Показаны сообщения с ярлыком Սպասում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սպասում. Показать все сообщения

понедельник, 4 февраля 2013 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 31




  1. Դու ասում ես,որ սիրում ես անձրևը ,բայց երբ նա գալիս է,դու բացում ես անձրևանոցը , դու ասում ես , որ սիրում ես արևը  ,  բայց  երբ  այն  փայլում է , դու մոտենում ես ստվերին,ահա թե ինչու եմ ես վախենում ,  չէ որ դու ասում ես, որ սիրում ես ինձ...
  2. Միակողմանի սերը տարբերվում է 
    փոխադարձ սիրուց այնպես, ինչպես 
    սխալը ճշմարտությունից: Եթե մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում են մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը իր ողջ հզորությամբ դա է, իսկ ավելի ուշ, երբեմն ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոխշնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել:
  3. Դու գիտե՞ս արդյոք.... Իմ տառապանքի սահմաննե՜րն անտես, Կամ էլ` ծանո՞թ ես կարոտ կոչվածի կապույտ լանջերին... Կամ` փշրելու ես իմ տառապանքի փակ սահմանները... Կամ` դառնալու ես ԿԱՊՈՒՅՏ ԿԱՐՈՏԻ չսպասվա՛ծ ԳԵՐԻՆ.. 
  4. Եթե դու նայես իմ աչքերի մեջ, այնտեղ տխրություն, թախիծ կտեսնես ...Եթե դու նայես իմ աչքերի մեջ, անամպ ջերմության կարոտ կտեսնես......
  5. Ես պարզապես սիրում եմ քո ներկայությունն իմ ամեն քայլում, մտքում, խոսքում ... Հիացմունք է այն ինչ ապրում եմ ... Ես սիրում եմ այն իրավունքը, որ ունեմ քո կողքին ... Ես պարզապես սիրում եմ քո ամեն մասնիկը, քո ամեն բառը, քո հայացքը ... Ես սիրում եմ քո զայրույթը, քո ծիծաղը, թե ինչպես են աչքերդ փայլում, երբ ժպտում ես ... Կարոտում եմ քեզ, սակայն սիրում եմ ԿԱՐՈՏՍ, որովհոտև այն ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՒ ՊԱՀԸ.......



вторник, 21 августа 2012 г.

0 Ես քո մեջ եմ խորտակվել ....


Քո  մեջ  խորտակվել , քեզնով  եմ  ապրել , քեզնով  եմ  շնչել  ու  ոգեշնչվել ... Քեզ  եմ  որոնել  երբ  մութ է  եղել  , իսկ  երբ  լույս  էր ՝ դեռ  ես  քեզ  տեսել  եմ  աչքերս  էլ  փակ ... քո  մեջ գտել  եմ  այն  ինչ  երազել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  քեզ  կարոտել  ու  տենչացել  եմ , ես  քեզ  սիրել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  խենթի  նման  քեզնով  շնչել  եմ  , քեզնով  լցվել  եմ , քո  մեջ  խորտակվել ...  

вторник, 7 августа 2012 г.

0 Ես եմ քո ընտրյալը , իսկ դու ՝ իմ միակը ...


Սպասիր մի գուցե ես  ասեմ  քեզ  բառեր  , որոնք  քեզ  ստիպեն  արտասվել , ու  նոր  սիրով  լցվել ... սպասիր  ու  կհասկանաս  որ  զուր  չեն  եղել  բոլոր  խոսքերը  որոնք  ասվել  են... սպասիր  ու  գուցե  այս  մութ  երկինքը  քեզ  ստիպի  խորհել  , ու  ինձնով լցվել .. սպասիր , ես  հիմա  չեմ  ուզում  քեզ  ընդմիշտ  կորցնել ... դու  իմն  ես  , ես քոնը  , ու  գուցե  հիմա  սուտ  է  այս  թատրոնը ... դու կասես  որ  չես  սիրում , իսկ  ես  կժխտեմ , դու  կասես  որ  գնում  ես , իսկ  ես  կլռեմ , ու  չեմ  հավատա  քո  փուչ  ասածին ... սպասիր , ու  մի  գուցե  հիմա  այս պահին  էլ  դու  ինձ  հասկանում  ես , սպասիր  ու  դու  հաստատ  նորից  գիտակցելու   ես  որ  ինձ  դեռ սիրում ես ...սպասիր , դեռ  ժամանակ  կա , սպասիր  ու  ուղղակի  սպասիր , մի  պահ  լռիր  ու  հասկացիր  որ  ես  եմ  քո  ընտրյալ , իսկ  դու  իմ ՝ միակը ....

четверг, 10 мая 2012 г.

0 Իզուր ....


Ինձ  թվում  էր  թե քո   սերը  պետք  է  տար  ինձ  թևեր , բայց հիմա  հասկանում  եմ  որ ընկել  եմ ավելի  ներքև ... Քո սերը  , որ  թանկ  էր  ամենից , հիմա  ցավ  է  լցնում  իմ  հոգում ... Գիտակցում  եմ  որ  ես ապրել  եմ քեզանով ու իզուր ...  Մերթ  շնչել  եմ  սառը  օդը `  գիշերով , ու  ցրտից  արցունքներս  սառչել  են ... Քո  խորը  ու  անեզր  աչքերում ես  փնտրել  եմ  իմ  լույսը  խավարում ...Կամ  թե  ինչու  եմ  թաքուն  լացել  մանկան  պես  բարձր  ճիչով , չեմ  գիտակցել  որ  իզուր ... Հանդիպելիս  էլ  լռել  եմ  ու  անկեղծ  չգիտեմ  թե ինչու  ... Լռել  որ  երևի  թե  լսեմ լռությունը  այդ  խորհրդավոր , որ  հաճախ  ավելին  է  ասում  `  հեգնելով ... Ես  ապրել  եմ  քեզանով , քո  հրաշք  դարչնագույն  աչքերի  փայլով ... Ախ  իզուր ....

вторник, 20 марта 2012 г.

0 Հիմա ` ցավ , հետո ` դժվար թե ...



Ով  սերտ  կպահպանի  , եթե  սիրտտ  անվերջ  լռում  է ու  չի  թողնում  որ  դու  ասես  << Ես  սիրում  եմ  քեզ >> ... Մի  թե  հետո  քո  կողքին  լինելու  է  քո  մենությունը , կամ  գուցե  ուրիշին ես տեսնում  կողքիտ ... Վաղուց  էլ չեմ  սպասում  քո  զանգին , կամ  այն  որ  դու  ինձ  կհիշես .. Դժվար  էր ,  հաճախ  եմ  տառապել  քո  փոխարեն ,  բայց  չէ  որ  ես  քեզ  երբեք  չեմ  ասել  որ  սիրում  եմ ,  ու  երևի  երբեք  չկարողանամ  ասել , հիմա  ուղակի  ես հեռանում  եմ ,  չնայած  երբեք  էլ  միասին  չենք  եղել , թողնում եմ   քեզ  քո  իսկ  ստեղծած  մենության  մեջ ... Գիտես   հաճախ  եմ  հիշում  մեր  խենթ  օրերը  , որոնք  դժվար  թե  վերադառնան .. Իսկ  հիմա  օր  օրի  ավելի  եմ  հասկանում ,  որ  ամեն  ինչ  անցել  է , ինձ  թվում  է  քո  սերը վաղուց  հեռացել է   ... Եթե  այն  քեզ հետ լիներ  գուցե   և  մի  փոքրիկ  ուշադրության  արժանացնեիր  ինձ ... Հիմա  ես  էլ  չեմ  հասկանում  թե  ինչու   եմ այսքան  մտածում այս  մասին  , դու  երբեք  չես  ասել  որ  սիրում  ես  ինձ ... Ու  դա  նորից  խոցում է  հոգիս ... Ափսոս ... Ես  միշտ  երազել  եմ  լսել  քեզանից  այդ  բառերը ... Երևի  օտար  եմ  արդեն  քեզ  համար ... Ավելի  լավ է  այսպես , ես  զգում  եմ  ցավ  `  հիմա  ... Բայց  հետո `  դժվար  թե .... 

четверг, 15 марта 2012 г.

0 Սպասման մի պահ...



Սպասման  մի  պահ...  ես սպասում  եմ  բայց  չգիտեմ  ում  կամ  ինչի  համար ..Մի գուցե  սպասում եմ  իմ  երջանկությանը .... Չնայած  ես  ինձ  երջանիկ  եմ  զգում ... որովհետև  ունեմ  համարյա  ամեն  ինչ  .. ունեմ  ինձ  սիրող  ընտանիք , ընկերներ ,  ես  առողջ  եմ , տխրելու  առիթներ  չկան , բոլոր  հարազատներս  կողքիս  են  և  պատրաստ  են  ամեն  ինչ  անել  ինձ  համար .. Երևի  թե  սպասում  եմ  նրան  ով  իրոք  ավելի  կերջանկացնի  ինձ ... Կվստահեմ  նրան  , կսիրեմ , կհավատամ , ու  չեմ  ցանկանա  նրանից  հեռու  լինել ... 
Այնքան  եմ  ուզում տեսնել  այն  աչքերը  որոնց  մեջ  նայելով կհասկանամ  որ  երջանկությունն գույն  ունի և  դա  գույնն  է  այդ աչքերի .... Սպասման  մի պահ  ,  հիմա  ինձ  թվում  է  թե  լիովին հասկացա  թե  իրականում ում  եմ  սպասում ... Սպասման  մի պահ ... Երբ  մտքերտ  հանձնում ես  թղթին  նրանք  իրենք  իրենց  արթնանում  են  և  սկսում  ես  զգալ  թե  ինչ  ես ուզում  ում  ես  սպասում ...Սպասում  եմ  ... Քեզ ...