Показаны сообщения с ярлыком Ժպիտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ժպիտ. Показать все сообщения

среда, 6 ноября 2013 г.

0 Սիրել, սպասել, արտասվել, ժպտալ ....


Սիրել, սպասել, արտասվել, ժպտալ
Սիրողին պաշտել, անսերին խղճալ
Փշերից ծակվել չհուսահատվել
Մերժվել և երբեք մերժողին չատել
Ծիածան գտնել հեղեղն անցնելով
Երջանիկ լինել երջանկացնելով
Տալ ու նվիրել, ոչինչ չստանալ
Չսիրված լինել, չնվաստանալ
Սերը համարել լեռան բարձրություն և չ՛պահանջել փոխադարձություն
Ցավ չէ, թե սիրես ու չտիրանաս, Ցավ է սրտումդ երբ սեր չունենաս.....


вторник, 7 августа 2012 г.

0 Ես եմ քո ընտրյալը , իսկ դու ՝ իմ միակը ...


Սպասիր մի գուցե ես  ասեմ  քեզ  բառեր  , որոնք  քեզ  ստիպեն  արտասվել , ու  նոր  սիրով  լցվել ... սպասիր  ու  կհասկանաս  որ  զուր  չեն  եղել  բոլոր  խոսքերը  որոնք  ասվել  են... սպասիր  ու  գուցե  այս  մութ  երկինքը  քեզ  ստիպի  խորհել  , ու  ինձնով լցվել .. սպասիր , ես  հիմա  չեմ  ուզում  քեզ  ընդմիշտ  կորցնել ... դու  իմն  ես  , ես քոնը  , ու  գուցե  հիմա  սուտ  է  այս  թատրոնը ... դու կասես  որ  չես  սիրում , իսկ  ես  կժխտեմ , դու  կասես  որ  գնում  ես , իսկ  ես  կլռեմ , ու  չեմ  հավատա  քո  փուչ  ասածին ... սպասիր , ու  մի  գուցե  հիմա  այս պահին  էլ  դու  ինձ  հասկանում  ես , սպասիր  ու  դու  հաստատ  նորից  գիտակցելու   ես  որ  ինձ  դեռ սիրում ես ...սպասիր , դեռ  ժամանակ  կա , սպասիր  ու  ուղղակի  սպասիր , մի  պահ  լռիր  ու  հասկացիր  որ  ես  եմ  քո  ընտրյալ , իսկ  դու  իմ ՝ միակը ....

четверг, 8 марта 2012 г.

0 Էլ չեմ տեսնում ժպտացող աչքեր ...


Անկեղծ  ասաց  հիմա  ուզում  եմ  արտահայտվել ...  Հաճախ   զբոսնելով  ես  նկատում  էի  մի  բան  որ  սկսեց  ինձ  տանջել  ... այլևս  չեմ  տեսնում  ժպտացող  աչքեր ..  միթե  բոլորի  կյանքում ինչ  որ  մի պահ  է  երբ  իրոք  ժպտալու  առիթ  չկա  կամել  այսպես  ասած  ճակատագիրը  երես  է  տեքել  բոլորից ,  այլևս  չկան  ժպիտներ , չկա  ոչինչ  մի  տեսակ  դատարկություն  է  ամենուր ... մի  գուցե  եղանակն  է  պատճառը , որը  ամեն  րոպե  փոխվում  է , մի  օր  արևը  շողում  է  հաջորդ  օրը  ուղակի  անհետանում ,  չնայած  այսինչ  եմ  խոսում , ինչպես  կարող  է անհետանալ  մարդկանց  աչքերի  փայլը այդ  նույն  պատճառով.. ու  մի  անգամից  բոլորինը , կամ  էլ  ինձ  հետ  ինչ -  որ  բան  այն  չէ .  բայց  ոչ  ես  ախր  համոզված   բոլորի  մոտ  այս  նույն թախիծն  է  , իսկ  ինչպես  կարելի  է  այն  անվանել  մի  գուցե  ուղակի  տենդ ,  տխրության  տենդ  այո ... սպասում  եմ  երևի  այն  պահին որ  էլի  կտեսնեմ  փայլող  աչքեր ... իսկ  գուցե  ինձ  չեն  հանդիպում  դրանք , իսկ  գուցե  ես  այդպիսին  չեմ  տեսնում  մարդկանց  ու  աշխարհընկալումն  է  ինձ  մոտ  փոխվել ... չէ  չէ  չէ ... ես  չեմ  տեսնում  ժպտացող  աչքեր .... կարոտել  եմ  կարոտել  եմ  ժպտացեք  աչքեր , ու  անվերջ  փայլեք  ..

воскресенье, 26 февраля 2012 г.

1 Կյանքն անակնկալներ է մատուցում...


Յուրաքանչյուր  մարդ  էլ  մի  օր  վերելք  է  ապրում  գնում է  առաջ , և  քեզ անակնկալներ  է մատուցում ... Իսկ  մի օր  կարող է  կորցնել  իր հաջողությունները , վերադառնալ  նորից այնտեղ  որտեղ  կանգնած  էր... Կյանքն այնքան  փոփոխական է ,   որ  չես  էլ  հասցնում  ապրել  այն  կյանքով որը  ունես ... Բայց  եթե  դու  ունես մի փոքր  հավատ կյանքի նկատմամբ  կարող ես  գտնել  փոքրիկ  երջանկություն  ամենի  մեջ ... Կարող ես  երջանկանալ  թեկուզ  նայելով  սիրելիիտ աչքերի  մեջ , լսել  քո  սիրած  երաժշտությունը , զբաղվել  նրանով  այն  ինչ  քեզ  հաճելի  է ,  լինել  այն մարդկանց  կողքին  ում սիրում ես , իմանալ  որ  կան այնպիսիները  ովքեր  քեզ  սիրում են ...և այդ  դեպքում  էլ  դու  կդառնաս  ամենաերջանիկ  մարդը... իսկ  նա  ով  չի  պատասխանել  քո  սիրուն , կարող  է  մի  օր  զղչալ ու սիրել  այնպես  ինչպես երբեք  չէր սիրի ....

воскресенье, 19 февраля 2012 г.

0 Հիմա հեռու ես , բայց հաստատ կգաս ...




Կամ  կաս  կամ  չկաս  հեռու  ես  այնքան , այնքան  հեռու այքան-այնքան շատ...
 Հիշում  եմ  օրը այն  երբ  ես քեզ  տեսա , մեղմիկ  ձյունը   լուռ  ընկեր  դարձավ ... 
Հիշում  եմ  օրը այնքան  գեղեցիկ ,  այնպես եմ  հիշում Հիշում  եմ  ես ինձ  այնքան  լուսավոր , ժպիտս  կողքիս  էր  և  բաց  չէր  թողնում ...
Սիրտս  էլ  ամեն  պահ  երջանկությունից  կանգ էր  առնում , այդքան  ժպտերես  երբեք  չէի  եղել , այդքան ժպտերես  ոչ  ոք  չէր  տեսել :
Դու  էիր  որ  այդքան  սեր  տվեցիր  ինձ , բայց  ցավոք այսօր  դու  հեռու   գնացիր...
Բայց  գիտեմ  կգաս , դու  սիրում  ես  ինձ
Ինչպես  կարող  ես  հեռանալ ինձնից ...

пятница, 17 февраля 2012 г.

0 Իմ փոքրիկ երազ ....♥



Իմ  փոքրիկ  երազ ուր  ես  դու գնում , ի՞նչու ես գնում , ու՞ր  ես  հեռանում ... Ու՞մ  ես  ինձ  թողնում , ով ինձ կհիշի , ով ինձ  կսիրի ... Ախ ես  չեմ  կարող  մնալ  առանց քեզ , ու՞ր ես դու  գնում , ասա իմանամ.....  Ախ ես չեմ կարող  ապրել առանց քեզ , չեմ կարող սիրել աշխարհն այս անգույն.... Ու՞ր ես դու գնում , ու՞մ ես ինձ թողնում , ի՞նչպես ես ապրեմ այսպես առանց քեզ ....Ես կկարոտեմ քո աչքերը ջինջ , քո ժպիտն լուսե , քեզ ամբողջ  սրտով... Իմ փոքրիկ երազ ու՞ր ես դու գնում , այդպես մի արա  , մի տող մի գնա .......

суббота, 3 декабря 2011 г.

0 ԺՊՏԱ ....





Մարդկանց սրտերը շահելու տարբեր եղանակներ կան, բայց կա մեկը, որն ամենաարագն է: ԺՊԻՏ: Նույնիսկ դժվարանում եմ խոսքերով նկարագրել, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ ժպիտը մարդու կյանքում: Այն մարդիկ, որոնք բացահայտել են իրենց համար ժպիտի ուժը, ավելի հեշտ են շփվում և մտերմանում մարդկանց հետ, ավելի հեշտ են սրտեր գրավում, ավելի հեշտ են գործարքներ կնքում, ավելի հեշտ են ապրում:

Ժպտացեք հնարավորինս շատ` տանը, փողոցում, խանութում, տրանսպորտում, աշխատանքի վայրում, գործնական հանդիպումների ժամանակ: Մարդիկ սիրում են, երբ իրենց ժպտում են: Դուք նույնպես սիրում եք, երբ Ձեզ ժպտում են: Եվ զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ ժպիտը դրական մեծ էներգիա է իրենից ներկայացնում, ժպիտը նշան է դիմացինին, որ Ձեզ հաճելի է նրա հետ շփվել:


Ծանոթներիցս մեկը հազվադեպ է ժպտում` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Իրականում, նա դրական և բարի անձնավորություն է, ուղղակի ժպտալը նրա բնավորության հիմնական գծերից չէ: Երբ նա ծանոթանում է նոր մարդկանց հետ, այդ պահին նրա դեմքը ոչինչ չի ասում` նա անտարբեր է, երբեմն նույնիսկ խոժոռ: Ես համոզված եմ, որ ներսում նա այդպիսին չէ, որ նա ուրախ է ծանոթության համար և դիմացինը նրան հետաքրքիր է, բայց դա գիտեմ միայն ես: Իսկ ի՞նչ կանցնի զրուցակցի մտքով, երբ նա տեսնի ծանոթիս անտարբեր դեմքը: Իհարկե, նա միանգամից կմտածի, որ ինքը դիմացինի մոտ հետաքրքրություն չի առաջացնում, իսկ դա համաձայնվեք` ոչ մեկին էլ հաճելի չէ: Արդյունքում, ծանոթս շատ դժվար է մարդկանց հետ շփվում և նրա մտերմիկ շրջապատը շատ փոքր է: Իսկ ամենի պատճառն այն է, որ նա քիչ է ժպտում:

Այնպես որ, հաճախ ժպտացեք` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են և նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Եվ միշտ հիշեք, երբեմն ընդամենը մեկ ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերով և տրամաբանությամբ: