Ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա:
Показаны сообщения с ярлыком Դատարկություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դատարկություն. Показать все сообщения
воскресенье, 5 марта 2017 г.
0 Հատված մի գրքից .......... Ալբեր Քամյու «Ժանտախտը»
Ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա:
пятница, 20 марта 2015 г.
1 Անկյանքս ....
Ու երբ դատարկությունը քեզ նետում է խորը անդունդ , հասկանում ես որ քո սերն է քեզ խորտակողը ...
Ու երբ երջանկությունը տևում է ակնթարթ , ցավը պինդ արմատներ է գցում հոգուդ տակ ....
Օ.. դատարկություն ...տար ինձ քո հետ դեպի անզգայություն , անշնչություն , խլիր այսպես էլ չստացված << Անկյանքս >>...
Խլիր ու մի գթա մարմինս , հոգիս ու տրորված սիրտս ...
Բեկորները չեն միանում ու երբեք առաջվանը չեն դառնում , վերքերը երբեք չեն լավանում , օրեցօր ավելի են շատանում ...
Իմ << Անկյանք >> կյանքում , կյանքը վերացել է , լույսը նոսրացել է , ջերմություն չկա ...
Օ... դատարկություն տար << Անկյանք>> կյանքս ....
Հեղ. ՝ Մելինե Տոնոյան
среда, 29 августа 2012 г.
0 Ես կորցրել էի ինձ , ու էլ չէի գտնում ....
Կամաց - կամաց ու տաքուն արտասվում եմ , ու թաքցնում եմ արցունքներս , առանց ձայնի , առանց հեկեկալու , առանց կարոտի , սիրո , զգացմունքների , ու առանց հույզերի մեջս սպանելով ինքս ինձ ... Արտասվում եմ խեղդելով իմ մեջ կուտակած ու ամուր պահած այն ուժգին ցավերը , որ ամեն անգամ թաքցրել եմ ժպտալով ... ու զգում եմ որ այլևս այն չեմ ինչ առաջ էի , այնպիսին չեմ ինչպիսին տեսնում էիք ինձ , ու այն չի մեջս ինչ եղել էր... Ես նկատում էի հիմա , թե որքան էր փոխվել իմ հոգին , իմ մեջ մահացել էր այն , այնքան լուռ ու թաքուն ... Ու ես նմանվել էի անսիրտ , ու գեղեցիկ մի էակի , որը արտաքնապես փայլում էր , իսկ ներսից դատարկ ու մռայլ էր .... ես կորցրել էի ինձ , ու էլ չէի գտնում ...
вторник, 17 июля 2012 г.
0 Ես քեզ սիրում էի , բայց օրը եկավ , երբ էլ սեր չկար .....
Այն օրը եկել էր , երբ էլ սեր չկար , միայն տառապանք ու չորացած հույսերս էին մնացել ... Մնացել էր սառած ժպիտը դեմքիս , ու սուտ փայլը աչքերիս ... Ես կորցրել էի ՝ այն ինչով ապրում էի մի ամբողջ հավերժություն , ու ես չէի մեղավորը ... Ես նվիրել էի քեզ ամենաթանկը , սիրտս , իսկ դու դրա փոխարեն ՝ դատարկություն.... Դատարկությունը ՝ ամեն գիշեր խեղդում էր ինձ , ու անէացնում հոգիս .... Ամեն օր ավելի ու ավելի էի հիվանդանում , հիվանդանում էի անորոշ դատարկությունից .... Ես քեզ սիրում էի , բայց օրը եկավ , երբ էլ սեր չկար .... ու քեզնից մնաց , քո միակ նվերը ՝ իմ դատարկությունը ...
воскресенье, 25 марта 2012 г.
1 Դատարկություն ...❤
Подписаться на:
Сообщения (Atom)


.jpg)


