Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения

воскресенье, 22 апреля 2012 г.

0 Հայտնիների մտքերը ...3

Մարդիք , ովքեր  կարդում  են  գրքեր  , նրանք միշտ  ղեկավարում են   նրանց  ովքեր  դիտում  են  հեռուստացույց ....Ջորջ Կլունի

Եթե  սիրում  ես  կյանքտ , ապա ժամանակտ  մի կորցրու , - ժամանակում կա այն , ինչից  կազմված  է  կյանքը ... Բրուս  Լի 

Ես  ընկերներ  չեմ  ընտրում , այն  հիմար  և  անօգուտ  զբաղմունք  է  ..Ինձ  համար  ավելի  հետաքրքիր  է  բանջարեղեն  ընտրել  շուկայում .... Ընկերները  դրանք  ճակատագրի  նվերներն են ... Իվան  Ուրգանտ


Պատահականություններ  չեն  լինում -  այդ  ամենն  այս  աշխարհում  կամ  փորձություններ  են ,  կամ  պատիժ  են , կամ էլ  պարգև  են ...Փոլ Ռադդ



понедельник, 16 апреля 2012 г.

0 Հայտնիները 90-ականներին և հիմա ...

Մադոննա

Պամելա Անդերսոն

Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն
Ջոնաթան Թեյլոր
Բրիթնի Սփիրս
Քրիստինա Ագիլերա

Ջենիֆեր Էնիսթոն

Թոմ Քրուզ
Լեոնարդո Դի Կապրիո 


четверг, 12 апреля 2012 г.

0 Հետաքրքիր է ...

Այս  կաթի  փաթեթը  փոխում  է  իր  գույնը , երբ քիչ  քիչ  վերջանում  է  օգտագործման ժամկետը ...
Այս  դիմանկարները  նկարել  են  կավիճով ... - ինչ  գեղեցիկ  է  ստացվել ...


Այն  մարդկանց  համար -  ովքեր  առանց  համակարգչի  կյանք  չունեն ....
Google Chrome -ի  իսկական  ֆանատը :Դ
Բանջարեղեն  մարդը :Դ






понедельник, 2 апреля 2012 г.

0 Համակարգչից հեռու ... Բնության գրկում ավելի լավ է ....



Քչերի  մտքով  է  անցնում  հրաժարվել  ժամանակակից  տեխնիկայից ,  հարմարավետությունից  ,  զվարճանքներից  և  քաղաքակրթության  մյուս  բարիքներից :  Բայց   շատ  հաճախ  մարդիկ  այդ  ամենի  դիմաց  վճարում  են  իրենց  առողջությամբ : Տեխնոգեն  ազդեցությունների  ներքո  մարդիկ  հայտնվում  են  հոգեհուզական  լարվածության  և  սթրեսի  մեջ : Արդյունքում  ՝  ագրեսիա  ,  դեպրեսիա , նյարդային  խանգարումներ :  Սակայն  հենց   հայտնվում  ենք   բնության  գրկում ,  ամեն  ինչ  միանգամից  փոխվում  է : Քաղաքի  ագրեսիվ   միջավայրի  ,  համակարգչի  ճառագայթների  փոխարեն  վայելում  ենք  բնությունը , սարերի  գեղեցկությունը  ,  տերևների  շրշյունը  ,  մեղմիկ  հովը : Այն  սնունդ  է  տեսողության  ,  լսողության ,  հոտառության  և  այլ  զգայարանների  համար : Բնության   էսթետիկ  ու  հուզական  ազդեցությունը մարդու  վրա  չափազանց  արդյունավետ  է : Բնության  գրկում  անցկացրած  մի  քանի  օրն  էլ  բավական  է  որ  թոթափենք կուտակված  հոգնածությունը :  Այնպես  որ  կարելի  է  ասել  ՝ բնությունը  մեզ  բուժում  է ....

суббота, 10 марта 2012 г.

0 Մի քանի խորհուրդ դասից ուշացողների համար ...



  1.  Եթե  ուզում  ես  շուտ  արթնանալ  , ապա  ավելի լավ կլինի  որ  շուտ  էլ  պարկես  քնելու: Ավելի լավ  կլինի  շուտ  քնել  ,  որ առավոտյան  արթնանալով  քեզ  ավելի  առույգ  զգաս :   
  2.  Թույլ  տվեք   որ  երաժշտությունը   ձեզ   արթնացնի , լավ  կլինի  որ  զարթուցիչտ  դնես  հանգիստ  երաժշտության  վրա : 
  3. Մի  կերեք  քնելուց  առաջ ,  քանի  որ  օրգանիզմը  սկսում  է  աշխատել  ուտելիքը  մարսելու  համար , և  խլում  է  քո  մեջ  եղած  էներգիան :
  4. Օգտագործեք  մի քանի  զարթուցիցիչներ , եթե  համոզված  չեք  ձեզ  վրա  և  մտածում  եք  որ  մի  զարթուցիչը  ձեզ  չի  օգնի :  Զարթուցիցիչները  դրեք  տարբեր տեղերում :  :Դ

воскресенье, 4 марта 2012 г.

0 << Երբեք>> - ի սկզբունքները ...



  1. Երբեք  մի  ասա  << երբեք >> .  որովհետև  << օրերն  այնքան  արագ  են  սահում ,  և  ոչինչ  չի  մնում անփոփոխ >> Լաո Դզի ..
  2. Երբեք   երկուսից  չարյաց  փոքրագույն  մի  փնտրիր  , չարը  մնում  է  չար և  փոքր  չի լինում ..
  3. Երբեք  հապճեպ  եզրակացույթյուններ  մի  արա նրանից , ինչ  քեզ  ասում  են . կարևոր  է` ոչ  թե  ինչ  են ասում , այլ   ինչու ...
  4. Երբեք  ապագայի  կանխատեսումներ  մի  արա , միևնույն  է  ամեն  ինչ  տեղի  կունանա  այլ  կերպ : Ավելի  լավ  է  տեղի  ունեցածին  վերաբերվիր  չեզոք ..
  5. Երբեք   առաջին  քայլ  մի  կատարիր  եթե  այդ  պահին  դու  ինչ  որ  բանին  կասակծում  ես : Այն  կարող  է  վերջինը  լինել : 
  6. Երբեք  մի  հավատա  բամբասանքներին  , բայց  միշտ  ստուգիր  տեղեկատվությունը :
  7. Երբեք  քիթդ  մի  խոթիր  ուրիշի  գործերի  մեջ ,  գործերը  շատ  են  իսկ  դու մեկնես : 
  8. Երբեք  տնից  դուրս  մի  արի  `  առանց  ինչ-որ  մեկին  ժպտալու ,  թեկուզ  ինքներտ  ձեզ  հայելու  մեջ : Ժպիտով  սկսած  օրը  երբեք  վատ  չի  լինի :

пятница, 2 марта 2012 г.

0 Կանգնիր ակնթարթ դու հիասքանչ ես ....♥™


Հիմա  յուրաքանչյուր  մարդ  փորձում  է իր  կյանքն  ավելի  հետաքրքիր  դարձնել  և  հասկանալ  որ  վայելում  է  այն ... Slow  life -  սա  ապրելու  նոր  ձև  է , և   պետք ապրել  այսպես -  երբեք  չշտապել  , ոչինչից  չհուսահատվել ,  ճաշակել  յուրաքանչյուր  ակնթարթ  դարձնելով  այն  ավելի  հետաքրքիր : Օրինակ  Իտալիայում  առաջ  էր  եկել  մի  նախագիծ  որը  խորհուրդ  էր  տալիս  ապրել  կյանքը  չշտապելով -  այսինքն  ուտել  դանդաղ  ,  աշխատել  դանդաղ և  ամեն ինչ  փորձել անել  վայելելով ակնթարթը . Սակայն  ինչպես  չշտապել , եթե  նայում  ես  շուրջտ և  ամեն  ինչ  արագ  տեմպի  մեջ  է , իսկ  ժամանակի  մասին  էլ ընդհանրապես  կարելի  է  չխոսել , աչքթ  թարթում ես  և  նկատում  ես ,  որ  արդեն  մի ամբողջ հավերժություն  է  անցել .
Ուղակի կյանքը  պետք  է  վայելել , չգիտեմ  երևի  յուրաքանչյուր  մարդու  մոտ  այն  յուրահատուկ  կերպով է  ընկալվում , բայց ինձ  թվում է  յուրաքանչյուրն  էլ  կսիրի  իր  ժամանակն  անցկացնել ընկերների հետ ուրախ  մթնոլորտում , կամ էլ  լսել  սիրած  երաժշտություն , ինչու  չէ  զբաղվել սիրելի  գործով , նկարել  , երգել , կամ  էլ  պարել , միայն  թե  ոչ նստել  և  նայել  առաստաղին . Ապրեք կյանքը  վայելելով յուրաքանչյուր  ակնթարթը , մի  կորցրեք  այն  իզուր ...

четверг, 2 февраля 2012 г.

0 Թեյի մասին ....



Հետազոտությունները  հաստատել  են , որ  թեյը  դանդաղեցնում  է  գլխուղեղում  տարիքային  փոփոխությունները ,  կանխում  հիշողության  վատացումը  և  թուլամտության  զարգացումը . Եվ  սև ,  և  կանաչ  թեյը  պաշարում  է  ացետիլխոլինի  քայքայումը  ,  որը  ծառայում  է  իբրև  նյարդային  բջիջների  միջև  ազդանշաններ  հաղորդող : Իսկ  սևը  նաև   լավացնում  է  սրտանոթային  համակարգի  ֆունկցիաները , բայց  միայն  կաթի  հետ  խառնված :

0 Քնելուց առաջ ...



Պարզվում  է  օրորոցային  երգերը  հանգստացնում  են  ոչ  միայն  փոքրիկներին  , այլև  մեծահասակներին : Բավարացի  ֆիզիոլոգները  հաստատել  են  որ  ծանր  աշխատանքից  հետո    շնչառությունը  կանոնավորվում  է  տարբեր  կերպ  կախված  այն  բանից  ,  թե մենք  ինչ  հնչյուններ  ենք  լսում : Օրորոցային  երգերի  ռիթմը համնկնում  է  հանգիստ  շնչառության  ռիթմին , ուստի  մեղմ  երգեցողությունը  կարող  է  մի քանի  րոպեում  հանգստացնել  նիարդային  համակարգը և  քնեցնել : Այնպես  որ  աշխատեք  քնելուց  առաջ  լսել  ավելի  հանգիստ երաժշտություն : 

понедельник, 30 января 2012 г.

0 Թախիծը խեղդում է …



Իսրայելցի  ֆիզիոլոգ  և  աուտոիմունային  հիվանդությունների  մասնագետ  Եհուդ  Շոնֆելդը  հանգել  է  այն  եզրակացության  , որ  կանայք  օծանելիքներ  օգտագործում  են  …դեպրեսիայի  պատճառով : Մտահոգ  կամ  անտրամադիր  կինը  կորցնում  է  բույրերի  բնականոն  ընկալելու  ունակությունը  և  փոխհատուցում  է  հոտառության  պակասը  չափից  ավելի  օծանելիքներ  օգտագործելով : Որպես  ապացույց  այս  վարկածի  `  գիտափորձ  անցկացվեց  մկների  վրա … Անտրամադիր  մկներն  սկսեցին  քիչ  ուտել  , քանի  որ  վատ  էին  ընկալում  կերի  հոտը  և  ուտելիքից  ուրախություն  չեին  ստանում : 

пятница, 27 января 2012 г.

0 Հիպնոս ....


Հիպնոսի  մասին  բազմիցս  գրվել  և  խոսվել  է : Դրան  են  նվիրված  բազմաթիվ  գրքեր  ու  աշխատություններ :  Այս պրոբլեմով  վաղուց  և  ոչ  արդյունավետ  զբաղվում  են  աշխարհի  լավագույն  մասնագետները : Սակայն  մինչև  հիմա  գոյություն  չունի  մեկ  հստակ  կարծիք  այս  մարդկային  առանձնահատկության  մասին : Հայտնի  հոգեթերապետ  Օսկար  Ֆոխտն  այն անվանում  է  << հոգու  մանրադիտակ >> : Այսօր  հիպնոսի  օգնությամբ  բուժվում  են  բազմաթիվ  հիվանդություններ : Բուժման  այս  մեթոդը  արդյունավետ  է  հիմնականում  այն  հիվանդությունների  ժամանակ  , որոնց  հիմքում  մարդու  հոգեբանական  պրոբլեմներն  են , այսինքն ` սթրեսը  , հոգեկան  գերլարվածությունը  , ներքին  հոգեկան  հակամարտությունները :
Գոյություն  ունի  մի  կարծիք  ըստ  որի  ոչ  բոլորի  վրա  է  ազդում  հիպնոսը : Դա  թյուրիմածություն  է  :  Մասնագետները  պնդում  են ,  որ  ֆիզիկապես  և  հոգեպես  առողջ  մարդը  հակված  է   հայտնվել  հիպնոսի  ազդեցության  տակ : Ամբողջը  կախված  է  մասնագետների  ունակություններից  և  տեխնիկական  հնարքներից : Ցանկության  դեպքում  հիպնոսի  տակ  կարող  է  հայտնվել  ամենաթերահավատ  մարդը  էլ  չենք  խոսում  այն  մարդկանց  մասին  , ովքեր  գտնվում  են  սթրեսային  կամ  հոգեկան  լարվածության  վիճակում : 

суббота, 7 января 2012 г.

0 Նկար որի երկարությունը 1524 մետր է :

Ամերիկացի  նկարիչ Ջոն  Բենվարդը (1815-1891) նկարել  է  նկար  որի  երկարությունը 1524 մետր է : Բերվարդը  միշտ  երազել  էր  դառնալ  հայտնի : Եվ  25  տարեկանում  որոշում է մի  հսկա  կտավի վրա նկարել , որը  պետք  է  ձգվեր  1200 մետր  Միսիսիպիի երկայնքով : 
Ապրելով  բաց  երկնքի  տակ  համարյա  1  տարի , և  անցկացնելով  իր  կյանքը  ինչպես  արկածային  ֆիլմերում  է  լինում , Բերվարդը  ավարտեց  նկարը :  Նրան  օգնող  մարդիք  պատմում  էին  որ  նա  պրոֆեսիոնալ  էր  իր  գործի  մեջ : Նկարը  արդեն  պատրաստ  էր  1846  թվականին , և  այն  տեղադրվեց Լուիսֆիլում ,  և  մեծ  հաջողություններ  ունեցավ : 

пятница, 6 января 2012 г.

1 Ինչու Գուգլը անվանեցին հենց Գուգլ ...

Երբ Լերի Փեյջը եւ Սերգեյ Բրինը որոշեցին  պատրաստել  մի  որոնողական  կայք  որը  պետք  է  իր  մեջ  կարողանար  մեծ  ինֆորմացիա  ունենալ  , նրանց  կոլեգան   առաջարկեց այն անվանել << ԳՈՒԳԼ >> - այն  իրենից  ներկայացնում  էր  մաթեմատիկական  մի տար .. 
Եվ  երբ  արդեն  վերջնական  որոշվեց  որ  այն  պետք  է  անվանվեր << Googol>> և  ստուգվեց  որ  այդպիսի  հասցե  չկա  ինտերնետում , և  ահա  վերջ  սկսեցին կայքը  տեղադրել : Սակայն  հեղինակը  սխալ  թույլ  տվեց  և  գրեց  googol.com փոխարեն   google.com  :  Եվ ահա  այսքանը մեր  սիրելի  ԳՈՒԳԼԻ  մասին : 

суббота, 10 декабря 2011 г.

0 Հրաշամանուկներ



Հրաշամանուկներ .....
Այսպես են անվանում այն երեխաների ովքեր շատ վաղ տարիքում արտակարգ հաջողության են հասնում գործունեության այս կամ այն ոլորտում: Հայտնի որ օրինակ Մոցարտը  սկսեց երաժշտություն գրել 3 տարեկանում: Հինգ տարեկանից ստեղծագործել է սկսել Մենդելսոնը: Նկարչներից և քանդակագործներից հրաշամանուկներ են եղել Ռաֆալեը, Միքելանջելոն, ռուս նկարիչներ Ի. Ռեպինն ու Վ. Ա. Սերովը, մշակույթի հայ գործիչներից Հ. Այվազովսկին, Հրաչյա Աճառյանը և այլն: Սակայն հրաշամանուկներից շատերի նախադրյալները չեն ապահովում համապատասխան տաղանդի զարգացում: Դա տեղի է ունենում ծնողների և մանկավարժների սխալ դաստիարակության պատճառով: Հրաշամանուկների հետագա զարգացմանը շատ են խանգարում ծնողների անզուսպ հիացմունքը, երեխային առօրյա հոգսերից հեռու պահելը, նրա սեփական անձի մեջ բացառիկության, գերարժեքության մասին պատկերացման ձևավորումը: Տաղանդի վաղ ձևավորմանը կարող են խանգարել ընտանեկան և սոցիալական ավելի լայն միջավայրի անբարենպաստ պայմանները; Ներքին հնարավորությունը իրականություն, տաղանդ և ստեղծագործություն դարձնելու լավագույն ուղին հետևողական, համառ ու նպատակասլաց աշխատանքն է: Իսկ աշխատասիրության հիմքում ընկած են անձի կայուն հետաքրքրությունները:

0 Տաղանդներ և Հանճարներ



Հանճար բառը նշանակում է անհնարին վիճակից դուրս գալու ելք, հնար,  հանճար այսինքն ճար հանել: Հանճարեղ և տաղանդավոր անհատները արտակարգ իրավիճակներում դրսևորելով անսպասելի և անսովոր կարողություններ, ի զորու են իմաստույթամբ և խորագիտորեն ճար գտնելու, մարդկանց համար գոյությոան և զարգացումի հեռաստաններ բացելու, բարձրացնելու մարդկանց կյանքի մակարդակները, հաղթահարելու դժվարությունները ճգնաժամային իրավիճակներում: Մարդուն սովորաբար չի հաջողվում իրականացնել իրեն բաժին ընկաց ընդունակությունների նույնիսկ մի մասը, որովհետև ընդունակությունը մարդուն տրված հնարավորությունն է, որը կարող է դառնալ իրականություն, կամ էլ մնալ ներզոր վիճակում և ժամանակի ընթացքում կոչել զուր:
 Մարդկության հանճարեղ ստեղծագործությունները անհամար են, սակայն այն մեկնաբանող տեսակետները խիստ սահմանափակ են: Որքան բարձր է մարդկանց օժտվածության աստիճանը այնքան մեծ են նրանց անհատական հոգեբանական  տարբերությունները և հետևաբար նրանց մեջ ընդհանրություններ գտնելը:
 Հանճարեղության միակ առարկայական չափանիշն առ այսօր հանճարեղ արվեստագետի կամ գիտնականի երկերն են, գործունեությունը, նրա ստեղծած արժեքները: դրանց հիման վրա կարելի է հասնել որոշակի պատկերացումների: Թեև հանճարեղության և տաղանդավորության գաղտնիքները հնուց ի վեր բուռն հետաքրքրության առարկա են, սակայն այսօր խստությամբ չեն լուսաբանված: 
Տաղանդավոր և հանճարեղ մարդկանց ճշգրիտ բնութագիրը տալը չափազանց դժվար գործ է, քանի որ որքան բարձր է մարդկանց օճտվածության աստիճանը, այնքան մեծ են նրանց անհատական հոգեբանական տարբերությունները և ավելի դժվար է նրանց մեջ  ընդհանուր գծեր տեսնելը: 
Հանճաեղ և տաղանդավոր մարդիկ մեծ դեր են խաղում իրեց ազգերի պատմության մեջ` փոփոխելով այն: երբ ուշադրություն ենք դարձնում առանձին ազգերի պատմությանը, տեսադաշտի վրա են հայտնվում ինչպես հերոս ազգեր այպես էլ ցածր ու միջին մակարդակի ազգեր: Այս ամենն էլ պայամանվորված է նրանցում հանճարների առկայությամբ: 

среда, 7 декабря 2011 г.

0 Զգույշ . ամեն ինչ ձեր ձեռքին է ...


Մասնագետները  պնդում են  ,  որ  մտքի  էներգիան  ենթակա  է  շատ  բան  մեր  առողջությունից  մինչև  մեր  ճակատագիր : Հնում  այս  գիտելիքը  գաղտնի  էր  պահվում  , միայն  առանձին  մարդկանց  բաժինն  էր : Այսօր աշխարհում  շատ  բան  է փոխվել , և  սեփական  մտքի  էներգիան  միանգամայն  հնարավոր  է  օգտագործել  ի  շահ իրեն ,  այդ  թվում  նաև  ապաքինվելու  նպատակներով :
Եթե  ուշադիր  լինենք  մենք բոլորս  ժամանակ  առ  ժամանակ  օգտվում  ենք  մտքի  էներգիայից  , միայն  թե  ոչ  միշտ  ի  շահ  մեզ : << Միևնույն  է իմ  մոտ  ոչինչ  չի  ստացվի >> -  ասում  է  մարդը ,  և  նրա  մոտ  իրոք  ոչինչ  չի  ստացվում : << Իսկ  ես կարող  եմ  ես համառ  եմ >> -  ասում  է  մյուսը  և   հասնում  իր  ուզածին :  Միտքը  էներգիայի  կուտակ  է  ,  որը  կարող  է  թե արարիչ  լինել  թե  կործանարար : Ուղղելով  իր  միտքը  դրական  կողմ մենք  կարող ենք  բուժել հիվանդություններ  , շտկել  ճակատագրի  սխալները : Իսկ  որևէ  բացասական  միտք  շրջվում  է  կամ հիվանդությամբ կամ պարտությամբ : Այնպես որ  ամեն  ինչ  մեր  ձեռքերում է : Աշխատեք  ճիշտ մտածել , և ճիշտ  որոշումներ  կայացնել :

воскресенье, 4 декабря 2011 г.

0 Հետաքրքիր փաստեր 1

Առավոտյան  արթնանալ և  ուտել  խնձոր  կրկնակի  օգտակար  է  , քան  սովորական  դարցած 1 բաժակ սև սուրճը . 
Գիտնականները  ապացուցել  են  որ  կանաչ աչքեր  ունեցող  մարդիք  ամենա նուրբ , բարի  ու  խոցվող  մարդիք են. . . .  Նրանք  առանձնանում են  իրենց  հավատարմությամբ սիրո  և  ընկերության  մեջ >>


Եթե  ցանկություն  է  մեջտ  առաջացել  ինքնասպանություն  գործելու  , ապա  ընտրիր  հեշտ  և  համեղ  տարբերակ . 10 կգ  շոկոլադ  ուտելով  դու  հաստատ  չես  փրկվի . Այն  համարվում  է  մահացու  դոզա .... 





0 Սորճի դերը մեր կյանքում ....




Սուրճի հայրենիքը Եթովպիան է , որտեղ հանդիպում է վայրի վիճակում ՝ ծովի մակարդակից 1600-20000 մետր բարձրության վրա : Անունը ծագել է պարսկական օսիֆակոֆե բառից : Որոշ գրական աղբյուրներից պարզվում է որ սուրճը հայտնի է եղել դեռ 10-րդ դարում : Այդ ժամանակ սուրճի սերմերը ամբողջական բովում էին և մարմանդ կրակի վրա եռացնում 15-30 րոպե : Սուրճի սերմերը պարունակում են բիոլոգիական ակտիվ նյութեր , որոնք թերմիկ մշակման ժամանակ հազվադեպ են քայքայվում : Համարվում է սննդարար և առողջացնող ըմպելիք , օգտակար է տաք վիճակում : Ժամանակակից բժշկությունը օգտագործում է սուրճը
որպես բուժող և դիետիկ միջոց : Սուրճում կոֆեինի մեծ քանակությունը բարձրացնում է արյան ճնշումը դրա համար էլ հատկապես օգտակար է հիպոտոնիկ հիվանդներին : Սուրճը որոշ մարդկանց առույգություն է պարգևում , վերացնում գլխացավը , իսկ մյուսների վրա թողնում լռիվ հակառակ ազդեցություն ՝ առաջացնելով գլխացավ և քնկոտություն : Այն մարդիք ովքեր իրենց ինքնազգացողությունը անընդհատ բարձրացնում են սուրճի օգնությամբ , շուտով ընկնում են լռիվ հակառակ ազդեցության տակ : Նրանց վիճակը ավելի է վատանում , զգում են ընդհանուր թուլություն և նույնիսկ ձեռքերի ու մարմնի դող : Սուրճը հակացուցված է հեշտորեն գրգռվող մարդկանց ու տասներկումատնյա խոցով հիվանդներին : Այնպես որ արժե զգուշանալ այդ « սև սատանայից » , որովհետև երբեք չես կարող իմանալ ՝ նրանից ինչ սպասել :

суббота, 3 декабря 2011 г.

0 Հինգ ամենավնասակար զգացումները .



Ավստրալավի հոգեբանները հինգ տարի շարունակ կատարել են հետազոտություններ ՝ ուսումնասիրելով 2000 կամավորների վարքն ու առողջությունը և դրանց արդյունքների հիման վրա առանձնացրել մարդկային հինգ զգացում , որոնց ազդեցությունն առողջության վրա ամենաբացասականն է .


1)Նախանձ
Հոգեբանների եզրակացությունները վկայում են ՝ հարազատներին կամ անծանոթներին մշտապես նախանձողներն ավելի շատ են սրտային հիվանդություններ ունենում . Հիվանդանալու հավանականությունը 2,5 անգամ ավելի է նրանց համեմատությամբ , ովքերշրջապատի նկատմամբ ունեն չեզոք կամ ավելի բարյացակամ վերաբերմունք .
2) Խանդ
Ավստրալացի գիտնականները ասում են երբ մարդը խանդում է , նրա մարմնում խախտվում է հորմոնների հավասարակշռությունը .
3) Ինքնաքնադատություն
Երբ մարդն իրեն ամեն ինչում չափազանց շատ է մեղադրում , ակամա ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը .
4) Խղճահարություն
Սեփական անձի նկատմամբ խղճահարությունը լիարդի համար շատ վտանգավոր է : Եթե մարդիկ անընդհատ իրենց զոհի կարգավիճակում են զգում , նրանց օրգանիզմում սաստիկ ավելանում է ացետիլիխոլին նյութի քանակը , որը հայտնի է որպես << թուլության հորմոն >> , դա հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկումը .
5)Ագահություն
Մարսողական համակարգի խանգարումներն առավել բնորոշ են ազդեցիկ մարդկանց , ովքեր անընդհատ առաջնորդվում են նյութական եկամուտ ստանալու մղումով . Նման մարդիք հաճախ հիվանդանում են բուլիմայով ու անորեքսիայով .