Показаны сообщения с ярлыком Խոսում եմ ես. . :Դ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խոսում եմ ես. . :Դ. Показать все сообщения

воскресенье, 10 июня 2012 г.

0 Մի կասկածեք ձեր ուժերին ...



Մենք  ինքներս  չգիտենք  թե  ինչի  ենք  ընդունակ , դրա  համար  էլ  միշտ  թերահավատորեն  ենք  մոտենում  ինքներս  մեզ :  Սակայն  ուղակի  պետք  է  վստահենք  մեր  ուժերին , որովհետև  գործի  կեսը  վստահությունն  է : Մարդիկ ասում  են  թե  ոչ  ամեն  ինչն  է  մեր  ուզածով  լինում ,  իսկ  ես  մտածում  եմ  որ  ամեն ինչ  էլ  կարող  է  մեր  ուզածով  լինել  միայն  թե  -  երկար  է  պետք  պայքարել . Շատերը  ունենալով  բազմաթիվ  թերություններ  չեն  էլ  փորձում  դրանք  ուղղել  ,  պատճառաբանելով  թե  աշխարհը  հեռու  է  կատարելությունից . Իսկ  ես  չեմ  էլ  ասում  որ  պետք  է  ամեն  ինչ  կատարյալ  լինի -  բացարձակապես  ոչ  ոք չի  կարող  կատարյալ  լինել -  հնարավոր  է ,  որ  մենք  կարծենք  թե կան  կատարյալները  -  բայց  ոչ ...  յուրաքանչյուրն   էլ  ունի  թերություններ  , որոնք  հիանալիորեն  թաքցնում  է .... 
Այնպես  որ  մի  կասկածեք  ձեր  ուժերին  ,  առաջ  շարժվեք ... թեկուզ  պարտվեք  մի  հանձնվեք ... որովհետև ամենամեծ  ուժը  վստահությունն  է  ինքներտ  ձեր  հանդեպ ... Իսկ  ինչ վերաբերվում  է  թերություններին  ,  փորձեք  շտկել  դրանք  , իսկ  եթե  չի  ստացվում թաքցրեք - ինչպես  անում  են  շատերը ..

понедельник, 14 мая 2012 г.

0 Մոլորության ճանապարհով ...



Դու  գնում  ես , ու  ինքտ  չգիտես  թե ուր ... Մոլորության  ճանապարհով  քո  սրտին  շեղել են , ու  սառչել  է  քո  ուղեղում մի  պատկեր... Դա  նրա  պատկերն  է , որ  սիրով  ու կարոտագին  ՝ ամեն  օր , ամեն  ժամ  մտածում  էր  քո  մասին , որ  աչքերից  արցունքները  պահելով  սրտակտուր  ժպտում  էր  այնքան  մեղմ  ու  տաք ... Ու  դու  հիմա  հիշում  ես  նրան , ու շեղվել  ես  քո ճանապարհից ՝ իսկական ...Հիմա  գնում  ես  մի ճանապարհով  ու  այդ  անվերջ  ճանապարհից  դու հոգնել  ես .. Դու  հոգնել  ես  այն  մենությունից  , որ  հիմա  ամուր  գրկել  է  քեզ  ու  բաց  չի  թողնում ... Դու ,  որ  երբեք  չես  փորձել ՝  քո  հայացքով  մոգական  պարուրել  այդ  հրաշք  աղջկան  ՝ դարձել  ես  հիմա  անգույն  ու  լքված  մի  ուրվական ... Ու դու  հիմա քայլում  ես  անվախճան  այդ  գիշերով , ու  խեղդվում  ես  քո  իսկ  հուշերում ...
                                                    14.05.2012

четверг, 10 мая 2012 г.

0 Իզուր ....


Ինձ  թվում  էր  թե քո   սերը  պետք  է  տար  ինձ  թևեր , բայց հիմա  հասկանում  եմ  որ ընկել  եմ ավելի  ներքև ... Քո սերը  , որ  թանկ  էր  ամենից , հիմա  ցավ  է  լցնում  իմ  հոգում ... Գիտակցում  եմ  որ  ես ապրել  եմ քեզանով ու իզուր ...  Մերթ  շնչել  եմ  սառը  օդը `  գիշերով , ու  ցրտից  արցունքներս  սառչել  են ... Քո  խորը  ու  անեզր  աչքերում ես  փնտրել  եմ  իմ  լույսը  խավարում ...Կամ  թե  ինչու  եմ  թաքուն  լացել  մանկան  պես  բարձր  ճիչով , չեմ  գիտակցել  որ  իզուր ... Հանդիպելիս  էլ  լռել  եմ  ու  անկեղծ  չգիտեմ  թե ինչու  ... Լռել  որ  երևի  թե  լսեմ լռությունը  այդ  խորհրդավոր , որ  հաճախ  ավելին  է  ասում  `  հեգնելով ... Ես  ապրել  եմ  քեզանով , քո  հրաշք  դարչնագույն  աչքերի  փայլով ... Ախ  իզուր ....

суббота, 21 апреля 2012 г.

0 Դու հրաշալիք ես ...


Ինձ  համար  հրաշալիք  է ... քեզ  տեսնելը , քեզ լսելը , քեզ զգալը , քեզնով  ոգեշնչվելը , քեզ  ճանաչելը ... Հասկանում  ես հիմա  դու  ես  ՝ ինձ  ստիպում  ապրել ...Կարծես  թե , ես  հիմա շնչում  եմ  քեզանով ՝  հոգիս .. ու  ամեն  բառ ,   որ  ասեմ  քեզ  հասցեագրված , մեկ է  չես  հասկանա  ինչ  է՝   իմ  սրտում ... Գիտես  ես  զգում  եմ  ՝  քո  հրաշալի  ներքին  աշխարհը ...Քո  ներքին  աշխարհում  կան կարմիր  ծովափնյա  մայրամուտներ , վարդագույն  լեռնային  լուսաբացներ , քո  հոգին հրաշալի  կերպով  հասկանում  է  իմ  հոգուն ....Ու  այն  ամենը  ինչ  ժպիտ  է  բերում  քեզ , ինձ  ստիպում  է ժպտալ նորից ... Ես ապրում  եմ  քանի դու կաս , ու  կժպտամ  քանի  դեռ  կողքիս  ես ... 

среда, 18 апреля 2012 г.

0 Քո էությունը , իմ գոյությունն է ...



Քո  էությունը , իմ  գոյությունն  է ...Ես  ապրում  եմ  անշնչացած  առարկայի  նման  երբ  դու  հեռու  ես .. Երբ  հեռու  ես ` լույսն  մութ  է  դառնում , երբ  հեռու  ես ` արևն  այլևս  չի  ջերմացնում ...  Ներիր  ինձ  ես  քո  ում  իմ  հեռավորության  պատճառով  մեղքեր  եմ  բարդում , ես  քեզ  եմ  մեղադրում ... իզուր .. տես  հիմա  լռում  եմ  , որ  դու  չլսես  ու  ինձ  չխղճաս ... բայց  երբ  հեռու  ես  ապրել  չի  ստացվում  հավատա ... Ավելի  լավ  է  դու  հեռու  լինես , ու ես գիտակցեմ   որ  դու  չես  սիրում  , իսկ  սրտիս  բուժումը  ես  մի կերպ  կգտնեմ ... խափելով  սրտիս ... Բայց  երբ  հեռու  ես  , ես  խղճում  եմ  ինձ  , ես դառնում  եմ  իր ` անշունչ  առարկա ... Եվ  երբ  փորձում  եմ  շնչել  , օդը սառում  է  , ու  ես  խեղդվում եմ ....

вторник, 17 апреля 2012 г.

0 Ես ժպտում եմ...



Ու  ես  հիմա  ժպտում  եմ ... վերջապես ... ինչքան  վաղուց  չէի  ժպտացել ... կրկին  իմ  մեջ  արևն  վառվում  է , կրկին  ես  ապրում  եմ  կրկին ... հիշում  են  անցածը  ու  այլևս  ոչ մի  ցավ ու կսկիծ , ու կրկին   ժպտում եմ  ամբողժ  ուժով ... ամբողջ  կարոտով  ու  երջանկությամբ ... որքան  է  կարոտել  քեզ  ժպիտ ... օտար  էիր  ինձ  դարձել  մի ակնթարթ  ... բայց  հիմա  ավելի  հարազատ  ես  քան  առաջ  էիր ... ճիշտն  են ասում  , որ  երջանկությունը  գալիս  է  աննկատ , անսպասելի  , և  նրան  պետք  է  դիմավորել  գրկաբաց ... Միայն  թե  ես համոզված  եմ  որ  երբեք  չես  գտնի  երջանկություն  եթե  փնտրես ... պետք  է  նա  գտնի  քո  հասցեն ... ու  երբ  նա   գտնում  է քեզ ,  դու  սկսում  ես  անսպառ  ժպտալ ... ու  նույնիսկ  երբ  չես  ժպտում , սիրտտ  այրվում  է  երջանկությունից ...  Կրկին   ժպտում  են ՝ եթե  երջանիկ են .. իսկ  ես  երջանիկ եմ ...

воскресенье, 15 апреля 2012 г.

1 Դու ես ...

Քո հետքերով շարժվում եմ ես ... քո հետևից .. քո շունչն եմ փնտրում .. երբ չկաս մեկ օրը մեկ տարի է սիրելիս ... քեզնով է օրս լցվում , քեզնով եմ ես ամեն օր շնչում , իսկ երբ հեռու ես ` կես մարդ եմ ես .. ով եմ ես առանց քեզ ...Ով եմ ... կարոտում եմ քեզ ... ամեն օր .. ամեն ժամ ... ամեն րոպե ու վարկյան ... այսքան մեծ զգացմունք ... այսքան ուժգին ... այսքան հիվանդագին ... ես հիվանդ եմ ... դու ես իմ բուժումը , իմ դեղը ..դու գիտես , գիտես թե ով ես ինձ համար ....դու ես լույսը խավարում , դու մի մեծ օվկիանոս ես , իսկ ես այդ օվկիանոսում մի կաթիլ ջուր եմ ... առանց քեզ ես կգոլորշիանամ .. դու ես իմ ամենը ` իմ ժպիտը ... իմ փայլն աչքերի ...

вторник, 10 апреля 2012 г.

0 Չափից շատ ` ուշ էր ...

Շատ-շատ  տարիներ  էր  անցել  այն ժամանակից  , երբ   փորձում  էի  մոռացության  տալ նրան ...չպայքարեցի  սիրուս  համար ... չափազանց հպարտ էի .. 
Տարիները  իրենց  գործն  արեցին , ու  տարան  իրենց  հետ `  հպարտությունս .. Կարոտից  առաջ  եկած  անդունդը  , ինձ  տարավ  դեպի  իր  խորքը ... Նորից  սկսեցի  փնտրել քեզ ... իսկ  երբ  տեսա ` մի  ակնթարթում  ինձ կորցրեցի քո  աչքերում ..  Բայց    ոչինչ  չասելով   հեռացա ...Տեղատարափ  անձրև  էր  սրտումս .. << Ցավի , կարոտի , արցունքների , սիրո  ու  թախիծի >> ջրափոս  էր  առաջացել ...  Որքան  էի  ` փոխվել , որքան  `  հասունացել ... Արդեն  հասկացել  էի  , թե  ինչպես  քանդեցի  երջանկությունս ... Հաղթեց  սերը `  տվյալ  դեպքում  ուշացած , կամ նոր  արթնացած ... Ես ոչինչ  չէի  փոխի ` արդեն  չափից  շատ  էր  ուշ , իսկ  դու  շատ  վաղուց  արդեն ` սիրված  էիր ....

пятница, 30 марта 2012 г.

0 Դժվար է հասկանալ սիրում է թե ՝ ոչ ...



Չափազանց  դժվար  է  հասկանալ  դու  պետք  ես  նրան  ,  թե  ոչ ... Երբ  նա  ասում  է  մի բան  , բայց  անում  բացարձակապես  ուրիշ բան ... Երբ  գիտակցում  ես որ  նա  քեզ  ոչ  իր մոտ  է պահում  ,  ոչ  էլ  բաց է թողնում ... Ասում  է  ՝  որ  սիրում  է  ,  բայց  ոչ մի կերպ  չի  փորձում  ապացուցել  քեզ  իր  սերը ... Երևի  կասկածում  է , ինքն  իր  զգացմունքներին ... Իսկ  դու  հասկանում  ես  որ  արդեն  ուշ  է  ՝  սիրում  ես  նրան ,  սիրտտ  էլ  նրա  կողքին  սավառնում  է ... Բայց   երբ  բանականությունտ  մթագնում  է  , պատրաստ  ես  գնալ  ամեն  խենթության  միայն  թե  նա  կողքիտ  լինի .. Երբ  հեռու  ես  լինում  նրանից  ՝ կարոտում  ես ... Կարոտում  ես  չափազանց ,  անչափ .... 

вторник, 20 марта 2012 г.

0 Հիմա ` ցավ , հետո ` դժվար թե ...



Ով  սերտ  կպահպանի  , եթե  սիրտտ  անվերջ  լռում  է ու  չի  թողնում  որ  դու  ասես  << Ես  սիրում  եմ  քեզ >> ... Մի  թե  հետո  քո  կողքին  լինելու  է  քո  մենությունը , կամ  գուցե  ուրիշին ես տեսնում  կողքիտ ... Վաղուց  էլ չեմ  սպասում  քո  զանգին , կամ  այն  որ  դու  ինձ  կհիշես .. Դժվար  էր ,  հաճախ  եմ  տառապել  քո  փոխարեն ,  բայց  չէ  որ  ես  քեզ  երբեք  չեմ  ասել  որ  սիրում  եմ ,  ու  երևի  երբեք  չկարողանամ  ասել , հիմա  ուղակի  ես հեռանում  եմ ,  չնայած  երբեք  էլ  միասին  չենք  եղել , թողնում եմ   քեզ  քո  իսկ  ստեղծած  մենության  մեջ ... Գիտես   հաճախ  եմ  հիշում  մեր  խենթ  օրերը  , որոնք  դժվար  թե  վերադառնան .. Իսկ  հիմա  օր  օրի  ավելի  եմ  հասկանում ,  որ  ամեն  ինչ  անցել  է , ինձ  թվում  է  քո  սերը վաղուց  հեռացել է   ... Եթե  այն  քեզ հետ լիներ  գուցե   և  մի  փոքրիկ  ուշադրության  արժանացնեիր  ինձ ... Հիմա  ես  էլ  չեմ  հասկանում  թե  ինչու   եմ այսքան  մտածում այս  մասին  , դու  երբեք  չես  ասել  որ  սիրում  ես  ինձ ... Ու  դա  նորից  խոցում է  հոգիս ... Ափսոս ... Ես  միշտ  երազել  եմ  լսել  քեզանից  այդ  բառերը ... Երևի  օտար  եմ  արդեն  քեզ  համար ... Ավելի  լավ է  այսպես , ես  զգում  եմ  ցավ  `  հիմա  ... Բայց  հետո `  դժվար  թե .... 

воскресенье, 18 марта 2012 г.

0 Միշտ չէ որ ստացվում է ուրախ լինել ...



Տարօրինակ  է .. լինում  է  այնպես  երբ   սիրտտ կոտրել են , բայց  այն դեռ զարկում է .. Հաճախ  այն  ցավը  որ  պատճառում  են քեզ , քեզ  ավելի ավելի  ուժեղ  է  դարձնում , կամ  էլ  դու  ամեն  կերպ  փորձում  ես  ուժեղ  երևալ , որպիսի  նա ով  ցավ  է  պատճառել  քեզ ,  չճաշակի  իր  հաղթանակը , կամ  էլ  ուրախանա  որ  դու  ՝  տխրել  ես ..  Միշտ պետք  է  չհուսահատվել  ու ամեն  ինչ  լավ կլինի .. Ամեն  վարկյանը  որ  մեզ  տրված  է ,  դա  մեր  կյանքը  փոխելու  հնարավորություն  է , իհարկե  ես  չեմ  ասում  որ  ամեն  ինչ  կարելի  է  փոխել ,  բայց  ամեն  ինչ  նորից  սկսել  հնարավոր  է  , միայն  թե  այստեղ  մեկ  խոչնդոտ  կարող  է  մեզ  հանդիպել ՝ ժամանակը .. Իսկ  եթե  ժամանակ  կա  ՝  ուրեմն  ամեն  ինչ  դեռ  առջևում  է ... Հիմա  փոքր  ինչ  ինձ  մոտ  այդ  տրամադրությունն  է ,  ես  ինձ  հնարավոր  է  որ ուրախ  չեմ  զգում ,  բայց  չեմ  էլ  հուսահատվում... Ամեն  ինչ  իր  ժամանակին ,  չէ  որ  միշտ  չէ  ստացվում ուրախ  լինել...

суббота, 17 марта 2012 г.

0 Հաճելի է , երբ կան գեղեցիկ ակնթարթներ ..



Ինձ  մոտ  միշտ  ստացվում  է  այնպես , որ  երբ լսում  եմ  իմ  սիրելի  երգերից  որևէ  մեկը , սկսում  եմ  հիշել  հաճելի  ակնթարթներ , որոնք  ցավոք  հուշ  են  հիմա .. Հիշում  եմ  մանկությունս , հիշում  եմ  իմ  սիրելի  մարդկանց  հետ  անցկացրած  ամեն  վարկյան , ընկերներիս  հետ միասին  մեր  խենթությունները , որոնք  դժվար  թե  մի  օր  մոռացության  տամ ... Իհարկե  յուրաքանչյուրիս  կյանքում  էլ  լինում  են  տխրության  պահեր , բայց  երբեք  չենք  հիշում  դրանք , մեր  հիշողության  մեջ  ավելի  տպավորիչ  են  լինում  գեղեցիկ  ակնթարթները .. Մեկ  մեկ  բոլորիս  մոտ էլ լինում  է  այնպես , երբ ինքներս  մեզ  հարցնում  ենք , արդյոք  ում  համար  ենք  ապրում , և  կրկին  սկսում  ենք  հիշել  մեր  գլխով անցածը .. Բայց  միշտ  էլ  դժվարության  ժամանակ  ուղակի  պետք  է  ապրել  այդ  ակնթարթը  , իսկ  երբ  ամեն  ինչ  կանցնի դու ինքտ  կհասկանաս  որ  ամեն  ինչ  անցողիկ  է , ուղակի  պետք  է  ուժ  գտնել  ապրելու  այդ  պահը ... 
ԵՎ  վերջում  ուզում  եմ  խոսքս  ավարտել  այս  աֆորիզմով ՝ << Յուրաքանչյուր հաջողակ մարդ ունի ցավոտ պատմություն:Յուրաքանչյուր տխուր պատմություն ունի իր ուրախ վերջըԸնդունիր ցավը և պատրաստ եղիր հաջողության >> .

четверг, 8 марта 2012 г.

0 Էլ չեմ տեսնում ժպտացող աչքեր ...


Անկեղծ  ասաց  հիմա  ուզում  եմ  արտահայտվել ...  Հաճախ   զբոսնելով  ես  նկատում  էի  մի  բան  որ  սկսեց  ինձ  տանջել  ... այլևս  չեմ  տեսնում  ժպտացող  աչքեր ..  միթե  բոլորի  կյանքում ինչ  որ  մի պահ  է  երբ  իրոք  ժպտալու  առիթ  չկա  կամել  այսպես  ասած  ճակատագիրը  երես  է  տեքել  բոլորից ,  այլևս  չկան  ժպիտներ , չկա  ոչինչ  մի  տեսակ  դատարկություն  է  ամենուր ... մի  գուցե  եղանակն  է  պատճառը , որը  ամեն  րոպե  փոխվում  է , մի  օր  արևը  շողում  է  հաջորդ  օրը  ուղակի  անհետանում ,  չնայած  այսինչ  եմ  խոսում , ինչպես  կարող  է անհետանալ  մարդկանց  աչքերի  փայլը այդ  նույն  պատճառով.. ու  մի  անգամից  բոլորինը , կամ  էլ  ինձ  հետ  ինչ -  որ  բան  այն  չէ .  բայց  ոչ  ես  ախր  համոզված   բոլորի  մոտ  այս  նույն թախիծն  է  , իսկ  ինչպես  կարելի  է  այն  անվանել  մի  գուցե  ուղակի  տենդ ,  տխրության  տենդ  այո ... սպասում  եմ  երևի  այն  պահին որ  էլի  կտեսնեմ  փայլող  աչքեր ... իսկ  գուցե  ինձ  չեն  հանդիպում  դրանք , իսկ  գուցե  ես  այդպիսին  չեմ  տեսնում  մարդկանց  ու  աշխարհընկալումն  է  ինձ  մոտ  փոխվել ... չէ  չէ  չէ ... ես  չեմ  տեսնում  ժպտացող  աչքեր .... կարոտել  եմ  կարոտել  եմ  ժպտացեք  աչքեր , ու  անվերջ  փայլեք  ..

пятница, 2 марта 2012 г.

0 Կանգնիր ակնթարթ դու հիասքանչ ես ....♥™


Հիմա  յուրաքանչյուր  մարդ  փորձում  է իր  կյանքն  ավելի  հետաքրքիր  դարձնել  և  հասկանալ  որ  վայելում  է  այն ... Slow  life -  սա  ապրելու  նոր  ձև  է , և   պետք ապրել  այսպես -  երբեք  չշտապել  , ոչինչից  չհուսահատվել ,  ճաշակել  յուրաքանչյուր  ակնթարթ  դարձնելով  այն  ավելի  հետաքրքիր : Օրինակ  Իտալիայում  առաջ  էր  եկել  մի  նախագիծ  որը  խորհուրդ  էր  տալիս  ապրել  կյանքը  չշտապելով -  այսինքն  ուտել  դանդաղ  ,  աշխատել  դանդաղ և  ամեն ինչ  փորձել անել  վայելելով ակնթարթը . Սակայն  ինչպես  չշտապել , եթե  նայում  ես  շուրջտ և  ամեն  ինչ  արագ  տեմպի  մեջ  է , իսկ  ժամանակի  մասին  էլ ընդհանրապես  կարելի  է  չխոսել , աչքթ  թարթում ես  և  նկատում  ես ,  որ  արդեն  մի ամբողջ հավերժություն  է  անցել .
Ուղակի կյանքը  պետք  է  վայելել , չգիտեմ  երևի  յուրաքանչյուր  մարդու  մոտ  այն  յուրահատուկ  կերպով է  ընկալվում , բայց ինձ  թվում է  յուրաքանչյուրն  էլ  կսիրի  իր  ժամանակն  անցկացնել ընկերների հետ ուրախ  մթնոլորտում , կամ էլ  լսել  սիրած  երաժշտություն , ինչու  չէ  զբաղվել սիրելի  գործով , նկարել  , երգել , կամ  էլ  պարել , միայն  թե  ոչ նստել  և  նայել  առաստաղին . Ապրեք կյանքը  վայելելով յուրաքանչյուր  ակնթարթը , մի  կորցրեք  այն  իզուր ...

воскресенье, 26 февраля 2012 г.

1 Կյանքն անակնկալներ է մատուցում...


Յուրաքանչյուր  մարդ  էլ  մի  օր  վերելք  է  ապրում  գնում է  առաջ , և  քեզ անակնկալներ  է մատուցում ... Իսկ  մի օր  կարող է  կորցնել  իր հաջողությունները , վերադառնալ  նորից այնտեղ  որտեղ  կանգնած  էր... Կյանքն այնքան  փոփոխական է ,   որ  չես  էլ  հասցնում  ապրել  այն  կյանքով որը  ունես ... Բայց  եթե  դու  ունես մի փոքր  հավատ կյանքի նկատմամբ  կարող ես  գտնել  փոքրիկ  երջանկություն  ամենի  մեջ ... Կարող ես  երջանկանալ  թեկուզ  նայելով  սիրելիիտ աչքերի  մեջ , լսել  քո  սիրած  երաժշտությունը , զբաղվել  նրանով  այն  ինչ  քեզ  հաճելի  է ,  լինել  այն մարդկանց  կողքին  ում սիրում ես , իմանալ  որ  կան այնպիսիները  ովքեր  քեզ  սիրում են ...և այդ  դեպքում  էլ  դու  կդառնաս  ամենաերջանիկ  մարդը... իսկ  նա  ով  չի  պատասխանել  քո  սիրուն , կարող  է  մի  օր  զղչալ ու սիրել  այնպես  ինչպես երբեք  չէր սիրի ....

пятница, 24 февраля 2012 г.

0 Երջանկություն .. Այն ինչ զգում ես ...



Առանց  ուժեղ զգացողությունների  մարդ  չի  կարող  հասկանալ  թե  ին՞չ  է  երջանկությունը  ,  և  թե ին՞չ  է  դժբախտութոյւնը ...Հաճախ  չես  կարողանում հասկանալ  թե  ին՞չ  է  իրականում  երջանկությունը , իսկ  երբ  կորցնում  ես սկսում  ես զգալ  թե ինչ  էր  այն քեզ համար .. Երբ երջանիկ ես  սկսում ես  ձեռք բերել  նոր  ունակություններ , հասկանում ես  որ  դու  ունես նոր  անհատականություն  -  ոչնչից  չես  վախենում , սկսում ես հավատալ նրան  ինչին  երբեք  չէիր  հավատա ... Կյանքից  վերցնում ես այն ինչ  քեզ պետք է ... Փնտրում ես նոր  ուղիներ , նոր լույս ես փնտրում ,  որը  քեզ  ավելի կարող  է  երջանկացնել ... 

0 Եվ ինչ եմ ստանում ՞ ոչինչ ...



Ապրում եմ , սիրում եմ  , ժպտում եմ ... ԵՎ  ինչ եմ  ստանում ՞ ոչինչ ... 
Ինչու  լինել  մարդկանց  հանդեպ  հանդուրժող ,  ներել , փորձել  հասկանալ .. Իսկ  երբ  քեզ  է  պետք  հասկանալ  նրանք  կողքիտ կլինեն արդյոք ՞ ... Միանշանակ  ոչ ... Յուրաքանչյուրն  էլ  ապրում  է  իր համար ... . Հիմա  բոլորն  էլ  փորձում  են թաքցնել  թե  իրականում  ով  են , ինչ  են ուզում , կամ  ում են սպասում ... Յուրաքանչյուրն  էլ ինչ  որ մի բան թաքցնում է ... Եղեք  այնպիսին  ինչպիսին  կաք ... ԵՎ ինձ  թվում  է ,   որ  դուք  ձեզ  կզգաք  ավելի իսկական , ավելի կյանքով  լի ... Ավելի ուրախ ... Չէ  որ  կյանքը մեկ անգամ  է  տրվում ...

вторник, 21 февраля 2012 г.

0 Մի օր ...


Մի օր  ուղակի  պետք  է  հասկանալ  որ  նույնիսկ  ամենահարազատ  մարդկանց  մեջը  կարող  է  անդունդ  առաջանալ , և  այն  հիանալի  կյանքից մնա  ոչինչ ... և  միայն  թե  այդ  կյանքը  կարող  է  շարունակվել  այն  դեպքում  երբ նրանք  յուրաքանչյուրը   է  հասկանան  որ սիրո  մեջ  պետք  է  պահպանեն  ամենակարևորը  հենց  այդ  սերը ... Չմոռանան  տեսնել  իրենց  դիմացինի  աշխարհը , թե նա  ինչ  է  զգում , ինչ  է  շնչում ,  ու  ինչն  է  ստիպում   ապրել :  Հարգեն ու  փորձեն  հասկանալ միմիյանց  ... Ինձ  թվում  է  հենց  դա  էլ  ամենակարևորն  է ....

пятница, 27 января 2012 г.

0 Մենք ապրում ենք ....



Մենք  ապրում  ենք  մի  աշխարհում  ,  որտեղ  յուրաքանչյուրն  էլ  միայնակ  է . ..
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ  ժպիտը  չի  նշանակում  լավ  վերաբերմունք  քո  հանդեպ ...
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ համբույրը  չի  նշանակում  զգացմունքներ ..
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ բառերը  չունեն արժեքներ , որովհետև  դրանց  մեծ  մասը  սուտ  է ..
Մենք  ապրում  ենք  մի աշխարհում  , որտեղ բոլորը  մենության  մատնված  են  և  չեն  էլ  ուզում  այդ  մենությունը  որևէ  կերպ  լրացնել..

вторник, 17 января 2012 г.

0 Փորձիր ներել ..


Ցավոք  սրտի  մանկության  տարիյներին  շատերն  են  իրենց  սովորությունները  տանում  հասուն  կյանք  :  Հասուն  մարդիք  պարբերաբար  վիրավորվածության  զգացում  են  ապրում : Սակայն  դա իրենց  համար  պռոբլեմ  չեն  դարձնում :
Ինչն  է  օգնում   նրանց հաղթահարել  բացասական  էմոցիաները : Ներելու  ունակությունը :  Ներելն  ամենևին  չի  նշանակում  արհամարել  կամ  ուշադրություն  չդարցնել վիրավորանք   հասցրած  մարդուն :  Ներել  նշանակում  է  խաղաղություն  հաստատել  և  ընդունել  դիմացինի սեփական  կարծիքը  հայտնելու  իրավունքը : 
Ձեր  մեղքերը  ներվում  են  միայն  այն դեպքում  , երբ  ինքներտ  կարողանում եք  ներել :