Երբ զգացմունքներն արդեն շիկացած են՝ միամտություն կլիներ տրամաբանության ու բանականության չափի մեջ դնել դրանք. չէ՞ որ այդպիսի անզուսպ հափշտակություններին հատուկ է և անխոհեմորեն ի հայտ գալը: Կիրքը, ինչպես որ հիվանդությունը, չի կարելի դատապարտել, չի կարելի արդարացնել. այն կարելի է միայն նկարագրել միշտ նոր զարմանքով և ակամա դողով՝ այն տարերքների հավիտենական հզորության առջև, որոնք, ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու մեջ, հանկարծ ճայթում են ամպրոպի բռնկումներով: Քանզի այդպիսի բարձրագույն լարվածության կիրքը չի ենթարկվում նրան, ում որ խոցում է. իր բոլոր դրսևորումներով ու հետևանքներով այն դուրս է գալիս նրա գիտակցական կյանքի սահմաններից և մի տեսակ փոթորկվում է նրա գլխավերևում, խուսափելով պատասխանատվության զգացումից: Կրքով բռնվածին բարոյականության չափանիշով մոտենալը նույնքան անմտություն է, որքան հրաբխին պատասխանատվության կանչելը կամ ամպրոպին տույժի ենթարկելը:
Показаны сообщения с ярлыком գիրք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գիրք. Показать все сообщения
вторник, 27 декабря 2022 г.
среда, 18 января 2017 г.
0 Հատված մի գրքից ......Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451°»
Ես ամենից շատ սիրում եմ մարդկանց դիտել: Երբեմն ողջ օրն անցկացնում եմ մետրոյում, նայում ու լսում եմ մարդկանց: Ընդամենն ուզում եմ ինձ համար պարզել, թե նրանք ովքեր են, ինչ են ուզում և ուր են գնում: Երբեմն նույնիսկ կեսգիշերին զբոսայգի եմ գնում և հրթիռային ավտոմեքենաներով զբոսնում քաղաքի արվարձաններով: Ոստիկանների պետքն էլ չէ, կարևորը, որ մեքենաներն ապահովագրված լինեն: Բավական է, որ նրանք վճարեն իրենց տասը հազար դոլար արժողությամբ ապահովագրության համար, և՛ նրանք են գոհ ու երջանիկ, և՛ ոստիկանները: Երբեմն գաղտնի ականջ եմ դնում մարդկանց խոսակցություններին մետրոյում կամ էլ հանքային ջրերի կրպակների մոտ։ Եվ գիտե՞ք ինչ։
– Ի՞նչ։
– Մարդիկ ոչ մի բանի մասին էլ չեն խոսում։
– Ո՞նց կարող է պատահել։
– Այո՛, ոչ մի բանի մասին։ Անընդհատ խոսում են մեքենաներից, հագուստից, ողավազաններից և ամեն ինչի վերջում անիմաստ բացականչում են՝ փառահեղ է: Սակայն նրանք բոլորը նույն բանն են ասում, բոլորն անխտիր: Իսկ սրճարաններում գրեթե միշտ միևնույն հումորային հոլովակներն են պտտվում, գրեթե միշտ, իսկ երաժշտական պատերին միշտ միևնույն գունավոր նախշերն են վետվետում, ամբողջը միայն գույների խաղ է, անիմաստ, վերացական մի բան: Թանգարանների մասին էլ չասեմ, եղե՞լ եք որևէ թանգարանում: Ամեն բան վերացական է: Այսօր մեր շուրջն ամեն բան վերացական է ու անիմաստ:
среда, 14 декабря 2016 г.
0 Հատված մի գրքից ....... Սոմերսեթ Մոըմ «Երփներանգ Շղարշը»
Գետը, չնայած շատ դանդաղ էր հոսում, դեռևս շարժման զգացողություն ուներ և իրերի անցողիկության մելամաղձոտ զգացում էր տալիս: Ամեն ինչ անցել է, և այդ անցումից ի՞նչ հետք է մնացել: Ողջ մարդկային ցեղը նման են գետի ջրի կաթիլներին, և այդ անանուն հեղեղը` իրար այնքան մոտիկ և տակավին այնքան հեռու, հոսում է դեպի ծովը: Երբ ամեն բան այնքան կարճ է տևում, և ոչինչ շատ կարևորություն չունի, ցավալի է, որ մարդիկ, անհեթեթ կարևորություն տալով առօրեական բաներին, այնքան ցավ են պատճառում իրենց և ուրիշներին:
Սոմերսեթ Մոըմ «Երփներանգ Շղարշը»
Подписаться на:
Сообщения (Atom)


