Показаны сообщения с ярлыком Պարույր Սևակ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պարույր Սևակ. Показать все сообщения

воскресенье, 12 января 2014 г.

0 Անծանոթուհուն


суббота, 5 октября 2013 г.

0 Դու իմ աչքերին....


Դու իմ աչքերին այդպես մի նայիր,
Նրանք քեզ ոչինչ,ոչինչ չեն ասի.
Նրանց մեջ լույս կա,պետք է թարգմանել,
Միայն թե զգույշ,հոգատար սիրով,
Քանզի սիրելիս նրանք կտխրեն,
Կապույտ աչքերս հոգսեր շատ ունեն:
Բայց չէ,մեկ-մեկ էլ աչքերիս նայիր,
Նրանք քեզ երբեք,երբեք չեն խաբի,
Նրանք քո դեմքին ժպիտ տեսնելու համար են ծնվել...
                                 Հեղինակ՝ Պարույր Սևակ

среда, 2 мая 2012 г.

0 Սևակի մտքերը ....




Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում:
__________________________
Սեղմեմ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում 
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…
__________________________
Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
__________________________
Նորից չեն սիրում,
Սիրում են կրկին:
__________________________
Կանանց աչքերում,
Տեսեք,
Փլվել է ինքը երկինքը 
Ու ծիծաղում է…
__________________________
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև…անհնարինը`
Այն գոհությունը,
Ում չի հանդուրժում մեր գոյությունը:
__________________________
Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց….
__________________________
Դու օտար չես ,չէ:
Բայց իմն էլ չես,հա…
__________________________
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես,ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել:

понедельник, 30 апреля 2012 г.

0 Պարույր Սևակ ... Գժվում եմ ...




Եվ ինձ լսելով՝ 
Կարող են ասել. 
«Գժվե՞լ է, ի՜նչ է». 
Իսկ ես էլ կասեմ. 
«Այո՛, գժվե՜լ եմ, 
Ինչո՞ւ չգժվել»: 


Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: 
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: 
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, 
Կեղև չի պատռի հատիկը նռան: 
Ծառե՞րն են փթթում՝ 
Գժվա՜ծ են անշուշտ: 
Երկի՞րն է պտտում՝ 
Գժվա՜ծ է անշուշտ... 


Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ 
Բե՛րք չեն դառնալու: 
Թաթերը մինչև կարգին չգժվեն 
Ձե՜ռք չեն դառնալու: 


Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ 
Ե՜րգ չեն դառնալու... 


Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի...