- Կյանքի մայիսը լոկ մեկ անգամ է ծաղկում:
- Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի:
- Պատիվը կյանքից թանկ է:
- Դեռ ոչ ոք չի ծնվել, որ զերծ լինի տառապանքից:
- Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասությունը:
- Որքան ուժեղ է մոլորությունը, այնքան հաղթանակում է ճշմարտությունը:
- Բառերը սին սրտեր չեն թեթևացնի :
- Հիմարության դեմ անզոր են նույնիսկ աստվածները :
- Խելոք մարդիք շրջահայաց են :
- Խելոքների համար նմանվելը ստորացուցիչ է ;
- Բանաստեղծի համար միայն ոգեշնչումը բավական չէ . պահանջվում է զարգացած մտքի ոգեշնչում :
- Որքա՜ն շատ են ճշմարտության թշնամիները: Սարսռում է հոգիս, Լույսն, ավա՜ղ, սկսել են խեղդել կույր չղջիկները:
Показаны сообщения с ярлыком Շիլլեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շիլլեր. Показать все сообщения
воскресенье, 10 июня 2012 г.
0 Ֆրիդրիխ Շիլլեր
пятница, 9 марта 2012 г.
0 Շիլլերի նամակը Լոտտային...
<< Արդյոք ճիշտ է սիրելի Լոտտա , որ Կարոլինան հաղորդեց ինձ .. նա կարդացել է ձեր հոգում այն , ինչի մասին ես չեմ համարձակվել խոստովանել ինքս ինձ :
Ախ , որքան ծանր էր ինձ համար պահել այդ գաղտնիքն մեր ծանոթության մեկ օրից : Այն օրից , ինչ միասին ենք հաճախ արիություն դրսևորելով , պատրաստվում էի գալ Ձեզ մոտ ՝ խոստովանելու , բայց չէի կարողանում : Իմ ցանկությունն ինձ թվում էր եսասիրություն , և վախենում էի , որ չկարծեք , թե միայն իմ երջանկության մասին եմ մտածում . Եթե պատահեր այնպես , որ Դուք չկարողանայիք ինձ համար լինել այն , ինչ ես էի ձեզ համար , ուստի կխաթարվեր մի հրաշալի ներդաշնակություն ու նաև Ձեր ՝ քրոջս բարեհաճությունը . Բայց և այնպես , լինում են պահեր երբ հույս արթնանում էր . միասին լինելու երջանկություն . այն վեր է ամեն ինչից , ես անգամ պատրաստ էի զոհաբերել ամեն ինչ ՝ դրան հասնելու համար . Դուք կարող էիք լինել երջանիկ առանց ինձ , բայց դժբախտ իմ պատճառով երբեք . Դա ես հաստատ զգում էի , երբ մտածում հուսադրվում էի : Դուք կարող էիք տրվել ուրիշին , բայց ոչ ոք չէր սիրի Ձեզ այնպես մաքուր ու քնքուշ . Ոչ մեկի համար Ձեր երջանկությունը չէր լինի սրբություն , ինչպես ինձ համար : Ձեր երջանկությունը չէր լինի սրբություն ինչպես ինձ համար : Իմ կյանքի ամենաթանկագինը նվիրաբերում եմ Ձեզ : Եթե ես ձգտում էի ազնվանալ միմիայն Ձեզ արժանի լինելու , Ձեզ ավելի երջանիկ դարձնելու համար : Հոգիների վեհությունն իսկական բարեկամության ու սիրո գրավականն է . Մեր սերն ու բարեկամությունը կլինեն հավիտենական , քանի որ դրանք բխում են ճիշտ այդպիսի զգացմունքներից :
Մոռացեք այն ամենն , ինչը պիտի բռնանա ձեր սրտին , տրվեք ձեր զգացմունքներին : Ապացուցեք այն , ինչի մասին ինձ հուսադրեց Կարոլինան : Ասացեք ինձ , որ ուզում եք իմը լինել , և որ դա զոհողություն չէ Ձեր կողմից : Համոզեք ինձ գոնե մեկ բանով : Մեր հոգիները վաղուց էին մոտ միմիանց : Թող չքվի օտարը , որ մինչը հիմա կար մեր միջը և թող ոչինչ չարգելի մեր հոգիների մերձեցմանը : Ցտեսություն ունենալ , որ նկարագրեմ իմ հոգու տվայտանքները , երբ մերթ երջանիկ էի , մերթ՝ դժբախտ . Դեռ իչքան բան ունեմ ասելու Ձեզ :
Մի հապաղեք ցրել իմ կասկածները . Իմ կյանքը , իմ ապագան թողնում եմ Ձեր հայեցողությանը . Վաղուց չեմ պատկերացնում այն առանց Ձեր ներկայության :
Ցտեսություն , սիրելիս >> :
Подписаться на:
Сообщения (Atom)

