среда, 18 января 2017 г.

0 Մտքերիս անկյունը ...90



  • Լռիր .... Նայիր  աստղերին  ու գնահատիր որ ապրում ես .....
  • Ամբողջ  մեր  կյանքը  բաղկացած  է  բաժանումից և  հանդիպումից ....Ամբողջ  կյանքում  դում կամ  հեռանում  կամ  վերադառնում ես .....
  • Մեկ  վարկյանը  հերիքում  է  ամեն  ինչ  փչացնելու  համար .... Եվ մի կյանքը  բավական  չէ  ամբողջը ուղղելու  համար ... Այնպես  որ  ինչ-որ  բան անելիս  մտածեք  ամբողջ  մի կյանք  արժե այդ մեկ  վարկյանը .....
  • Միշտ  երջանկության  համար  պետք է պայքարել .... Նույնիսկ  կռիվ տալով ինքդ  քո դեմ ............
  • Երջանկությունը -լուռ է , հարմարավետ , ու  հարազատ ......

0 Հատված մի գրքից ......Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451°»



Ես ամենից շատ սիրում եմ մարդկանց դիտել: Երբեմն ողջ օրն անցկացնում եմ մետրոյում, նայում ու լսում եմ մարդկանց: Ընդամենն ուզում եմ ինձ համար պարզել, թե նրանք ովքեր են, ինչ են ուզում և ուր են գնում: Երբեմն նույնիսկ կեսգիշերին զբոսայգի եմ գնում և հրթիռային ավտոմեքենաներով զբոսնում քաղաքի արվարձաններով: Ոստիկանների պետքն էլ չէ, կարևորը, որ մեքենաներն ապահովագրված լինեն: Բավական է, որ նրանք վճարեն իրենց տասը հազար դոլար արժողությամբ ապահովագրության համար, և՛ նրանք են գոհ ու երջանիկ, և՛ ոստիկանները: Երբեմն գաղտնի ականջ եմ դնում մարդկանց խոսակցություններին մետրոյում կամ էլ հանքային ջրերի կրպակների մոտ։ Եվ գիտե՞ք ինչ։
– Ի՞նչ։
– Մարդիկ ոչ մի բանի մասին էլ չեն խոսում։
– Ո՞նց կարող է պատահել։
– Այո՛, ոչ մի բանի մասին։ Անընդհատ խոսում են մեքենաներից, հագուստից, ողավազաններից և ամեն ինչի վերջում անիմաստ բացականչում են՝ փառահեղ է: Սակայն նրանք բոլորը նույն բանն են ասում, բոլորն անխտիր: Իսկ սրճարաններում գրեթե միշտ միևնույն հումորային հոլովակներն են պտտվում, գրեթե միշտ, իսկ երաժշտական պատերին միշտ միևնույն գունավոր նախշերն են վետվետում, ամբողջը միայն գույների խաղ է, անիմաստ, վերացական մի բան: Թանգարանների մասին էլ չասեմ, եղե՞լ եք որևէ թանգարանում: Ամեն բան վերացական է: Այսօր մեր շուրջն ամեն բան վերացական է ու անիմաստ:

0 Ալբեր Քամյու «Ժանտախտը»

 
Ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա: