четверг, 31 января 2013 г.

0 Օգոստինոս Երանելի


(354թնոյեմբերի 13 - 430թօգոստոսի 28) Քրիստոնեական  եկեղեցու  գաղափարախոս  և  Քրիստոնեական  պատմափիլիսոփայական  հայեցակարգի  հեղինակ  :  Ըստ  Երանելու  պետական  , իրավական  և  սոցիալական  հարաբերություններն  ու  հաստատություններն  մարդկանց  մեղսագործության  հետևանք  են  , քանի  որ  եթե  մարդիկ  հետևեին  Քրիստոնեական  եկեղեցու  կանոններին  , ապա  նրանց  միջև  չէին  առաջանա  հակասություններ  և  չեր  առաջանա  հետևապես  այդ  հակասությունները  կարգավորող  պետական   և  իրավական  հաստատությունների  ստեղծման  անհրաժեշտություն :  Մարդկային  հանրության  յուրաքանչյուր  ձև  , պետք  է  հիմնված  լինի  իրավունքի  , որպես  արդարության  մարմնավորման  վրա , կատարյալ  արդարությունը  Աստվածային  օրենք  է : Ուստի  նա  բռնապետ  է  համարում  ոչ  միայն  անարդար  միապետին  այլև  անարդար  ժողովրդին :  Այն  պետությունը  որտեղ  կա  արդարություն  և  հարգանք  Քրիստոնեական  եկեղեցու  նկատմամբ  , այդ  պետությունը  պետք  է  հավերժ  գոյատևի :  Երանելի ընդգծում  է   եկեղեցու  գերակայությունը  պետության  նկատմամբ  , միաժամանակ  նա  կարևորում  է  պետության  դերը  ընդգծելով  որ  պետությունը  պետք  է  օգնի  եկեղեցուն  պայքարելու  հերետիկոսների  դեմ :

вторник, 29 января 2013 г.

0 Խելացի մտքեր հայտնիներից ...





  • Հետևելով  քո  տխրության  ձայնին - դա  միակ  ճանապարհն  է  դեպի  ինքդ  քեզ .... Նիցշե
  • Ով  միշտ  անում  է  այն  ինչ  ուզում  է  , հազվադեպ  է  անում  այն  ինչ  պետք  է  անի  ...Ռ.Դարնո 
  • Կյանքը  մի  ընդունեք  չափից  շատ  լուրջ :  Միևնույն  է  նրանից  ողջ  չեք  հեռանա ... Էլբերտ  Խաբբարի 
  • Միայն  հիմարն  է  մտածում , որ  կյանքն  միայն մեկ  իմաստ  ունի ...ըստ ՝ Ռ. Ժելյազնի << Ամբեր>> -ի :
  • Բնությունը  թույլ  չի  տալիս  սխալներ , ոչ  մի հիմար  չի  ծնվել  նրա  կամքին  հակառակ ...Բ.Շոու

0 Մտքերիս անկյունը ...36



  • Հեկեկոցներով  ոչնչի  չենք  հասնի , գրկախառնությունները  դժվար  պահին  չեն  օգնի , իսկ  երջանկությունը  պետք  է  կիսել  նրանց հետ  ում  սիրում  ես ,   դատարկությունը   և  անորոշությունը  պետք  է  ինքնուրույն  հաղթահարել ....
  • Հաջողության  երբեք  չես  հասնի  , եթե ինքդ  քեզ  չհավատաս  ու  չվստահես ...
  • Մարդիկ  խուլ  են  այն բանի  հանդեպ , ինչը  քո  մեջ  բացականչում  է  ամենից բարձր...
  • Պահպանեք  նրանց  ովքեր  ստուգված  են տարիներով , այդպիսի  կորուստները  անփոխարինելի  են ....
  • Խոսիր  այն , ինչ  զգում  ես , և  մի  հորինիր  աշխարհ  , ուր  պետք  չէ  ապրել  պատրանքներով ....

воскресенье, 27 января 2013 г.

0 Ջոն Լոկ


Անգլիացի  փիլիսոփա  , լուսավորիչ  , քաղաքական  մտածող  և  ազատամտականության  սոցիալ-տնտեսական  հայեցակարգի  հիմնադիր : Լոկը  համարվում  է  նաև  իշխանությունների  տարանջատման  տեսության  հիմնադիրներից : Լոկի  քաղաքական  հայեցակարգը  հիմնված  է  բնական  իրավունքի  տեսության  և  հասարակական  դաշինքնի  ուսմունքի  վրա : Հասարակական  դաշինքի  շնորհիվ  առաջացած  պետության  նպատակը    քաղաքացիների  բնական  իրավունքների  ապահովումն  է , մարդկանց  անձնական  անձռնամխելիության  և  մասնավոր  սեփականության  պաշտպանությունը : Մարդկանց  նպատակը  և  ձգտումը  մտնելու  հասարակության  մեջ  , պայմանավորված  է  առաջին  հերթին   իրենց  անձնական  սեփականությունից  խաղաղ  և  անվտանգ  օգտվելու  ցանկությամբ : Մասնավոր  սեփականությունը  հնարավոր  է  պաշտպանել  միայն   օրենքների  միջոցով  , պետության  մեջ  ոչ  ոք  և  ոչինչ  չի  կարող  լինել  օրենքից  ուժեղ , վեր :  Լոկը  պաշտպանում  է  իշխանությունների  տարանջատման  սկզբունքը  :  Ըստ  Լոկի  օրենսդիր  իշանությունը  պետք  է  պատկանի  ամբողջ  ազգի  ներկայացուցչական  հաստատությանը    այսինքն  ՝  խորհրդարանի  , իսկ  գործադիր իշխանությունը  նախագահին կամ  միապետին  և  նախարարներին  , որոնք  պետք  է  զբաղվեն  նաև  պետության  արտաքին  քաղաքականությամբ :  Լոկի  քաղաքական  իդեալը  սահմանադրական միապետությունն  է :

вторник, 22 января 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...35


  • Ես ինչպես  առաջ,   հիմա  էլ  ուզում  եմ  որ  դու  երջանիկ  լինես , բայց կներես  ես  չեմ  կարող  այլևս  այդ  երջանությանը  մասնակից  լինել ....
  • Ամենահեշտ  միջոցը  մարդուն   մոռանալու , նրան  սպանելն  է  ինքդ  քո  մեջ....
  • Ամբողջ  աշխարհը  մեր  ձեռքերում  է  , ափսոս  որ  ուշացած  ենք  հասկանում ....
  • Ուժեղ  հարվացներից  փշրվում  են  ոսկորներդ , բայց  դա  ոչինչ  է  այն  ցավի  դեմ , երբ  ցավոտ  բառերից փշրվում  է  հոգիդ ....
  • Ներելը  ուժեղների  մենաշնորհն  է , թույլերը  միշտ  վրեժխնդիր  են  լինում ....

четверг, 10 января 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...34



  • Յուրաքանչյուրս  հաստատ ունենք մի նկար որտեղ  կապ չունի  թե  ինչպիսին ենք , որովհետև մեզ համար  թանկ  մեկի  հետ  ենք ....
  • Ընկերների  կողքին  դժվար  է  թաքցնել  ժպիտը , երբ նույնիսկ  տխուր ես ....
  • Սիրո  մեջ ոչ  ոք  չի  ցանկանում առաջին քայլն  անել , վախենալով որ այն փոխադարց չէ ....
  • Կյանքի միակ  օրենքը , մնալ մարդ  ցանկացած  իրավիճակում .....
  • Մեկ մարդ - անթիվ  հիշողություններ .....


понедельник, 7 января 2013 г.

0 Անքուն մտքեր ....


Հանգիստ  ու  խաղաղ  քնած  էր  քաղաքն  իմ  հարազատ ...
Բայց  անքուն  էի  ես , ու  օրը  արդեն  լուսանում էր ...
Հոգնել  էի  ուժեղ  լինելուց , կամ  ավելի  ճիշտ  ուժեղ  երևալուց ..
Աչքեր  էի  ուզում  տեսնել  բարի , որ  նրանք  գոնե  ինձ  մխիթարեին , 
ԵՎ  շուրթեր  կուզուի  տեսնել  ես , որ   գեթ  մեկ անգամ  կարողանային  սեր  խոստովանել , միայն  թե  անկեղծ ....

0 Քիչ էր սերս ....


Գիտես  մեկ  է  փորձում  եմ  հասկանալ  քեզ .... Փորձում  եմ  հասկանալ թե  ինչու  դու  գնացիր ... գիտացում  եմ  գիտես , ես  էի  մեղավոր , քիչ  սեր  տվեցի  քո  սիրո  դիմաց ... Քո  սերը  շատ  էր  , իսկ  իմը  շատ  քիչ , միգուցե  ունակ  չէի , քեզ  սիրել  սրտից ... Գուցե  սիրում  էի  , բայց  քիչ  էր  այն  քիչ , քիչ  էր  ժպիտս  քեզ  տեսնելիս , գուցե  աչքերս  քիչ  էին  շողշողում ,  կներես  որ  քեզ  այնպես  չէի  սիրում  , ինչպես  կուզեի .... 

воскресенье, 6 января 2013 г.

0 Իսպաներեն գեղեցիկ արտահայտություններ ...



  • Cuando las personas se van - dejales ir. La suerte expulsa los de mas. No significa que son malos. Significa que su papel en tu vida ya esta representado.  -  -   Երբ  մարդիկ  հեռանում  են -  բաց  թող ,   թող  գնան ... Ճակատագիրը  հեռացնում  է  ավելորդներին ...ԵՎ  դա  չի  նշանակում  որ  նրանք  վատն  են , այլ  նշանակում  է  , որ  նրանք իրենց  դերը  քո  կյանքում  արդեն  խաղացել  են ....
  • Aunque miro al otro lado, mi corazón sólo te ve...  -  Նույնիսկ  ես  երբ  նայում  եմ  ուրիշ  կողմ , իմ  սիրտը  մեկ  է  քեզ  է  միայն  տեսնում ...
  • Todos tenemos una persona, con la cual el tiempo pasa volando..<3  -  Յուրաքանչյուրիս  կյանքում  կա  մեկը , ում  կողքին ժամանակը  աննկատ  անցնում է ....

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 30


  1. Երբ  սիրում  ես  , բնությունը դադարում  է  առեղծված  լինելուց....
  2. Սիրո  մեջ  կան  բազում  էգոիստական  դրսևորումներ  , բայց  մեծ  է  այն  սերը  ,  որը  դրսևորվում  է  ինքնազոհությամբ ...
  3. Երբ  սերն  ու  ատելությունը  պատերազմում  են , տուժում  է  հոգին ...
  4. Եղիր  այնքան  հպարտ  , որ  քեզ  ստիպես  , չսիրել նրան  ով  քեզ  չի  սիրում ....
  5. Կան մարդիկ,որոնց մենք պարզապես սիրում ենք... սիրում ենք նրանց աչքերի,ձայնի տոնայնության, ժպիտի համար... և բնավ էլ կարևոր չէ,թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք նրանց հետ. մենք պարզապես սիրում ենք նրանց և վերջ....