суббота, 30 марта 2013 г.

0 Ինչը կարող է դառնալ խնդիր մաշկի համար ...


New York Universit-ի  գիտնականները  զգուշացնում  են  որ  եթե  ձեր  սննդակարգում  շատ  են  կաթ պարունակող   ուտեստները  և  հացը,  շոկոլադը  ավելի  լավ  կլինի  որ  կրճատեք  դրանք ... Նամանավանդ  եթե  ունեք  խնդիրներ  կապված  մաշկի  հետ ...
Մաշկի  հետ  կապված  խնդիրերից  տառապում  են  միլիոնավոր  մարդիք  , սակայն  նրանք  չեն  էլ  փորձում  հասկանալ  թե  ինչը  կարող  է  դառնալ  այդ  խնդիրների  հիմքը ... Նամանավանդ  երբ  դեմքի  վրա  շատ  են  կորյակները , կամ  դեմքի  վրա  ցան  է  նկատվում , խուսափեք  շոկոլադից , հացից և  կաթից  , քանի  որ  դրանք  կարող  է  ավելի  են  խորացնել մաշկի վատ  վիճակը ....

1 Հետաքրքիր ֆոտոշարք Սարոլտա Բեն-ից (Sarolta Ban)..

Այս  տարի  Սարոլտա Բեն-ը  նշում  է  իր  երեսուն ամյակը ...Նա  շարունակում  է  իր  երևակայությունը  օգտագործել պատրաստելով  հրաշալի  նկարներ ... Սարոլտա Բենի  աշխատանքները  պրոֆեսիոնալների  կողմից  գնահատված  են  գերազանց ...

























суббота, 23 марта 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...41







  •  Պետք  է  լինել  խենթ , որպեսզի  հետո  այնպիսի  հուշեր  ունենաս  որ դեմքիդ  ժպիտ նկարեն  .
  • Պետք  է  կարողանալ  լռել  այն  բանի  մասին , ինչը  միայն  քեզ  համար  է  շատ  կարևոր ...
  • Իսկապես  այն  մարդն  է  խաբվում  , ով  ժամանակին  անկեղծ  ժպիտներ  էր  նվիրում ...
  • Հեռու  մնա  ինձանից ... Եթե  դու  ինձ  փորձես  մոտենալ  , ես  քեզ  ուժեղ  կգրկեմ , ու  հաստատ  էլ  բաց  չեմ  թողնի ....
  • Մենք  շատ  հաճախ  ենք  ասում  կարևոր  խոսքերը  նրանց  , ովքեր  մեզ  պետք  չեն  իրականում ....




воскресенье, 17 марта 2013 г.

0 Մարո Մարգարյան (բանաստեղծություններ)



Չէ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն,
Իսկ ես ամեն ինչ ունեցա կյանքում՝
Քեզանից բացի.
Եվ ես ոչնչով միայն մնացի՝
Ունեցա ոչինչ.
Աշխարհում այս մեծ ,
Անսկիզբ, անվերջ
Անհատակ ու լայն,
Չէ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...
****

Հազար անգամ խոստացել եմ ինձ
Ոչ մի պայմանով էլ չսխալվել ,
Սխալվել եմ ես հենց հաջորդ քայլից 
Ու մանկան նման նորից եմ տարվել:
Խաբվել եմ իսկույն արտաքին փայլից ,
Հիացել անսիրտ ժպիտներով սուտ,
Նոր սխալի մեջ բռնել եմ ես ինձ ,
Նոր երդումներ թափել անօգուտ:
Նորից նախատել ու նորից դատել,
Նորից ինքս ինձ հույսերով պատել
Եվ այսպես անվերջ, եվ այսպես աներջ:
Ուսուցչուհու պես խոժոռվել եմ խիստ ,
Աշակերտի պես չոքել իմ առաջ
Ու սիրտս բացել:
Հազար ձեվերով հսկել եմ ես ինձ,
Բայց խոսքս պահել չեմ կարողացել :
                                                 ****

Խեղդվելու չափ պետք ունեմ ես
Լավ ընկերոջ ու լավ մարդկանց.
Ոչ մի թավիշ շող ու շքեղ ,
Ոչ մի գունեղ մետաղ ու գանձ .
Ոչ մի թռիչք ՝ երկինք հասնող,
Փառքի կատար ամենախանձ,
Ու պարտադիր սուտ սերերի ,
Ոչ մի կպչուն սոսինձ ու սանձ:
Մաքուր, մաքուր ու լուսնատես,
Լուսաբացի ցուրտ օդի պես.
Ես հոգնել եմ, հոգնել եմ ես
Ձեվացնելով ու ձգելով,
Չեղած լավը սուտ փքելով,
Հույս տալով ինձ, սպասելով,
Ու մեղաներ ինձ ասելով:
Տարիները եկել դիզվել՝
Ծանրացել են թռիչք ու թափ,
Լավ սրտերի պետք ունեմ ես
Խեղդվելու չափ,
Խեղդվելու չափ:


0 Այլասիրություն ( Ալտրուիզմ)



Ալտրուիզմ ֆր.(altruisme)  Լատ. (alter)  Բարոյական  սկզբունք  , որ պատվիրում  է  մարդուն  ճնշել  սեփական  էգոիզմը  անշահախնդիր  ծառայել  << մերձավորներին >> , պատրաստակամ  լինել  զոհաբերելու  սեփական  շահը այլոց  շահերի  օգտին : Բարոյական  փիլիսոփայության  մեջ  տերմինը  ներմուծել  է  ֆր. Փիլիսոփա  և  սոցիոլոգ  Կանտը , որը  տվյալ  սկզբունքը  դրել  է  իր  բարոյագիտական  համակարգի  հիմքում :  Կանտը  գտնում   էր  որ  հասարակության  բարոյական  կատարելագործմանը  կարելի  է  հասնել  մարդկանց  մեջ հատուկ  հասարակական  զգացում  , դաստիարակելով  , որը  պետք  է  հակազդի նրանց  էգոիզմին : Բուրժուական  ըմբռնումը  հիմնվում  է  այն  պատկերաման  վրա  , որ  մարդիկ  իրենց  բնույթով  էգոիստներ  են  և  որ  նրանց  այդ  բնական  հակումը  կարելի  է  հաղթահարել  մարդու  բարոյական  դաստիարակությամբ :

суббота, 16 марта 2013 г.

0 Աֆորիզմներ ...


  •  Իսկական սերը հաճախ է մտածել տալիս մահվան մասին, այդ միտքը ծնունդ է առնում ինքնակամորեն, առանց սարսափի, և մահը դառնում է համեմատության ամենասովորական առարկան, այն գինը, որը կարելի է վճարել բազում բաների համար։   
  • Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է:
  •  Ո՛չ սերը, ո՛չ ատելությունը, ո՛չ էլ անգամ մարդկության կյանքի անցուդարձին մասնակցելու մոլեգին մղումը չեն կարող հոգու համար նույնքան նշանակալից լինել, որքան բարի լինելու ազատությունն ու անհրաժեշտությունը:
  • Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։
  • Սերը հիասքանչ մի ծաղիկ է, բայց պետք է արի լինել` ահավոր անդունդի եզրից այն պոկելու համար... 

среда, 13 марта 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...40



  • Ես դադարեցի  տալ  հարցեր , որովհետև  չէի  ստանում  դրանց բավարար պատասխանները ...Քիչ  սուտ  թե ճշմարտություն՞ ... Ոչ  քիչ ցավ  ու  հիասթափություն ...
  • Երկուսից  մեկը  միշտ  թողնում  է  մյուսին , հարցը  միայն նրանում  է  թե  ով ումից  առաջ  կանցնի ... Էրիխ Մարիա Ռեմարկ
  • Այն  զգացողությունը  որ  քեզ չի  բավականեցնում ինչ-որ  մեկի  գոյությունը , որին  դու  երբեք  չես  հանդիպել ...
  • Երբ  որ  սերը  վերջանում  է , երկուսից  մեկը  անպայման  տառապում  է , իսկ  եթե  ոչ  ոք  չի  տառապում , ապա սերը  երբեք  չի  էլ  սկսվել , իսկ  եթե  երկուսն էլ  տանջվում  են  , ուրեմն  սերը դեռ  ապրում  է ....
  • Մի  փորձիր  տալ  հույսեր  , եթե  դրանք  չես  կարող  արդարացնել ...Դիպչելով  հոգուն  , և  դու  արդեն  պատասխանատու  ես  նրա համար ....

0 Կարոտ


Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՛խ, ի՛նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:  

Հեղ. ՝ Հովհաննես Թումանյան

суббота, 9 марта 2013 г.

0 . . . ♥


Դու  առավոտ  ես , ես  մայրամուտ  եմ 
Մի  ողջ  ցերեկ  է  բաժանում  մեզ ...
Ես տանջվելու  մեջ  այնպես  հմուտ  եմ 
Այնպես  անփորձ  եմ  տանյելու  մեջ 

Ես  մայրամուտ  եմ  , դու  առավոտ  ես , 
Մի ողջ  գիշեր  է  բաժանում  մեզ...
Բայց  ես  շողում  եմ  առավոտի  պես 
Երբ  հեռվից-հեռու  նայում  եմ  քեզ ...
 Հեղ. ՝ Հ.Սահյան

0 Ես այն եմ եղել ...



Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ ձգտել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Հեղ. ՝ Հ.Սահյան

1 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 33



  • ՍԻՐՈ ամենավառ դրսևորումը երջանկությունն  է ......
  • Ես սիրում եմ քեզ, ոչինչ, որ առաջին հայացքից չէ, բայց մինչև մահս է...
  • Ուզում եմ, որ իմ սիրտը ոչ ցավ զգա, ոչ դժգոհություն, ոչ էլ հիասթափություն...
  • Գիտեմ, որ չի կարելի ստիպել մարդուն սիրել քեզ: Պարզապես պետք է ԼԻՆԵԼ մարդ, ում կարելի է սիրել, մնացածը քեզանից կախված չէ…
  • Դու չկաս . . . Այո՛, չկաս արդեն . . . Չկաս իմ ներկայի և ոչ մի էջում . . . Կարծում էի աշունն է խլել քեզ ինձնից , ինչպես ծառի ճյուղից է պոկում տերևը քամին , բայց ոչ՛ . . . Դու չկաս. . . .


четверг, 7 марта 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...39



  • Մեր  ժամանակներում մարդիք  չունեն  ժամանակ  մեկ  մեկու  համար ...
  • Ֆոտոնկարները միակ  ապացույց  են  այն  բանի ՝  որ մենք  ապրել  ենք ...
  • Մարդիկ  հավատում  են  նրան  ինչին  որ  ուզում  են , և  կապ  չունի  դա  ճիշտ  է  թե ոչ ...
  • Խնդիրը  նրանում չէ  որ  ես  չեմ  սիրոջում  մարդկանց , այլ  նրանում  որ  ես  միայնակ  էլ  երջանիկ եմ ...
  • Ես  ցույց  եմ  տալիս  որ  ամեն  ինչ  լավ  է  , հոգեպես  խորտակվելով ...

вторник, 5 марта 2013 г.

0 Ատում եմ ՝ երբ ինձ ասում ես գնա ...


Երբ  ինչ-որ  մեկին ասում  ես  գնա - հասկանում  ես որ  կրկին  մնում  ես մենակ , հասկանում  ես  որ  միլիարդներից  էլ  անկարող  ես  դու  գտնել  նրան ... Կամ  էլ  կգտնես  ավելի  լավին , բայց  ոչ  հարազատ , ոչ  էլ  սիրելի ... Երբ  ինչ-որ  մեկին  ասում  ես  գնա , քեզնից  գնում  է  քո  մի մասնիկը , քո  կյանքից  մի  էջ  - նորից  պոկում  ես , նորից  շպրտում ... Բացում  ես  նոր  էջ նորից  վերնագրում  , նորից  ափսոսում  , ու  հիասթափվում ... Ես  ոնց եմ  ատում  , երբ  ինձ  ասում  են  - գնա , դե գնա ... Ինչպես  հեռանաս  երբ  հուշեր  դարձաց  երջանկությունը  ավելի  ուժեղ  է  քեզ ներսից  խեղդում  , քան  քեզ  նոր  սպասվող  ցավը  կարոտի ...

суббота, 2 марта 2013 г.

0 Անամպ երկինքն ՝ իմ մտքերում ...


Գիտես հոգիս  լիովին  լցվել  է  անամպ , պարզ  ու  ջինջ  կապույտ  երկնքի  լուսավոր շողով ... Երբ  եմ ես այսքան լցված  եղել  ապրելու  ու  թեկուզ  գոյատևելու  ցանկությամբ , երբ  եմ  ես  իրոք  կարողացել  տարբերել , ժպիտն  ու  թախիծն  իրարից , միգուցե  հիմա  եմ  սկսել հավատալ ՝ որ  իրոք  կյանքը  նվեր  է , ու անակնկալներն  էլ  ամենուր  են ... Հիմա  եմ  հասկացել , միգուցե  ուշացած , կամ  էլ  արդեն  ՝ ոչ , որ  ամեն  ինձ  տրվող  օրը  ու  ամեն  գեղեցիկ  լուսաբացը , ամեն  ամենը  ինձ  շրջապատող ,  իմ  երջանիկ  կյանքի գեղեցիկ  ու  բարի  ընթացքն  են... Ես  ուզում  եմ  ապրել , ուզում  եմ ժպտալ , ու  ուզում  եմ  որ  ամեն  առավոտս դիմավորեմ  այնպես  ինչպես այժմ ... Կողքիս  լինեն  ում  սիրում եմ , ում  կարիքը շատ  , շատ  զգում եմ ....