среда, 30 октября 2013 г.

0 Ուղղակի կարդա ... ու հասկացիր ...



  • Ո՞վ ես դու, որ դատես այն կյանքը, որով ես ապրում եմ:Ես իդեալական չեմ ու չեմ էլ լինի: Իմ սխալները մատնացույց անելուց առաջ համոզվիր, որ ձեռքերդ մաքուր են: /Բոբ Մառլի/
  • Ինքնասպանը նման է այն շախմատիստին,որը քայլ անելու փոխարեն շուռ է տալիս խաղատախտակը…Մինչդեռ այդ խաղը կարող էր հաղթանակ բերել նրան /Ֆրանկլ/
  • Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան :/Գաբրիել Գարսիա Մարկես/
  • Հույսով լի սիրահարը ավելի մեծ երջանկություն է ապրում քան նա ով արդեն հասել է իր երջանկությանը :/Ֆ.Նիցշե/
  • Եթե դուք չեք անում սխալներ,ապա դուք լուծում եք չափազանց հեշտ խնդիրներ:և դա մեծ սխալ է :/Ֆրենկ Վիլչեկ/

0 Մտքերիս անկյունը ...62



  • Շատ  հաճախ  '' ուղղակի  ընկերը" դառնում է  այն  մարդը  առանց  ում  չես  կարողանում  ապրել ....
  • Մեզ  լավ  հիշողությունները  ավելի  են  ցավեցնում ....
  • Եվ  մոռանալ  ես  քեզ  չեմ  ուզում , իսկ  հիշել  նույնպես , ցավոտ  է  լինում ....
  • Երևի  սովորեմ  ժպիտով  հեռանալ ...
  • Լռությունը  հաճախ  սպանում  է  քո  մեջ  ապրող  ու  սավառնող  վերջին  հույսերը ....

воскресенье, 27 октября 2013 г.

0 Ժամն է արդեն, սիրելիս....


Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու...
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու:

Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:

Այս կորստի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՜ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...
Հեղ. ` ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

0 Մտքերիս անկյունը ...61


  • Մի շտապեք  մարդկանց  պատմել  ձեր  զգացմունքների  մասին , մինչ  այդ  համոզվեք  որ  դրանք  իսկական են ....
  • Յուրաքնչյուր  քայլ  մեր  կյանքում  ինչ-որ  բան  փոխում  է , մենք  ենք  որոշում  թե  որ  ուղղությամբ  քայլենք ...
  • Պետք  է  սկսես  գնահատել  այն  ինչ  ունես , և  կգիտակցես  որ  երջանիկ ես ...
  • Կյանքը  դառնում  է  հիասքանչ  , երբ  էլ  չես  նայում  հետ , ու  սկսում ես առաջ դեպի առաջ  շարժվել ....
  • Եթե  մարդիկ  կարողանային  իմանալ , թե  ով  է  նրանց  մասին  մտածում  ամեն  գիշեր , քնելուց  առաջ , երջանիկները  գուցե  ավելի  շատ  լինեին....

воскресенье, 20 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...60



  • Երբ  հոգիդ  չափից  շատ  է  տխրում , դժվարանում  ես  նայել  ուրիշի  երջանկությանը :
  • Մեզ  մշտապես  փոխարինում  են - ուիրշները...
  • Աշնանը  հեշտ է  լինել  երջանիկ , ընդամենը  մեզ պետք  է - տաք  թեյ , սիրելի  երաժշտություն , ու  մի  փոքրիկ անկյուն ...
  • Ինձ  երբեք  այդքան  սառը  չեմ  զգացել , որքան  քո  կողքին  էր ...
  • Ապրում  ենք  , ժպտում , բայց  գիտենք , որ մեր ներսում իրականում  ինչ-որ  բան  այն  չէ ....

0 Մտքերիս անկյունը ...59



  • Սկսեք  Աստծուն  շնորհակալություն  հայտնել  այն  ամենի  համար  ինչ  ունեք , և  նա կտա  ձեզ  այն  ինչի  կարիքը  ունեք ...
  • Սերը  կրում  է  այնպիսի  ակնոցները , որոնք  աղքատին  ցույց  են  տալիս  հարուստ , անխելքին - խելացի , տգեղին - գեղեցիկ ... 
  • Ժամանակը  տարօրինակ  է , այն  թվում  է  կարճ  երբ  ուշանում ես , ու  թվում  երկար  երբ  սպասում  ես ....
  • Սերը  չի  ընդունում  բացատրություններ , խոստումներ , նրան  արարքներ  են պետք ...
  • Հրաշալի  է  երբ  հեշտությամբ  կարողանում  ես  հրաժարվել  նրանից , ով  դեռ  երեկ  կարծում  էիր  ,կյանքիդ  մի  մասն  էր  դարցել ...



суббота, 19 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...58



  • Որքան կուզեի , որ ինչ-որ մեկը  ինչ-որ  մի տեղ ինձ  սպասեր ... Չէ  որ  երբ  սիրում  են , անպայման սպասում են ....
  • Ցավոտ է  երբ հասկանում ես ,  որ այն մեկը ում քեզ մոտ ես  համարում , գտնում  է  ժամանակ  բոլորի  համար  ` բացի քեզանից....
  • Այն մարդիք  ովքեր  իսկապես  թանկ  են  եղել , երբեք  չեն  մոռացվում ...
  • Որքան  քիչ  ճանապարհ  եմ անցել , բայց  որքան  շատ  են սխալներս ....
  • Սովորեցնելով  ինձ  ապրել  քեզանով ,  մի խնդրիր  ապրել  առանց քեզ .....


суббота, 12 октября 2013 г.

0 Իդեալական մարդիկ չկան ....


Կար մի մարդ, ով ամբողջ կյանքն այդպես էլ խուսափեց ամուսնությունից... նա մահացավ իննսուն տարեկան հասակում, իսկ մինչև դա նրան մեկը հարցրեց.
_ Դու այդպես էլ չամուսնացար, բայց այդպես էլ չասացիր,թե ինչու... հիմա կանգնած ես մահվան ճանապարհին, բավարարիր մերհետաքրքրությունն ու բացիր գաղտնիքդ:
_ Այո', ես մի գաղտնիք ունեմ... ես դեմ չեմ եղել ամուսնությանը,պարզապես ես իդեալական կնոջ եմ փնտրել... ես ողջ կյանքս այդպիսի կնոջ փնտրտուքների վրա անցկացրի,_ պատասխանեց ծերունին:
_ Բայց միթե այս հսկայական աշխարհում չգտար այդպիսի մի կատարյալ կնոջ,ով քեզ դուր կգար?
Արցունքները գլորվում էին ծերունու աչքերից.. ու նա ասաց.
_ Գտա'...
_ Այդ դեպքում ինչու չամուսնացաք???
_ Այդ կինը կատարյալ տղամարդու էր փնտրում...

Իդեալական մարդիկ չկան ու պետք չէ ապրել այդպիսի մարդկանց գտնելու երազանքով... իդեալական են մեզ համար դառնում նրանք,ում մենք սիրում ենք :

вторник, 8 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...57



  • Ես չեմ  մոռանում , թե ինչպես  էինք  մենք իրար ժպտում ...
  • Ես ունեմ քեզ... Թվում  է  թե ունեմ , բայց  ես քեզ չունեմ , չեմ  ունենալու , չեմ  էլ  ունեցել ....Դու երազանք ես...
  • Այն  մարդը ով քեզ իսկապես սիրում է , երբեք բաց  չի  թողնի , ոչ  մի  դեպքում ... ոչ մի  հանգամանքում ... երբեք ... հիշիր...
  • Որքան  անգամներ  ենք  մենք  հոգեպես մահանում ... բայց կրկին  ֆիզիկապես  շարունակում  ապրել....
  • Ցավս ուժեղ  է , բայց քո  աչքերն  ավելի , նրանք  բուժում են ցավերս....


суббота, 5 октября 2013 г.

0 Դու իմ աչքերին....


Դու իմ աչքերին այդպես մի նայիր,
Նրանք քեզ ոչինչ,ոչինչ չեն ասի.
Նրանց մեջ լույս կա,պետք է թարգմանել,
Միայն թե զգույշ,հոգատար սիրով,
Քանզի սիրելիս նրանք կտխրեն,
Կապույտ աչքերս հոգսեր շատ ունեն:
Բայց չէ,մեկ-մեկ էլ աչքերիս նայիր,
Նրանք քեզ երբեք,երբեք չեն խաբի,
Նրանք քո դեմքին ժպիտ տեսնելու համար են ծնվել...
                                 Հեղինակ՝ Պարույր Սևակ

пятница, 4 октября 2013 г.

0 Տխուր զրույց ...


Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա... 
                                                              Վահան Տերյան

0 Աստված մեր կողքին է ամեն պահ ...


Ծնվում է մի մարդ և նա պետք է
ամբողջ կյանքը Աստծո հետ քայլի անապատով...Դժվար ու ծանր է անցնում նրա
կյանքը... Երբ կյանքի վերջում այդ մարդը ետ է նայում իր ոտնահետքերին, ասում
է Աստծուն. -Ասա Տեր' ինչու, երբ ես լավ եմ եղել, ավազի վրա երկու զույգ
ոտնահետք է, դու ինձ հետ ես եղել, իսկ երբ վատեմ եղել, մի զույգ
ոտնահետք է?... Աստված ասաց. -ափսոս որ դու չգիտես, որ երբ վատ ես եղել, ես
քեզ տարել եմ ձեռքերիս վրա... 
Թող որ ամենակարողը միշտ ուղեկից լինի ձեզ և
երբ տեղներտ նեղ լինի, թող առնի իր գիրկը...

0 Դու ...


Ամպե՜լ  է  հոգիս  երկնքի  նման`
  ...երբ  դու` կողքի՜ս  չես…
Սիրտս  է  լալիս ամեն մի
թափվող  հորդ  անձրևի՜ պես... 
Դու` անկոչ  հյու՜ր  ես,
Բայց... սպասված  լու՜ր  ես,
Դու` անվերջ շոյող,
Ու ինձ ջերմացնող
Արևի  շո՜ղ ես...
Դու`  ինձ  խենթացնող,
Կյանքս`  բարդացնող,
ՈՒ...անվերջ կանչո՜ղ
Բայց շուտ  հեռացող
անցյալի... հու՜շ ես..


0 Թափառում ենք փողոցներում...


Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի:

Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքավ դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:

Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…
                                   ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

четверг, 3 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...56



  • Սերը  որը  հաղթահարում  է  հեռավարությունը , ապրում  է  հավերժ....
  • Այն  բառերը որոնք  ես  թաքցնում  եմ  իմ  մեջ , ավելի քան  ուժեղ  են  այն  բառերից  որոնք  ես  արտաբերում  եմ ...
  • Ինձ մեկ ընկերն  էլ  հերիք  է , եթե  իսկական  ու  անկեղծ  է ....
  • Ես  ինչպես  կարող  եմ   բաց  թողնել  քեզ , եթե  ապագաս  քո  անունն  է  տալիս....
  • Երազանքներ  ունեն  բոլորը , բայց  միայն  ուժեղներն  են  մինչև  վերջ  պայքարում  դրանց համար....