Показаны сообщения с ярлыком Ստեֆան Ցվայգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ստեֆան Ցվայգ. Показать все сообщения

вторник, 27 декабря 2022 г.

0 Հատված մի գրքից..........Ստեֆան Ցվայգ «Մարի Ստյուարտ»

 



Երբ զգացմունքներն արդեն շիկացած են՝ միամտություն կլիներ տրամաբանության ու բանականության չափի մեջ դնել դրանք. չէ՞ որ այդպիսի անզուսպ հափշտակություններին հատուկ է և անխոհեմորեն ի հայտ գալը: Կիրքը, ինչպես որ հիվանդությունը, չի կարելի դատապարտել, չի կարելի արդարացնել. այն կարելի է միայն նկարագրել միշտ նոր զարմանքով և ակամա դողով՝ այն տարերքների հավիտենական հզորության առջև, որոնք, ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու մեջ, հանկարծ ճայթում են ամպրոպի բռնկումներով: Քանզի այդպիսի բարձրագույն լարվածության կիրքը չի ենթարկվում նրան, ում որ խոցում է. իր բոլոր դրսևորումներով ու հետևանքներով այն դուրս է գալիս նրա գիտակցական կյանքի սահմաններից և մի տեսակ փոթորկվում է նրա գլխավերևում, խուսափելով պատասխանատվության զգացումից: Կրքով բռնվածին բարոյականության չափանիշով մոտենալը նույնքան անմտություն է, որքան հրաբխին պատասխանատվության կանչելը կամ ամպրոպին տույժի ենթարկելը:


суббота, 2 июня 2012 г.

0 Ստեֆան Ցվայգ

  • Յուրաքանչյուր  ճշմարիտ  ստեղծագործություն վերաճում  է  մերժված ստեղծագործությունների մթին  բուսահողից :
  • Մշտական  հարստությունը  փափկակյաց է դարձնում , մշտական  հավանությունը  բթացնում է . միայն  դադարն է պարապ  ռիթմին  հաղորդում  նոր  լարվածություն ու  ստեղծագործական  ճկունություն :
  • Ինչպես  քաղաքականության  մեջ մի  դիպուկ  խոսք , մի  սրամտություն ամբողջ  դեմոսթենեսյան  ճառից ավելի  վճռական  է ներգործում  , այնպես  էլ  գրականության մեջ  մանրաքանդակները  հաճախ  հաստափոր  վեպերից  երկար  են ապրում :