Показаны сообщения с ярлыком Վահան Տերյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վահան Տերյան. Показать все сообщения

пятница, 4 октября 2013 г.

0 Տխուր զրույց ...


Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա... 
                                                              Վահան Տերյան

вторник, 17 апреля 2012 г.

0 Անծանոթ աղջկան ...





Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:


Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:


Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

пятница, 13 апреля 2012 г.

0 Հրաժեշտի խոսքերից ...

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա... 

вторник, 7 февраля 2012 г.

0 Ես սիրում եմ ...



Ես  սիրում  եմ  քո  մեղավոր  աչքերը  խոր , 
                Գիշերի  պես  խորհրդավոր .
Քո  մեղավոր  ,  խորհրդավոր  աչքերը  մութ , 
               Որպես  թովիչ  իրիկնամուտ .
Քո  աչքերի  անծայր  ծովում  մեղքն  է  դողում ,
               Որպես  գարնան  մթնշաղում .
Քո  աչքերում  կա  մի  քնքուշ  բախտի  վերհուշ ,
               Արբեցումի  ոսկե  մշուշ ...
Մոլորվածին  անխոս  կանչող -  փարոսի  շող ,
               Քո  աչքերը  հոգի  տանջող , 
Ես  սիրում  եմ  գգվող-անգութ  աչքերդ  մութ , 
               Որպես  գարնան  իրիկնամուտ .....

суббота, 28 января 2012 г.

0 Ես չեմ հիշում ...



Ես  չեմ  հիշումª  ե±րբ  և  ո±ւր 
Հանդիպեցի  քեզ , ու  դու 
Վրդովեցիր  համր  ու  լուռ 
Հանգստությունն  իմ  հոգու ...


Գիտեմ , գիտեմ այս աղոտ
Երկրում  քեզ  չեմ  գտնելու , —
Դու  անհայտ  ես , անծանոթ , 
Դու  հեռո¯ւ  ես , դու  հեռո¯ւ ...

пятница, 6 января 2012 г.

0 Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս....

Վահան Տերյանի Աշուն բանաստեղծությունը , որը այնքան  հարզատ  է  ինձ ...