Показаны сообщения с ярлыком Պատմություններ .... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություններ .... Показать все сообщения

суббота, 12 октября 2013 г.

0 Իդեալական մարդիկ չկան ....


Կար մի մարդ, ով ամբողջ կյանքն այդպես էլ խուսափեց ամուսնությունից... նա մահացավ իննսուն տարեկան հասակում, իսկ մինչև դա նրան մեկը հարցրեց.
_ Դու այդպես էլ չամուսնացար, բայց այդպես էլ չասացիր,թե ինչու... հիմա կանգնած ես մահվան ճանապարհին, բավարարիր մերհետաքրքրությունն ու բացիր գաղտնիքդ:
_ Այո', ես մի գաղտնիք ունեմ... ես դեմ չեմ եղել ամուսնությանը,պարզապես ես իդեալական կնոջ եմ փնտրել... ես ողջ կյանքս այդպիսի կնոջ փնտրտուքների վրա անցկացրի,_ պատասխանեց ծերունին:
_ Բայց միթե այս հսկայական աշխարհում չգտար այդպիսի մի կատարյալ կնոջ,ով քեզ դուր կգար?
Արցունքները գլորվում էին ծերունու աչքերից.. ու նա ասաց.
_ Գտա'...
_ Այդ դեպքում ինչու չամուսնացաք???
_ Այդ կինը կատարյալ տղամարդու էր փնտրում...

Իդեալական մարդիկ չկան ու պետք չէ ապրել այդպիսի մարդկանց գտնելու երազանքով... իդեալական են մեզ համար դառնում նրանք,ում մենք սիրում ենք :

пятница, 27 сентября 2013 г.

0 Չխոնարվես ոչ մի անգամ ...

Չխոնարվես ոչ մի անգամ ու չընկճվես մարդկանց առաջ.քեզ չեն ների եթե ընկնես , եթե ընկնես վեր կաց նորից` քեզ բարձրացնող ձեռքեր չկան , վար իջեցնող ձեռքերն են շատ ,չվախենաս ուժեղներից , վախկոտներից վախեցիր շատ , (շներն ել են առյուծանում իրենց վախից),չհավատաս, բայց հավատա , չվստահես, բայց վստահիր ,վտանգավոր անտառ է սա`ամեն մեկը գախտնիքի գող , ամեն մեկը ընկեր բարի. չնահանջես ընտրած ուղղուց , քեզ հետևող անչքերն անտես մի օր լեզու կառնեն.այն ձեռքերը որ գրկում են, մի օր հաստատ կհարվածեն : Սպասում եմ ես ամեն ինչի , բարի գալուստ անտառը իմ :
Զգույշ եղիր "օտար ընկեր"…

0 Փոքրիկի նվերը ....


Մի անգամ հայրն իր երեքամյա դստրիկին պատժեց նրա համար,որ նա գումար էր ծախսել փաթեթավորման համար նախատեսված ոսկեզօծ գունավոր թղթի վրա: Հայրն ավելի է բարկանում,երբ տեսնում է,որ աղջնակը դրանով ինչ-որ փոքրիկ տուփ էր զարդարելու` առանց պատճառի: Չնայած դրան` աղջնակը հաջորդը օրը հայրիկին նվեր է բերում ու ասում. _ Սա քեզ համար է,պապ: Հայրը մի պահ քարացավ այն բանից,որ նա երեկ հենց այս տուփի համար էր բարկացել աղջնակի վրա: Բայց նա կրկին վրդովվեց այն բանից հետո,երբ տեսավ,որ տուփը դատարկ է: _ Մի՞թե դու չգիտես,որ երբ նվեր են տալիս, պետք է տուփի մեջ ինչ-որ բան լինի....իսկ քո տուփը դատարկ է: _ Պապ, բայց այն դատարկ չէ: Ես այն լցրել եմ իմ համբույրներով: Դրանք բոլորն էլ քոնն են,պա'պ: Հայրը շոկի մեջ էր: Նա ծնկի իջավ, գրկեց դստրիկին ու ներողություն խնդրեց: Մինչև հիմա էլ հայրը պահում է այդ անգին նվերը: Երբ նա ինչ-որ բանից վհատվում էր,հիշում էր այդ արկղն ու համբույրները, որն իրեն դստրիկն էր նվիրել: Դա շատ ավելի կարևոր էր, քան ցանկացած դժվարություն,նյութական հարստություն ու վեճ: Մենք շատ հաճախ չե՞նք մտածում նյութական հարստությունների մասին ու մոռանում ենք մեկմեկու նվիրել էլ ավելի թանկ բաներ. սեր,ջերմություն, համբույրներ, ժպիտներ.....

среда, 25 сентября 2013 г.

0 Մի պատմություն...


....Մի ամուսնական զույգ տեղափոխվում է նոր բնակարան... Առավոտյան,երբ կինը հազիվ նոր էր արթնացել, մոտենում է պատուհանին ու տեսնում,որ հարևանուհին լվացք է փռում. _ Տե'ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,_ ասաց կինը ամուսնուն: _ Հավանաբար նա վատ որակի օճառով է լվացել. պետք է նրան սովորեցնել կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի,_ առանց աչքը թերթից կտրելու` ասաց ամուսինը: Ամեն անգամ,երբ հարևանուհին լվացք էր փռում, այս կինը զարմանում էր նրա վրա,որ լվացքը կեղտոտ է... Մի հիասքանչ առավոտ, կինն արթնանում է ու պատուհանից դուրս նայում. զարմացած բացականչում է. _ Օ~~, սպիտակեղենը մաքուր է, հավանաբար նա սովորել է լվացք անել: _ Դե', ո'չ,_ ասաց ամուսինը,_ պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել ու լվացել եմ մեր պատուհանի ապակին... Այսպես էլ կյանքում է. ամենինչ կախված է նրանից,թե ինչ պատուհանից դու կնայես ամեն ինչին... մինչև ուրիշներին քննադատելը, պետք է համոզվենք, որ Մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են ....

среда, 30 мая 2012 г.

0 Երկուսն էլ ՝ սիրում էին...


Վաղը իմ  հարսանիքն  է  , կգա ՞ ս -  հարցրեց տղան արցունքներն աչքերում զսպելով ... 
— Հա՞րսանիքդ , ես այնքան  ուրախ  եմ  քեզ  համար , - պատասխանեց  աղջիկը ..
— Դու  կգաս , չէ՞ .. ես քեզ  սպասելու  եմ ... Խնդրում եմ  անպայման արի ... ասաց տղան ..
—  Իհարե կգամ , ես ինչպես  կարող  եմ  չգալ  իմ  ամենամոտ  և  ամենահարազատ ընկերոջ  հարսանքին .. 
Եկավ  հարսանիքի օրը .. տղան  սպասում  էր .. իսկ  աղջիկը  այդպես  էլ  չեկավ .. Օրերը  անցնում  էին , և  տղան  ոչինչ  չգիտեր , թե ինչ  է  պատահել աղջկան  ... Հեռախոսին  պատասխանելով հասկացավ  , որ  աղջիկը  այլևս  չկա .. նա  ինքնասպան  էր  եղել .. իսկ  ձեռքում  նամակ  կար << Ես  չէի  կարող  այսպես  ապրել , ներիր  ինձ .. Այժմ  ես  միշտ  կարող  եմ  լինել քո  կողքին  , և  պահպանել  քեզ ... Խնդրում  եմ  երջանիկ  եղիր , ապրիր  և ժպտա .. Մյուս  կյանքում , խոստանում  եմ քեզ , մենք  միասին  ենք  լինելու >> ....

вторник, 29 мая 2012 г.

0 Կույր ծերուկը ...


Մի օր  կույր  ծերուկը  նստած  էր  փողոցում  և  գումար  էր  հավաքում փոքրիկ  արկղում ... իսկ  նրա  ցուցանակի  վրա  գրված  էր << Ես  կույր  եմ  , խնդրում  եմ  օգնեք  ինձ >> ... Մի  մարդ  մոտեցավ նրան  և  կագնեց  կողքին  , տեսնելով  կույր  ծերուկին , նրան  գումար  տվեց , ապա  վերցրեց  ցուցանակը  և  գրեց  նոր  բառեր ...  Թողեց  և  հեռացավ ... Երեկոյան  երբ  անցնում  էր  այդ  նույն  փողոցով տեսավ  ծերուկին  , նրա  արկղը  լի  էր  գումարով... Ծերուկը  միանգամից  ճանաչեց  նրան  և  խնդրեց  որ  պատասխանի   թե  ինչ  է  գրել  իր  ցուցանակի  վրա ... Անցորդը  ոչինչ  չասաց  ծերուկին , ասաց  որ  ոչինչ  էլ  չի  փոխել ....  Բայց  այո  անցորդը  գրել  էր  << Հիմա  գարուն  է , իսկ  ես  այն  տեսնել  չեմ  կարող >>.....

вторник, 27 марта 2012 г.

0 Նա արժանի չէր « Հայր » կոչմանը ...


Ամուսին - Դավիթ
Կին - Աննա 
-  Դ՞ու  հեռանում  ես .- հարցրեց  Աննան  Դավիթին 
- Այո  ես  հիմա  ուրիշին  եմ  սիրում , դու  այլևս  առաջվանը  չես  ինձ  համար  չապից  շատ  տհաճ  ես , ու  հոգնել  անընդհատ  լսել  երեխաների  ձայները .. - Պատասխանեց  Դավիթը .
- Բայց  չէ  որ  նրանք  քո  երեխաներն  են ,  ինչպես  կարող  ես  այդպես  խոսել ... - ասաց Աննան
 - Վերջ  տուր  քեզ  ասում  եմ  , դու  էլ այն գեղեցիկ  կինը  չես  , ում  ես  սիրում  էի - ասաց  Դավիթը 
- Բայց  չէ  որ  մեր  փոքրիկը նոր է  լույս  աշխարհ  եկել  , և  ես  այդ  պատճառով  էլ  գիրացել  եմ , ու  տգեղ  եմ դարցել .. - Լացելով  ասաց  Աննան ..
- Ես  հեռանում  եմ ... -  Բղավեց  Դավիթը  հրելով  Աննաին ...
- Կարող  ես  հեռանալ , բայց  հիշիր  որ  մեզ  այլևս ոչինչ  չի  կապում , ու  էլ  երբեք  չես  տեսնի մեզ ... ասաց Աննան ..
Դավիթը   հեռացավ ...  
Անցան  տարիներ ,  և  երբ  Դավիթը  հերթական  անգամ  վիճում  էր  իր  նոր  կնոջ  հետ  ,  դուրս  եկավ  և  հիշեց  իր  նախկին  ընտանիքին , երեխաներին ...Երբ  հասավ  այգի  ,  տեսավ  փոքրիկ  տղաների  ովքեր  ուրախ  խաղում  էին , նա  զգաց  ինչ-որ  հարազատ  բան , նրա  երեխաներն  էին .. Հանկարծ  տեսավ  Աննաին  ով  մոտենում  էր  երեխաներին .. Չկարողնալով  անտարբեր  անցնել Դավիթը  մոտեցավ  Աննային  և  ասաց .
- Բարև  , Աննա  ինչպես  ես  , ինչպես  են  երեխաները ...
-  Երեխաները , ինչպես  տեսնում  ես  ուրախ են  ու  երջանիկ ...Պատասխանեց  Աննան ...
Աննայի  մոտեցավ  մի  ուրիշ  տխամարդ նրա  նոր  ամուսինը  , և  ասաց .. Աննա ,  դուք  ծանոթ  էք ,  -  ոչ  ծանոթ  չենք  , ուղակի նա   անցորդ  էր , և  շփոթել  էր  ինձ ... Դավիթը  նայեց Աննաին  ոչինչ  չասեց ...Երեխաները  վազելով  բղավեցին  հայրիկ  հայրիկ  , բայց  եկան ոչ  Դավիթի  մոտ , այլ  այն  տղամարդու , Աննայի  ամուսնու ... Դավիթը  հեռացավ արցունքն  աչքերին ,  և  հասկացավ  որ  նրանք  այնքան  հարազատ  են  ,  ու  այնքան  օտար ...

четверг, 8 марта 2012 г.

0 Գիտեմ որ գալու ես ...



Ես  քեզ   կսպասեմ  ... Դու  դրան  այո  չես  հավատա ...Դու  մտածում  ես  ես կմոռանան քեզ ..Իսկ  ինչպես  ասել  որ  սիրում  եմ քեզ ... որ  ամեն  ուր  փնտրում  եմ քեզ , ամենքի  մեջ միայն  քեզ , բայց  չեմ  գտնում ...Ասեմ  որ  ես  գիշերները  աչք  չեմ  փակում  իսկ  անկողինս  խոնավ  է արցունքներիցս  դու  կհավատաս  դրան ... Իհարկե  ոչ ...Դու  ես  այն  միակ  պատճառը  որ ինձ  գիշերները  խեղդամահ  է  ստիպում  լինել ... Իսկ  իմ  մտքերը ,  որ  ամեն  պահ  ողողված  լոկ  քեզանով իսկ  դա ... երբ  մտածում  եմ  միայն  քո  մասին  եմ  մտածում ... Հաճախ  թվում է  թե  ուղեղիս  ամբողջ  եղածը  չքացել  է  , որ  դատարկություն  է  այնտեղ  և  միայն  կաս  դու  ու  քո մասին  մտքերը  դու  կհավատաս դրան ... ոչ  ոչ ...Ես  քեզ կսպասեմ ... գիտեմ  մի  հավերժությու ն , իսկ  միթե  այդքան  ուժ  ունեմ ... Հեռանում  եմ  ...  այս  բառերը  որ  միշտ  ատել  եմ ես  քեզ ասելեմ  այո  , բայց  դու  այնքան  հեշտորեն  ինձ  բաց  թողեցիր ... բայց  ես սպասում  եմ քեզ ... սպասում եմ քեզզ ....գիտեմ  որ  գալու ես ...

среда, 7 марта 2012 г.

0 Մի պատմություն ...



Ես  լսել  էի մի  պատմություն  ծերուկի  մասին  , և  ուզում  եմ  պատմել  ձեզ ... Մի  ծերուկ  կար  որը  մահամերձ  էր  և  նա  իր  ամբողջ  կյանքում  երբեք  չէր  մտածել  ամուսնանության  մասին  ...
- Դուք  երբեք  չամուսնացաք  և  ինչն  է  պատճառը .. Ծերուկը  սկսեց  պատմել , ես  ամբողջ  կյանքում  փնտրում  էի  իդեալական  մեկին  ,  մի  աղջկա  որը  կլինի  այնպիսին  ինչպիսին  ես  եմ ուզում , ես  երկար  շատ  երկար  փնտրեցի  նրան .. բայց ... բայց  ինչ ....  ծերուկը  արցունքն  աչքերին սկսեց  պատմել  ..  ես գտա  նրան  , նա այնքան  գեղեցիկ  էր  այնքան  բարի , նրա  բույրը  երբ  հիշում  եմ  խելագառվում  եմ  ,  նրա  ձայնը  նրա  աչքերը , նա իրոք  իդեալական   էր .... Իսկ  ինչու  դուք  չամուսնացաք , հարցրեցին  նրան ... Իսկ  նա  ասեց  որովհետև  նա  էլ  փնտրում  էր  իդեալական  տղայի ... իսկ  ես ընդամենը  սովորական  մեկն էի ....