среда, 21 ноября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...31



  • Պետք  է  սիրել  նրանց  , ովքեր  մեր  կողքին  են հիմա ... Ովքեր տաք  հայացքով  միշտ  նայում  են մեզ , միշտ  ժպտում  են , ու  մեր  օրը  լրացնում  իրենց  գեղեցիկ ներկայությամբ , ովքեր  ուղղակի  օգնում  են  ապրել ...  
  • Գեղեցիկը  այն  չէ  որ  շողում  է  , այլ  այն  է  որ  ջերմացնում է ....
  • Ցանկալի կլիներ , որ այն  հարաբերությունները  որոնք  հաճախ նկատվում են  ծանոթության  սկզբում  միշտ  էլ մնային ... Կարոտել , սպասել  անհամբեր  հանդիպումներին , անհանգստանալ , զանգել  ամեն  րոպե , ցանկանալ  խոսել  և  վերջապես իրարով ապրել ...
  • Դե  ինչ  , ինքդ  քեզ  խաբիր  , թե  ամեն  ինչ << լավ է >>>.....
  • Անցիալը  պետք է  հիշել , բայց  ոչ  շարունակել  նրանում  ապրել ....

0 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ... Մաս 2


Ուշ , ուշ  աշուն  է  
Խոհերով  տարված  , կեսօրը  ահա դիմավորում եմ 
Լամպի  լույսի  տակ ...
                                               Իիդա Դակոցաի 
Ծաղիկներն  ավաղ  էլի  թոշնեցին :
Ինչպես  ողջ  մի  կյանք ՝ երկար  երկար  է  աշնան  գիշերը ,
Երբ  մենակ  եմ ես ...
                                            Հոսոմի Սյակո 
Իմացիր 
Թե  բարձրունքը  իմ , թե իմ  անդունդը  
Դու  ես , դու  միայն ....

Օ , եթե  իրոք  աստվածներ  չկան 
Ոչ  լուրթ  երկնում  ոչ  երկրի  վրա ,
Օ , միայն  այդ  ժամ 
Երկու  զուգահեռ  չեն  հատվի  երբեք , 
Ես  հող  կդառնամ  քեզ  չհանդիպած ....
                                               Կասա Կանամուրա

воскресенье, 18 ноября 2012 г.

0 Ախ այդ սև չորեքշաբթին խլեց քեզ ինձնից ...


Ես  իրոք  շնչել  անկարող  եմ   հիմա ... Ցավոտ  է  մտածել  այն  մասին , որ  ժամանակը  բուժեց  իմ  վերքերը ... Ախ  այդ  սև  չորեքշաբթին  խլեց  քեզ  ինձնից .... Բայց  հիմա  ցավոտ  է  մտածելը  , որ  բուժվել  են  իմ  վերքերը ... Ու  կրկին  ես  չեմ  հասկանում  ինչու  եմ  ապրեմ  առանց  քեզ  ... ախ  այդ  սև  չորեքշաբթին  խլեց  քեզ  ինձնից ... հիշում  եմ  գիտես  քո  խոսքերը ... Ես  ընկնում  եմ , ընկնում  եմ  գրկիր  ինձ  ամուր ... Իսկ  ես  հեռացա , ինչպես  կարող էի ... Իսկ հիմա  դժվար  է  ապրելը , առանց  քեզ  , ինչպես  կարողացա.... Ախ  այդ սև  չորեքշաբթին  խլեց  քեզ  ինձնից ... 

понедельник, 12 ноября 2012 г.

0 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ... Մաս 1


Կյանքս  հենց  հիմա 
Կարող եմ ինչ-որ  մեկի  հետ փոխել ...
Միայն  թե  դարձյալ 
Անհույս  ու  տրտում  չսպասեմ  դարձիդ , 
Ոնց  անցյալ  գիշեր ....
                                              Սագամի

Աչքերս  տեսան  ամեն - ամեն ինչ 
Բայց  էլի  ձեզ  եմ  դառնում  , 
Ճերմակ  քրիզանթեմներ ...
                                                Իսյո 
Ամեն  ինչ  լռեց
Բոլորն  համրացան  
Հեռացող  աշուն  ....
                                             Իիդա  Ռյուրա
Մարդիկ 
Ճնշվելով  ջրվեժի  ձայնից 
Հանդարտ  լռում  են ....
                                              Նակամուրա  Թիյոձյո

0 Մարկոս Տուլիոս Ցիցերոն


  • Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում:
  • Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր:
  • Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը: 
  • Փիլիսոփայի ողջ կյանքը մահվանը պատրաստվելն է:
  • Տունը  որտեղ  գիրք  չկա  , նման  է  հոգուց  զրկված մարմնի :

пятница, 9 ноября 2012 г.

0 Սիրային ստատուսներ ... ՄԱՍ 30



  1. Կանցնեն տարիներ, տարիների հետ, շուրթերդ գուցե ինձ չկարոտեն, Բայց դու իմացիր, որ շուրթերը իմ, ԻՆՁ ու ՔԵԶ համար պիտի աղոթեն.............
  2. Մի  համբույր  ու  երջանկության  դռներն  են  բաց ... Ձեռքդ  տուր  որ  ճախրենք  դեպի  վառ  լուսաբաց....
  3. Դու ուզում ես ինձ ինչ որ բան ասել?? -Սիրում եմ քեզ... -Միայն???-Այո միայն քեզզզզ...
  4. Երբ թաց աչքերդ իմ հետքը փնտրեն , հիշողություններդ դուռդ բաբախեն և  շուրջդ ամեն ինչ ինձ հիշեցնի, համոզված եղիր որ ինձ չես գտնի.  Գուցե դու զղջաս, բայց ուշ կլինի , անձրևը հետքս սրբած կլինի....
  5. Ուզում եմ դու' էլ մերժման ցավը զգաս ,  որ   զգացմունքներից   իմ   գլուխ   հանես  , լոկ այդ ժամանակ դու կհասկանաս  ,  թե քո գորշ կյանքում ինչ վառ գույն էի ես.....

0 Հայտնիների մտքերը ... 6



  • << Երաժշտությունը >> - իմ կիրքն է ....  Միլա Յովովիչ 
  • Այսօր  մարդիք  ավելի  էժանագին  են , քան  նրանց  հագուստը .... Ջեյսոն Ստետխեմ
  • Ես  ոչ  ոքի  չեմ  մոռացել  ,  ուղակի  հետևում  եմ  թե  ով  է  ինձ  հիշում ...Մարկ Ցուկերբերգ
  • Եթե դու  զգում  ես  որ  հանձնվում  ես , հիշիր  թե  հանուն  ինչի  էիր  մինչ  այդ  դիմակայում ... Ջարեդ Լետո 
  • Ես մենակ  եմ , բայց  դա  չի  նշանակում  որ  ես  միայնակ  եմ .... Վիկտոր  Ցոյ 


0 Մտքերիս անկյունը ...30



  • Հիշողություններ  այո  դրանք   սպանում  են  մեզ  ներսից .... բայց  նրանք  այն  միակ բանն  են  որ  մնում  են  մեզ  այն  մարդանցից ՝ ում  կորցրել  ենք  ու  դժվար  թե  ետ  բերենք ... 
  • Սերը  - դա  լեգենդ  է ... դու  քեզ  համար  հորինում  ես  պատմություն , հավատալով  դրան  հենց  սկզբից , իսկ  վերջում  չես   էլ  հիշում  ինչպես  այն  սկսվեց  ու  ինչպես  ավարտվեց ....
  • Հաճախ  ասում  ենք  << Շատ  հաճելի  էր  ձեզ  հետ  ծանոթանալ >> երբ  իրականում  էլ  ոչինչ  հաճելի  չէր .... Բայց  եթե  ուզում  ես  ապրել  մարդկանց  մեջ  պետք  է  սովորես  հաճախ  ասել  այն , ինչ  իրականում  չես  ուզում ....
  • Եթե  մարդիկ  իմանային , թե  քնելուց  առաջ  ով  է  ամենից շատը  մտածում  իրենց  մասին , ինձ  թվում  է  երջանկությունը  ավելի  շատ կլիներ.....
  • Նրանք  ովքեր  մեզ  չափից  շատ  պետք  են , չգիտես  ինչու  այնքան  հեռու  են մեզնից ....

0 Ֆրիդրիխ Նիցշե


Ըստ  Նիցշեի  գլխավոր  շարժիչ  ուժը  որը  առաջ  է  տանում  մարդկությանը  կամքն  է  իշխանության  հանդեպ : Պատմության  ամբողջ  ընթացքը  կախված  է  գեր  մարդուց  , այսինքն  ուժեղ  անհատից :Նիցշեն  քամահրանքով  է  վերաբերվում  ժողովրդավարական  զանգվածներին  , նրանց  համարելով  հոտ  , ստրուկ , որոնք  դատապարտված  են  ենթարկվել  տիրողի  կամքին :Նա  բացասաբար  է  վերաբերվում  ժողովրդավարությանը ասելով   որ  այն  միայն  ամրապնդում  է  մարդկանց  մեջ  հոտային  բնազդը : Նա  բացասաբար  է  վերբերվում  կրոնին ,  եկեղեցուն , բարոյական  արժեքներին , նշելով  որ  բարոյականությունը թույլերի  զենքն  է  ուժեղների  դեմ :

воскресенье, 4 ноября 2012 г.

0 Սիրուց քաղցր սերն է միայն....



Ախ, էլ ինչո՞վ, ինչու՞ ապրեմ,
Երբ չպիտի սիրով հարբեմ,
Երբ համբույրիս հետքը չկա
Շուրթին սիրած իմ աղջկա:

Սիրուց քաղցր էլ ի՞նչ կա որ,
Սիրուց քաղցր սերն է միայն,-
Հասիր, ծաղկենք, իմ հեռավոր,
Վարենք հանգած օջախն իմ տան:

Թե քո սերը թևեր տա ինձ,
Քեզ արծվի կաթ կբերեմ,
Ետ կխլես դու ինձ մահից,
Թե մի գիշեր քեզ համբուրեմ:

Դու, որ ինձ չսիրես սրտանց,
Էլ ո՞վ սիրե, իմ հայուհի,-
Հասիր, թե իմ սերն է Աստված,
Դու իմ միակ աստվածուհի...
Հովհանես Շիրազ