Показаны сообщения с ярлыком բանաստեղծություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բանաստեղծություններ. Показать все сообщения

среда, 4 марта 2015 г.

0 Երբեմն կյանքում պահեր են լինում.....


Երբեմն կյանքում պահեր են լինում,
Որ չես հասկանում թե ինչ ես ուզում,
Տխրում ես հանկարծ, թաղվում մշուշում,
Ոչ ոքի անգամ տեսնել չես ուզում...
Մնում ես հանկարծ մեն մենակ կանգնած
Հուշերիդ անհուն մի օվկիանոսում,
Ու թեև շուրջդ ամբոխ հավաքված,
Թվում է հանկարծ մենակ ես ապրում…
Ու պահ է գալիս, որ առանց պատճառ,
Բայց տխրությունն է սիրտդ պարուրում,
Ինչ-որ մի կարոտ կամ դատարկություն
Ամուր թելերով կապել է փորձում...:

Հեղ ՝ Արմեն Նիազյան

воскресенье, 12 января 2014 г.

0 Անծանոթուհուն


суббота, 5 октября 2013 г.

0 Դու իմ աչքերին....


Դու իմ աչքերին այդպես մի նայիր,
Նրանք քեզ ոչինչ,ոչինչ չեն ասի.
Նրանց մեջ լույս կա,պետք է թարգմանել,
Միայն թե զգույշ,հոգատար սիրով,
Քանզի սիրելիս նրանք կտխրեն,
Կապույտ աչքերս հոգսեր շատ ունեն:
Բայց չէ,մեկ-մեկ էլ աչքերիս նայիր,
Նրանք քեզ երբեք,երբեք չեն խաբի,
Նրանք քո դեմքին ժպիտ տեսնելու համար են ծնվել...
                                 Հեղինակ՝ Պարույր Սևակ

пятница, 4 октября 2013 г.

0 Տխուր զրույց ...


Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա... 
                                                              Վահան Տերյան

0 Դու ...


Ամպե՜լ  է  հոգիս  երկնքի  նման`
  ...երբ  դու` կողքի՜ս  չես…
Սիրտս  է  լալիս ամեն մի
թափվող  հորդ  անձրևի՜ պես... 
Դու` անկոչ  հյու՜ր  ես,
Բայց... սպասված  լու՜ր  ես,
Դու` անվերջ շոյող,
Ու ինձ ջերմացնող
Արևի  շո՜ղ ես...
Դու`  ինձ  խենթացնող,
Կյանքս`  բարդացնող,
ՈՒ...անվերջ կանչո՜ղ
Բայց շուտ  հեռացող
անցյալի... հու՜շ ես..


среда, 25 сентября 2013 г.

0 Սիրո համար չկա հասակ....


Սիրո համար չկա հասակ,
Ո՛չ էլ արգելք, խոչընդոտ,
Սերը սրտի անմար կրակ՝
Թեկուզ լինի հիվանդոտ...
Սերը աստծո տված պարգև,
Բո՛ց է անմար սրտիդ մեջ, 
Թե նա հանգավ, չկա այլև Ո՛չ ջերմություն, ո՛չ արև... 
Սիրուց ոչ ոք չի՛ հագեցել, 
Ո՛չ էլ ծարավ են մարել, 
Սերը կյանքի արմատն է խոր Որից ցողուն է ծնվել...

понедельник, 23 сентября 2013 г.

0 Ոսկին վերստին ոսկի է մնում....


Շրթերիս վրա խոսքեր են դողում` Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել. -Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՛ծ Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն` Ոչնչի՜ համար,- Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ... Շրթեիրս վրա խոսքեր են դողում` Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՛ծ, Ինչես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերստին ոսկի՜ է մնում...

0 Թող գիժ համարեն ....


Թե մեղքս միայն Մեկ անգամ տեսած նուրբ ուրվագծիդ սիրահարվելն էր, Թող գիժ համարեն չսիրողները… Թե մեղքս միայն Չգրկած գիրկդ մանկան ջերմությամբ փառաբանելն էր, Թող գիժ համարեն սառնարյունները… Թե մեղքս միայն Ձեռքդ ձեռքիս մեջ նույնիսկ չսեղմած սեր խոստանալն էր, Թող գիժ համարեն անհավատները… Բայց “կույր” աչքերով Իմ սիրող սիրտը քեզ նվիրելը թե մեղք համարես, Այդժամ հիրավի ես կխենթանամ…

четверг, 29 августа 2013 г.

2 Ես քեզ սիրել եմ , չեմ ատի երբեք ...


Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք
Իսկական սերը չի կարող ատել
Միայն կափսոսեմ որ սիրել եմ քեզ
Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք:
Գուցե քեզ նման շատ շատերը կան
Գուցե եվ դու ես նմանը միայն:
Եթե քեզ նման մեկին հանդիպեմ
Չեմ սիրի երբեք, ես հաստատ գիտեմ
Շատ բարդ է կյանքը գուցե ինձ համար
Առավել բարդ է մարդն իր էությամբ
Ես քեզ չեմ ատի ապրիր քեզ համար
Թող չհանդիպես երբեք բարդության
Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք
Իսկական սերը չի կարող ատել
Ատում են միայն անզորությունից
Կատաղությունից ու հիվանդ խանդից:
Պետք է հարմարվել, կյանքի հետ քայլել
Պետք է այս կյանքում նոր էջեր բացել:
Նոր կյանքով ապրել, ծաղկել ու շնչել
Եվ դաԺան ցավը շատ խորը թաղել:

среда, 24 апреля 2013 г.

0 Սեր.... Բանաստեղծություններ ....


            

                        ****
Ներիր եթե շատ եմ սիրել, բայց հասկացիր,
Ներիր եթե չեմ հասկացել, բայց իմացիր,
Ներիր եթե չեմ իմացել, մի արտասվիր,
Ներիր եթե չեմ արտասվել անգամ քեզ մոտ,
Լավ իմացիր ցուրտ ու խավար իմ սենյակում ոռնացել եմ սիրո ցավից,
Ներիր եթե ցավ եմ տվել, ինձ հասկացիր չեմ գիտակցել,
Հակառակված ողջ աշխարհին տառապյալի մահճին պառկած ախոթել եմ ես քեզ համար,
Չեմ վաճառել ես իմ սերը, չեմ ուրացել երբեք ես այն,
Ու թե կյանքում մի օր հանկարծ ինձ չսիրես դու ինձ ներիր,
Ներիր եթե շատ եմ սիրել...
                                      **** 

Իմ  սերը  քեզ  չտվեց  ոչինչ…
Հալվեց  երազս`ձեռքերիդ  վրա,
Զուր  էի  փնտրում` հայացքս  դեմքիդ,
Որ  ինձ  չլքես,որ  կողքիս  մնաս…

Իմ  սերն  այդպես  էլ  քեզ  չհամոզեց,
Թե  որքան  խենթ  եմ  կարոտի  հարցում,
Որ  քեզ  պատրաստ  եմ  կյանքովս  պահել,
Միայն  թե  լինես  կողքիս, իմ  սրտում…

Իսկ  դու  ընտրեցիր  մեկ  այլ  ճանապարհ,
Մեղադրեցիր  ինձ  իմ  սիրո  հարցում,
Եվ  քո  հայացքը`  մերկ  սառույց  դարձած,
Կարոտս  դարձրեց  մի  կապույտ  մշուշ…

Բայց  սերս  քայլեց  իր  դժվար  ճամփով,
Շատ  հաճախ  ապրեց  միայն  քեզ  համար,
Մաքառեց  անվերջ, տենչաց, որ  մի  օր
Նոր  երազ  դնի  ձեռքերիդ  վրա…
                                  ****

Կարոտս քե՜զ է փնտրում
Ու եկել է կանգնել `            
                  սրտիդ շեմին.
Բա՜ց դռներդ` ներս թող նրան
Կարոտս լացե՜լ է ուզում`         
                      քո սրտում...
                                 ****

Մի՛ նայիր աչքերիս մեջ.
Դու այնտեղ ցավ ու վիշտ կտեսնես:
Մի՛ թափանցիր հոգուս մեջ.
Դու այնտեղ խելագարի կհանդիպես:
Երբեք ու երբևէ մի՛ զննիր հոգիս`
Այնտեղ դատարկ է նորից...
Չկա այնտեղ սեր,սիրո նշույլ,
Կամ թե հույսի մի դուռ:
Ես խենթ եմ,
Իսկ դու` խենթի գերին:
Ես կարոտ եմ քո աչքերին,
Իսկ դու կարոտ իմ ձայնին:
Մի՛ նայիր աչքերիս մեջ,
Դու այնտեղ ցասում ու սեր կտեսնես,
Մի՛ թափանցիր հոգուս մեջ,
Դու այնտեղ սիրահարվածի կհանդիպես,
Երբեք ու երբևէ մի զննիր հոգիս, 
Թե չէ գերի կընկնես նորից.
Գերի, որ երբեք չի ազատվի,
Գերի, որ ազատության լույս չի տեսնի,
Գերի, որ դաժան պատմությանը կենթարկվի,
Գերի, որին իմ սերը կփաղաքշի...




воскресенье, 17 марта 2013 г.

0 Մարո Մարգարյան (բանաստեղծություններ)



Չէ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն,
Իսկ ես ամեն ինչ ունեցա կյանքում՝
Քեզանից բացի.
Եվ ես ոչնչով միայն մնացի՝
Ունեցա ոչինչ.
Աշխարհում այս մեծ ,
Անսկիզբ, անվերջ
Անհատակ ու լայն,
Չէ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...
****

Հազար անգամ խոստացել եմ ինձ
Ոչ մի պայմանով էլ չսխալվել ,
Սխալվել եմ ես հենց հաջորդ քայլից 
Ու մանկան նման նորից եմ տարվել:
Խաբվել եմ իսկույն արտաքին փայլից ,
Հիացել անսիրտ ժպիտներով սուտ,
Նոր սխալի մեջ բռնել եմ ես ինձ ,
Նոր երդումներ թափել անօգուտ:
Նորից նախատել ու նորից դատել,
Նորից ինքս ինձ հույսերով պատել
Եվ այսպես անվերջ, եվ այսպես աներջ:
Ուսուցչուհու պես խոժոռվել եմ խիստ ,
Աշակերտի պես չոքել իմ առաջ
Ու սիրտս բացել:
Հազար ձեվերով հսկել եմ ես ինձ,
Բայց խոսքս պահել չեմ կարողացել :
                                                 ****

Խեղդվելու չափ պետք ունեմ ես
Լավ ընկերոջ ու լավ մարդկանց.
Ոչ մի թավիշ շող ու շքեղ ,
Ոչ մի գունեղ մետաղ ու գանձ .
Ոչ մի թռիչք ՝ երկինք հասնող,
Փառքի կատար ամենախանձ,
Ու պարտադիր սուտ սերերի ,
Ոչ մի կպչուն սոսինձ ու սանձ:
Մաքուր, մաքուր ու լուսնատես,
Լուսաբացի ցուրտ օդի պես.
Ես հոգնել եմ, հոգնել եմ ես
Ձեվացնելով ու ձգելով,
Չեղած լավը սուտ փքելով,
Հույս տալով ինձ, սպասելով,
Ու մեղաներ ինձ ասելով:
Տարիները եկել դիզվել՝
Ծանրացել են թռիչք ու թափ,
Լավ սրտերի պետք ունեմ ես
Խեղդվելու չափ,
Խեղդվելու չափ:


суббота, 9 марта 2013 г.

0 . . . ♥


Դու  առավոտ  ես , ես  մայրամուտ  եմ 
Մի  ողջ  ցերեկ  է  բաժանում  մեզ ...
Ես տանջվելու  մեջ  այնպես  հմուտ  եմ 
Այնպես  անփորձ  եմ  տանյելու  մեջ 

Ես  մայրամուտ  եմ  , դու  առավոտ  ես , 
Մի ողջ  գիշեր  է  բաժանում  մեզ...
Բայց  ես  շողում  եմ  առավոտի  պես 
Երբ  հեռվից-հեռու  նայում  եմ  քեզ ...
 Հեղ. ՝ Հ.Սահյան

0 Ես այն եմ եղել ...



Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ ձգտել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Հեղ. ՝ Հ.Սահյան

вторник, 30 октября 2012 г.

0 Մեր սերն ուրիշ էր ....


Այդ  օրն  էլ  կգա  մեզ  համար  մի  օր 
Եվ  մեր  հուշերի  հորիզոններում  
Մեր  գարունները 
Անհասանելի  բույրով կբուրեն 
Մեր  ամառները  
Ամռան  հուշերից քաղցր  կծորան 
Մեր  աշունները  ոսկի  կլինեն
Եվ  կրկնակի  թանկ ...
Այդ  գարունների  բույրերով  անհաս ,

Այդ  ամառների  քաղցրությամբ  անուշ 
Կգանք  կկանգնենք 
Մեր  աշունների  ոսկիների  մեջ 
Կրկնակի  անգամ 
Հազարապատիկ  հարազատ  ու  ջերմ 
Եվ  անզոր  ու  զոր  մենք  կշշնջանք ՝ 
Մեր  սերն  ուրիշ  էր ....
                                                           Գևորգ  Օհանյան

0 Իմ անունը ...



Իմ անունը,
Իմ անունը
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում,
Հավատարիմ մնալով քեզ՝
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի,
Անմեկնելի քո խորհրդով...
Ես լսել եմ ուզում քեզնից,
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, քո կանչը՝ ինձ:
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՛ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:
Իմ անունը:ողջ աշխարհի համար անտես՝
Քո հնչումով ամենալավ բառն է դառնում:
...Իմ անունը սիրում եմ ես,
Երբ դա դու ես արտասանում... 
                                                     Լևոն Միրիջանյան

понедельник, 29 октября 2012 г.

0 Քո անունը ...


Քեզնով  է  լցված , 
Ախ իմ տունն  ու  աշխարհը 
Ճանապա՞րհ  է  , թե՞  լույս  է  քո  անունը ..
Քեզնով  է  բացվում  երկնքի  սուրբ  կամարը 
Ժամանա՞կ  է  միթե  քո  անունը 
Նահանջում  են  կամքիս 
Լուրջ  պահակն  ու  հսկիչը
Քո  պատկերն  է  նվաճում  իմ ամրոցը 
Այքան  շատ  այնքան  շատ , 
Այնքան  շատ  ես  բայց  քիչ  ես , 
Ախ  ծարավ  ու  կարոտ  է  քո անունը ....
                                               
                                                Արշալույս Մարգարյան 

понедельник, 30 апреля 2012 г.

0 Պարույր Սևակ ... Գժվում եմ ...




Եվ ինձ լսելով՝ 
Կարող են ասել. 
«Գժվե՞լ է, ի՜նչ է». 
Իսկ ես էլ կասեմ. 
«Այո՛, գժվե՜լ եմ, 
Ինչո՞ւ չգժվել»: 


Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: 
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: 
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, 
Կեղև չի պատռի հատիկը նռան: 
Ծառե՞րն են փթթում՝ 
Գժվա՜ծ են անշուշտ: 
Երկի՞րն է պտտում՝ 
Գժվա՜ծ է անշուշտ... 


Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ 
Բե՛րք չեն դառնալու: 
Թաթերը մինչև կարգին չգժվեն 
Ձե՜ռք չեն դառնալու: 


Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ 
Ե՜րգ չեն դառնալու... 


Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի...