իմ  մեջ չգիտեմ  ինչ էր կատրվում  ուզում  էի  քեզ  ամուր  գրկել  ու  էլ  բաց  չթողնել ... բայց .... մենք  քայլում  էին  ու  ուղղակի  դու  պատմում  էիր  չգիտեմ  ինչ , ավելի  ճիշտ գիտեմ ... այնքան բարի  հայացքով  էիր  ինձ նայում  , ետ  պահին մի տեսակ ավելի  էի  սկսում  վախենալ  որ դու կգնաս ու կմնամ  մենակ ... Իմ  բախտից  էլի  եղանակը  էնքան  վատներ , ցուրտ  էր շատ , քամին  մազերս  օրորում  էր .. բայց  ես  ընդհանրապես  չէի  մրսում , դու  կողքիս  էիր , ետ զգացումը  ահավոր  ինձ  ջերմացնում  էր ... Ես  հիմա  էնքան  եմ  կարոտում  ետ օրը ... չգիտեմ անընդհատ  հիշում եմ ... անընդհատ ... ետ ջերմությունը իմ մեջ հիմա  չկա .. մի  պարզ  պատճառով  որ  դու  հեռու  ես ... ուղակի  կարոտումեմ... ուրիշ  չեմ  կարող  բառերով  արտահայտվեմ  թե  ինչ  եմ  ես զգում ... Ուղղակի քեզ կարոտումեմ ... Ու շատ....

0 Հիմա հեռու ես , բայց հաստատ կգաս ...




Կամ  կաս  կամ  չկաս  հեռու  ես  այնքան , այնքան  հեռու այքան-այնքան շատ...
 Հիշում  եմ  օրը այն  երբ  ես քեզ  տեսա , մեղմիկ  ձյունը   լուռ  ընկեր  դարձավ ... 
Հիշում  եմ  օրը այնքան  գեղեցիկ ,  այնպես եմ  հիշում Հիշում  եմ  ես ինձ  այնքան  լուսավոր , ժպիտս  կողքիս  էր  և  բաց  չէր  թողնում ...
Սիրտս  էլ  ամեն  պահ  երջանկությունից  կանգ էր  առնում , այդքան  ժպտերես  երբեք  չէի  եղել , այդքան ժպտերես  ոչ  ոք  չէր  տեսել :
Դու  էիր  որ  այդքան  սեր  տվեցիր  ինձ , բայց  ցավոք այսօր  դու  հեռու   գնացիր...
Բայց  գիտեմ  կգաս , դու  սիրում  ես  ինձ
Ինչպես  կարող  ես  հեռանալ ինձնից ...

пятница, 17 февраля 2012 г.

0 Ու ՞մ են պետք ....



Ու ՞մ  են  պետք  խոստումերը , երբ անցնում  է  ժամանակը  ու դու չունես  էլ  ոչինչ ... 
Ու ՞մ  են  պետք  այդ  խոստումները , երբ սիրում  էիր ամեն ինչ , իսկ հիմա  ոչինչ ... Ու ՞մ են  պետք այդ  խոստումները  երբ  հավատում  ու սպասում էիր  ,   իսկ  հիմա մենակ ես ...
Ու ՞մ են պետք այդ խոստուները , երբ  այդ  սիրող  սրտից մնաց  էլ ոչինչ....
Ու՞մ  են պետք այդ խոստումները , որ  երբեք  չեն կատարվում , ում են պետք  դրանք .. Խոստանում են քեզ  արևներ , իսկ   քեզնից  խլում  քոնը .. Խոստանում  են  քեզ  հավերժ  սեր , ու լքում  հաջորդ  օրը ... Ու  հետո  էլ   քեզ բողոքում  որ անսիրտ  ու  տկար  ես ...
Ու՞մ են պետք  այդ  խոստումները , երբ դրանք փուչ են  ... 

0 Իմ փոքրիկ երազ ....♥



Իմ  փոքրիկ  երազ ուր  ես  դու գնում , ի՞նչու ես գնում , ու՞ր  ես  հեռանում ... Ու՞մ  ես  ինձ  թողնում , ով ինձ կհիշի , ով ինձ  կսիրի ... Ախ ես  չեմ  կարող  մնալ  առանց քեզ , ու՞ր ես դու  գնում , ասա իմանամ.....  Ախ ես չեմ կարող  ապրել առանց քեզ , չեմ կարող սիրել աշխարհն այս անգույն.... Ու՞ր ես դու գնում , ու՞մ ես ինձ թողնում , ի՞նչպես ես ապրեմ այսպես առանց քեզ ....Ես կկարոտեմ քո աչքերը ջինջ , քո ժպիտն լուսե , քեզ ամբողջ  սրտով... Իմ փոքրիկ երազ ու՞ր ես դու գնում , այդպես մի արա  , մի տող մի գնա .......

вторник, 7 февраля 2012 г.

0 Ես սիրում եմ ...



Ես  սիրում  եմ  քո  մեղավոր  աչքերը  խոր , 
                Գիշերի  պես  խորհրդավոր .
Քո  մեղավոր  ,  խորհրդավոր  աչքերը  մութ , 
               Որպես  թովիչ  իրիկնամուտ .
Քո  աչքերի  անծայր  ծովում  մեղքն  է  դողում ,
               Որպես  գարնան  մթնշաղում .
Քո  աչքերում  կա  մի  քնքուշ  բախտի  վերհուշ ,
               Արբեցումի  ոսկե  մշուշ ...
Մոլորվածին  անխոս  կանչող -  փարոսի  շող ,
               Քո  աչքերը  հոգի  տանջող , 
Ես  սիրում  եմ  գգվող-անգութ  աչքերդ  մութ , 
               Որպես  գարնան  իրիկնամուտ .....

воскресенье, 5 февраля 2012 г.

0 Կարոտ ....


Գո՞ւցե  հիմա  կարոտում ես  ինձ … Բայց  փորձում  ես  անէացնել  այդ  քո  ուժգին  տենչանքը  տեսնել  ինձ  ու  լսել  իմ ձայնը …  Միգուցե  կարոտումես  ժպիտս  ու  փայլող  աչքերս  , որոնք  անվերապահորեն  նվիրում  էի  քեզ … Գիտես  հոգուտ  ճիչը  ես  զգում  եմ ,  զգում  եմ այն  ուժեղ  սրտիտ  ցավը  որ  դու  կզգաս  հիմա  …. Այդ  տախտկալի  զգացումը  քեզ  կանէացնի  , ու  մի  րոպե  անգամ   չես  կարողանա  աչքերտ  փակել   ու  մոռացության  տալ  ` կարոտդ ….  Դու  ինքտ  քեզ  կհամոզես , որ  դա  այն  չէ  ինչ  անվանում  են  սեր , դու  այն  կանվանես  ամեն  կերպ  բայց  ոչ դա … Դու  կստիպես  քեզ  ատել  ինձ , բայց  ամեն վայրկյան  կհասկանաս  որ  ավելի  ու  ավելի  ես  սիրում : Դու  ամեն  ինչ  կանես  որ  անտեսես  այդ  քո  սրտի  ցավը  , որը  ամեն  գիշեր  քեզ  կխեղտի … Դու ինձ  ամեն  վարկյան  կհիշես , հուշերը  քո  մեջ կլինեն … Դու  ամենուր  կփնտրես ինձ , բայց  էլ  երբեք - երբեք  չես  տեսնի ….




пятница, 3 февраля 2012 г.

0 Ամենալավ ֆիլմերը ամնեզիայի մասին ..





Հիշողության կորուստը տեղ է գտնում բազմաթիվ ֆիլմերի սցենարներում .
Իսկ հիմա թվարկենք ամենալավ ֆիլմերը - հիշողության կորստի մասին ...
1. «Вспомнить все» 1990 - այս ֆանտաստիկ բաեվիկ ֆիլմը նկարահանվել է 1990 թվականին . Ֆիլմի նկարահանվել է 1966 թվականին գրված սցենարով . Գլխավոր դերում է Առնոլդ Շվարցենեգրը :

2. «Кто я?» 1998 թվականին : Ֆիլմի  գլխավոր  դերում  է  Ջեկի Չանը : 
3.  «Пятьдесят первых поцелуев» 2004 թվականին , ֆիլմը  կատակերգական  ժանրին է պատկանում : Գլխավոր  դերերում են Դրյու  Բերիմուռը  և Ադամ  Սենդլեռը : 
4.«Идентификация Борна»   2002  թվականին  , գլխավոր  դերում  է  Մեթ Դոյմոնը : 
5.«Дневник памяти» 2004  թվականին :  Ֆիլմը շատ  լավն  է , սիրո  մասին է : 
6.«Помни» 2000 թվականին : Դետեկտիվ  ժանրի  մեջ : 

четверг, 2 февраля 2012 г.

0 Թեյի մասին ....



Հետազոտությունները  հաստատել  են , որ  թեյը  դանդաղեցնում  է  գլխուղեղում  տարիքային  փոփոխությունները ,  կանխում  հիշողության  վատացումը  և  թուլամտության  զարգացումը . Եվ  սև ,  և  կանաչ  թեյը  պաշարում  է  ացետիլխոլինի  քայքայումը  ,  որը  ծառայում  է  իբրև  նյարդային  բջիջների  միջև  ազդանշաններ  հաղորդող : Իսկ  սևը  նաև   լավացնում  է  սրտանոթային  համակարգի  ֆունկցիաները , բայց  միայն  կաթի  հետ  խառնված :

0 Քնելուց առաջ ...



Պարզվում  է  օրորոցային  երգերը  հանգստացնում  են  ոչ  միայն  փոքրիկներին  , այլև  մեծահասակներին : Բավարացի  ֆիզիոլոգները  հաստատել  են  որ  ծանր  աշխատանքից  հետո    շնչառությունը  կանոնավորվում  է  տարբեր  կերպ  կախված  այն  բանից  ,  թե մենք  ինչ  հնչյուններ  ենք  լսում : Օրորոցային  երգերի  ռիթմը համնկնում  է  հանգիստ  շնչառության  ռիթմին , ուստի  մեղմ  երգեցողությունը  կարող  է  մի քանի  րոպեում  հանգստացնել  նիարդային  համակարգը և  քնեցնել : Այնպես  որ  աշխատեք  քնելուց  առաջ  լսել  ավելի  հանգիստ երաժշտություն :