понедельник, 27 мая 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...47


  • Ամեն ինչ  կարող  ես  ներել սիրելիիտ , բայց  ոչ  բացակայությունը , երբ  դժվար  էր  ապրելը ....
  • Ամենացավալին այն է - որ անցյալ  են  դառնում  նրանք , ովքեր  քեզ պետք  էին  ապագայում ....
  • Մենք  աղջիկներս  հեշտ  ենք  ընդունում  մեր սխալները ....այդ  պատճառով  է ,  որ  թվում  է  թե մենք  տղաներից  ավելի  շատ  ենք  սխալվում ... բայց իրականում  հակառակն  է ....
  • Աղջիկները  այնպես  ուժգին  են սիրում , որ  թվում  է  թե  երբեք  չեն  հեռանա.... Բայց  գալիս է  մի  օր , երբ  նրանք  այնպես  են  հեռանում , կարծես  երբեք  չեն  էլ սիրել ....
  • Շատերը  կյանքում  ուզում  են - ճամփորդել , սիրել և  երջանիկ լինել....


воскресенье, 26 мая 2013 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 34



  • Երբ մեկին դադարում ես սիրել, մեղավորն ինքն է, որ ժամանակին չի նկատել...
  • Մինչև այժմ սիրում էիր, հետո դարձավ խանդ, հետո անտարբերություն, իսկ վերջում քմծիծաղ...
  • Երբեմն երջանկությունից մեզ բաժանում է ընդամենը մեկ զանգ,մեկ զրույց,մեկ խոստովանություն...
  • Իմ երջանկության հասցեն Քո անունն ունի...
  • Կյանքում լինում է մեկը,որ չգիտես թե նա ով է քեզ համար,բայց չես ուզում նրան կորցնես....
  • Ես սովորեցի հարմարվել: Ինքս ինձ: Ես սովորեցի երջանկանալ: Ստիպված երջանկանալ... Ես շատ բան սովորեցի: Սակայն չսովորեցի չսիրել: Քեզ չսիրել...

вторник, 21 мая 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...46


  • Ես ամբողջ  ջերմությունս նրան  նվիրեցի , այդ  իսկ  պատճառով  էլ  իմ  կողքին  ցուրտ  է ...
  • Երբ  սիրում  ես  ամենը հեշտ  է , նույնիսկ  անդունդ կնետվես , ու անգամ  կխորտակվես , երբ սիրում  ես  ամենը  հեշտ  է .....
  • Հիմա  մոդայիկ  է  հանդիպել  նրա  հետ ում  չես  սիրում , շփվել  նրանց  հետ  ում  ատում  ես , և  ուղղակի բարևել  նրան  ում  համար  խենթանում ես ....
  • Ժամանակը  ամենալավ  միջոցն  է  հասկանալու , արդյոք  դու  պետք  էիր  նրան թե  ոչ  ....
  • Մեզնից  յուրաքանչյուրը  ինչ-որ  բանի մասին լռում  է ... ու  երբեք  չի  խոսի ....

суббота, 18 мая 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...45


  • Սեր - որքան  իմաստ  կա  այս  մեկ բառում ... Որքան  երջանկություն , ու ցավ կա ....
  • Հեռանալ  սիրելի մարդկանցից - դա ինքնասպանություն է ...
  • Պետք  չէ  մարդկանցից ակնկալել այն , ինչ  իրականում չկա ... Օրինակ ՝ զգացմունքներ ...որոնք  չի  տածում քո հանդեպ ...
  • Կյանքում կա միայն մեկ երջանկություն -  սիրել , և լինել սիրված....
  • Երբ սիրում ես , համարյա թե միշտ ներում ես , բայց  երբ  չափազանց  շատ  ես ներում , դադարում ես սիրել ....

понедельник, 6 мая 2013 г.

0 Ֆրանցիսկո Գոյա



Հայտնի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող ` Գոյան ծնվել է 1746 թ. մարտի 30-ին՝ ՖուենդետոդոսումԻսպանիայի Արագոն նահանգում։  Ծնողներն են Ժոզեֆ Գոյան և Գրացիա Լուսիենտեսը:
Նրա մանկությունն անցել է Ֆուենդետոդոսում, որտեղ նրանց ընտանիքը ապրել է սոցիալական վատ պայմաններում, քանի հայրը՝ քիչ էր վաստակում:
Մոտավորապես 1749թ Գոյայի ընտանիքը տուն է գնում Սարագոսա քաղաքում և մի քանի տարի հետո տեղափոխվում այնտեղ:
Գոյան հաճախում է Էսկուելաս Պիասի դպրոցը, որտեղ մտերիմ ընկերական հարաբերություներ է ստեղծում Մարտին Զապատերի հետ, ինչը հետո ճակատագրական դարձավ Գոայի համար:
17-րդ դարի երկրորդ կեսից իսպանական արվեստը անկման շրջան է ապրում: Միայն 18-րդ դարի վերջում, 19-րդ դարի սկզբում տեղի է ունենում նոր վերելք՝ կապված աշխարհահռչակ նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի հետ: Բարդ ու հասարակ էր Գոյայի կյանքը: Այդպես էր նաև նրա արվեստը: Նա ասում էր, որ իր ուսուցիչներն են եղել Վելասկեսը, Ռեմբրանդտը և բնությունը:
Թագավորական ընտանիքի մեծ դիմանկարում (որտեղ հետին պլանում նկարել է և իրեն) նրա վրձինը հասնում է այն վտանգավոր եզրագծին, որից հետո արդեն սկսվում է ծաղրանկարը:
14
տարեկան հասակում նա դառնում է գեղանկարիչ Խոսե Լուջանի, իսկ այնուհետև, տեղափոխվելով Մադրիդ՝ նաև Անտոն Ռաֆայել Մենսի աշակերտը։ Վերջինս Իսպանիայում հայտնի գեղանկարիչ էր։ Սակայն նա վիճում է ուսուցչի հետ, այնուհետև՝ քննություններից ստանում անբավարար:
1763 և 1766թթ Գոյան փորձում է ընդունվել Իսպանիայի թագավորական ակադեմիան, բայց՝ ապարդյուն։ 1760 թ-ից սովորել է Սարագոսայում, 1769 թ-ին մեկնել է Իտալիա. ուսումնասիրել է իտալացի նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները: Այնուհետև նա մեկնում է Հռոմ 1771թ Պարմայում կազմակերպված նկարիչների մրցույթում գրավում է 2-րդ տեղը։ Նույն թվականին վերադառնալով Սարաոգսա՝ Գոյան նկարում է թագավորական պալատի գմբեթի մի հատվածը, Աուլա Դեիի մենաստանի մատուռի և Սոբրադիել պալատի որմնանկարները։ Նա այս անգամ աշակերտում է Ֆրանցիսկո Բայեուի-Սուբիասին, և նրա աշխատանքները, ստանալով նկատելի նուրբ երանգներ, ճանաչում են գտնում:
1774թ Գոյան և Բայեուի քույրը՝ ժոզեֆան (Գոյան նրա դիմում էր Պեպա) ամուսնանում են։ Այդ ամուսնությունը հնարավորություն է ստեղծում աշխատել գորգերի թագավորական արտադրամասում, որտեղ նրան հաջողվում է ստեղծել մոտ 42 նմուշ։ Նա նաև հնարավորություն է ստանում մուտք գործել թագավորական պալատ և նկարազարդել Սան Ֆանցիսկոյի Էլ Գրանտե եկեղեցու զոհարանը ի վերջո դառնալով Սան-Ֆերնանդոյի ակադեմիայի անդամ;
1783թ Ֆլորիդաբլանկայի կոմսը, որը թագավոր Կառլոս 3-րդի սիրելին էր, Գոյային է պատվիրում իր դիմանկարը։ Գոյան շուտով ընկերանում է նաև թագաժառանգ արքայազն Դոն Լուիսի հետ և բնակություն հաստատում նրա տանը։ Հետագայում նրա հաճախորդներ են դառնում նաև թագավորական պալատի ավելի բարձր պաշտոնի անձնինք՝ ընդհուպ մինչև թագավորը;
1788թ Կառլոս 3-րդի մահից հետո գահ բարձրացավ Կառլոս 4-րդը։ Որի օրոք՝ 1789թ ֆրանսիական հեղափոխության ընթացքում Գոյան իր հաջողության գագաթնակետին հասավ թագավորական անձնակազմի շրջանակներում;
1792թ ծանր հիվանդության պատճառով Գոյան խլանում է։ Նա մեկուսանում է շրջապատից և սկսում զբաղվել ինքնաճանաչողությամբ։ Հաջորդ 5 տարիների ընթացքում զբաղվում է առողջական վիճակի բարելավմամբ և կարդում Ֆրանսիական հեղափոխության մասին գրքեր;
1799թ Լոս Կապրիկոսի օրոք, նրա այդ ողբերական տարիների արդյունքում ստեղծվում են մի քանի աշխատություններ, որոնցում զգացվող մռայլ գույները նա բացատրում է այսպես. «բանականության քունը ծնում է հրեշներ»; Բայց իրականում դրանք այնքան էլ մռայլ չեն և ի ցույց են դնում նկարչի ծաղրի հմտությունները, որը ավելի ակնհայտ երևում է «Ատամների որսը» կտավում։ Չնայած, որ նման մռայլ գույներ կարելի է նկատել նաև գորգերի ծաղրանկարներով նմուշներում, որոնք արվել են ավելի վաղ ժամանակներում;
1776–80, 1786–91 թթ-ին Մադրիդի պաստառների թագավորական մանուֆակտուրայի համար` Նա աշխատում էր Սան-Անտոնիոյի Ֆլորիդայի Էրմիտաժի գմբեթում, ստեղծել է 60-ից ավելի պաննո. մեծ վարպետությամբ է պատկերել թափառաշրջիկներին, մուրացիկներին, գյուղացիներին, պալատական պահակներին, նաև բնությունը: 1780 թ-ին Գոյան ընտրվել է Մադրիդի գեղարվեստի ակադեմիայի անդամ, 1786 թ-ին նշանակվել է պալատական, 1799 թ-ից՝ արքայի առաջին գեղանկարիչ ՝ 50 000 ռեալ, և որպես ուսուցիչ՝ 500 դուկատ եկամտով։ Նկարում էր թագավորին և թագուհուն, թագավորական ընտանիքի անդամներին, արքայազնին, Եկատերինբուրգի ցուցահանդեսում ներկայացված են 2 հռչակավոր իսպանացի նկարիչներ` Ֆրանսիսկո Գոյան և Սալվադոր Դալին: Այս հետաքրքիր ցուցահանդեսը կրում է «Բանականության երազներ» խորագիրը:
1790-ական թվականները բեկումնային էին նկարչի համար: 1793 թ-ին ծանր հիվանդությունից Գոյան կորցրել է լսողությունը: Նրա վրա խորապես ազդել է նաև երկրում տիրող բարքերի դեմ պայքարող իսպանացի ժողովրդի պարտությունը: Գոյայի գրաֆիկական (գծանկար, օֆորտ) աշխատանքներում տոնական ու լուսավոր նրբերանգները փոխարինվել են լույսի ու մթի սուր հակադրություններով: 1797–98 թթ-ին ստեղծած «Կապրիչոս» օֆորտների շարքում քաղաքական երգիծանքն արտահայտվել է երևակայական, այլաբանական պատկերներով: Օֆորտների կերպարները տարբեր կենդանիներ են, փակ աչքերով անճոռնի մարդիկ, որոնց ականջներին փականներ են
Պատահաբար չէ, որ Գոյայի «Կապրիչոս» շարքի գրավյուրաներից մեկի հայտնի անվանումըԲանականության երազը ծնում է հրեշներ», ստացել է հոգնակի թիվԲանականության երազներ», քանի որ մեր առջև ցուցահանդես է, որտեղ միաժամանակ ներկայացված է 2 նկարիչների հայացքն աշխարհին, շրջակա իրականությանը և հենց իրենց»- ասել է Եկատերինբուրգի արվեստների թանգարանի գիտական գծով փոխտնօրենը ցուցահանդեսի բացման օրը:
Գրաֆիկական աշխատանքների «Կապրիչոս» շարքը, որը Գոյան նկարել է 1793 -1799 թթ., երգիծանք էր իր ժամանակի Իսպանիայի քաղաքական, սոցիալական և կրոնական կարգերի հանդեպ: Այս շարքը հետագայում դարձավ համաշխարհային գեղանկարչության ամենամեծ հանելուկներից մեկը և արդեն 200 տարի գտնվում է հետազոտողների ուշադրության կենտրոնում:
Ավելի ուշ, մոտ 200 տարի անց իսպանացի մեկ այլ հռչակավոր նկարիչ` սյուռեալիստ Սալվադոր Դալին, որոշեց գունավորել «Կապրիչոս»-ի սև-սպիտակ ստեղծագործությունները, նրանցից շատերին ավելացրեց իր արվեստին բնորոշ սիմվոլներ և վերանվանեց դրանք: Դալին նաև մեկնաբանություններ է գրել այս աշխատանքներին:
Փորձագետները խորհրդավոր են համարում այս ժամանակաշրջանի ստեղծագործությունների վրա 2 նկարիչների աշխատանքների ավարտի տարեթվերը. Գոյան աշխատանքներն ավարտել է 1799 թ., իսկ Դալին` 1977 թ.:
18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին Իսպանիայում արգելել էին տպել և վաճառել Գոյայի այս ստեղծագործությունները, քանի որ ինկվիզիցիան մտավախություն ուներ մարդկային հոգիների մաքրության համար, իսկ այսօր ցուցահանդեսի կազմակերպիչները սահմանափակվել են ընդամենը խորհրդով` մինչև 14 տարեկան երեխաներին չայցելել ցուցահանդես, քանի որ այն զգացմունքային առումով շատ ծանր ու բարդ է:
1808-1814թթ Թերակղզու պատերազմի ընթացքում Ֆրանսիական զորքերը գրավեցին Իսպանիան։ Սակայն Իսպանիայի նոր կառավարության անդամներն ընդունեցին նրան այնպես՝ ինչպես նախորդները: 1780–1800-ական թվականների սկզբին նկարիչը բացառիկ հաջողության է հասել դիմանկարչության մեջ: Լավագույն գործերից են՝ «Սենյոր Բարմուդես», «Լա Տիրանա» (1799 թ.), «Ի Կովոս դե Պորսել» (մոտ 1806 թ.) և այլն: Գոյան իր նկարներում համարձակորեն և անկեղծությամբ է ներկայացրել արքունիքը և Կառլոս IV թագավորինԿառլոս IV թագավորի ընտանիքը», 1800 թ.): Նկարիչը նրբորեն է արտացոլել կնոջ թովչանքի խորհրդավորությունըՀագնված մախան», «Մերկ մախան», երկուսն էլ՝ մոտ 1802 թ.): Պատմական հավաստիությամբ և անձնական վերապրումներով են ներթափանցված «1808 թ-ի մայիսի 2-ի ապստամբությունը Մադրիդում», «Ապստամբների գնդակահարումը 1808-ի մայիսի 3-ի գիշերը» (երկուսն էլ՝ մոտ 1814 թ.) նկարները և  օֆորտների շարքը
1810–20 թթ-ին Գոյան միայնակ արտաքին աշխարհից մեկուսանալու նպատակով՝ նա տուն գնեց Մանզանարեսի մոտ , որտեղ նա ստեղծեց իր «մռայլ նկարներ»-ի շարքը:  Ապրել Է իր ` «Խուլի տուն» կոչվող քաղաքամերձ իր առանձնատանը, որի պատերին ստեղծել է «Սատուռն» և «Հուդիթ» (1820–23 թթ.) որմնանկարները: Գրոտեսկային կերպարներով է կառուցված նրա «Դիսպարատես» (1820–23 թթ.) օֆորտների շարքը, իսկ «Տավրոմախիա» (1815 թ.) շարքին բնորոշ են աշխույժ շարժումը, ռիթմը: Գոյայի վերջին շրջանի գործերում կրկին ի հայտ են եկել վառ ու արտահայտիչ գույներըՋրկիրը», 1810 թ., և այլն): Նկարչի ինչպես ինքնանկարներում, այնպես էլ «Կաթնավաճառուհին Բորդոյից» (1827–28 թթ.) և այլ դիմանկարներում խորապես արտացոլված են կերպարների խոհականությունն ու իմաստնությունը:
1812թ Պեպան մահացավ։ Գոյան այդ ընթացքում աշխատում էր «Մամելուկների շահագործումը», «1808 թ մայիսի 3-ը» և «Պատերազմի արհավիրքները» շարքից մի քանի կտավների վրա:
Իսպանիա է վերադառնում Ֆերդինանդ 7-րդ թագավորը, բայց նա այդքան էլ ջերմ չի ընդունում Գոյային։ Հետևաբար 1814թ. նա տեղափոխվեց զարմուհու՝ Ռոզարիո Ուեյսսի և նրա աղջկա՝ Դոնա Լեոցաիդայի տուն։ Որոշ ժամանակ հետո նա սիրեց Դոնային՝ անսահման սիրով։ Գոյան շարունակում էր աշխատել «Սանտա Յուստա», «Սանտա Ռուֆինա» և տավրոմախիայի նկարների, վիմագրությունների վրա:
1824թ. մայիսին Գոյան դժգոհ լքեց Իսպանիան և բնակություն հաստատեց Բորդոյում:
Չնայած ջերմ ընդունելությանը՝ նա նորից վերադարձավ Բորդո։ Կյանքի վերջին 4 տարիները Գոյան ապրել է Ֆրանսիայում. ստեղծել է բազմաթիվ դիմապատկերներ, յուրացրել վիմագրության նոր տեխնիկան, 1826 թ-ին ավարտել է «Բորդոյան ցուլեր» նկարաշարը: Եվ հենց այնտեղ էլ մահացավ 1828թ ապրիլի 16-ին՝ 82 տարեկան հասակում :