Показаны сообщения с ярлыком քեզ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քեզ. Показать все сообщения

суббота, 3 августа 2013 г.

0 «Քեզ չունենալու» միտքը...

Ինչ-որ մի բան միշտ պակաս է, ինչ-որ մի բան միշտ կիսատ է, միշտ չի բավարարում ներքին հոգեվիճակս...Նույնիսկ որոշակի երջանիկ պահերին, որ ունենում եմ, միշտ այցելում է Քեզ չունենալու միտքը, որը երջանիկ վայրկյան տևած ժպիտներիս լուռ սառնություն է հաղորդում...«Քեզ չունենալու» միտքը...այն այնքա՜ն անտանելի է..


воскресенье, 23 сентября 2012 г.

0 Ուղղակի ...


Ուղղակի  լինել  քո  կողքին  , ոչինչ  չխոսել  , ուղղակի  քո  կողքին  շնչել ... Ուղղակի  նայել  աչքերիդ  , ուղղակի  զգալ  տաքությունը  ձեռքերիդ ...  Ուղղակի   քեզ  դիպչել  , ուղղակի  քո  կողքին  շնչել ... Ուղղակի  քեզ  ժպտալ  , ուղղակի  քեզ  նայել  ու լռել , լռել  ,  լռությամբ  լսել ... Ուղղակի  լսել  քո  անուշ  ձայնը  , քո  հայացքի  մեջ  ուղղակի  թաղվել ... Ուղղակի  քեզ  զգալ , քեզանով  ապրել ....

среда, 29 августа 2012 г.

0 Ինչու ՞ քեզ կորցնեմ ....


Ինչու՞   քեզ  կորցնեմ , եթե  կարող  եմ  քեզ  ինձ  մոտ պահել  ու  ամուր  գրկել , բաց  չթողնելով ...  Ինչու՞   քեզ  կորցնեմ  եթե կարող  եմ  քեզ  անչափ  սիրել , քեզ  սեր  նվիրել,   քեզ  երջանկացնել , ինչու՞   քեզ  կորցնեմ  եթե  կարող  եմ  քեզ  անզուսպ  տենչալ ,  երբ  անգամ  մոտ ես  ... ինչու՞   քեզ  կորցնեմ , ինչու՞   ես  իզուր  տառապեմ , ինչու՞   մեզ  խափեմ , ինչու՞   քեզ  կորցնեմ , ինչպես  ես ապրեմ   , եթե  քեզ կորցնեմ ...