понедельник, 30 апреля 2012 г.

0 Պարույր Սևակ ... Գժվում եմ ...




Եվ ինձ լսելով՝ 
Կարող են ասել. 
«Գժվե՞լ է, ի՜նչ է». 
Իսկ ես էլ կասեմ. 
«Այո՛, գժվե՜լ եմ, 
Ինչո՞ւ չգժվել»: 


Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: 
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: 
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, 
Կեղև չի պատռի հատիկը նռան: 
Ծառե՞րն են փթթում՝ 
Գժվա՜ծ են անշուշտ: 
Երկի՞րն է պտտում՝ 
Գժվա՜ծ է անշուշտ... 


Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ 
Բե՛րք չեն դառնալու: 
Թաթերը մինչև կարգին չգժվեն 
Ձե՜ռք չեն դառնալու: 


Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ 
Ե՜րգ չեն դառնալու... 


Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի...

воскресенье, 29 апреля 2012 г.

1 Ես ապրում եմ սիրելու համար , ոչ թե ատելու ...



Իմ  սրտում  ծնվեց  կարոտից  առաջացած  մի  ալիք , որը  մի օր  վարարելու  էր  և  դուրս  գար  իր  ափերից ... Տվյալ  դեպքում  կասեմ ` զգացի  , որ  արդեն  հասկանում  եմ ` ափսոսանքով  սակայն  սիրում  եմ  քեզ , անիրական  ու  երևի  թե   ոչ  փոխադարձ  սիրով .... Ես  կապվել  էի  քեզ , քո  աչքերին .... Սակայն  կապվել  էի  ինձ  համար  ուժեղ  , քեզ  համար  արձակված  կապերով ...Ես  համոզված  էի  ու  գիտակցում  էի  , որ  ամեն  ինչ  փոխադարձ  չէ այս  կյանքում , բայց  միշտ  հիշում  էի ` որ  ես  ապրում  եմ  սիրելու  համար , ոչ  թե  ատելու ....

0 Կարոտ ... Մաս 2



  1. Գիտես  սիրելիս  քեզ  կարոտելիս  ձեռքս  ակամա  տանում  եմ  սրտիս , չէ  որ  երբ  մեկին  սիրում  ես  ուժգին  պարտադիր  չէ նա  լինի  քո  կողքին , եթե  հեռու  է  քեզանից ` հավիտյան  դա  չի  արգելում  որ  սիրես  նրան , ու  երբ  աչքերդ  լցվեն  արցունքով ,  կուզենաս  տեսնել  նրան  ողջ  հոգով ...
  2. Կարոտ , սրտին տհաճ  , ցավոտ ... Կարոտ  ` ուզում ես ինքը  լինի քեզ  մոտ ...
  3. Որքան  ուզում  եմ  քեզանից  հեռանալ , այնքան  բախտը  ինձ  քեզ  մոտ  է  բերում , որքան  ուզում  եմ  սերտ  մոռանալ , այնքան  ավելի  եմ  քեզ  կարոտում ...
  4. Համը կարոտի ...սահման չգիտի. Որքան հեռանում,այնքան շատանո՜ւմ... Նա....չի՛ վերանում.!
  5. Ասում են` կարոտը տեսք չունի, իսկ իմ կարոտը նույնիսկ սիրտ ունի....

пятница, 27 апреля 2012 г.

0 Նայելով շուրս ՝ ուզում եմ շնչել ...


Ես  գիտեմ  , որ  անկարող  եմ  ինքս  ինձ  փոխել , բայց  չեմ  էլ  ցանկանում այդ անել ... Կուզեի  փոխել շրջապատող  աշխարհը , ու երբ հույսս  անհետանար թաքուն , տխրեի  կամ  էլ  հիասթափվեի  ամենից` նայելով շուրջս  ցանկանայի  շնչել ... Եվ  երբ  հոգումս  խառնաշփոթ  տիրեր , և  անզորությամբ արգելափակվեր  ճանապարհս  , ես  ուժ  գտնեի  կրկին  նայելով  շուրջս... Ես կուզեի  երազել  անվերջ , պայքարել կուզեի վատի  դեմ ..Իսկ  ով , որ  կասեր թե  դու  չես  կարող , ես նրա  բերանը  կկապեի կարերով... Ու  ես  կփոխեմ  երկրային աշխարհը , իսկ  ես չեմ  փոխվի երբեք ...

четверг, 26 апреля 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 16


  1. Պետք  է  մոռանալ  սկզբունքները , երբ  դրանք ` խանգարում  են  սիրել ...
  2. Ես պատրաստ  էի  սիրել  ամբողջ  աշխարհը , ինձ  ոչ  ոք  չհասկացավ , ես սովորեցի ` ատել ...
  3. Սրտին  չես  հրամայի , մեկ  է  այն  քեզնով կապրի ...
  4. Իսկական  սերը  դա   -  առաջին  հայացքից  մինչև  վերջին շոււնչը սիրել  ...
  5. Խոսքերն  ավելորդ  են , ավելորդ են  հիմա ...Աչքերս  մատնում  են  սերն  իմ  ակամա ....

0 Մտքերիս անկյունը ...7


  • Հաճախ  ուզում  ես  հիշողությունիցդ  ջնջել  երջանիկ  օրերը , վախենալով  որ  նրանք չեն  էլ  վերադառնա երբեք ...♥™
  • Երբ  սկսում  է  խանդել  տղան  -  դա  նորմալ  է , իսկ  երբ  սկսում է  խանդել  աղջիկը - այդ  ժամանակ  սկսում  է  3-րդ  համաշխարհային  պատերազմը ...♥™
  • Ատում  եմ  , երբ  գլուխս դնում  եմ  բարձին - ու  սկսում  եմ  մտածել , մտածել , ու  անվերջ մտածել ...♥™
  • Դու  վստահում  ես - իսկ  քեզ  մատնում  են , դու  հավատում  ես - իսկ  քեզ  ստում  եմ , դու  սիրում  ես  - իսկ  քեզ դավաճանում  են , իսկ  հետո  սկսում  են  ասել `  որ  դու  շատ եսասեր  ես ...♥™
  • Շատ  մեծ  երջանկություն  է  ` սիրահարվել  նրան  , ով  վաղուց  քեզ  է  սիրահարված ...♥™

вторник, 24 апреля 2012 г.

0 Նար-Դոս ...


Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողական է, բացի մայրական զգացմունքից։
Ի՞նչ բան է սերը՝ հանրածանոթ սերը մայրակաան զգացմունքի առաջ – մի թշվառ, շուտ բռնկվող և շուտ էլ մարող թղթերի բոց գարնանային արևի հարատև պայծառ ճառագայթների հանդեպ։



понедельник, 23 апреля 2012 г.

0 Ռիչարդ Բախ....


Սովորելը սոսկ ճշտումն է այն ամենի, ինչն արդեն գիտես...
...ՈՒսուցանելը՝ հիշեցնել մյուսներին, որ իրենք ամեն ինչ նույնքան լավ գիտեն, որքան դու:
Դու ամենից լավ ուսուցանում ես այն ամենը, ինչը հենց քեզ է ամենից հարկավոր, որ սովորես
Պնդելով, թե ինչ-որ բան չես կարողանում, քեզ զրկում ես Ամենազորությունից:
Եթե դու ինչ-որ ժամանակ վարժվես ապրել որպես հորինված կերպար, կհասկանաս, որ հորինված բնավորությունները երբեմն ավելի իրական են, քան մարմին ու սիրտ ունեցող մարդիկ:
Ցանկացած մարդ հայտնվում է քո կյանքում, բոլոր դեպքերը կատարվում են քեզ հետ, որովհետև դու նրանց դեպի քեզ ես ձգում: Ընտրությունը՝ ինչպես վարվես նրանց հետ՝ կախված է քեզնից:

0 Ֆրանսուա Լարոշֆուկոի աֆորիզմները ...

  • Բոլորը  բողոքում  են  իրենց  հիշողությունից , բայց  ոչ  ոք  չի  բողոքում  իր  ուղեղից :
  • Ոչ  արևին , ոչ  էլ  մահվանը  չի  կարելի  անթարթ  նայել :
  • Մարդ , որը  ընդունակ  չէ  մեծ  հանցագործության , դժվարությամբ  է  հավատում  , որ  ինչ-որ  մեկը  ընդունակ  է :
  • Ոչ  մի  տեղ  չի  գտնի հանգիստ  նա , ով  չի  գտել  այն  ինքն  իր  մեջ :
  • Գոռոզություն ` դա  նույն  հպարտությունն  է , որը  բոլորին  հայտարարում է իր ներկայության  մասին :
  • Իրական  սերը  նման  է ուրվականի ` բոլորը դրա մասին խոսում են , բայց  շատ  քչերն են  տեսել :
  • Ինչպես  մենք  կարող  ենք  պահանջե լ ինչ-որ  մեկից  պահպանել  մեր  գաղտնիքը, եթե  նույնիսկ  մենք  չենք  կարողանում :
  • Սերը  սիրողի հոգու  համար  նշանակում  է նույնը , ինչ  հոգին  այն  մարմնի  համար ,  որին կենդանացնում  է :
  • Մարդիկ  չէին  կարողանա  ապրել  հասարակության  մեջ  ,  եթե  քթից  բռնած  մեկը  մյուսին ման  չտային :



0 Պարուրվեցի ՝ սիրով ...


Իսկ ես  այնքան  էի  սպասում քո  զանգին ... Երազում  էի  լսել  քո  քաղցրիկ  բառերը ... Դրանք  սիրտս  կպարուրեին  տաքությամբ , իսկ  հոգիս կփորձեր  հավատալ  որ  ես  մենակ  չեմ ... Իսկ  երբ  կտեսնեի  սև  աչքերտ անվերջ  կնայեի  ու  ոչինչ  չէի  ասի , ես  քո  աչքերում  գտել  էի  իմ  երազած դրախտի  ճանապարհը ... Ինձ  համար  օրերը  տարիների  նման  էին  անցնում ,  երբ  ինձ  անծանոթ  էիր ... Իսկ  երբ  սկսեցի  ճանաչել  քեզ , կյանքս շուռ  եկավ անսպասելիորեն ... Հիմա  այնպիսի  ուժեղ  կրակ  կա  իմ հոգում  , սրտում , իմ  մեջ ... Ես հիմա  պարուրված  եմ  անիրական  մի զգացմունքով , անսպասելիորեն  եկած ու  ինձ  մեջ  բնակված  ՝ սիրով ... 

воскресенье, 22 апреля 2012 г.

0 Պյութագորասի աֆորիզմները ...



  • Կատարիր հանճարեղ գործ `  չխոստանալով    հանճարեղություն:
  • Կատակը ` աղի նման , պետք  է  չափի  մեջ  օգտագործել:  
  • Ինչ էլ որ քո մասին մտածեն…Արա այն , ինչ  մտածում  ես ,  որ   արդարացի   է : Եղիր միանման անտարբեր `  քննադատության   ու գովեստի   հանդեպ:
  • Արթնանալով  առավոտյան `  հարցրու  ինքդ  քեզ ` ինչ պետք է  անեմ  : Իսկ երեկոյան`քնելուց առաջ`  ինչ  արեցի: 
  • Մի  դատիր   անձիդ   բարձրության  մասին  , քո  ստվերով  `  մայրամուտի  ժամանակ :
  • Մի  քննարկիր  ոչինչ  երեխաների ,  կանանց  և  ժողովրդի  հետ:
  • Լռիր  կամ  ասա  լռությունից  ավելի  լավ  ինչ-որ բան:
  • Ինչքան  էլ  կարճ լինեն  բառերը ,  միևնույն  է  նրանք  պահանջում  են  ամենալուրջ մտածողություն:
  • Գտիր  քեզ ընկեր : Դու  չես  կաող  լինել  երջանիկ  միայնակ : Երջանկությունը  երկուսի  պարգևն  է:
  • Երկու  մարդկանց  մեջ , ովքեր  ունեն  նույն  ուժը ,  ուժեղ  է  նա ,  ով  ճիշտ  է:
  • Եթե  կարող  ես  լինել  արծիվ ,  մի   ձգտիր   դառնալ   առաջինը  `  ագռավների  մեջ:
  • Ընկերությունը  հենց   հավասարությունն է:


0 Կուզեի արտահայտել ...



Կուզեի  արտահայտել  այն , ինչ  ես  զգում  եմ  հիմա ...Բայց  ինչպես  արտահայտեմ  , երբ բառերը  նույնիսկ  չեն  հերիքում ... Ուզում  եմ  գտնել  այնպիսիները , որոնք  հարուստ  են , ու  կարող  եմ  հանգիստ  նվիրել  քեզ , բայց  ինչպես  արտահայտվեմ  երբ  իրոք  բառերը  չեն  հերիքում ... Կարող  եմ  ցույց  տալ  քեզ զգացմունքներս , ամեն  պահ  ապացուցել , իմ  փոքրիկ  սրտի  ` մեծ  սերը ... Քեզ  կնվիրեմ  իմ բարությունը , քնքշությունն  ու  երազանքները ... Քեզ  կնվիրեմ  ամենաթանկս  որ  ունեմ  այս  կյանքում  ` սիրտս  , ու  հոգիս ... Էլ  ոչինչ  չունեմ  , էլ  ինչ  նվիրեմ ... Իսկ  քեզանից  միայն  անկեղծ  սեր  կսպասեմ , որիշ  ոչինչ    էլ  պետք  չէ ....

0 Հայտնիների մտքերը ...3

Մարդիք , ովքեր  կարդում  են  գրքեր  , նրանք միշտ  ղեկավարում են   նրանց  ովքեր  դիտում  են  հեռուստացույց ....Ջորջ Կլունի

Եթե  սիրում  ես  կյանքտ , ապա ժամանակտ  մի կորցրու , - ժամանակում կա այն , ինչից  կազմված  է  կյանքը ... Բրուս  Լի 

Ես  ընկերներ  չեմ  ընտրում , այն  հիմար  և  անօգուտ  զբաղմունք  է  ..Ինձ  համար  ավելի  հետաքրքիր  է  բանջարեղեն  ընտրել  շուկայում .... Ընկերները  դրանք  ճակատագրի  նվերներն են ... Իվան  Ուրգանտ


Պատահականություններ  չեն  լինում -  այդ  ամենն  այս  աշխարհում  կամ  փորձություններ  են ,  կամ  պատիժ  են , կամ էլ  պարգև  են ...Փոլ Ռադդ



суббота, 21 апреля 2012 г.

0 Զվարճալի նկարներ .....

Վայ  չգիտեի :Դ

Մի  քիչ  կարելի  է  հանգստանալ :Դ
Ուրախ  փեսացուն :Դ


Խելոք մնա շնիկ :Դ
Հարուստ  շնիկը ..

Լավ  էլի , խնդրում  եմ :Դ






0 Դու հրաշալիք ես ...


Ինձ  համար  հրաշալիք  է ... քեզ  տեսնելը , քեզ լսելը , քեզ զգալը , քեզնով  ոգեշնչվելը , քեզ  ճանաչելը ... Հասկանում  ես հիմա  դու  ես  ՝ ինձ  ստիպում  ապրել ...Կարծես  թե , ես  հիմա շնչում  եմ  քեզանով ՝  հոգիս .. ու  ամեն  բառ ,   որ  ասեմ  քեզ  հասցեագրված , մեկ է  չես  հասկանա  ինչ  է՝   իմ  սրտում ... Գիտես  ես  զգում  եմ  ՝  քո  հրաշալի  ներքին  աշխարհը ...Քո  ներքին  աշխարհում  կան կարմիր  ծովափնյա  մայրամուտներ , վարդագույն  լեռնային  լուսաբացներ , քո  հոգին հրաշալի  կերպով  հասկանում  է  իմ  հոգուն ....Ու  այն  ամենը  ինչ  ժպիտ  է  բերում  քեզ , ինձ  ստիպում  է ժպտալ նորից ... Ես ապրում  եմ  քանի դու կաս , ու  կժպտամ  քանի  դեռ  կողքիս  ես ... 

среда, 18 апреля 2012 г.

0 Քո էությունը , իմ գոյությունն է ...



Քո  էությունը , իմ  գոյությունն  է ...Ես  ապրում  եմ  անշնչացած  առարկայի  նման  երբ  դու  հեռու  ես .. Երբ  հեռու  ես ` լույսն  մութ  է  դառնում , երբ  հեռու  ես ` արևն  այլևս  չի  ջերմացնում ...  Ներիր  ինձ  ես  քո  ում  իմ  հեռավորության  պատճառով  մեղքեր  եմ  բարդում , ես  քեզ  եմ  մեղադրում ... իզուր .. տես  հիմա  լռում  եմ  , որ  դու  չլսես  ու  ինձ  չխղճաս ... բայց  երբ  հեռու  ես  ապրել  չի  ստացվում  հավատա ... Ավելի  լավ  է  դու  հեռու  լինես , ու ես գիտակցեմ   որ  դու  չես  սիրում  , իսկ  սրտիս  բուժումը  ես  մի կերպ  կգտնեմ ... խափելով  սրտիս ... Բայց  երբ  հեռու  ես  , ես  խղճում  եմ  ինձ  , ես դառնում  եմ  իր ` անշունչ  առարկա ... Եվ  երբ  փորձում  եմ  շնչել  , օդը սառում  է  , ու  ես  խեղդվում եմ ....

вторник, 17 апреля 2012 г.

0 Ես ժպտում եմ...



Ու  ես  հիմա  ժպտում  եմ ... վերջապես ... ինչքան  վաղուց  չէի  ժպտացել ... կրկին  իմ  մեջ  արևն  վառվում  է , կրկին  ես  ապրում  եմ  կրկին ... հիշում  են  անցածը  ու  այլևս  ոչ մի  ցավ ու կսկիծ , ու կրկին   ժպտում եմ  ամբողժ  ուժով ... ամբողջ  կարոտով  ու  երջանկությամբ ... որքան  է  կարոտել  քեզ  ժպիտ ... օտար  էիր  ինձ  դարձել  մի ակնթարթ  ... բայց  հիմա  ավելի  հարազատ  ես  քան  առաջ  էիր ... ճիշտն  են ասում  , որ  երջանկությունը  գալիս  է  աննկատ , անսպասելի  , և  նրան  պետք  է  դիմավորել  գրկաբաց ... Միայն  թե  ես համոզված  եմ  որ  երբեք  չես  գտնի  երջանկություն  եթե  փնտրես ... պետք  է  նա  գտնի  քո  հասցեն ... ու  երբ  նա   գտնում  է քեզ ,  դու  սկսում  ես  անսպառ  ժպտալ ... ու  նույնիսկ  երբ  չես  ժպտում , սիրտտ  այրվում  է  երջանկությունից ...  Կրկին   ժպտում  են ՝ եթե  երջանիկ են .. իսկ  ես  երջանիկ եմ ...

0 Անծանոթ աղջկան ...





Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:


Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:


Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

0 Մտքերիս անկյունը ... 6



  • Ինձ  տրված  է  մեկ  կյանք  և  ես իրավունք  չունեմ  երջանիկ  չլինելու ...♥™
  • Ու  ես  հասկանում  եմ  որ խենթանում  եմ `  խենթանում  եմ  դանդաղ ... ♥™
  • Մենք  նայեցինք  իրար  աչքերի  ու  հասկացանք  որ  երազանքները  ունեն  գույներ ...♥™
  • Ես  սովորեցի  լռել  այն  սիրո  մասին , որի  մասին  ուզում  էի  գոռալ , ուզում էի  նվիրել  անսպառ ...♥™
  • Աշխարհի  ամենադժվար  երևույթներից ...  պահպանել  սրտում  բառեր , որոնք  երբեք  չես ասի ...♥™

0 Քեզ...


Որ  սիրում  եմ  քեզ  , դու  դա լավ գիտես ..
Փոխադարձում  էլ  համոզված  եմ  ես ..
Մենք  շատ  հարազատ  մարդիք  ենք  դարձել  ..
Ու  էլ  չենք  կարող  առանձին ապրել ..
Մտել  ես իմ կյանք  այնտեղ  հաստատվել..
Ուզում  ենք  միայն  իրար  հետ  կյանք  կապել..
 Ուզում  եմ  կողքիտ  երջանիկ  լինել  ..
Ու  քո  կյանքը  մեծ  սիրով  լցնել ..
Դժվարությունը  իրար  հետ անցնենք ..
Ուրախությունը  իրար  հետ  կիսենք ..
Առանց  խոսքերի  հասկանանք  իրար  ..
Ու  էլ  երբեք  չդառնանք  օտար ..
Ես  շատ  ուրախ  եմ  որ  իմ  կյանք  մտար  ..
Հենց  այն  միակն  ես  որին  սպասել  եմ երկար..
Բարեբախտաբար  ես  քեզ  գտել  եմ  ..
Միայն  քեզ  հետ  է  իմ սիրտը  դողում ..
Ու  քեզ  համար  է  աչքերս  լցվում ..
Որ  սիրում  եմ  քեզ  դա  դու  լավ գիտես ..
Ու  էլ  ոչ  ոքի  չեմ  սիրի  քեզ պես ....

понедельник, 16 апреля 2012 г.

0 Հայտնիները 90-ականներին և հիմա ...

Մադոննա

Պամելա Անդերսոն

Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն
Ջոնաթան Թեյլոր
Բրիթնի Սփիրս
Քրիստինա Ագիլերա

Ջենիֆեր Էնիսթոն

Թոմ Քրուզ
Լեոնարդո Դի Կապրիո 


воскресенье, 15 апреля 2012 г.

1 Դու ես ...

Քո հետքերով շարժվում եմ ես ... քո հետևից .. քո շունչն եմ փնտրում .. երբ չկաս մեկ օրը մեկ տարի է սիրելիս ... քեզնով է օրս լցվում , քեզնով եմ ես ամեն օր շնչում , իսկ երբ հեռու ես ` կես մարդ եմ ես .. ով եմ ես առանց քեզ ...Ով եմ ... կարոտում եմ քեզ ... ամեն օր .. ամեն ժամ ... ամեն րոպե ու վարկյան ... այսքան մեծ զգացմունք ... այսքան ուժգին ... այսքան հիվանդագին ... ես հիվանդ եմ ... դու ես իմ բուժումը , իմ դեղը ..դու գիտես , գիտես թե ով ես ինձ համար ....դու ես լույսը խավարում , դու մի մեծ օվկիանոս ես , իսկ ես այդ օվկիանոսում մի կաթիլ ջուր եմ ... առանց քեզ ես կգոլորշիանամ .. դու ես իմ ամենը ` իմ ժպիտը ... իմ փայլն աչքերի ...

0 Մտքերիս անկյունը ... 5

  • Եթե  քո  կողքին  է  այն  մարդը  ում  հետ  դու  ` մոռանում  ես  քո անցիալը , ուրեմն  նա  քո  ` ապագան  է ......♥™
  • Սիրած  աղջկան  նվիրում  են  `  ծաղիկներ  ,  ոչ  թե  `  արցունքներ ...♥™
  • Սերը դա  երբ  տեսնում  ես  նրան , ու սիրտտ  սկսում  է  սովորականից  արագ  բաբախել ....♥™
  • Ինձ  պետք  չէ  այնպիսի  մեկը  ում  համար  ես  կխենթանայի , ինձ  պետք  է  նա ` ում հետ  միասին  մենք  խենթ  կդառնաինք ...♥™
  • Ես  չեմ  ուզում  գոռալ  ամբողջ  աշխարհին  ասել  որ  ես  երջանիկ  եմ , ես ուղակի  կհայտնեմ  իմ  փոքրիկ  շնորհակալությունը  նրան ով  ինձ  պարգևում  է  ` այդ  երջանկությունը ...♥™

пятница, 13 апреля 2012 г.

0 Հրաժեշտի խոսքերից ...

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա... 

четверг, 12 апреля 2012 г.

1 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 15


  1. Ուզում  եմ  գոռալ , աշխարհին  ասել , որքան  է  սիրտս  կարոտից  լացել , որքան  եմ  թաքուն  սիրել  ու  ատել , ու  քեզ  ատելով  ինքս  ինձ  տանջել ...
  2. Թե  աչքերս  քեզ  որոնեն , ես  կփակեմ  մութ  կոպերով , թե  խենթ  լեզուս  անունդ  տա  ատամներով  այն  կսեղմեմ , բայց  թե  սիրտս  անունդ  տա , սրտիս  լեզուն  ինչով  փակեմ ....
  3. Սեր ,  հողմից ահեղ  ես , ինձնից  ուժեղ  ես , անզոր եմ  ես քո  դեմ ...
  4. Քո  այդ  աչքերի  համար  է  աչքերս  բացվում , քո  աչքերի  համար  են  աչքերս  լցվում , սիրուտ  համար  է  սիրտս  դողում , և  լոկ  քեզ  համար  եմ  այսօր  ես ապրում ...
  5. Կա  մի  սիրտ ` որը  իմ  սրտի  հետ  է  բաբախում , կա  մի  մարդ  որի  համար  եմ  ես ապրում , կա  կարոտ  որը  նրա  հանդեպ  եմ  միայն  զգում ...


0 Հետաքրքիր է ...

Այս  կաթի  փաթեթը  փոխում  է  իր  գույնը , երբ քիչ  քիչ  վերջանում  է  օգտագործման ժամկետը ...
Այս  դիմանկարները  նկարել  են  կավիճով ... - ինչ  գեղեցիկ  է  ստացվել ...


Այն  մարդկանց  համար -  ովքեր  առանց  համակարգչի  կյանք  չունեն ....
Google Chrome -ի  իսկական  ֆանատը :Դ
Բանջարեղեն  մարդը :Դ






0 Մտքերիս անկյունը ... 4



  • Մենք  հաճախ  ամենն  իմանալով  լռում ենք ....♥™
  • Սիրելիներին  չեն  ներում , նրանց  ուղակի  հասկանում են ....♥™
  • Երջանկությունը  դա  երբ -  քո  երջանկությունը  քո  կողքին  նույնպես  `  երջանիկ  է....♥™ 
  • Սերը  -  դա  երբ  նա  հեռանում  է  , իսկ  սիրտտ  գոռում  է  << խնդրում  եմ  մնա  կողքիս >> ....♥™ 
  • Ուրախալի  է  տեսնել  , թե  ինչպես  է  երջանկությունից  որևէ  մեկը  ժպտում , բայց  ավելի  ուրախալի  երբ  այդ  երջանկությունը  դու  ես նրան  պարգևել ...♥™ 



вторник, 10 апреля 2012 г.

0 Մտքերիս անկյունը ... 3


  • Նույնիսկ  եթե  դու  չունես  ոչինչ , հիշիր  որ ունես  կյանք - որում կա  ամեն ինչ ...♥™
  • Արի  միասին  գնանք .. - Բայց  ու՞ր ... ուր  որ  պատահի , կարևորը ՄԻԱՍԻՆ ...♥™
  • Երբեք  մի ծիծաղիր  ուրիշի անցիալի  վրա , չիմանալով  քո  ապագան ...♥™
  • Սերը  դա  լավագույնի  ընտրությունը  չէ , այլ  միակի  ընտրությունն է ՝ ով  կարող  է  երջանկացնել  քեզ ...♥™
  • Կյանքը  գրքի  նման  է ... որոշների  մոտ  այն  նման  է  ողբերգության , որոշների  մոտ  դետեկտիվ , որոշների  մոտ  էլ  սիրային  անհոգ  կյանքի , իսկ  ինձ  մոտ  այն  նման է ՝ կատակերգության ...♥™





0 Չափից շատ ` ուշ էր ...

Շատ-շատ  տարիներ  էր  անցել  այն ժամանակից  , երբ   փորձում  էի  մոռացության  տալ նրան ...չպայքարեցի  սիրուս  համար ... չափազանց հպարտ էի .. 
Տարիները  իրենց  գործն  արեցին , ու  տարան  իրենց  հետ `  հպարտությունս .. Կարոտից  առաջ  եկած  անդունդը  , ինձ  տարավ  դեպի  իր  խորքը ... Նորից  սկսեցի  փնտրել քեզ ... իսկ  երբ  տեսա ` մի  ակնթարթում  ինձ կորցրեցի քո  աչքերում ..  Բայց    ոչինչ  չասելով   հեռացա ...Տեղատարափ  անձրև  էր  սրտումս .. << Ցավի , կարոտի , արցունքների , սիրո  ու  թախիծի >> ջրափոս  էր  առաջացել ...  Որքան  էի  ` փոխվել , որքան  `  հասունացել ... Արդեն  հասկացել  էի  , թե  ինչպես  քանդեցի  երջանկությունս ... Հաղթեց  սերը `  տվյալ  դեպքում  ուշացած , կամ նոր  արթնացած ... Ես ոչինչ  չէի  փոխի ` արդեն  չափից  շատ  էր  ուշ , իսկ  դու  շատ  վաղուց  արդեն ` սիրված  էիր ....