понедельник, 30 января 2012 г.

0 Թախիծը խեղդում է …



Իսրայելցի  ֆիզիոլոգ  և  աուտոիմունային  հիվանդությունների  մասնագետ  Եհուդ  Շոնֆելդը  հանգել  է  այն  եզրակացության  , որ  կանայք  օծանելիքներ  օգտագործում  են  …դեպրեսիայի  պատճառով : Մտահոգ  կամ  անտրամադիր  կինը  կորցնում  է  բույրերի  բնականոն  ընկալելու  ունակությունը  և  փոխհատուցում  է  հոտառության  պակասը  չափից  ավելի  օծանելիքներ  օգտագործելով : Որպես  ապացույց  այս  վարկածի  `  գիտափորձ  անցկացվեց  մկների  վրա … Անտրամադիր  մկներն  սկսեցին  քիչ  ուտել  , քանի  որ  վատ  էին  ընկալում  կերի  հոտը  և  ուտելիքից  ուրախություն  չեին  ստանում : 

суббота, 28 января 2012 г.

0 Ես չեմ հիշում ...



Ես  չեմ  հիշումª  ե±րբ  և  ո±ւր 
Հանդիպեցի  քեզ , ու  դու 
Վրդովեցիր  համր  ու  լուռ 
Հանգստությունն  իմ  հոգու ...


Գիտեմ , գիտեմ այս աղոտ
Երկրում  քեզ  չեմ  գտնելու , —
Դու  անհայտ  ես , անծանոթ , 
Դու  հեռո¯ւ  ես , դու  հեռո¯ւ ...

пятница, 27 января 2012 г.

0 Մենք ապրում ենք ....



Մենք  ապրում  ենք  մի  աշխարհում  ,  որտեղ  յուրաքանչյուրն  էլ  միայնակ  է . ..
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ  ժպիտը  չի  նշանակում  լավ  վերաբերմունք  քո  հանդեպ ...
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ համբույրը  չի  նշանակում  զգացմունքներ ..
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ բառերը  չունեն արժեքներ , որովհետև  դրանց  մեծ  մասը  սուտ  է ..
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ բոլորը  մենության  մատնված  են  և  չեն  էլ  ուզում  այդ  մենությունը  որևէ  կերպ  լրացնել..

0 Հիպնոս ....


Հիպնոսի  մասին  բազմիցս  գրվել  և  խոսվել  է : Դրան  են  նվիրված  բազմաթիվ  գրքեր  ու  աշխատություններ :  Այս պրոբլեմով  վաղուց  և  ոչ  արդյունավետ  զբաղվում  են  աշխարհի  լավագույն  մասնագետները : Սակայն  մինչև  հիմա  գոյություն  չունի  մեկ  հստակ  կարծիք  այս  մարդկային  առանձնահատկության  մասին : Հայտնի  հոգեթերապետ  Օսկար  Ֆոխտն  այն անվանում  է  << հոգու  մանրադիտակ >> : Այսօր  հիպնոսի  օգնությամբ  բուժվում  են  բազմաթիվ  հիվանդություններ : Բուժման  այս  մեթոդը  արդյունավետ  է  հիմնականում  այն  հիվանդությունների  ժամանակ  , որոնց  հիմքում  մարդու  հոգեբանական  պրոբլեմներն  են , այսինքն ` սթրեսը  , հոգեկան  գերլարվածությունը  , ներքին  հոգեկան  հակամարտությունները :
Գոյություն  ունի  մի  կարծիք  ըստ  որի  ոչ  բոլորի  վրա  է  ազդում  հիպնոսը : Դա  թյուրիմածություն  է  :  Մասնագետները  պնդում  են ,  որ  ֆիզիկապես  և  հոգեպես  առողջ  մարդը  հակված  է   հայտնվել  հիպնոսի  ազդեցության  տակ : Ամբողջը  կախված  է  մասնագետների  ունակություններից  և  տեխնիկական  հնարքներից : Ցանկության  դեպքում  հիպնոսի  տակ  կարող  է  հայտնվել  ամենաթերահավատ  մարդը  էլ  չենք  խոսում  այն  մարդկանց  մասին  , ովքեր  գտնվում  են  սթրեսային  կամ  հոգեկան  լարվածության  վիճակում : 

вторник, 17 января 2012 г.

0 Փորձիր ներել ..


Ցավոք  սրտի  մանկության  տարիյներին  շատերն  են  իրենց  սովորությունները  տանում  հասուն  կյանք  :  Հասուն  մարդիք  պարբերաբար  վիրավորվածության  զգացում  են  ապրում : Սակայն  դա իրենց  համար  պռոբլեմ  չեն  դարձնում :
Ինչն  է  օգնում   նրանց հաղթահարել  բացասական  էմոցիաները : Ներելու  ունակությունը :  Ներելն  ամենևին  չի  նշանակում  արհամարել  կամ  ուշադրություն  չդարցնել վիրավորանք   հասցրած  մարդուն :  Ներել  նշանակում  է  խաղաղություն  հաստատել  և  ընդունել  դիմացինի սեփական  կարծիքը  հայտնելու  իրավունքը : 
Ձեր  մեղքերը  ներվում  են  միայն  այն դեպքում  , երբ  ինքներտ  կարողանում եք  ներել : 

воскресенье, 15 января 2012 г.

0 Ինչպես լավատես դառնալ …


Տհաճ  իրավիճակներում  հայտնվելով  մի  պահ  մտածեք  ,  թե  ինչպես  կվարվեր  ձեր  պարագայում  երջանիկ  մարդը .. Եվ հաստատ  կզգաք  որ  ձեր  տրամադրությունը  փոխվում  է  և  հույսի  մի  փոքրիկ  նշույլ  է   առաջանում :  Հաճախակի  հիշեք  այն  մարդկանց  ում  սիրում  եք  և  ով  ձեզ  է  սիրում : Նրանց  հետ  մտվի  երկխոսություն  վարեք :
Իմ  կարծիքով  հոգեկան  տրավմաներ  ունենում  են  բոլորը  :  Տարբերությունը  կայանում  է  նրանում  , որ  լավատեսները  շուտ  են  մոռանում  իրենց  ուղղված  վիրավորանքները  ,  իսկ  հոռետեսները  անընդհատ  հիշում  են  դրանք  , կուտակում  և  ավելացնում : Նման  իրավիճակներում  ծանր  հիշողություններից  ազատվելու  համար  խորհուրդ  է  տրվում  անմիջապես  շեղել  ուշադրությունը  ներքին  վիճակից : Դուք  ինքներտ  կարող  եք  ազատվել   բացասական  մտքերից :  Գիտնականները  պարզել  են  որ  նոր  մտածելակերպը  ձևավորվում  է  30  օրվա ընթացքում : Այնպես  որ  միշտ  եղեք  լավատես , համբերատար  և  արդյունքը  չի  ուշանա : 

0 Գիտե՞ս ….



Գիտե՞ս  ես  չեմ  ուզում  քեզ  կորցնել
Ուզում  եմ  ընդմիշտ  քո  կողքին  լինել
Գիտե՞ս  ուզում եմ   քեզ ընդմիշտ  տեսնել
Նայել  աչքերիտ  ու  անվերջ  ժպտալ ,
Գիտե՞ս  քո  կողքին  երջանիկ եմ ես
Ես  սիրում  եմ  քեզ , սիրում  իսկապես ..
Գիտե՞ս  քո  կողքին  ես  ճախրում  եմ  լուռ
Կապույտ  երկնքում  այս   խորհրդավոր
Գիտե՞ս  ուզում  եմ  քեզ  խնդրել  մի  բան
Ուզում  եմ  մնաս  կողքիս  հավիտյան
Գիտե՞ս  ես  զգում  եմ  քո  սերը  մաքուր .
Երբեք  չթողնես  այն  կորչի  իզուր ,,,,

среда, 11 января 2012 г.

0 Լռությունը ոսկի է :


Ես  համոզվել  եմ  մի պարզ  բանում  ,  որ  լռությունը  ոսկի  է  : Ցանկացած  գործի  հաջողության  գրավական  է   հանդիսանում  սեփական  ծրագրերի  մասին   չխոսելը :
Եթե  դուք  նույնիսկ  անվերապահորեն  վստահում  եք  որևէ  մեկին  , միևնույն  է  մանրամասնորեն  մի քննարկեք  նրա  հետ  ձեր  ծրագրերը : Ի՞նչու : Երբ  արդեն  հաջողության  կհասնեք  ,  կարող  եք  արդեն  պատմել  ,  թե  ինչպես  գլուխ  բերեցիք  ձեր  ծրագիրը :  Նույնիսկ  ամենամոտ  մարդը  կարող  է  կասկածել  ձեր  ընդունակությունների  վրա :  Իսկ  եթե  նա սկսի  աննշան  ձևով  իր  թերահավատությունն  հայտնել  ձեզ  կարող  է  անվստահություն ներշնչել :
Բացասական  ազդեցություններից  ամենատարածվածը  այսպես ասեմ << աչքն >> է , որը  կարող  է  բերել  անհաջողության : Այնպես  որ  հասեք  հաջողության , իսկ  ապա  հպարտացեք  ինքներտ  ձեզանով  , և  արդեն հանգիստ  խղճով  բարձրաձայնեք  ձեր  հաջողությունների մասին : 

понедельник, 9 января 2012 г.

0 Լավ կլինի սովորես տիրապետել ինքտ քեզ ...



Կյանքում  շատ  են լինում իրավիճակներ  ,  երբ  մենք  նյարդայնանում  ենք , բարկանում : Կամ  էլ  մեզ  նյարդայնացնում են  , ջղայնացնում  ու  ետ  ժամանակ  վերջ  չես  կարում  էլ  քեզ  տիրապետես  ու  ետտեղ  մի  հաատ  ԲՈՒՄ ...  Ինչա  ասածս  աշխատեք   թեթև  նայել  ամեն  ինչին   փորձեք  ուղակի  բանի  տեղ  չդնել : Բերեմ  մի  հատ  օրինակ ` երբ  քեզ  դժվար  պահին մենակ  է  թողել  քեզ  շատ մոտ  մեկը  , փորձիր  ծանր  չտանել : Հրաժեշտ  ես  տալիս  ետ  չգիտեմ  ոնց  ասեմ  ետ  դժբախտությանը  , կամ էլ  որևէ  ուրիշ  բանին : Քանի  որ  երբ  մենք  տառապում ենք  մոտիկ  մարդու  կորստի  համար  հենց  այդ  զգացողություններին  պետք  է  ազատ  արձակել , քանի  որ  այդ  մեր  մեջ  եղած  լարվածությունը  շատ  բացասական  կարող  է  անդրադառնալ  մեր  ֆիզիկական  ու  հոգևոր  առողջության  վրա  :  Ավելի  ճիշտ  կլինի  լացես  կամ  էլ   գոռաս , բայց  մեջտ  չպահես : 
Նենց  որ իմ  ասածը  ենաա ,  փորձիր  միշտ ուրախ  լինել , մի ուրախացրա  են  մարդկանց  ովքեր  չեն  ուզում  որ  դու  միշտ  ժպտաս  :  
Մի  քիչ  շատ  խոսացի  , բայց  դե  :Դ  սիրով  Մելինե  .....

0 5 խորհուրդներ բոլորին դուր գալու համար ...



  • Կոմպլիմենտներ - սովորիր կոմպլիմենտներ  անել  ամեն  օր : 
  • Ժպիտ - միլիոնավոր  տարիների  հետազոտությունները  ցույց  են տվել  որ  եթե  ժպտաս , առաջանում  է   փոխադարց  ռեակցիա  և  դիմացինտ  քեզ նույնպես  կժպտա ...Այնպես  որ  այստեղ  պետք  չէ  ագահ  լինել  , իչքան  շատ  և  գեղեցիկ  ժպտաս , այնքան  կյանքով  լի  ,  հաճելի  ու  ուրախ  մարդ  կերևաս : 
  • Ուշադրություն - Իչքան  փորձես  ուշադիր  լինել  ,  և  մարդիկ  զգան  որ  դու  նրանց  հանդեպ  ուշադիր  ես  , ավելի  շատ կսկսեն  քեզ  սիրել :
  • Հարգալից  լինել -  Փորձիր  ոչ  ոքի  չնեղացնել , և հարգիր  նրանց  կարծիքը :
  • Եղիր  պոզիտիվ - Փորձիր  քո  մեջ  եղած  էներգիայով  վարաքել  քեզ  շրջապատող  մարդկանց ,   մտածիր  հետաքրքիր  խաղեր ,  փորձիր  խենթություններ անել :  



воскресенье, 8 января 2012 г.

0 Շատ տխուր պատմություն..



Մի  անգամ  երեկոյան , ուրբաթ  օր , երիտասարդը  ավտոմեքենայով  և  բարձր  տրամադրությամբ  գնում  էր  տուն  որպիսի  վայելի իր հանգստյան  օրերը : Ավտոմեքենան  չափազանց  արագ  էր  վարում  և   ահա  ճանապարհ  դուրս  եկավ  11-12  տարեկան  մի  տղա :  Ավտոմեքենան  հարվածեց նրան  : Երիտսարդը  չափից  շատ  վախեցաց  իջավ  մեքենայից  և  տեսավ  փոքրիկին :  Նա այնքան  անգույն  էր  կարծես  թե  վերջ  ապրելու  հույսեր  չկաին :  Սակայն  դեպքի  ականատես  մի կին մոտեցավ  փոքրիկին  և  ասաց  նա  - շնչում է :  Նրան  չափազանց  արագ  տեղափոխեցին  հիվանդանոց : Այնտեղ  մի  սառնասիրտ  բժիշկ  էր  աշխատում ,  նույնիսկ  չնայելով  երեխային  ասաց :  
-  Գումարը  կմուծեք  , իսկ  ես  փոքրիկին կնայեմ : Երիտասարդ  վարորդը  խնդրում  էր  բժշկին  որ  նա  օգնի  փոքրիկին  ,  մինչև  նա  գնա  և  բերի  այդ  գումարը : Բայց  չէ , բժիշկը  չափազանց  սառնասիրտ  էր ,  ոչինչ  չփորձեց  էլ անել :  Երիտասարդը  եկավ  բերելով  գումարը  ,  բժիշկը  անկուշտի  նման  վերցնելով գումարը  վազեց  փոքրիկի  մոտ :  -  Բայց  չափազանց  ուշ  էր  ,  փոքրիկին  փրկելն  անկարող  էին , բժիշկը  տեսնելով  երեխային  ուշագնաց  եղավ , -  չէ  որ  դա  իր  տղան  էր , իսկ  նա  նույնիսկ  չփորձեց  օգնել  իր  իսկ  տղային ... :  
ԱՀԱ  այսքանը  սառնասիրտ  ու  դաժան  մարդկանց  մասին մի պատմություն ահավոր  էր : 

0 Չարլի Չապլին ...

Չապլինը կինեմատոգրաֆիայի բազմատաղանդ վարպետ է, ով նաև կինոյի ասպարեզում ստեղծել է աշխարհի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարը:Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի այս օրը Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունենում: Նա կորցնում է ձայնը, սկսում է խմել և մահանում է 1894 թ.-ին լոնդոնյան Սբ. Ֆոմի հիվանդանոցում: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդանում է և 1896 թ.-ին կորցնում գիտակցությունը:
Սիդ և Չարլի եղբայրները մոր հետ հայտնվում են Լամբատե տանը, իսկ այնուհետև եղբայրներին հանձնում են աղքատ և որբ երեխաների համար նախատեսված դպրոցին: Սիդը և Չարլին ստիպված են լինում ինքնուրույն վաստակել ապրուստի միջոցներ:Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: Հետաքրքրական է այն, որ հետագայում քննադատները Չապլինի ֆիլմերն անվանել են «ֆիլմ-բալետներ»:1900 թ.-ի Սուրբ Ծնունդին «Լանկաշիրյան տղաները» բեմադրում են «Մոխրոտիկը» մնջախաղի ժանրում: Հենց այստեղ է, որ Չապլինը` կատվի կոստյումով, առաջին անգամ հնարավորություն է ստանում զվարճացնել հանդիսատեսին:14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստանում թատրոնում և կատարում է «Շերլոկ Հոմս» պիեսի Բիլլի դերը: Այդ ժամանակ Չարլին դեռ գրաճանաչ չէր: Երբ նրան տալիս են դերի տեքստը, նա վախենում է, որ իրեն կխնդրեն կարդալ: Դերը սովորել նրան օգնում է եղբայրը` Սիդը:
16 տարեկանից Չապլինը սկսում է ջութակ նվագել: Նա ջութակ է նվագում օրական 4-16 ժամ և ուսանում է իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: Արդեն 1914 թ.-ին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:Մինչև 1922 թ.-ը Չապլինը չի ունենում բնակարան և ապրում է վարձու տներում, հյուրանոցներում և ակումբներում: 1922 թ.-ին նա կառուցում է իր տունը Բեվերլի-Հիլզում, որը բացի 40 սենյակներից ունենում է նաև կինոսրահ և երգեհոն:Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնում «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է Չապլինի «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը, որը հակաֆաշիստական էր և նկարահանվել է 1940 թ.-ին:

Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել` որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդա Չապլինը:Հ.Գ.- Թափառաշրջիկի կերպարն առաջին անգամ ի հայտ է եկել «Մեյբելի անհավանական ծանր դրությունը» ֆիլմում, իսկ մեկ այլ տարբերակով` «Մանկական ավտոմեքենանարի մրցավազք» ֆիլմում, որը նկարահանվել է ավելի ուշ, բայց էկրան է բարձրացել նախորդ ֆիլմից մեկ շաբաթ առաջ:

0 Ուզում ես ապրել անհոգ և ուրախ .. ուղակի հիշիր ...



Միշտ  փնտրիր հոգևոր  երջանկություն  և  այն կիսիր  ուրիշների  հետ : 
Հարգիր  ինքտ  քեզ , բայց  մի հպարտացիր  ինքտ  քեզանով : 
Թույլ մի  տուր  քո  զգացմունքներին  մթագնել  ուղեղտ : 
Հիշի  որ  ուրիշի  թուլությունից  պետք  չէ  օգտվել , որովհետև  հնարավոր  է  որ  դու  էլ  դառնաս  չափազանց  թույլ   ու  լքված : 
Ապրիր  քո  կյանքով  , եվ  երբեք  մի մտածիր  որ  ուրիշները  լիովին կհասկանան  քեզ ... 


Փորձիր  մոռանալ  դառը  հիշողությունները , ու  շարունակիր  կյանքտ  ավելի  ուրախ :
Ունեցիր նպատակներ , և ամեն  կերպ  պայքարիր  հասնել դրանց , միայն  թե  ոչ  ուրիշների  դժբախտության  հաշվին : 

0 Տաղանդները : Լեոնարդո դա Վինչի:

Լեոնարդո դա Վինչին (իտալերեն՝ Leonardo da Vinci) (Ապրիլ 15, 1452 - Մայիս 2, 1519) իտալացի չափազանց տաղանդավոր ճարտարապետ, ճարտարագետ, դիահատող, քանդակագործ, գյուտարար, երաժիշտ, և գեղանկարիչ էր։ Նա Ռենեսանսի վառ ներկայացուցիչնէրից մեկն է։ Նա նաև մարդկանց մեծամասնության կարծիքով աշխարհի, բոլոր տարիների ամենամեծավոր գեղանկարիչն է: Նրա ամենահայտնի նկարներից են "Մոնա Լիզան" կամ "Ջակոնդան" և "Գաղտնի ընթրիքը": Նա շատ բաներ է նախագծել իր կյանքում: Նա է ստեղծել առաջին տանկը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն:
Լեոնարդոյի ծննդյան անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի տղան Վինչիյից»։ Նա ծնվել է Անչիանո գյուղում որն Վինչի քաղաքի մոտակայքում էր։ Լեոնարդոյի հայրը նոտար էր, իսկ մայրը՝ գյուղացի։ 1469-78-ին Ֆլորենցիայում աշակերտել է Ա.դել Վեռոկքիոյին: Հետագայւմ լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն որպես ճարտարապետ,հիդրավլիկայի,պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին:Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումըԱստվածամայրը քարանձավում» նկարում կերպարները տեղադրել է բնապատկերի մեջ,որը ոչ թե ֆոն է,այլ յուրատեսակ հուզական միջավայր: Մոնա Լիզայի դիմանկարում պատկերված կնոջ կերպարը չզրկելով ինտիմ-մարդկային հրապույրից Լ.դա Վինչին մարմնավորել է կանացիության վեհաշուք իդեալը կոմպոզիցիայի կարևոր գործոն դարձնելով պաղ մշուշում տարրալուծվող տիեզրականորեն ընդարձակ բնապատկերը:





суббота, 7 января 2012 г.

1 Վարքի և գեղեցկության սեփական ոճը ....


Նույնիսկ  ամենակատարյալ  ,  բնությունից  գեղեցկությամբ  օժտված  կինը , աղջիկը  կարող  է  լինել `  անհրապուրիչ  , անբնական  և  շաբլոն  , եթե  նա  չգիտի  ինչպես  դրանից  օգտվել  ու  ինչպես  ներկայանալ : Յուրաքանչյուր  կին  , աղջիկ  պետք  է  օժտված  լինի  դերասանական  զգացումով  ներդածնակության ,  գեղարվեստականության  ,  հիացումի  նկատմամբ : 
Իմ   կարծիքով  ամենից  անհրաժեծտն  է  ,  որ  յուրաքանչյուր  աղջիկ , կին ձգտի  պահպանել  իր  անհատական  գեղեցկությունը :  Նա  պետք  է  արվեստով  և  հմտորեն  ընդգծի  իր  ամբողջ  բնական  ներքին  գծերը : Չկա  ավելի  վատ  ձև ,  քան  գեղեցկանալը  նմանակվելով :  Շաբլոնացումը  և  միօրինակությունը   դիմազրկում  են  և  դարձնում  միանման  , անհրապուրիչ : Կյանքում  կարող  ենք  հանդիպել  այնպիսիններին  որոնք  շնորհված  են  բնական  գեղեցկությամբ  բայց  վանող  են  , անհրապուրիչ … Սառը  գեղեցկությունը  հաճելի  չէ   աջքին  և  այն  հաջողություն  չի  բերում :  Հաճախ  կյանքում  մեծ  հաջողությունների  են  հասնում  նրանք  ովքեր  առանձնապես  չունեն  արտաքին  գեղեցկություն  ,  սակայն   շրջապատին  գրավում  են  հմայքով  և  հոգեկան  գեղեցկությամբ : Իմ  կարծիքով  արտահայտիչ  ,  ոգեշնչող  աչքերն  ավելի են  շահում , քան  գեղեցիկ  մարմնի  կանոնավոր  ձևերը  : Այնպես  որ  պահպանեք  և  ընդգծեք  այն ,  ինչ  ձեզ  տվել  է  բնությունը : 


0 Ի՞նչ գիտեք դուք օծանելիքների մասին :

Մի  քիչ  պատմություն :  Հնում  անուշահոտությունն  օգտագործելու  ամենատարածված  եղանակներից  մեկը  բնակարաններում  և  հասարակական  շենքերում  անուշաբուրն  տարաշելն  էր ,  հոտավետ  նյութեր  տարածելու  միջոցով ( բույս  խեժ  և  այլն) :
Ժամանակակից  օծանելիքների  հայրենքիը  համարվում  է  Հին  Արևելքը :  Եգիպտացիները  անուշահոտությունը  գնահատելու  մեծ  գնահատողներ  էին :
Յուրաքանչյուր  հարուստ  կին  ուներ  իր  սիրած  բուրմունքը  որը  պահում  էր  թանկարժեք  անոթներում : Եգիպտոսում  արտադրվող  մեծ  քանակությամբ  անուշահոտություններ  օգտագործվում  էին  երկրում  ,  բայց  եգիպտացիները  օծանելիքային  նյութեր  և  դրանցից  պատրաստի  արտադրանքներ  արտահանում  էին  Հին Արևելքի  ուրիշ  երկրներ :

Օծանելիքներն  այսօր :  Օծանելիքներն  այսօր  լայնորեն  մտել  են  կնոջ  ամենօրյա  կենցաղի  մեջ :  Ահա  թե  ինչու  յուրաքանչյուր  կնոջ  հետաքրքրում  է  թե  ինչպիսի  օծանելիքներ  ընտրել : Անհրաժեշտ  է  իմանալ  , որ  օծանելիքները  ուժեղությամբ  և  կայունությամբ  միանման  չեն : Տարբերվում  են  հոտի  տարածման  երեք  փուլ `  սկզբնական  ,  հիմնական  և  մնացորդային : Օծանելիքների  բնույթի  մասին  պետք  չէ  դատել  անմիջապես :  Դրանց  իսկական   հատկություններն  առաջանում  են  15-20  րոպեից  հետո : Դա  հիմնական  հոտն  է  որը   շարունակվում  է  15-20  ժամ , որից  հետո  դրա  ուժը  պակասում է : 


0 Նկար որի երկարությունը 1524 մետր է :

Ամերիկացի  նկարիչ Ջոն  Բենվարդը (1815-1891) նկարել  է  նկար  որի  երկարությունը 1524 մետր է : Բերվարդը  միշտ  երազել  էր  դառնալ  հայտնի : Եվ  25  տարեկանում  որոշում է մի  հսկա  կտավի վրա նկարել , որը  պետք  է  ձգվեր  1200 մետր  Միսիսիպիի երկայնքով : 
Ապրելով  բաց  երկնքի  տակ  համարյա  1  տարի , և  անցկացնելով  իր  կյանքը  ինչպես  արկածային  ֆիլմերում  է  լինում , Բերվարդը  ավարտեց  նկարը :  Նրան  օգնող  մարդիք  պատմում  էին  որ  նա  պրոֆեսիոնալ  էր  իր  գործի  մեջ : Նկարը  արդեն  պատրաստ  էր  1846  թվականին , և  այն  տեղադրվեց Լուիսֆիլում ,  և  մեծ  հաջողություններ  ունեցավ : 

пятница, 6 января 2012 г.

1 Ինչու Գուգլը անվանեցին հենց Գուգլ ...

Երբ Լերի Փեյջը եւ Սերգեյ Բրինը որոշեցին  պատրաստել  մի  որոնողական  կայք  որը  պետք  է  իր  մեջ  կարողանար  մեծ  ինֆորմացիա  ունենալ  , նրանց  կոլեգան   առաջարկեց այն անվանել << ԳՈՒԳԼ >> - այն  իրենից  ներկայացնում  էր  մաթեմատիկական  մի տար .. 
Եվ  երբ  արդեն  վերջնական  որոշվեց  որ  այն  պետք  է  անվանվեր << Googol>> և  ստուգվեց  որ  այդպիսի  հասցե  չկա  ինտերնետում , և  ահա  վերջ  սկսեցին կայքը  տեղադրել : Սակայն  հեղինակը  սխալ  թույլ  տվեց  և  գրեց  googol.com փոխարեն   google.com  :  Եվ ահա  այսքանը մեր  սիրելի  ԳՈՒԳԼԻ  մասին : 

0 Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս....

Վահան Տերյանի Աշուն բանաստեղծությունը , որը այնքան  հարզատ  է  ինձ ...