вторник, 31 марта 2015 г.

0 Էրիխ Մարիա Ռեմարկ . Հատվածներ


Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ: 
Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է:Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է:Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: 
Էրիխ Մարիա Ռեմարկ

пятница, 20 марта 2015 г.

1 Անկյանքս ....


Ու երբ դատարկությունը քեզ նետում է խորը անդունդ , հասկանում ես որ քո սերն է քեզ խորտակողը ...
Ու  երբ  երջանկությունը  տևում  է  ակնթարթ , ցավը պինդ արմատներ է գցում հոգուդ տակ ....
Օ.. դատարկություն ...տար ինձ  քո  հետ դեպի  անզգայություն , անշնչություն , խլիր այսպես  էլ չստացված  << Անկյանքս >>...
Խլիր  ու մի գթա մարմինս , հոգիս  ու  տրորված  սիրտս ...
Բեկորները  չեն միանում  ու երբեք առաջվանը  չեն  դառնում , վերքերը երբեք  չեն լավանում , օրեցօր  ավելի  են շատանում ...
Իմ << Անկյանք >> կյանքում , կյանքը  վերացել է , լույսը նոսրացել  է , ջերմություն  չկա ...
Օ... դատարկություն  տար << Անկյանք>> կյանքս ....

Հեղ. ՝ Մելինե Տոնոյան 

четверг, 5 марта 2015 г.

0 Ներիր ...


Քեզ հանդիպելիս էլ  չեմ  ողջունի , չեմ կարող ներիր ...
Ներիր որ  էլ  քեզ չեմ էլ  ժպտալու
Աչքերս  հոգիդ  չեն  ջերմացնելու ,
Ներիր որ  էլ քեզ չեմ կարեկցելու ,
Սիրտս  էլ  վիշտդ չի  հասկանալու ...
Ներիր  առաջվանը  էլ  չեմ  լինելու ,
Հոգիս  քո  համար  էլ  չի  ապրելու , 
Ներիր  որ  էլ  ես " Ես " չեմ  լինելու ....



среда, 4 марта 2015 г.

0 Երբեմն կյանքում պահեր են լինում.....


Երբեմն կյանքում պահեր են լինում,
Որ չես հասկանում թե ինչ ես ուզում,
Տխրում ես հանկարծ, թաղվում մշուշում,
Ոչ ոքի անգամ տեսնել չես ուզում...
Մնում ես հանկարծ մեն մենակ կանգնած
Հուշերիդ անհուն մի օվկիանոսում,
Ու թեև շուրջդ ամբոխ հավաքված,
Թվում է հանկարծ մենակ ես ապրում…
Ու պահ է գալիս, որ առանց պատճառ,
Բայց տխրությունն է սիրտդ պարուրում,
Ինչ-որ մի կարոտ կամ դատարկություն
Ամուր թելերով կապել է փորձում...:

Հեղ ՝ Արմեն Նիազյան

0 Աչքեր ....



Աչքերն են սրտի հայելիները, 
Նրանք են խոսում, ոչ թե բառերը,
Աչքերն են ասում, որ էլ չեն սիրում, 
Աչքերն են ասում` սիրում եմ, սիրում... 
Աչքերն են թախծում, երբ տխրություն կա,
 Առանց աչքերի քաղցր սեր չկա ....

0 Մտքերիս անկյունը ...89



  • Դժվար է, երբ չգիտես կարևո՞ր ես դու մարդու համար, թե՞ ոչ..Դժվար է, քանի որ նա ոչ պահում է քեզ,ոչ էլ բաց թողնում.....
  • Մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հիշողություններ, չեն կարող լինել օտար....
  • Մենք ինքներս ենք սիրում մեզ տանջել՝ հիշելով այն, ինչը կարիք չկա հիշելու,երազելով նրա մասին, ինչը երբեք մերը չի լինի,պայքարելով նրա համար, ով երբեք էլ մերը չի եղել․․
  • Չփոխես արևդ հասարակ լամպերի հետ …
  • Մի փնտրի՛ր ինձ ուրիշների մեջ, ես այնտեղ չկամ...