среда, 14 декабря 2016 г.

0 Հատված մի գրքից ....... Սոմերսեթ Մոըմ «Երփներանգ Շղարշը»



Գետը, չնայած շատ դանդաղ էր հոսում, դեռևս շարժման զգացողություն ուներ և իրերի անցողիկության մելամաղձոտ զգացում էր տալիս: Ամեն ինչ անցել է, և այդ անցումից ի՞նչ հետք է մնացել: Ողջ մարդկային ցեղը նման են գետի ջրի կաթիլներին, և այդ անանուն հեղեղը` իրար այնքան մոտիկ և տակավին այնքան հեռու, հոսում է դեպի ծովը: Երբ ամեն բան այնքան կարճ է տևում, և ոչինչ շատ կարևորություն չունի, ցավալի է, որ մարդիկ, անհեթեթ կարևորություն տալով առօրեական բաներին, այնքան ցավ են պատճառում իրենց և ուրիշներին: 


Սոմերսեթ Մոըմ «Երփներանգ Շղարշը»


воскресенье, 10 июля 2016 г.

1 Մինչ քեզ հանդիպելը .....


  • Չկա այնպիսի վիշտ, որին չօգնի մի բաժակ համեղ թեյը:
  •  Երբեմն դու միակն  ես, հանուն որի ես առավոտյան արթնանում եմ:
  •  Ես ցանկանում էի ամբողջապես սեղմվել նրան: Ցանկանում էի արթնացնել նրա մեջ ինչ-որ բան, սերը կյանքի հանդեպ, ստպել, որ շարունակի ապրել: Ես հանկարծ հասկացա, որ վախենում եմ ապրել առանց նրա:
  • Մենք, կարծես միևնույն ժապավենի միմյանց համար անտեսանելի տարբեր ծայրեր լինեինք: