Показаны сообщения с ярлыком մտքեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մտքեր. Показать все сообщения

суббота, 18 ноября 2017 г.

0 Մտքերիս անկյունը ...91


  • Հաճախ մարդիկ  այնքան  են փոխվում , որ դադարում  են  ճանաչել ինքն  իրենց: 

       Սթիվեն Քինգ 
  • Կարծում  եմ  ամենից դաժանը դա այն մարդու անտարբերությունն է , ով ամենից կարևորն է  քեզ համար :                                                                                       Պաուլո  Կաելո 
  • Ասում են թե , կա այնպիսի մի կապ աշխարհում , որը որքան  էլ  կտրես միևնույն է , չէ  որ  դուք  նորից  եք  հանդիպելու ....                                                              Չինական ասացվածք


четверг, 5 марта 2015 г.

0 Ներիր ...


Քեզ հանդիպելիս էլ  չեմ  ողջունի , չեմ կարող ներիր ...
Ներիր որ  էլ  քեզ չեմ էլ  ժպտալու
Աչքերս  հոգիդ  չեն  ջերմացնելու ,
Ներիր որ  էլ քեզ չեմ կարեկցելու ,
Սիրտս  էլ  վիշտդ չի  հասկանալու ...
Ներիր  առաջվանը  էլ  չեմ  լինելու ,
Հոգիս  քո  համար  էլ  չի  ապրելու , 
Ներիր  որ  էլ  ես " Ես " չեմ  լինելու ....



среда, 4 марта 2015 г.

0 Մտքերիս անկյունը ...89



  • Դժվար է, երբ չգիտես կարևո՞ր ես դու մարդու համար, թե՞ ոչ..Դժվար է, քանի որ նա ոչ պահում է քեզ,ոչ էլ բաց թողնում.....
  • Մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հիշողություններ, չեն կարող լինել օտար....
  • Մենք ինքներս ենք սիրում մեզ տանջել՝ հիշելով այն, ինչը կարիք չկա հիշելու,երազելով նրա մասին, ինչը երբեք մերը չի լինի,պայքարելով նրա համար, ով երբեք էլ մերը չի եղել․․
  • Չփոխես արևդ հասարակ լամպերի հետ …
  • Մի փնտրի՛ր ինձ ուրիշների մեջ, ես այնտեղ չկամ...




суббота, 27 сентября 2014 г.

0 Աշնանային օր ...


Աշնանային օր ...մեկ  բաժակ  տաք  սուրճ .... 
ու  մեկել  դու ....
Արթնանում  եմ  ու  ստանում  նամակդ ....  Բարի  լույս  քաղցրս , քեզ  լավ  օրեմ  մաղթում... 
Սրանից  առավել  ինչը  կարող  է  նույնքան  հաճելի  լինել  մարդուն...  երևի  թե  ոչինչ ...  Սիրված  լինելուց , զգալուց  որ  ինչ որ   մի  տեղ  , քեզ  շատ սիրող  մարդ  կա , ու  սպասում  է  քեզ , հավատում  է  քեզ....
  Ու  տարօրինակն  այն  է , որ  ամեն  անգամ  կարդալուց  նրա նամակները  նույն  փոթորիկն  է  մեջդ , ու  նույն  հիմարիկի  ժպիտն  է   հայտնվում  դեմքիդ ... Ես  սիրում  եմ  այդ  ժպիտը , որովհետև  նա  է  այն  պարգևում ....

Քո  աչքերը  լույս  են  արձակում ...
Քո  աչքերը  հույս  են  արձակում ....
Քո  աչքերում   տեսնում  եմ  ինձ ...
Քո  աչքերը  կյանք  են  տալիս....


пятница, 20 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...81



  • Ապրելը ամենահազվադեպ բանն է աշխարհում: Մարդկանց մեծամասնությունը պարզապես գոյություն ունի, ահա և ամենը:
  • Առանց հավատ կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,իսկ ապրելն արդեն… արդեն անկարելի է:
  • Քիչ է մարդուն սիրելը, պետք է նրան հասկանալ, պետք է նրա կյանքով էլ ապրել, նրա հետ շնչել, լսել այն,ինչը չի կարելի ասել...քիչ է նրան գտնելը, կարևորը նրան չկորցնելն է....
  • Աշխարհում կարելի է փնտրել ամեն ինչ,բացի սիրուց ու մահից,նրանք մեզ կգտնեն երբ ժամանակը գա...
  • Ե՛վ մոռանալ քեզ կարծես չեմ ուզում, և՛ հիշելն է ցավոտ։

суббота, 14 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...80



  • Հավատարմությունը ընկերության հոմանիշն է, ամենաթանկարժեք բանը , որ տրված է մարդուն ընդհանրապես....
  • Հաճախ մարդիկ ասում են. "Մինչև չտեսնեմ, չեմ հավատա", իսկ Աստված ասում է. " Մինչև չհավատաս, չես տեսնի":
  • Ու նորից հոգում տիրում է անծայր մի դատարկություն, չէ ես չեմ լալիս, պարզապես կրկին ժպտալ եմ ուզում, թող որ աշխարհում լինի լռություն, ու ես կգոռամ «Ապրել եմ ուզում»:
  • Մարդը շատ բանից կարող է լաց լինել` ցավ, հիասթափություն, ատելություն, արհամարհանք... Բայց ամենացավոտը գաղտնի արցունքներն են սառած դեմքին ու լռությունը....
  • Դժվար է...երբ գիտակցականդ ու հոգիդ պայքարում են...առավել դժվար է՝ երբ... իրար դեմ.

пятница, 13 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...79


  • Հոգին համր է,նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա՜լ, դիմանալ՜... դիմանա՜լ:
  • Դժվար է մարդկանց ասել, որ ամեն ինչ լավ է, երբ դու ինքդ չես հասկանում, թե քեզ հետ ինչ է կատարվում:
  • Ես երբեք չեմ խաբի նրան ով ինձ իրոք վստահում է, բայց ես երբեք չեմ ապացուցի ճիշտը նրան`ով ինձ չի հավատում...
  • Հանձնվելուց առաջ մտածի՛ր, թե ինչի՞ համար ես ամեն ինչ սկսել..
  • Մարդկանց մեջ կա մի անկյուն ,որն անվանում են հոգի ,երբեմն այդ անկյունը շատերի մեջ ուղղակի արկղ է ,անտեսված մի արկղ ,որի մեջ լցված է ,դատարկություն ........

пятница, 16 мая 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...75



  • Սպիները, որոնք թողել են հարազատ մարդիկ՝ ոչ ոք չի բուժի։
  • -Ասում են` շագանակագույն աչքերով մարդիկ ամենաերջանիկն են: -Ասում են...
  • Ցավեցնում են, իսկ հետո հարցնում, թե ինչու եմ փոխվել.....
  • Երբ Աստծուն խնդրեցի պաշտպանել ինձ իմ թշնամիներից, ես սկսեցի կորցնել իմ ընկերներին...
  • Քո գալուց առաջ ես մենակ չէի, գնալուց հետո ես դարձա մենակ....

суббота, 8 февраля 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...72




  • Այն  մարդիկ  ովքեր  կարծում  են  թե  ոչ ոքի  պետք  չեն , իրականում ամենաշատը  նրանց  կարիքն է  զգացվում...
  • Մարդիկ ստեղծված  են  նրա  համար որ իրենց  սիրեն , իրերը  ստեղծվել  են  նրա համար , որ  օգտագործվեն : աշխարհում  հիմա  քաոս  է  այն  պատճառով  որ  ամեն  ինչ  հակառակ է ...
  • Երբ  մարդ  դադարում  է  հասկանալ , թե  երբ  է  նա - իրական , իսկ  երբ - խաղում  է , ապա դա  իսկությունն է  այն բանի որ  նրա  կրած  դիմակը  ձուլվել  է  իր  դեմքին այնքան  ամուր , որ  այն  արդեն  չես  կարող պոկել ....
  • Երբ  մարդ  պատերազմում  է  ինքն իր հետ , ապա դա  ապացույցն  է  այն  բանի որ նա իզորու  է  ինչ-որ  բանի ...
  • Մենք  բոլորս հավատում  ենք  գեղեցիկ  ավարտին  , այս  ոչ   գեղեցիկ  կյանքի ....

 

четверг, 6 февраля 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...71



  • Նրա լռությունը նույնքան վտանգավոր է, որքան խոսքը . 
  • Արցունքներդ աչքերիցդ մաքրելու փոխարեն մաքրիր կյանքիցդ այն մարդկանց, ովքեր ստիպում են քեզ լաց լինել . .
  • Բոլորիս կյանքում էլ կան պատմություններ, որոնք հիշում ենք, երբ մենակ ենք լինում..Կան մարդիկ, ում մասին մտածում ենք, երբ ի սրտե տխուր ենք լինում..Կան երգեր, որոնք լսում ենք միայն, երբ ուզում ենք ինչ-որ բան վերապրել . . .
  • Բառերը ավելի արագ ու ավելի խորնեն խոցում ,քան ցանկացած այլ բան . . . 
  • Ոչինչ այնքան գեղեցիկ չի ընդգծում աչքերը: Որքան ներսում թաքնված տխրությունը . . 

воскресенье, 12 января 2014 г.

0 Բոբ Մառլի / աֆորիզմներ /



  • Ավելի լավ է մահանալ պայքարելով ազատության համար, քան քո կյանքի բոլոր օրերի ընթացքում գերի մնալ:
  • Իմաստությունը ավելի լավ է, քան արծաթը կամ ոսկին:
  • Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ:
  • Խուսափիր ատելությունից, չարությունից ու նախանձից :
  • Ո՞վ ես դու, որ դատես այն կյանքը, որով ես ապրում եմ:Ես իդեալական չեմ ու չեմ էլ լինի: Իմ սխալները մատնացույց անելուց առաջ համոզվիր, որ ձեռքերդ մաքուր են: 

суббота, 11 января 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...69


  • Մենք  ապրում  ենք  մեկ  անգամ , բայց  եթե  սխալները  քիչ  լինեն , մեկ  անգամը -լրիվ  բավական  է ....
  • Սերը  սկսում  է  այնժամ  երբ  փոխարեն արածի  ոչինչ  չեն  պահանջում ....
  • Յուրաքանչյուրի  կյանում  կա  երկու  ծառ -  երջանկության  ծառ  և  տխրության .... Որ ծառը  որ  ջրես  , այդ  ծառից  էլ  պտուղներ  կքաղես...
  • Սիրտս  ասում  է  որ քեզ  եմ  սիրում , բախտս  մերժում է  ու  հեռու  վանում ....
  • Եղիր  ժլատ  - մի  տուր  ինձ  ոչ  ոքի .... 

пятница, 10 января 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...68



  • Կյանքը նվերներ չի տալիս, ուժ ունեցիր,նրանից խլի՛ր ուզածդ..
  • Յուրաքանչյուրի կյանքում էլ հայտնվում է մեկը, որից հետո մարդը փոխվում է. և բնավ էլ կարևոր չէ` նա անսահման երջանկություն, թե մեծ ցավ է բերել քո կյանք...դու ուղղակի հասկանում ես, որ այնպիսին, ինչպիսին առաջ էիր, էլ չես լինի..
  • Չէ կյանքը վարդագույն չէ, խավար է... սև ու սպիտակ է, մշուշուտ, ուղղակի մենք ենք այդպես տեսնում, երբ երջանիկ ենք...
  • Երբ գտնում ես նրան ՝ Կամա՜ց սկսում ես քե՛զ կորցնել.....
  • Սիրահարված աղջկա սիրտը ձյան փաթիլի նման է... Ճերմակ ու փխրուն.....

среда, 8 января 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...67



  • Ինչ  տարբերություն , թե  ով  է  ուժեղ , ով  գեղեցիկ , ով   խելացի , և  ով է  հարուստ ....  ի  վերջո  կարևոր  է  միայն  այն, թե  ով  է   երջանիկ ..... 
  • Երբ  մարդուն  թվում  է  թե  նրա մոտ ամեն  ինչ  ընդանում  է ոչ համընթաց , ապա  նրա կյանք  փորձում  ի  հայտ  գալ  ինչ-որ  հրաշք ....
  • Ամենամեծ  ատելությունը  ծնվում  է   այն  անձի հանդեպ , ով  կարողացել  է  դիպչել  սրտին , իսկ  հետո  թքած  է  ունենում  նրա  հանդեպ...
  • Կարողացեք  լինել ազնիվ  այն  մարդկանց  հանդեպ , ովքեր  թանկ  են  ձեզ համար ....
  • Տպավորիչ  է , երբ  մարդիկ  շատ  արագ  ձեզ  փոխարինող  են  գտնում ....

воскресенье, 27 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...61


  • Մի շտապեք  մարդկանց  պատմել  ձեր  զգացմունքների  մասին , մինչ  այդ  համոզվեք  որ  դրանք  իսկական են ....
  • Յուրաքնչյուր  քայլ  մեր  կյանքում  ինչ-որ  բան  փոխում  է , մենք  ենք  որոշում  թե  որ  ուղղությամբ  քայլենք ...
  • Պետք  է  սկսես  գնահատել  այն  ինչ  ունես , և  կգիտակցես  որ  երջանիկ ես ...
  • Կյանքը  դառնում  է  հիասքանչ  , երբ  էլ  չես  նայում  հետ , ու  սկսում ես առաջ դեպի առաջ  շարժվել ....
  • Եթե  մարդիկ  կարողանային  իմանալ , թե  ով  է  նրանց  մասին  մտածում  ամեն  գիշեր , քնելուց  առաջ , երջանիկները  գուցե  ավելի  շատ  լինեին....

воскресенье, 20 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...60



  • Երբ  հոգիդ  չափից  շատ  է  տխրում , դժվարանում  ես  նայել  ուրիշի  երջանկությանը :
  • Մեզ  մշտապես  փոխարինում  են - ուիրշները...
  • Աշնանը  հեշտ է  լինել  երջանիկ , ընդամենը  մեզ պետք  է - տաք  թեյ , սիրելի  երաժշտություն , ու  մի  փոքրիկ անկյուն ...
  • Ինձ  երբեք  այդքան  սառը  չեմ  զգացել , որքան  քո  կողքին  էր ...
  • Ապրում  ենք  , ժպտում , բայց  գիտենք , որ մեր ներսում իրականում  ինչ-որ  բան  այն  չէ ....

0 Մտքերիս անկյունը ...59



  • Սկսեք  Աստծուն  շնորհակալություն  հայտնել  այն  ամենի  համար  ինչ  ունեք , և  նա կտա  ձեզ  այն  ինչի  կարիքը  ունեք ...
  • Սերը  կրում  է  այնպիսի  ակնոցները , որոնք  աղքատին  ցույց  են  տալիս  հարուստ , անխելքին - խելացի , տգեղին - գեղեցիկ ... 
  • Ժամանակը  տարօրինակ  է , այն  թվում  է  կարճ  երբ  ուշանում ես , ու  թվում  երկար  երբ  սպասում  ես ....
  • Սերը  չի  ընդունում  բացատրություններ , խոստումներ , նրան  արարքներ  են պետք ...
  • Հրաշալի  է  երբ  հեշտությամբ  կարողանում  ես  հրաժարվել  նրանից , ով  դեռ  երեկ  կարծում  էիր  ,կյանքիդ  մի  մասն  էր  դարցել ...



вторник, 8 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...57



  • Ես չեմ  մոռանում , թե ինչպես  էինք  մենք իրար ժպտում ...
  • Ես ունեմ քեզ... Թվում  է  թե ունեմ , բայց  ես քեզ չունեմ , չեմ  ունենալու , չեմ  էլ  ունեցել ....Դու երազանք ես...
  • Այն  մարդը ով քեզ իսկապես սիրում է , երբեք բաց  չի  թողնի , ոչ  մի  դեպքում ... ոչ մի  հանգամանքում ... երբեք ... հիշիր...
  • Որքան  անգամներ  ենք  մենք  հոգեպես մահանում ... բայց կրկին  ֆիզիկապես  շարունակում  ապրել....
  • Ցավս ուժեղ  է , բայց քո  աչքերն  ավելի , նրանք  բուժում են ցավերս....


среда, 25 сентября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...55



  • Ոչինչ արտաքինից մի դատիր,որքան գեղեցիկ է օձը,այնքան ճակատագրական է նրա խայթոցը....
  • Լինում է չէ, որ ուզում ես արտասվել` չիմանալով պատճառը, պարզապես հոգնել ես, պարզապես սիրտդ լցվել է արդեն....
  • Մենք մնացինք ընկերներ: Ընկերներ,որոնք իրար երբեք չեն զանգում և չեն գրում...
  • 'ՉԿԱՐՈՂԱՆԱԼ'' հասկացություն չկա...գոյություն ունեն ''ՉԵՄ ՈՒԶՈՒՄ'', ''ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ'' հասկացությունները.....
  • Երջանիկ է ոչ թե նա, ով չափազանց շատ երկրպագուներ ունի, այլ նա, ով ունի այն ՄԻԱԿԻՆ, բացի ումից նրան էլ ոչ մեկը պետք չէ...

четверг, 8 августа 2013 г.

0 Մենք շատ ենք շտապում ...


Մենք այնքան ենք շտապում ինչ-որ մեկին սիրելի կամ ընկեր անվանել։ Սկսում ենք աղոթել ինչ-որ մեկի համար ծանոթության հենց առաջին օրվանից։ Մենք մեզ համար իդեալական կերպարներ, իդեալական կյանք ենք նկարում։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։ Նկարված բոլոր հույսերը փլվում են հենց առաջին թեթև քամուց։ Երբ սխալվում ես որևէ մեկի հարցում, դատարկության զգացում ես ունենում… Իսկ դա քիչ բաներով կարելի է լցնել։ Պարզապես երբեմն պետք է սպասել… Կանգ առնել ու սպասել...