пятница, 20 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...81



  • Ապրելը ամենահազվադեպ բանն է աշխարհում: Մարդկանց մեծամասնությունը պարզապես գոյություն ունի, ահա և ամենը:
  • Առանց հավատ կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,իսկ ապրելն արդեն… արդեն անկարելի է:
  • Քիչ է մարդուն սիրելը, պետք է նրան հասկանալ, պետք է նրա կյանքով էլ ապրել, նրա հետ շնչել, լսել այն,ինչը չի կարելի ասել...քիչ է նրան գտնելը, կարևորը նրան չկորցնելն է....
  • Աշխարհում կարելի է փնտրել ամեն ինչ,բացի սիրուց ու մահից,նրանք մեզ կգտնեն երբ ժամանակը գա...
  • Ե՛վ մոռանալ քեզ կարծես չեմ ուզում, և՛ հիշելն է ցավոտ։

суббота, 14 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...80



  • Հավատարմությունը ընկերության հոմանիշն է, ամենաթանկարժեք բանը , որ տրված է մարդուն ընդհանրապես....
  • Հաճախ մարդիկ ասում են. "Մինչև չտեսնեմ, չեմ հավատա", իսկ Աստված ասում է. " Մինչև չհավատաս, չես տեսնի":
  • Ու նորից հոգում տիրում է անծայր մի դատարկություն, չէ ես չեմ լալիս, պարզապես կրկին ժպտալ եմ ուզում, թող որ աշխարհում լինի լռություն, ու ես կգոռամ «Ապրել եմ ուզում»:
  • Մարդը շատ բանից կարող է լաց լինել` ցավ, հիասթափություն, ատելություն, արհամարհանք... Բայց ամենացավոտը գաղտնի արցունքներն են սառած դեմքին ու լռությունը....
  • Դժվար է...երբ գիտակցականդ ու հոգիդ պայքարում են...առավել դժվար է՝ երբ... իրար դեմ.

пятница, 13 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...79


  • Հոգին համր է,նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա՜լ, դիմանալ՜... դիմանա՜լ:
  • Դժվար է մարդկանց ասել, որ ամեն ինչ լավ է, երբ դու ինքդ չես հասկանում, թե քեզ հետ ինչ է կատարվում:
  • Ես երբեք չեմ խաբի նրան ով ինձ իրոք վստահում է, բայց ես երբեք չեմ ապացուցի ճիշտը նրան`ով ինձ չի հավատում...
  • Հանձնվելուց առաջ մտածի՛ր, թե ինչի՞ համար ես ամեն ինչ սկսել..
  • Մարդկանց մեջ կա մի անկյուն ,որն անվանում են հոգի ,երբեմն այդ անկյունը շատերի մեջ ուղղակի արկղ է ,անտեսված մի արկղ ,որի մեջ լցված է ,դատարկություն ........