четверг, 29 августа 2013 г.

2 Ես քեզ սիրել եմ , չեմ ատի երբեք ...


Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք
Իսկական սերը չի կարող ատել
Միայն կափսոսեմ որ սիրել եմ քեզ
Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք:
Գուցե քեզ նման շատ շատերը կան
Գուցե եվ դու ես նմանը միայն:
Եթե քեզ նման մեկին հանդիպեմ
Չեմ սիրի երբեք, ես հաստատ գիտեմ
Շատ բարդ է կյանքը գուցե ինձ համար
Առավել բարդ է մարդն իր էությամբ
Ես քեզ չեմ ատի ապրիր քեզ համար
Թող չհանդիպես երբեք բարդության
Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք
Իսկական սերը չի կարող ատել
Ատում են միայն անզորությունից
Կատաղությունից ու հիվանդ խանդից:
Պետք է հարմարվել, կյանքի հետ քայլել
Պետք է այս կյանքում նոր էջեր բացել:
Նոր կյանքով ապրել, ծաղկել ու շնչել
Եվ դաԺան ցավը շատ խորը թաղել:

2 комментария:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Այս բանաստեղծության վերջին չորս տողերը ես եմ ավելացրել 2007 թվականին չիմանալով ում գրչին է պատկանում։

      Удалить