четверг, 4 июля 2013 г.

1 Երազել ...


Երազել ... Դրանից դյուրին բան երևի չկա աշխարհիս վրա ... Երազանքների մեջ չկա տխրություն , թախիծ , չկա անարդարություն ու ցավ : Վատի փոխարեն միշտ լավն է երազանքներում բոլորի...Երազանքներով կարող ես հասնել անգամ անհաս թվացող քո ցանկությանը...Վառ են գույները բոլորի երազանքների , իսկ կյանքը միայն սև ու սպիտակ կինոնկար հիշեցնող միապաղաղ ժամանակահատված է , որն անցնում ենք մենք ... Իսկ ինչու՞...Միթե հույսն է մեռել մեր հոգիներում ... Այն հույսը , որ կյանքը տրված է ապրելու համար և վայելելու ...Գուցե:Երբևիցե զգացել եք երազելու ու չհասնելու ցավը:Հավատացեք , դժվար է գիտակցել երազանքիդ կորուստը :Երազանքին փայփայել ու շոյել է պետք, նա է ձեր կյանքի փոքրիկ ու տաք անկյունը:Երբեմն ավելի լավ է ուղղակի երազել , թեև այն գիտակցոմուվ , որ միայն երազ է , բայց պետք է ապրել թեկուզ երազելով ...Իսկ ես ուզում եմ անվերջ երազել... Թող ձեր երազները մի օր դառնան իրական Ու ձեր հոգիները թող երջանկանան ...

1 Հուշեր....իմ մտքերից ....



  • Իրականությունը դադարել  է  ինձ երջանկություն  բերել , ես գիտեմ  որ  դու  էլ  ինձ  նման  սիրում  ես  մեր  անցյալը …..
  • Երբ  առավոտյան  կարթնանաս  ու  կտեսնես  բաց  թողնված  զանգ  ինձնից , իմացիր  որ  հուշերը  քո մասին  ինձ  խեղդել են …
  • Շատ  հեռու  մի  անկյունում ես իմ  ու  քո նկարնեմ պահում … Այնտեղ  մենք  այնքան  զվարճալի  ենք , ուրախ    ու  անհոգ,  և  ես  գիտեմ  եմ  որ  էլ  երբեք  այդ  օրը   նորից  չի  գա …
  • Իմ  կյանքում   էլ  ինչպես  յուրաքանյուրի  կյանքում , կան  այնպիսի  հուշեր  որոնցից  կուզեի  ազատվել …
  • Ես  հիշում  եմ  քո  ամեն  բառը , մեր  վեճերը , մեր  համբույրները … ես հիշում  եմ  ամեն  ինչ , որոնք  պետք  է  վաղուց  մոռանաի…