понедельник, 2 апреля 2012 г.

0 Համակարգչից հեռու ... Բնության գրկում ավելի լավ է ....



Քչերի  մտքով  է  անցնում  հրաժարվել  ժամանակակից  տեխնիկայից ,  հարմարավետությունից  ,  զվարճանքներից  և  քաղաքակրթության  մյուս  բարիքներից :  Բայց   շատ  հաճախ  մարդիկ  այդ  ամենի  դիմաց  վճարում  են  իրենց  առողջությամբ : Տեխնոգեն  ազդեցությունների  ներքո  մարդիկ  հայտնվում  են  հոգեհուզական  լարվածության  և  սթրեսի  մեջ : Արդյունքում  ՝  ագրեսիա  ,  դեպրեսիա , նյարդային  խանգարումներ :  Սակայն  հենց   հայտնվում  ենք   բնության  գրկում ,  ամեն  ինչ  միանգամից  փոխվում  է : Քաղաքի  ագրեսիվ   միջավայրի  ,  համակարգչի  ճառագայթների  փոխարեն  վայելում  ենք  բնությունը , սարերի  գեղեցկությունը  ,  տերևների  շրշյունը  ,  մեղմիկ  հովը : Այն  սնունդ  է  տեսողության  ,  լսողության ,  հոտառության  և  այլ  զգայարանների  համար : Բնության   էսթետիկ  ու  հուզական  ազդեցությունը մարդու  վրա  չափազանց  արդյունավետ  է : Բնության  գրկում  անցկացրած  մի  քանի  օրն  էլ  բավական  է  որ  թոթափենք կուտակված  հոգնածությունը :  Այնպես  որ  կարելի  է  ասել  ՝ բնությունը  մեզ  բուժում  է ....

Комментариев нет:

Отправить комментарий