Դժվար է, երբ չգիտես կարևո՞ր ես դու մարդու համար, թե՞ ոչ..Դժվար է, քանի որ նա ոչ պահում է քեզ,ոչ էլ բաց թողնում.....
Մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հիշողություններ, չեն կարող լինել օտար....
Մենք ինքներս ենք սիրում մեզ տանջել՝ հիշելով այն, ինչը կարիք չկա հիշելու,երազելով նրա մասին, ինչը երբեք մերը չի լինի,պայքարելով նրա համար, ով երբեք էլ մերը չի եղել․․
Սրտիս թագուհի, Կարոտել եմ քեզ. Ա՛խ, ի՛նչ կըլինի Հանկարծ հայտնըվես Եվ, թեկուզ իսկույն Դարձյալ չըքանաս, Ինչպես գիշերվան Կարճատև երազ: Միայն թե տեսնեմ Պատկերդ մեկ էլ, Միայն թե ասեմ՝ Ո՛նց եմ կարոտել:
Դու ասում ես,որ սիրում ես անձրևը ,բայց երբ նա գալիս է,դու բացում ես անձրևանոցը , դու ասում ես , որ սիրում ես արևը , բայց երբ այն փայլում է , դու մոտենում ես ստվերին,ահա թե ինչու եմ ես վախենում , չէ որ դու ասում ես, որ սիրում ես ինձ...
Միակողմանի սերը տարբերվում է
փոխադարձ սիրուց այնպես, ինչպես
սխալը ճշմարտությունից: Եթե մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում են մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը իր ողջ հզորությամբ դա է, իսկ ավելի ուշ, երբեմն ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոխշնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել:
Դու գիտե՞ս արդյոք.... Իմ տառապանքի սահմաննե՜րն անտես, Կամ էլ` ծանո՞թ ես կարոտ կոչվածի կապույտ լանջերին... Կամ` փշրելու ես իմ տառապանքի փակ սահմանները... Կամ` դառնալու ես ԿԱՊՈՒՅՏ ԿԱՐՈՏԻ չսպասվա՛ծ ԳԵՐԻՆ..
Եթե դու նայես իմ աչքերի մեջ, այնտեղ տխրություն, թախիծ կտեսնես ...Եթե դու նայես իմ աչքերի մեջ, անամպ ջերմության կարոտ կտեսնես......
Ես պարզապես սիրում եմ քո ներկայությունն իմ ամեն քայլում, մտքում, խոսքում ... Հիացմունք է այն ինչ ապրում եմ ... Ես սիրում եմ այն իրավունքը, որ ունեմ քո կողքին ... Ես պարզապես սիրում եմ քո ամեն մասնիկը, քո ամեն բառը, քո հայացքը ... Ես սիրում եմ քո զայրույթը, քո ծիծաղը, թե ինչպես են աչքերդ փայլում, երբ ժպտում ես ... Կարոտում եմ քեզ, սակայն սիրում եմ ԿԱՐՈՏՍ, որովհոտև այն ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՒ ՊԱՀԸ.......
Քո մեջ խորտակվել , քեզնով եմ ապրել , քեզնով եմ շնչել ու ոգեշնչվել ... Քեզ եմ որոնել երբ մութ է եղել , իսկ երբ լույս էր ՝ դեռ ես քեզ տեսել եմ աչքերս էլ փակ ... քո մեջ գտել եմ այն ինչ երազել ու միշտ սպասել եմ ... ես քեզ կարոտել ու տենչացել եմ , ես քեզ սիրել ու միշտ սպասել եմ ... ես խենթի նման քեզնով շնչել եմ , քեզնով լցվել եմ , քո մեջ խորտակվել ...
Տղան խանդում է նրան, ում սիրում է, իսկ աղջիկը կարող է խանդել անգամ նրան, ում չի սիրում .....
Երբ սիրտը ու բանականությունը սկսում են պատերազմել , հոգին դառնում է ավերակ ...
Ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում թե ո'վ էր արժան,բայց ընտրեցինք ում..
Կարոտելու համար ժամանակ է պետք,կարոտ զգալու համար զգացմունքներ են պետք,կարոտելու համար համբերություն է պետք,կարոտելու համար մարդ ա պետք լինել,մարդ...հասկանու՞մ ես… կարոտելու համար սեր է պետք,ու անգամ ատելություն...որովհետև սիրես,թե ատես մեկ է կարոտում ես....
Երբեմն կողքիդ կանգնած մարդուն մոտենալու համար կյանքիդ ամենաերկար ճանապարհը պիտի անցնես...
Սպասիր մի գուցե ես ասեմ քեզ բառեր , որոնք քեզ ստիպեն արտասվել , ու նոր սիրով լցվել ... սպասիր ու կհասկանաս որ զուր չեն եղել բոլոր խոսքերը որոնք ասվել են... սպասիր ու գուցե այս մութ երկինքը քեզ ստիպի խորհել , ու ինձնով լցվել .. սպասիր , ես հիմա չեմ ուզում քեզ ընդմիշտ կորցնել ... դու իմն ես , ես քոնը , ու գուցե հիմա սուտ է այս թատրոնը ... դու կասես որ չես սիրում , իսկ ես կժխտեմ , դու կասես որ գնում ես , իսկ ես կլռեմ , ու չեմ հավատա քո փուչ ասածին ... սպասիր , ու մի գուցե հիմա այս պահին էլ դու ինձ հասկանում ես , սպասիր ու դու հաստատ նորից գիտակցելու ես որ ինձ դեռ սիրում ես ...սպասիր , դեռ ժամանակ կա , սպասիր ու ուղղակի սպասիր , մի պահ լռիր ու հասկացիր որ ես եմ քո ընտրյալ , իսկ դու իմ ՝ միակը ....
Ուղղակի արի միմյանց համար լինենք ապագա .... արի չթողնենք որ իրար կորցնենք ... արի միասին երջանիկ լինենք , արի իրարով շնչենք ու ապրենք , արի մենք իրար կողք- կողքի լինենք ... Ուղղակի արի միմիանց ժպտանք , ուղղակի անկեղծ սիրով ողողվենք .... Արի մեզ իզուր - իզուր չթանջենք , արի չփաղչենք իրարից հեռու .... Արի ուղղակի միմյանց համար լինենք ապագա ....
Քո մեջ չմնաց քեզանից ոչինչ , նույնիսկ չմնաց այրված մոխիրը .... դու փոխվեցիր , դու օտարացար , դու հիմա ոչինչ ես - դու հիմա չկաս ... Քո հանդեպ կարոտ , սեր ունեի պահած , իսկ հիմա ոչինչ-ոչինչ չմնաց ... քո մեջ տեսնում էի լույսս խավարում , քեզնով ապրում էր իմ ուրախ հոգին ... բայց ցավոք հիմա գիտակցում եմ լուռ , քո մեջ չմնաց քեզանից ոչինչ .... ու հիմա տխուր եմ որ կարոտում եմ , քո հին կերպարին , կամ էլ հին դերիտ ... քո մեջ չմնաց քեզանից ոչինչ , ախ իրոք ափսոս ....
Զինվորը պոստում հիշեց այն աղջկան , որին խոստացավ սեր հավերժական ... Սառած մատներով նամակ էր գրում , սառած մատները էլ չէին աշխատոմ ... Առավոտյան գտան մի դիակ , որի կողքին կար մի նամակ ... << Սառեց մատներս , փակվեց աչքերս , բայց նրան ասեք սերս չմարեց >> ....
Զինվորը պոստին , ավտոմատն ուսին , տախծոտ աչքերով նայում էր լուսնին ... Սրտում կարոտ էր , արցունքն աչքերին հիշել էր նա իր քաղցր մայրիկին ... Թե ինչպես գրկեց ու ջերմ համբուրեց , իր զինվոր որդուն բանակ ուղարկեց ..
Մի մտածի անուշ մամա , կյանքը այսպես չի մնա , մի օր նորից աշուն կգա , զինվոր բալետ մոտդ կգա ...
Ես քաղաքում - դու բանակում , ես ուսանող - դու ծառայող , ես անկողնում հանգիստ ննջում - դու օրապահ արթուն հսկում , հետ կգաս երկու տարուց , ու սիրտս կվառվի քո ջերմ սիրուց , քո պատկերը իմ աչքերում , չի մոռացվի երկու տարում ...
Իմ սրտում ծնվեց կարոտից առաջացած մի ալիք , որը մի օր վարարելու էր և դուրս գար իր ափերից ... Տվյալ դեպքում կասեմ ` զգացի , որ արդեն հասկանում եմ ` ափսոսանքով սակայն սիրում եմ քեզ , անիրական ու երևի թե ոչ փոխադարձ սիրով .... Ես կապվել էի քեզ , քո աչքերին .... Սակայն կապվել էի ինձ համար ուժեղ , քեզ համար արձակված կապերով ...Ես համոզված էի ու գիտակցում էի , որ ամեն ինչ փոխադարձ չէ այս կյանքում , բայց միշտ հիշում էի ` որ ես ապրում եմ սիրելու համար , ոչ թե ատելու ....
Գիտես սիրելիս քեզ կարոտելիս ձեռքս ակամա տանում եմ սրտիս , չէ որ երբ մեկին սիրում ես ուժգին պարտադիր չէ նա լինի քո կողքին , եթե հեռու է քեզանից ` հավիտյան դա չի արգելում որ սիրես նրան , ու երբ աչքերդ լցվեն արցունքով , կուզենաս տեսնել նրան ողջ հոգով ...
Կարոտ , սրտին տհաճ , ցավոտ ... Կարոտ ` ուզում ես ինքը լինի քեզ մոտ ...
Որքան ուզում եմ քեզանից հեռանալ , այնքան բախտը ինձ քեզ մոտ է բերում , որքան ուզում եմ սերտ մոռանալ , այնքան ավելի եմ քեզ կարոտում ...
Համը կարոտի ...սահման չգիտի. Որքան հեռանում,այնքան շատանո՜ւմ... Նա....չի՛ վերանում.!
Ասում են` կարոտը տեսք չունի, իսկ իմ կարոտը նույնիսկ սիրտ ունի....
Կուզեի արտահայտել այն , ինչ ես զգում եմ հիմա ...Բայց ինչպես արտահայտեմ , երբ բառերը նույնիսկ չեն հերիքում ... Ուզում եմ գտնել այնպիսիները , որոնք հարուստ են , ու կարող եմ հանգիստ նվիրել քեզ , բայց ինչպես արտահայտվեմ երբ իրոք բառերը չեն հերիքում ... Կարող եմ ցույց տալ քեզ զգացմունքներս , ամեն պահ ապացուցել , իմ փոքրիկ սրտի ` մեծ սերը ... Քեզ կնվիրեմ իմ բարությունը , քնքշությունն ու երազանքները ... Քեզ կնվիրեմ ամենաթանկս որ ունեմ այս կյանքում ` սիրտս , ու հոգիս ... Էլ ոչինչ չունեմ , էլ ինչ նվիրեմ ... Իսկ քեզանից միայն անկեղծ սեր կսպասեմ , որիշ ոչինչ էլ պետք չէ ....
Շատ-շատ տարիներ էր անցել այն ժամանակից , երբ փորձում էի մոռացության տալ նրան ...չպայքարեցի սիրուս համար ... չափազանց հպարտ էի .. Տարիները իրենց գործն արեցին , ու տարան իրենց հետ ` հպարտությունս .. Կարոտից առաջ եկած անդունդը , ինձ տարավ դեպի իր խորքը ... Նորից սկսեցի փնտրել քեզ ... իսկ երբ տեսա ` մի ակնթարթում ինձ կորցրեցի քո աչքերում .. Բայց ոչինչ չասելով հեռացա ...Տեղատարափ անձրև էր սրտումս .. << Ցավի , կարոտի , արցունքների , սիրո ու թախիծի >> ջրափոս էր առաջացել ... Որքան էի ` փոխվել , որքան ` հասունացել ... Արդեն հասկացել էի , թե ինչպես քանդեցի երջանկությունս ... Հաղթեց սերը ` տվյալ դեպքում ուշացած , կամ նոր արթնացած ... Ես ոչինչ չէի փոխի ` արդեն չափից շատ էր ուշ , իսկ դու շատ վաղուց արդեն ` սիրված էիր ....
Հիմա մոդայիկ է դարձել ասելը ... « Հեռացիր , եթե սիրում է կգա...» , « Հեռացիր , ու փորձիր մոռանալ ընդմիշտ » , իսկ մի թե երբ սիրում ես կարող ես հենց այնպես թողնել հեռանալ ու մոռանալ ... իհարկե ոչ ... եթե սիրում ես՝ պետք է մնաս , եթե սիրում ես ՝ պետք է պայքարես , թեկուզ անպատասխան սիրուց դու տանջվես ... Բայց գոնե հետո , ինքտ քեզ չես մեղադրի, թե ինչու ինքտ քեզ դու ցավ բերեցիր ... Մի գուցե անորոշությունն ավելի լավ է , երբ ամենից անտեղյակ ես , երբ չգիտես սիրում է նա , թե չի սիրի քեզ երբեք ... Բայց հաճախ ավելի ես տանջվում ... Երբ չգիտես դու ոչինչ ... Ու ավելի դժվար է դառնում , երբ տեսնում ես նրան , նրա սև աչքերը , նրա ժպիտը ու չգիտես ում են դրանք հասցեագրված ... Երբ սիրում ես « Մի լքիր , երբեք » .... Խնդրում եմ ... Հեղ.՝ Գոհար
Նորից իմ մեջ արթնացան հիշողությունները ... Նորից սկսեցի մտածել քո մասին ... Հիշեցի ինձ երբ կողքիտ էի , հիշեցի քեզ երբ կողքիս էիր .. Ես համոզված եմ մենք երկուսս էլ երջանիկ էինք , քանի որ միասին էինք ... Բայց չգիտեմ , նույնիսկ պատճառը չեմ կարողանում հասկանալ թե ինչու նորից մենք հեռու ենք իրարից ... Ու ես կարոտում եմ այն ամենը ինչ կապված էր քեզ հետ ... Երբ կողքիս էիր գոնե գիտեի որ ունեմ մեկին ով իսկապես դժվար պահին կողքիս կլինի ... Բայց այս ամենը չափազանց քիչ տրվեց մեզ ... Պետք էր ուղակի պահպանել այն ինչ կար ... Բայց ինչպես միշտ հպարտությունը իր դերը խաղաց ... Ես երբեք ինքս քեզ չէի ասի «Կներես» , և ինչպես երևում է դու նույնպես , քանի որ երբեք չասեցիր «Կներես» ու հեռացար մեջտ պահելով բառեր որոնք ուզում էի լսել .... Այո ճիշտ է որ հիշողությունները չեն թողնում մեզ ներկայով ապրել , բայց չէ որ իրավունք ունենք , մոռանալ իրար , մենք իրար բաց թողեցինք ... ու հեռացանք ... իսկ հիմա ժամանակն է ուղակի ապրել ներկայով ...
Մեր ծանոթության մի քանի ամիսներն իմ կյանքի լավագույն պահերն էին , պահերն էլ անցան չքվեցին : Երբ կողքիս էիր զգում էի որ աշխարհի երեսին ապրում է մեկը , ում կարող եմ վստահել ու հավատալ , ում օգնությանը կարող եմ դիմել : Ավաղ երջանկությունս երկար չտևեց : Լոկ մի հայացքով գերեցիր , սիրտս քեզ հետ տարար , այնքան թանկ դարձար ինձ համար , որ կողքիտ լինելու անվերջ ցանկությունս պարուրեց մարմինս ու հոգիս , գեթ մի հայացքով , լոկ մի վարկյանով աշխարհը շրջեցիր , ստիպեցիր այլ աչքերով նայել կյանքին : Քո մի հայացքով սիտս թրթռաց , մի զգացմունք արթնացավ , որին ծանոթ չեմ եղել մինչ քեզ հանդիպելս : Հավատում ու վստահում էի , բայց դու թողեցիր ու հեռացար .... Այժմ ես կարոտում եմ քեզ ... Շատ եմ կարոտում ...Ու չնայաց ինձ հետ դաժան վարվելուդ ` ես քեզ ոչ մի բանում չեմ մեղադրում : Ավելին , ինձ եմ խեթ աչքով նայում , որ չկարողացա քեզ կողքիս պահել : Հավատա ` առաջվա պես սիրում ու սպասում եմ քեզ , բայց ես այլևս առաջվանը չեմ : Չգիտեմ : Սերդ չի մարել արդյոք , առաջվա նման խենթ ես , թե ոչ : Հուսով եմ ` ոչինչ չի փոխվել քո մեջ , Աստված է վկա ` որ քեզ հետ անցկացրած ժամանակը հեքիաթ էր ինձ համար : Այդ հեքիաթը ես չեմ մոռանա , այն հավերժ կպահեմ սրտիս անկյունում : Թանկ էր մեր սերը , պահպանել էր պետք : Ճիշտ է ես քեզ շատ եմ կարոտում , բայց ես էլ երջանիկ լինել եմ ուզում , վերջակետ դնել անցիալին , հոգնելեմ անվերջ ներելուց և արցունքով ապրելուց : Չգիտեմ իմ հեքիաթին վերջաբան կլինի թե ոչ , բայց ինչ էլ որ լինի ես քեզ չեմ մոռանա ու զուր չեն ասում առաջին սերը չի մոռացվում , այն միշտ էլ հիշվում է կյանքի ընթացքում : Չէ որ դու ինձ սովորեցրեցիր սիրել ու զգալ սիրո քաղցրությունը : Արդեն բավական է .... << Մնաս բարով իմ չիրականացված երազանք >> ..
Կարոտ… Դու արգելված ես: Չգիտեմ ինչու: Բայց դու չպետք է լինեիր, բայց կաս…. Կարոտ… Քեզ թաքցնում եմ ամենուր: Թաքցնում եմ իմ խոսքերում, իմ ժպիտի տակ, իմ երջանիկ հայացքում: Միայն գիշերային արցունքներս ու մտքերս գիտեն քո գոյության մասին:
Ասում են կարոտը տեսք չունի .. Իսկ իմ կարոտը նույնիսկ գույն ունի ...
Կարոտից ծնունդ առած ցավն ավելի ուժեղ է , քան հենց ինքը կարոտը..
Կյանքը կարոտ է , կյանքը երազանք , ուղղին քարոտ է , երթը տառապանք : Հեռուն հրաշք է , սակայն քաղցր է հոգու ցնորքը ...
Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ , կարեկից մի սիրտ , լացող հավիտյան , իմ հոգում կա մի չքնաղ երազ , և սուրբ արտասուք և սեր անսահման ...
Ապրում եմ , սիրում եմ , ժպտում եմ ... ԵՎ ինչ եմ ստանում ՞ ոչինչ ... Ինչու լինել մարդկանց հանդեպ հանդուրժող , ներել , փորձել հասկանալ .. Իսկ երբ քեզ է պետք հասկանալ նրանք կողքիտ կլինեն արդյոք ՞ ... Միանշանակ ոչ ... Յուրաքանչյուրն էլ ապրում է իր համար ... . Հիմա բոլորն էլ փորձում են թաքցնել թե իրականում ով են , ինչ են ուզում , կամ ում են սպասում ... Յուրաքանչյուրն էլ ինչ որ մի բան թաքցնում է ... Եղեք այնպիսին ինչպիսին կաք ... ԵՎ ինձ թվում է , որ դուք ձեզ կզգաք ավելի իսկական , ավելի կյանքով լի ... Ավելի ուրախ ... Չէ որ կյանքը մեկ անգամ է տրվում ...