Показаны сообщения с ярлыком գրականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գրականություն. Показать все сообщения

воскресенье, 5 марта 2017 г.

0 Հատված մի գրքից .......... Ալբեր Քամյու «Ժանտախտը»


Ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա:

среда, 18 января 2017 г.

0 Հատված մի գրքից ......Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451°»



Ես ամենից շատ սիրում եմ մարդկանց դիտել: Երբեմն ողջ օրն անցկացնում եմ մետրոյում, նայում ու լսում եմ մարդկանց: Ընդամենն ուզում եմ ինձ համար պարզել, թե նրանք ովքեր են, ինչ են ուզում և ուր են գնում: Երբեմն նույնիսկ կեսգիշերին զբոսայգի եմ գնում և հրթիռային ավտոմեքենաներով զբոսնում քաղաքի արվարձաններով: Ոստիկանների պետքն էլ չէ, կարևորը, որ մեքենաներն ապահովագրված լինեն: Բավական է, որ նրանք վճարեն իրենց տասը հազար դոլար արժողությամբ ապահովագրության համար, և՛ նրանք են գոհ ու երջանիկ, և՛ ոստիկանները: Երբեմն գաղտնի ականջ եմ դնում մարդկանց խոսակցություններին մետրոյում կամ էլ հանքային ջրերի կրպակների մոտ։ Եվ գիտե՞ք ինչ։
– Ի՞նչ։
– Մարդիկ ոչ մի բանի մասին էլ չեն խոսում։
– Ո՞նց կարող է պատահել։
– Այո՛, ոչ մի բանի մասին։ Անընդհատ խոսում են մեքենաներից, հագուստից, ողավազաններից և ամեն ինչի վերջում անիմաստ բացականչում են՝ փառահեղ է: Սակայն նրանք բոլորը նույն բանն են ասում, բոլորն անխտիր: Իսկ սրճարաններում գրեթե միշտ միևնույն հումորային հոլովակներն են պտտվում, գրեթե միշտ, իսկ երաժշտական պատերին միշտ միևնույն գունավոր նախշերն են վետվետում, ամբողջը միայն գույների խաղ է, անիմաստ, վերացական մի բան: Թանգարանների մասին էլ չասեմ, եղե՞լ եք որևէ թանգարանում: Ամեն բան վերացական է: Այսօր մեր շուրջն ամեն բան վերացական է ու անիմաստ:

суббота, 2 июня 2012 г.

0 Ստեֆան Ցվայգ

  • Յուրաքանչյուր  ճշմարիտ  ստեղծագործություն վերաճում  է  մերժված ստեղծագործությունների մթին  բուսահողից :
  • Մշտական  հարստությունը  փափկակյաց է դարձնում , մշտական  հավանությունը  բթացնում է . միայն  դադարն է պարապ  ռիթմին  հաղորդում  նոր  լարվածություն ու  ստեղծագործական  ճկունություն :
  • Ինչպես  քաղաքականության  մեջ մի  դիպուկ  խոսք , մի  սրամտություն ամբողջ  դեմոսթենեսյան  ճառից ավելի  վճռական  է ներգործում  , այնպես  էլ  գրականության մեջ  մանրաքանդակները  հաճախ  հաստափոր  վեպերից  երկար  են ապրում :