вторник, 30 октября 2012 г.

0 Մեր սերն ուրիշ էր ....


Այդ  օրն  էլ  կգա  մեզ  համար  մի  օր 
Եվ  մեր  հուշերի  հորիզոններում  
Մեր  գարունները 
Անհասանելի  բույրով կբուրեն 
Մեր  ամառները  
Ամռան  հուշերից քաղցր  կծորան 
Մեր  աշունները  ոսկի  կլինեն
Եվ  կրկնակի  թանկ ...
Այդ  գարունների  բույրերով  անհաս ,

Այդ  ամառների  քաղցրությամբ  անուշ 
Կգանք  կկանգնենք 
Մեր  աշունների  ոսկիների  մեջ 
Կրկնակի  անգամ 
Հազարապատիկ  հարազատ  ու  ջերմ 
Եվ  անզոր  ու  զոր  մենք  կշշնջանք ՝ 
Մեր  սերն  ուրիշ  էր ....
                                                           Գևորգ  Օհանյան

0 Իմ անունը ...



Իմ անունը,
Իմ անունը
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում,
Հավատարիմ մնալով քեզ՝
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի,
Անմեկնելի քո խորհրդով...
Ես լսել եմ ուզում քեզնից,
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, քո կանչը՝ ինձ:
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՛ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:
Իմ անունը:ողջ աշխարհի համար անտես՝
Քո հնչումով ամենալավ բառն է դառնում:
...Իմ անունը սիրում եմ ես,
Երբ դա դու ես արտասանում... 
                                                     Լևոն Միրիջանյան

понедельник, 29 октября 2012 г.

0 Քո անունը ...


Քեզնով  է  լցված , 
Ախ իմ տունն  ու  աշխարհը 
Ճանապա՞րհ  է  , թե՞  լույս  է  քո  անունը ..
Քեզնով  է  բացվում  երկնքի  սուրբ  կամարը 
Ժամանա՞կ  է  միթե  քո  անունը 
Նահանջում  են  կամքիս 
Լուրջ  պահակն  ու  հսկիչը
Քո  պատկերն  է  նվաճում  իմ ամրոցը 
Այքան  շատ  այնքան  շատ , 
Այնքան  շատ  ես  բայց  քիչ  ես , 
Ախ  ծարավ  ու  կարոտ  է  քո անունը ....
                                               
                                                Արշալույս Մարգարյան 

суббота, 27 октября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...29



  • Նա  ով  չի  հավատում  հրաշքներին , երբեք  էլ  նրանց  չի  հանդիպի ...
  • Ու  թող  ամբողջ  իմ  կյանքը  անցնի  քեզ  հասնելու  ճանապարհին , միայն  թե  հաստատ  իմանամ  որ  դու  ինձ  հեռվում  շատ  հեռվում   սպասում  ես ....
  • Այն  մարդիք  ովքեր  մեզանից  հեռու  են , այնքան  են մեզ  հարկավոր ...
  • Չկա  ընկերություն  սիրուց  հետո , ուղակի  նա  ով  անկեղծ  սիրում  էր  համաձայն  է  նույնիսկ  ընկեր  լինելուն , բայց  ոչ  քեզ  կորցնելուն ...
  • Կան  մարդիք  որոնք  երբեք  ոչինչ  չեն  հասկանա կյանքում   , որովհետև  նրանց  միշտ  ներել  են .... 

среда, 17 октября 2012 г.

0 Նվիրվել էի քեզ ...


Մի նայիր  այդպես  , թաց  անձրևը  տես ... մի  նայիր  այդպես , կարծես  ես  էի  քո  մեջ  զարդարել  այդ  անգույն , մթին  ,  ու սևը  հագած  հոգուդ  հագուստը ...  Մի նայիր  այդպես  դու էլ  հո  գիտես  արևս անգամ  նվիրում  էի  քեզ .. նվիրում  այնպես  , առանց  բողոքի , առանց  հեգնանքի  կամ կշտամբանքի , դու  էլ  հո գիտես  նվիրում  էի  քեզ  առանց  փոխադարձ որևէ  սպասման ... նվիրվել  էի քեզ , սիրտս  էլ  ուզեիր  կնվիրեի քեզ ...

вторник, 16 октября 2012 г.

0 Մոխրագույն ....



Ամենը  մոխրագույն  է , այնքան  լոււռ  ու  սառը  ... Ու  կարծես  թե  մոլորվել  եմ  ու  ինձ  չեն  փնտրում  ... Ամենը  մոխրագույն  է , այնքան  անորոշ ... Ու  կարծես  թե  ես  կորել  եմ  , իմ  իսկ  երկնքում ...  Ամենը  մոխրագույն  է ... Ու  ես  չեմ  շնչում  ... ամենը մոխրագույն  է ... ու  չի  հերիքում  գույնը  իմ  կյանքի  , այն  վերջացել է .. ու  չի  հերիքում  երազներս  ինձ ... ու  չի  հերիքում  ինչ-որ  մեկը ինձ  , ու  ես  շտապում եմ  ինչ-որ մի  տեղում  նրան  փնտրելուն , նրան  գտնելուն ... ամենը  մոխրագույն  է  .... մոխրագույն , անգույն ...

пятница, 12 октября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...28


  • Հենց  այնպես , ուղղակի , անհասկանելիորեն  սիրում  եմ  քեզ ....
  • Արցունքները  դրանք  թուլության նշաններ   չեն , դրանք  ապացույցն  են  այն  բանի  որ  դու  ունես  հոգի .....
  • Ես  հասկացա հիմա , որ  երբ  մենակ  ես    սովորում  ես  սիրել  իսկապես  ....
  • Միայն  Աստված  կարող  է  ինձ  դատել , որովհետև  նա  միայն  կարող  է  տեսնել  իմ  սխալները ....
  • Միայն  թե  ուժ  ունենայի  մոռանալ  նրանց , ովքեր  իմ մասին  վախուց  ու  շատ  հեշտությամբ  մոռացել  են ....

воскресенье, 7 октября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...27



  • Ես կարոտում  եմ  նրան , որովհետև  նա  միակն  էր ,   ով  հասկանում  էր  նույնիսկ ՝ իմ լռությունը ....
  • Խոստանում  եմ , դու  երբեք  չես  կարողանա  մոռանալ  իմ ժպիտը ....
  • Ես  գիտեմ  հաստատ , որ  ինչ-որ  մեկը , ինչ-որ  մի  տեղ  դեռ  հիշում  ու  կարոտում  է  ինձ .....
  • Հոգին - օրգան  չէ  ,  բայց  երբ  ցավում  է  , դու  լուռ  խեղդվում ես  ցավից ...
  • Այն  բառերը  որոնք  ես  քեզ  այդպես  էլ  չասացի  , գիտես  սպանում  են  ինձ  գիշերները ....

суббота, 6 октября 2012 г.

0 Սառնասրտորեն նայում եմ ես քեզ....


Սառնասրտորեն  նայելով  աչքերիդ  փորձում  եմ  քեզ համոզել  որ չկաս  դու  ինձ  համար.... Չկա  և  մեր  անցիալը  , չկա   մեր  ապրածը  , մեր  հուշերը  ու  հույսերը ...  
Սառնասրտորեն  նայելով  աչքերիդ  ես  քեզ  ամեն  անգամ  ապացուցում  եմ  որ  չկա  իմ  սպասումը  , չկա  իմ  հոգին  , որը  այնքան  մանուկ  էր  , ու  ամեն  անգամ  էր  քեզ  փորձում  ներել  , ու  ներում  էր ... Այո  սառն  էր  իմ  սիրտը  ,  ու  կորել  էր  սերը , որն  անկեղծ  ու  ջինջ  էր  ... Սիրելուց  հետո  ատելը  այնքան  հեշտ  էր  ,  կամ  էլ  ոչ  ցավոտ ... Սիրելուց  հետո  ,  անցնելով  մի  փուլ  , հեշտ  էր  ապրելը   ,  հեշտ  էր  ամենը ... Սառնասրտորեն  ոնց  էի  նայում  քեզ , աչքերս  հաստատ  սիրտ  չէին  տալիս  քեզ ... Նրանք  խոսում  էին , նրանք  պատմում  էին  որ   քեզ  այլևս  ոչ  թե  սիրում  են  , այլ  առհամարում  ....  

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 29



  • Դու…թույլ ես տալիս կարոտել...Դու… ստիպում ես սպասել ու հավատալ,որ դու կաս, որ դու կգաս...Դու…սեր ես դարձել ինձ համար,հույս ես դարձել ու լույս,որ վառվում է մութ ճանապարհիս,որ մի ողջ աշխարհ է ինձ համար…Դու…թույլ տվեցիր սիրել քո էությունը ու ստիպեցիր,որ տանջվեմ քո կարոտից…
  • Ասում են` ժպիտը երկարացնում է ժպտացողի կյանքը, իսկ քո՞ ժպիտը…քոնը երկարացնում է իմ կյանքը, անժպիտ կյանքս, Ժպտա’, եթե ուզում ես ապրեմ, Ասում են` հաղթանակի գրավականը ժպիտն է, իսկ քո՞նը … քո հաղթանակը իմ հաղթանակն է, ուրեմն ժպտա’, որ հաղթեմ.
  • Գիտե՞ս քո կողքին, թե քեզնից հեռու, թե գետակ դարձած, թե փոքրիկ առու`իմ սիրտը վարար, աշխարհում արար, ուր էլ որ լինի, քեզ է հիշելու: Հիշում եմ ես քեզ, հուշերիս նման, ուր միշտ կլինես սիրուն, աննման, ու եթե ամբողջ աշխարհն էլ սառի, սրտիս կրակը երբեք չի մարի:
  • Սերը մեկնե այն զգացմունքներից, որը անհնար է թաքցնել: Մի բառ, մի անզգույշ հայացք, և նւյնիսկ լռւթյունը բավական է այն մատնելու համար:
  • Իրականում բոլոր մարդիկ ձեզ ցավ են պատճառում:Դուք պարզապես պետք է գտնեք նրան,ով արժանի է Ձե՝ր տառապանքներին:

0 Ջոն Իրվինգ



  • Նրանք միմյանց երբեք չէին կարող հոգնեցնել. որովհետև միմյանց չէին էլ լսում:

  • Կյանքը ներկայացում չէ, կյանքը` իմպրովիզ է:

  • «Երկինքը հորինել են հատուկ երեխաների համար»,-մտածեց Ռուտը,-«Միայն նրա համար, որ կարողանան ասել` քո հայրը այժմ երկնքում է»:

  • Ստել քեզ համար տհաճ մարդկանց` հրաշալի զգացողություն է:

  • Նա կարդում էր սիրավեպեր, որովհետև գտնում էր այնտեղ մարդկային բնույթի լավագույն դրսևորումը:

  • Իսկապես երջանիկ կինը կարող է խելագարության հասցնել յուրաքանչյուր տղամարդու և իհարկե ամեն երկրորդ կնոջը:

  • Եթե դու զոհ ես, ապա ողջ աշխարհը քեզ կօգտագործի իր նպատակների համար:

  • Իրական կյանքը ողբերգական է և՛ նրանց համար ովքեր մտածում են, և՛ նրանց համար ովքեր զգում են:Այն զավեշտալի է միայն հաջողակների համար .

0 Ումբերտո Էկո



  • Ոչինչ այնքան չի ոգևորում վախկոտներին, ինչպես այլ մարդու վախկոտությունը:
  • Մի ծիծաղիր քեզ նմանների վրա: Մի ծիծաղիր նաև նրաց վրա, ոմ չես կարող սիրել, այլ վախեցիր նրանցից:

  • Ատելությունը բնության կանոնավորված կիրքն է: Անկայուն է հենց սերը: Հենց սիրո համար Հիսուսին խաչեցին:

  • Երբեմն անհրաժեշտ է ասել մի քանի անիմաստ բառակապակցություն` պատմություն մտնելու համար:
  • Համաձայն Աստվածաշնչի Ադամը ապրել է 930 տարի, իսկ Նոյը միայն` 500, բայց Նոյը խմել է:
  • Եղեք համեստ և զգույշ այնքան ժամանակ, մինչև ձեր բերան բացելու ժամանակը գա: Բայց բացելով այն` խոսեք հպարտ և վստահ:
  • Չնայած, որ նա չէր հավատում սատանային, սատանան հավատում էր նրան: