суббота, 10 декабря 2011 г.

0 Հրաշամանուկներ



Հրաշամանուկներ .....
Այսպես են անվանում այն երեխաների ովքեր շատ վաղ տարիքում արտակարգ հաջողության են հասնում գործունեության այս կամ այն ոլորտում: Հայտնի որ օրինակ Մոցարտը  սկսեց երաժշտություն գրել 3 տարեկանում: Հինգ տարեկանից ստեղծագործել է սկսել Մենդելսոնը: Նկարչներից և քանդակագործներից հրաշամանուկներ են եղել Ռաֆալեը, Միքելանջելոն, ռուս նկարիչներ Ի. Ռեպինն ու Վ. Ա. Սերովը, մշակույթի հայ գործիչներից Հ. Այվազովսկին, Հրաչյա Աճառյանը և այլն: Սակայն հրաշամանուկներից շատերի նախադրյալները չեն ապահովում համապատասխան տաղանդի զարգացում: Դա տեղի է ունենում ծնողների և մանկավարժների սխալ դաստիարակության պատճառով: Հրաշամանուկների հետագա զարգացմանը շատ են խանգարում ծնողների անզուսպ հիացմունքը, երեխային առօրյա հոգսերից հեռու պահելը, նրա սեփական անձի մեջ բացառիկության, գերարժեքության մասին պատկերացման ձևավորումը: Տաղանդի վաղ ձևավորմանը կարող են խանգարել ընտանեկան և սոցիալական ավելի լայն միջավայրի անբարենպաստ պայմանները; Ներքին հնարավորությունը իրականություն, տաղանդ և ստեղծագործություն դարձնելու լավագույն ուղին հետևողական, համառ ու նպատակասլաց աշխատանքն է: Իսկ աշխատասիրության հիմքում ընկած են անձի կայուն հետաքրքրությունները:

0 Տաղանդներ և Հանճարներ



Հանճար բառը նշանակում է անհնարին վիճակից դուրս գալու ելք, հնար,  հանճար այսինքն ճար հանել: Հանճարեղ և տաղանդավոր անհատները արտակարգ իրավիճակներում դրսևորելով անսպասելի և անսովոր կարողություններ, ի զորու են իմաստույթամբ և խորագիտորեն ճար գտնելու, մարդկանց համար գոյությոան և զարգացումի հեռաստաններ բացելու, բարձրացնելու մարդկանց կյանքի մակարդակները, հաղթահարելու դժվարությունները ճգնաժամային իրավիճակներում: Մարդուն սովորաբար չի հաջողվում իրականացնել իրեն բաժին ընկաց ընդունակությունների նույնիսկ մի մասը, որովհետև ընդունակությունը մարդուն տրված հնարավորությունն է, որը կարող է դառնալ իրականություն, կամ էլ մնալ ներզոր վիճակում և ժամանակի ընթացքում կոչել զուր:
 Մարդկության հանճարեղ ստեղծագործությունները անհամար են, սակայն այն մեկնաբանող տեսակետները խիստ սահմանափակ են: Որքան բարձր է մարդկանց օժտվածության աստիճանը այնքան մեծ են նրանց անհատական հոգեբանական  տարբերությունները և հետևաբար նրանց մեջ ընդհանրություններ գտնելը:
 Հանճարեղության միակ առարկայական չափանիշն առ այսօր հանճարեղ արվեստագետի կամ գիտնականի երկերն են, գործունեությունը, նրա ստեղծած արժեքները: դրանց հիման վրա կարելի է հասնել որոշակի պատկերացումների: Թեև հանճարեղության և տաղանդավորության գաղտնիքները հնուց ի վեր բուռն հետաքրքրության առարկա են, սակայն այսօր խստությամբ չեն լուսաբանված: 
Տաղանդավոր և հանճարեղ մարդկանց ճշգրիտ բնութագիրը տալը չափազանց դժվար գործ է, քանի որ որքան բարձր է մարդկանց օճտվածության աստիճանը, այնքան մեծ են նրանց անհատական հոգեբանական տարբերությունները և ավելի դժվար է նրանց մեջ  ընդհանուր գծեր տեսնելը: 
Հանճաեղ և տաղանդավոր մարդիկ մեծ դեր են խաղում իրեց ազգերի պատմության մեջ` փոփոխելով այն: երբ ուշադրություն ենք դարձնում առանձին ազգերի պատմությանը, տեսադաշտի վրա են հայտնվում ինչպես հերոս ազգեր այպես էլ ցածր ու միջին մակարդակի ազգեր: Այս ամենն էլ պայամանվորված է նրանցում հանճարների առկայությամբ: 

0 Հինգ հետաքրքիր փաստեր .


  • Աստվածաշունչը  թարգմանվել  է  2462  լեզվով .
  • Մեզ  հայտնի  այս  նշանը , որին  անվանում  ենք  շնիկ  <<<  @  >>> ունի  500  տարվա ծագում ....
  • Մայիս  ամսվան  ծնված  երեխաները միշտ  , ցանկացած  դեպքում  200  գրամով ավելի  են կշռում  քան մյուս  ամսվա  ծնված  երեխաները  . 
  • Մեր  ամբողջ  մաշկը  կշռում  է  2700  գրամ . 
  • Ակնոցները  ստեղծվել  են  Եվրոպայում 1286  թվականին . 

0 Աշխարհի ամենաերկար ֆիլմը .



Աշխարհի  ամենաերկար  ֆիլմը  «The Longest Most Meaningless Movie in the World» նկարահանվել  է 1968  թվականին  . Այդ  ֆիլմի  ռեժիսորն  է Էնտոնի  Սկոտը  .  Ֆիլմի  սյուժեն  ոչ  այդքան  հետաքրքիր  է .  Ֆիլմը  տևում  է  48   ժամ . 
Ֆիլմի  մեջ  մտնում  են գովազդային  հոլովակներ . Այն  առաջին  անգամ  ցուցադրվել  է 1968  թվականին Լոնդոնում .

0 Մի քանի փաստեր Տիտանիկ ֆիլմի հետ կապված .


Տիտանիկ ֆիլմի  բյուջեն  կազմում  էր 200 միլիոն  դոլար 1997 թվականին . Այդ  թվականին դա ռեկորդ  էր . 


Տիտանիկ  ֆիլմը  երկրորդ  ֆիլմն  էր  որ << Օսկար >> մրցանակաբաշխությանը  հաղթեց  14 նոմինացիայում   , << Ամեն  ինչ  Եվա-ի  մասին >> ֆիլմից հետո .


Տիտանիկը  դարցավ  աշխարհում  ամենա  առաջին  ֆիլմը  որը  աշխատեց  1  միլիարդ  և  ավելի  գումար .


Տիտանիկը  ԱՄՆ-ում  աշխատեց  600  788 188 դոլար . Այն  առաջին ֆիլմներ  որ  ԱՄՆ-ում  աշխատեց  600 միլիոնից ավելի  գումար . 

среда, 7 декабря 2011 г.

0 Էլի մութ գիշեր ..




Էլի  մութ  գիշեր , աստղեր  ու  լուսին ..
Էլի  մութ գիշեր , իսկ  ես միայնակ ..
Էլի  մութ գիշեր , նույնիսկ  տանը  չես  ..
Ինչ անեմ  ախ ես , ինչպես  գտնեմ քեզ ..
Սիրտս անհանգիստ , հոգիս  փոթորկված ..
Էլի  մութ  գիշեր  , բայց դու ախ չկաս ..
Թե  սրտի տագնապ , թե հոգու հառաչ ..
Էլի  մութ գիշեր , էլի դու չկաս ..
Զգում եմ ես իմ մեջ թախիծ , վախ , խափկանք ..
Թե  ուրես ախ  դու  այս մութ  գիշերում ..
Էլի մութ գիշեր  , տեսնես ուրես դու ..
Տեսնես ուր  ես դու , ում գրկում ես դու ..

0 Զգույշ . ամեն ինչ ձեր ձեռքին է ...


Մասնագետները  պնդում են  ,  որ  մտքի  էներգիան  ենթակա  է  շատ  բան  մեր  առողջությունից  մինչև  մեր  ճակատագիր : Հնում  այս  գիտելիքը  գաղտնի  էր  պահվում  , միայն  առանձին  մարդկանց  բաժինն  էր : Այսօր աշխարհում  շատ  բան  է փոխվել , և  սեփական  մտքի  էներգիան  միանգամայն  հնարավոր  է  օգտագործել  ի  շահ իրեն ,  այդ  թվում  նաև  ապաքինվելու  նպատակներով :
Եթե  ուշադիր  լինենք  մենք բոլորս  ժամանակ  առ  ժամանակ  օգտվում  ենք  մտքի  էներգիայից  , միայն  թե  ոչ  միշտ  ի  շահ  մեզ : << Միևնույն  է իմ  մոտ  ոչինչ  չի  ստացվի >> -  ասում  է  մարդը ,  և  նրա  մոտ  իրոք  ոչինչ  չի  ստացվում : << Իսկ  ես կարող  եմ  ես համառ  եմ >> -  ասում  է  մյուսը  և   հասնում  իր  ուզածին :  Միտքը  էներգիայի  կուտակ  է  ,  որը  կարող  է  թե արարիչ  լինել  թե  կործանարար : Ուղղելով  իր  միտքը  դրական  կողմ մենք  կարող ենք  բուժել հիվանդություններ  , շտկել  ճակատագրի  սխալները : Իսկ  որևէ  բացասական  միտք  շրջվում  է  կամ հիվանդությամբ կամ պարտությամբ : Այնպես որ  ամեն  ինչ  մեր  ձեռքերում է : Աշխատեք  ճիշտ մտածել , և ճիշտ  որոշումներ  կայացնել :

вторник, 6 декабря 2011 г.

0 Այսպես է լինում ...



Այսպես է  լինում , նա ով  թանկ  է լինում ,
Միշտ  հեռանում  է  անդարձ  հավիտյան , 
Թողնում  քեզ  մենակ , մենակ  ու  տխուր 
Ու  չի  հասկանում  որ  սխալ  է  անում...
Չէ  որ  դու  նրան  շատ - շատ ես սիրում ...

понедельник, 5 декабря 2011 г.

0 Օրիգինալ պատասխաններ " Ես քեզ սիրում եմ "- ի ժամանակ ..



Ես  քեզ  սիրում  եմ  - մերսի ...
Ես  քեզ  սիրում  եմ  - ինձ  բոլորն  էլ սիրում են :Դ 
Ես  քեզ  սիրում  եմ  - ոչինչ  կանցնի  ...
Ես  քեզ  սիրում  եմ  - հա ես էլ իմ մայրիկին  եմ շատ սիրում ...
Ես  քեզ  սիրում  եմ  - քո  ապրիլի 1- ը նույնպես  շնորհավոր ...
Ես  քեզ  սիրում  եմ  - դու  չես հասկանում , ախր խմաց ես երևում ...
Ես  քեզ սիրում եմ -  հաա հա  քեզ տենց  էլ պետքա ...
Ես  քեզ  սիրում  եմ  - ես էլ  քեզ  չեմ  սիրում :Դ
Ես  քեզ  սիրում  եմ  - հա  ես  էլ  եմ լավ ինչ կա չկա ՞՞՞ 

воскресенье, 4 декабря 2011 г.

0 Հետաքրքիր փաստեր 1

Առավոտյան  արթնանալ և  ուտել  խնձոր  կրկնակի  օգտակար  է  , քան  սովորական  դարցած 1 բաժակ սև սուրճը . 
Գիտնականները  ապացուցել  են  որ  կանաչ աչքեր  ունեցող  մարդիք  ամենա նուրբ , բարի  ու  խոցվող  մարդիք են. . . .  Նրանք  առանձնանում են  իրենց  հավատարմությամբ սիրո  և  ընկերության  մեջ >>


Եթե  ցանկություն  է  մեջտ  առաջացել  ինքնասպանություն  գործելու  , ապա  ընտրիր  հեշտ  և  համեղ  տարբերակ . 10 կգ  շոկոլադ  ուտելով  դու  հաստատ  չես  փրկվի . Այն  համարվում  է  մահացու  դոզա .... 





0 Սորճի դերը մեր կյանքում ....




Սուրճի հայրենիքը Եթովպիան է , որտեղ հանդիպում է վայրի վիճակում ՝ ծովի մակարդակից 1600-20000 մետր բարձրության վրա : Անունը ծագել է պարսկական օսիֆակոֆե բառից : Որոշ գրական աղբյուրներից պարզվում է որ սուրճը հայտնի է եղել դեռ 10-րդ դարում : Այդ ժամանակ սուրճի սերմերը ամբողջական բովում էին և մարմանդ կրակի վրա եռացնում 15-30 րոպե : Սուրճի սերմերը պարունակում են բիոլոգիական ակտիվ նյութեր , որոնք թերմիկ մշակման ժամանակ հազվադեպ են քայքայվում : Համարվում է սննդարար և առողջացնող ըմպելիք , օգտակար է տաք վիճակում : Ժամանակակից բժշկությունը օգտագործում է սուրճը
որպես բուժող և դիետիկ միջոց : Սուրճում կոֆեինի մեծ քանակությունը բարձրացնում է արյան ճնշումը դրա համար էլ հատկապես օգտակար է հիպոտոնիկ հիվանդներին : Սուրճը որոշ մարդկանց առույգություն է պարգևում , վերացնում գլխացավը , իսկ մյուսների վրա թողնում լռիվ հակառակ ազդեցություն ՝ առաջացնելով գլխացավ և քնկոտություն : Այն մարդիք ովքեր իրենց ինքնազգացողությունը անընդհատ բարձրացնում են սուրճի օգնությամբ , շուտով ընկնում են լռիվ հակառակ ազդեցության տակ : Նրանց վիճակը ավելի է վատանում , զգում են ընդհանուր թուլություն և նույնիսկ ձեռքերի ու մարմնի դող : Սուրճը հակացուցված է հեշտորեն գրգռվող մարդկանց ու տասներկումատնյա խոցով հիվանդներին : Այնպես որ արժե զգուշանալ այդ « սև սատանայից » , որովհետև երբեք չես կարող իմանալ ՝ նրանից ինչ սպասել :

суббота, 3 декабря 2011 г.

0 ԺՊՏԱ ....





Մարդկանց սրտերը շահելու տարբեր եղանակներ կան, բայց կա մեկը, որն ամենաարագն է: ԺՊԻՏ: Նույնիսկ դժվարանում եմ խոսքերով նկարագրել, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ ժպիտը մարդու կյանքում: Այն մարդիկ, որոնք բացահայտել են իրենց համար ժպիտի ուժը, ավելի հեշտ են շփվում և մտերմանում մարդկանց հետ, ավելի հեշտ են սրտեր գրավում, ավելի հեշտ են գործարքներ կնքում, ավելի հեշտ են ապրում:

Ժպտացեք հնարավորինս շատ` տանը, փողոցում, խանութում, տրանսպորտում, աշխատանքի վայրում, գործնական հանդիպումների ժամանակ: Մարդիկ սիրում են, երբ իրենց ժպտում են: Դուք նույնպես սիրում եք, երբ Ձեզ ժպտում են: Եվ զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ ժպիտը դրական մեծ էներգիա է իրենից ներկայացնում, ժպիտը նշան է դիմացինին, որ Ձեզ հաճելի է նրա հետ շփվել:


Ծանոթներիցս մեկը հազվադեպ է ժպտում` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Իրականում, նա դրական և բարի անձնավորություն է, ուղղակի ժպտալը նրա բնավորության հիմնական գծերից չէ: Երբ նա ծանոթանում է նոր մարդկանց հետ, այդ պահին նրա դեմքը ոչինչ չի ասում` նա անտարբեր է, երբեմն նույնիսկ խոժոռ: Ես համոզված եմ, որ ներսում նա այդպիսին չէ, որ նա ուրախ է ծանոթության համար և դիմացինը նրան հետաքրքիր է, բայց դա գիտեմ միայն ես: Իսկ ի՞նչ կանցնի զրուցակցի մտքով, երբ նա տեսնի ծանոթիս անտարբեր դեմքը: Իհարկե, նա միանգամից կմտածի, որ ինքը դիմացինի մոտ հետաքրքրություն չի առաջացնում, իսկ դա համաձայնվեք` ոչ մեկին էլ հաճելի չէ: Արդյունքում, ծանոթս շատ դժվար է մարդկանց հետ շփվում և նրա մտերմիկ շրջապատը շատ փոքր է: Իսկ ամենի պատճառն այն է, որ նա քիչ է ժպտում:

Այնպես որ, հաճախ ժպտացեք` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են և նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Եվ միշտ հիշեք, երբեմն ընդամենը մեկ ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերով և տրամաբանությամբ:

0 Հինգ ամենավնասակար զգացումները .



Ավստրալավի հոգեբանները հինգ տարի շարունակ կատարել են հետազոտություններ ՝ ուսումնասիրելով 2000 կամավորների վարքն ու առողջությունը և դրանց արդյունքների հիման վրա առանձնացրել մարդկային հինգ զգացում , որոնց ազդեցությունն առողջության վրա ամենաբացասականն է .


1)Նախանձ
Հոգեբանների եզրակացությունները վկայում են ՝ հարազատներին կամ անծանոթներին մշտապես նախանձողներն ավելի շատ են սրտային հիվանդություններ ունենում . Հիվանդանալու հավանականությունը 2,5 անգամ ավելի է նրանց համեմատությամբ , ովքերշրջապատի նկատմամբ ունեն չեզոք կամ ավելի բարյացակամ վերաբերմունք .
2) Խանդ
Ավստրալացի գիտնականները ասում են երբ մարդը խանդում է , նրա մարմնում խախտվում է հորմոնների հավասարակշռությունը .
3) Ինքնաքնադատություն
Երբ մարդն իրեն ամեն ինչում չափազանց շատ է մեղադրում , ակամա ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը .
4) Խղճահարություն
Սեփական անձի նկատմամբ խղճահարությունը լիարդի համար շատ վտանգավոր է : Եթե մարդիկ անընդհատ իրենց զոհի կարգավիճակում են զգում , նրանց օրգանիզմում սաստիկ ավելանում է ացետիլիխոլին նյութի քանակը , որը հայտնի է որպես << թուլության հորմոն >> , դա հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկումը .
5)Ագահություն
Մարսողական համակարգի խանգարումներն առավել բնորոշ են ազդեցիկ մարդկանց , ովքեր անընդհատ առաջնորդվում են նյութական եկամուտ ստանալու մղումով . Նման մարդիք հաճախ հիվանդանում են բուլիմայով ու անորեքսիայով .

четверг, 1 декабря 2011 г.

0 Մրգակառուցվածքի երեք տիպ.._

Ըստ կազմվածքի բոլորին կարելի է բաժանել երեք հիմնական խմբի : Միայն չմտածես , թե դա քո բացասական կողմն է : Ընդհակառակը , յուրաքանչյուր տիպ ունի << անառարկելի >> պլյուսները :

1. ՏԱՆՁ – ներքևի հատվածը ծանր է վերևից : Սա կնոջ դասական կառուցվածք է : Ողջ ավելորդ քաշը կուտակվում է կոնքերի և հետույքի հատվածում , իսկ փորը սովերրաբար մեծ չէ : Այս տիպի աղջիկների կառուցվածքում հազիվ են նկատվում հավելյալ կիլոգրամները , քանի որ դեմքը և պարանոցն միշտ նիհար են մնում :


2.ԵԼԱԿ- Վերևի հատվածը լայն է ներքևինից : Սա Բարբի տարբերակն է :



















3. ԽՆՁՈՐ – քաշը հավասարաչափ է տարածվում : Այս տիպի աղջիկներին բավական է մի փոքր աշխատել << պրեսի>> վրա ` գերազանց տեսք ունենալու համար :

0 Ուտելիքը ու մարդու արտաքինը :


Շոկոլադի չարաշահումից բշտիկներ են առաջանում :
Ապխտած և տապակած միսը մաշկային խնդիրների պատճառ կարող է դառնալ :
Ընկույզը փրկում է կորյակների առաջացումից :
Գազարը գեղեցկացնում է արըայրուկը :
Շաքարից մաշկն ավելի է ծերանում :
Կարմիր գինին երկարացնում է երիտասարդությունը :
Տապակած կարտոֆիլ չի կարելի օգտագործել դեմքի բոչբոքված մաշկ ունենալու դեպքում :
Կաթը մաշկի երիտասարդության երաշխավորն է :

0 Սիրո թեման է նորից :






Թեև դու կաս իրականում , բայց սիրում եմ իմ երազում : Միայն թե դու իմ երազում խենթի նման ինձ ես սիրում:

Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի,Բայց ամեն դեպքում երջանկություն քեզ.

Պատահական չէ.Ես հաստատ գիտեմ, Որ երբ արտասվել ես բոլորից թաքուն,ԴՈՒ` ԻՄ մասին ես երազել կյանքում…

Ասում են` կարոտը տեսք չունի, իսկ իմ կարոտը նույնիսկ սիրտ ունի....

Ես դեռ սպասւմ եմ` քաջ գիտակցելով, Որ դու էլ երբեք հետ չես դառնալու, Ես դեռ կանչում եմ անհագ կարոտով` Հասկանալով,որ դու չես լսելու: Ես դեռ քայլում եմ մեր հին փողոցով Ու թեև գիտեմ` չենք հանդիպելու....

Երբ տենչանքներս բոլոր ինձ լքեն Երբ երազներս բոլոր փշրվեն Երբ քո փոխարեն քամին ինձ հպվիՀաստատ իմացիր Էլ ինձ չես գտնի :Երբ փոթորիկը ինձ հեռու քշի,Երբ ինքը սերը էլ ինձ չգտնիԴու ինձ մոռացիր ու էլ մի փնտրիր:Երբ արցունքներս նույնիսկ չսփոփեն,Երբ թաց աչքերդ իմ հետքը փնտրեն,Հիշողություններդ դուռդ բաբախեն,ԵՎ շուրջդ ամեն ինչ ինձ հիշեցնի,Համոզված եղիր որ ինձ չես գտնի:Գուցե դու զղչաս, բայց ուշ կլինի,Անձրևը հետքս սրբած կլինի:

Միթե դու մտածում ես, որ բոլորից լավն ես, որ ես միայն քո մասին եմ մտածում, որ դու ես իմ կյանքի միակ իմաստը: Դե անկեղծ ասած ճիշտ էլ մտածում ես: Ես քեզ սիրում եմ:

Հանդիպեցին մի օր Սերը և Ընկերությունը: Սերը թերահավատորեն ժպտաց և հարցրեց. ինչի համար ես դու,եթե կամ ես: Ընկերությունը մի պահ լռեց և կարծես ինքն իրեն մրմնջաց. -Որպեսզի ժպիտներ թողնեմ այնտեղ,որտեղ դու արցունք ես ցանում....

Սիրտ իմ բաբախիր ու լուռ հեռացիր, Սիրիր դու նրան,բայց հետ մի կանչիր, Տանջիր քեզ հավերժ այրվող մորմոքից Ու քեզ նվիրած սիրո ցավերից,տանջվի'ր, Բայց միշտ մնա հպարտ, Սիրո հարվածին միշտ մնա անպարտ, Թե միշտ տանջվես,լացես ու տխրես, Բայց գլուխ կախել, երբեք չփորձես....

Այս աշխարհում երկուսս ենք կույր`դու, որ չես տեսնում ինչքան շատ ես ինձ պետք, և ես,որ չեմ նկատում ոչ ոքի`բացի քեզանից:

Հրեշտակները այն անվանում են երկնային նեկտար, սատանաները դժոխային տանջանք, իսկ մարդիկ սեր…❤








0 Կանացի բացատրական բառարան :





Այո ! = Ոչ !

Ոչ ! = Այո !

Միգուցե = Այո !

Ես եմ մեղավոր = Դու դեռ կփոշմանես արածիդ համար

Մեզ պետք է... = Ինձ պետք է...

Արա ինչ ուզում ես = Հետո կզղչաս հաստատ

Մենք պետք է խոսենք = Ես շատ բողոքելու բաներ ունեմ

Ոչ,ես տխուր չեմ = Իհարկե տխուր եմ հիմար !

Այս տան խոհանոցը մի տեսակ նեղ է = Ես նոր տուն եմ ուզում

Հարկավոր է նոր վարագույր գնել= Հարկավոր է նոր վարագույր,գորգ,բազմոց գնել

Դու սիրում ես ինձ? = սիրելիս, ես պատրաստվում եմ քեզանիզ մի բան խնդրել

Սա երեխայի ձայնն է? = սիրելիս, վեր կաց ու օրորի երեխային մինչև նա քնի

Ես չեմ գոռում ! = Այո !, ես գոռում եմ որովհետև դա պետք է

Խնդիրը քո հետ չի կապված, խնդիրը իմ մեջ է = խնդիրը իմ հետ չի կապված, խնդիրը քո մեջ է

Արի մնանք որպես լավ ընկերներ = ես ուզում եմ բամբասեմ քեզ հետ բոլորի մասին

Դու միայն քո մասին ես մտածում ! = Ես միայն քո մասին եմ մտածում

Ես հիմա կգամ... = Ես կգամ այն ժամանակ, երբ որ պատրաստ կլինեմ

Ես ընկեր ունեմ = եթե այդպես կարելի է կոչել իմ շանը :

0 Գույներ եւ դրանց նշանակությունը…

Ինձ թվում է յուրաքանչյուրս էլ լսել ենք այս արտահայտությունները << նա կյանքին վարդագույն ակնոցներով է նայում >> կամ էլ << նա ամեն օր սևի մեջ է >> … Իսկ ինչ եք կարծում մարդու տրամադրությունը կապ ունի նրա հագուստի այն գույների հետ , որը կրում է : Այո , կապ ունի : Գույները և տրամադրությունը ինչ – որ կերպ կապված են : Բազմաթիվ գիտնականներ իրենց ուսումնասիրությունների շնորհիվ ապացուցել են որ գույնը ազդում է տրամադրության , զգացմունքների և մտքերի վրա : Ամեն գույն մարդու ուղեղի վրա տարբեր ռեակցիա է առաջացնում :

Հիմա տեսնենք թե յուրաքանչյուր գույն իրենից ինչ է ներկայացնում :




Դեղին գույնը շատ վառ գույն է : Այն համարվում է թանկարժեք գույն : Քանի որ ոսկին ինքնին դեղին է : Չմոռանանք նաև ասել որ արևը , որը մեզ ջերմացնում է նույնպես ունի դեղին երանգավորում , հենց դրա համար էլ այն համարվում է շատ վառ գույն :
Կարմիրը խորհրդանշական է : Կարմիր գույնը նաև նշանակում է
стоп , ճանապարհ չկա : Եվ վերջապես կարմիր գույնը իրենից ներկայացնում է կրակի գույնը : Այդ պարզ պատճառով էլ հրշեջ մեքենաները ներկված են կարմիր :

Ասում են որ կապույտ գույնը մեր կյանքի աղբյուրն է : Քանի որ երկինքը կապույտ է , կան կապույտ ծովեր : Եվ վերջապես չէ որ այդ ծովերի մեջ ջուր է , որի շնորհիվ էլ երկրի վրա ապրում են – բույսերը , կենդանիները և մենք :
Կանաչը դա հույսի գույնն է : Յուրաքանչյուր գարուն մենք տեսնում ենք մեզ շրջապատող գեղեցիկ բնություն , որը ունի կանաչ երանգավորում : Գարնանը սկսում ենք նոր կյանքով ապրել , և ուրախ լինել :
Սպիտակը խորհրդանշում է մաքրություն , անմեղություն ու պատիվ. Նորածին երեխաներին միշտ հագցնում են սպիտակ : Սպիտակը ավելի է գեղեցկացնում այդ փոքրիկ ու անմեղ էակներին :
Սև գույնը պատմում է դաժանության , նենգության , լրջության մասին : Այն նաև խորհրդանշում է տխրությունը : Դրա համար երբ մարդիք կորցնում են իրենց համար թանկ մարդու կրում են սև գույն :

0 Հոլիվուդում ով է ամենաշատը վարձատրվում :






1. Լեոնարդո Դի Կապրիոն տարեկան ստանում է 77 միլիոն դոլար :

2. Ջոնի Դեպը տարեկան ստանում է 50 միլիոն դոլար :

3. Ադամ Սենդլերը տարեկան ստանում է 40 միլիոն դոլար :

4.Ուիլ Սմիթը տարեկան ստանում է 36 միլիոն դոլար :

5.Տոմ Հենկսը տարեկան ստանում է 35 միլիոն դոլար :

6. Բեն Ստիլլերը տարեկան ստանում է 34 միլիոն դոլար :

7. Ռոբերտ Դաունի Կրտսերը տարեկան ստանում է 31 միլիոն դոլար :

8.Մարկ Ուոլբերգը տարեկան ստանում է 28 միլիոն դոլար :

9. Տիմ Ալենը տարեկան ստանում է 22 միլիոն դոլար :

10. Տոմ Կրուզը տարեկան ստանում է 21.9 միլիոն դոլար :