четверг, 29 августа 2013 г.

2 Ես քեզ սիրել եմ , չեմ ատի երբեք ...


Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք
Իսկական սերը չի կարող ատել
Միայն կափսոսեմ որ սիրել եմ քեզ
Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք:
Գուցե քեզ նման շատ շատերը կան
Գուցե եվ դու ես նմանը միայն:
Եթե քեզ նման մեկին հանդիպեմ
Չեմ սիրի երբեք, ես հաստատ գիտեմ
Շատ բարդ է կյանքը գուցե ինձ համար
Առավել բարդ է մարդն իր էությամբ
Ես քեզ չեմ ատի ապրիր քեզ համար
Թող չհանդիպես երբեք բարդության
Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք
Իսկական սերը չի կարող ատել
Ատում են միայն անզորությունից
Կատաղությունից ու հիվանդ խանդից:
Պետք է հարմարվել, կյանքի հետ քայլել
Պետք է այս կյանքում նոր էջեր բացել:
Նոր կյանքով ապրել, ծաղկել ու շնչել
Եվ դաԺան ցավը շատ խորը թաղել:

0 Մտքերիս անկյունը ...51


  • Ոչ  մեզանից  առաջ , ոչ  մեզանից  հետո չի  գտնվի այնպիսի մեկը  ով  կապրի  առանց սխալների .... Սխալները  մեզ  համար են...
  • Սերը  -  այն  չէ  ում  հետ  դու  քեզ  կարող  ես  քեզ միշտ  տեսնել , սերը  այն  է  առանց  ում  դու  չես  էլ  կարող  քեզ պատկերացնել...
  • Գեղեցկությունը  չի  ստիպում  մեզ  սիրել , սերն  է  ստիպում  գեղեցիկը  տեսնել ....
  • Սերը - հրաշք  է , միայն  թե  փոխադարց  լինի ...
  • Առանց  սիրո  ապրելը  հեշտ  է , բայց  կարծես  թե  իմաստն  է  կորում  ապրելու....

понедельник, 19 августа 2013 г.

0 Երգեր , որոնք հաճախ լսում եմ ...

 Իսպաներեն  լեզուն  շատ  գեղեցիկ  լեզու  է , իսկ  երգերի  մասին  խոսք  լինել  չի  կարող ...
 1. 
2.
3.

4.
5.




0 Ես ու Դու ...



  • Իսկ մի օր մենք կներենք ինքներս մեզ,ես ինձ կներեմ, որ չցանկացա լինել հերթականը դու` քեզ, որ չցանկացար լինել միակը …
  • Լռության իրական պատճառը կարող ես միայն աչքերում կարդալ.....
  • Ամենաուժեղ ցավը դա թշնամու տվածը չէ,,,, այլ այն, ովքեր խոստացան միշտ լինել կողքիդ, բայց չեղան....
  • Վառեցիր մի լու՜յս իմ հոգու խորքում...Տվեցիր ինձ հույս, որ ապրե՜մ կյանքում...Սակայն հեռու ես,դա է խանգարում,որ թախծում եմ լուռ ու քե՜զ` կարոտում...
  • - Չգիտեմ… Գուցե տարիներ հետո ափսոսամ քեզնով ապրելուս համար, սակայն այս պահին ամեն ինչ կտամ, ներկաս քեզանով ներկելու համար...

четверг, 8 августа 2013 г.

0 Մենք շատ ենք շտապում ...


Մենք այնքան ենք շտապում ինչ-որ մեկին սիրելի կամ ընկեր անվանել։ Սկսում ենք աղոթել ինչ-որ մեկի համար ծանոթության հենց առաջին օրվանից։ Մենք մեզ համար իդեալական կերպարներ, իդեալական կյանք ենք նկարում։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։ Նկարված բոլոր հույսերը փլվում են հենց առաջին թեթև քամուց։ Երբ սխալվում ես որևէ մեկի հարցում, դատարկության զգացում ես ունենում… Իսկ դա քիչ բաներով կարելի է լցնել։ Պարզապես երբեմն պետք է սպասել… Կանգ առնել ու սպասել...

0 Ատում եմ....


Ես աշունը չեմ սիրում, գիտե՞ս: Ատում եմ: Դա էլ է ժամանակը փոխել: Ատում եմ աշնանային սառը լուսաբացները, այնտեղ ջերմություն չկա. ջերմացնող չկա: Ատում եմ սառը ձեռքերս, որոնք նույնիսկ երկար շփելուց չեն տաքանում: Ատում եմ կիսաարևը, քանզի առանց նրա ինձ այն պետք չէ: Ատում եմ անձրևոտ ու ցեխոտ մայթերը, որոնք կարծես ավելի են ընդգծում մենությունս: Ատում եմ ընկնող տերևները, որոնք չնայած գեղեցիկ գույներին, միևնույն է տխուր են: Ատում եմ միայնակ մայրամուտները, դրանք ինձ հրաժեշներ են հուշում: Ատում եմ աշունը, քանզի այն նրա հետ չեմ անցկացնում:

понедельник, 5 августа 2013 г.

0 Ֆրիդրիխ Նիցշե


  • Վրեժի եւ սիրո մեջ կինն ավելի վայրի է, քան տղամարդը:
  • Նա, ով իր մեջ քաոս չի ունենում, երբեք աստղեր չի ծնի:
  • Երազները մահվան փոքրիկ պատառիկներ են:
  • Առանց երաժշտության կյանքը սխալմունք կլիներ:

0 4 ճիշտ օրենքներ...



  • Պետք  չէ  ներխուժել  մարդկանց կյանք  և  փորձել մնալ...Եթե  դու  ինչ-որ  մեկին  պետք  ես նա երբեք քեզ բաց չի թողնի....
  • Պետք  չէ  հավատալ  մարդկանց  խոսքերին , նրանք հիմնականում ,  հետագայում  ոչ մի  արժեք  չեն  ունենում...՛
  • Մի  սպասիր  արդարացումների , եթե կա նպատակ , ուրեմն  կլինի  իրականացում...
  • Մի  դատիր ոչ -ոքի , ամեն  մարդ  չէ   որ  պատրաստ  է  քեզ  համար  անել  այն , ինչ  դու  առանց  վարանելու  կանեիր ...

воскресенье, 4 августа 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...50


  • Միշտ  թվալ  երջանիկ , ու  տխրությունը  ներսում  թաքցնե՞լ ... այո այո  դա միանշանակ իմ մասին է ....
  • Եվ  միայն  գիշերն  ենք մենք  հիշում  նրանց , ում իսկապես  կարոտում ենք ....
  • - Ի՞նչու  ես  մարդկանց  այդքան  ցավեցնում ....  - Հիմա  էլ  իմ  հերթն  է ....
  • Մարդկանց  պետք  է  սիրել ... իսկ  իրերը  օգտագործել ...  ոչ  թե  հակառակը ....
  • Այնքան  հաճելի  է  գիտակցել  որ  ինչ-որ  մի  տեղ ինչ -որ  մեկը  քեզ  սիրում  է , սպասում  է , կարոտում  է ....

суббота, 3 августа 2013 г.

0 «Քեզ չունենալու» միտքը...

Ինչ-որ մի բան միշտ պակաս է, ինչ-որ մի բան միշտ կիսատ է, միշտ չի բավարարում ներքին հոգեվիճակս...Նույնիսկ որոշակի երջանիկ պահերին, որ ունենում եմ, միշտ այցելում է Քեզ չունենալու միտքը, որը երջանիկ վայրկյան տևած ժպիտներիս լուռ սառնություն է հաղորդում...«Քեզ չունենալու» միտքը...այն այնքա՜ն անտանելի է..


1 Մտքերիս անկյունը ...49


  • Երբ  որ հասկացա որ ՝ կարոտում  եմ  , արդեն  անզոր  էի … դու գնացել էիր …. Քեզ  չունենալուց , քեզ կորցնելուց  ես  խենթանում  էի … դու  էլ  կողքիս  չէիր , ու  դժվար  էլի  վերադառնաիր … ես  քեզ  սիրում  էի … ափսոս  ուշացած  հասկացա….
  • Լինել սիրված ... միթե  այսքանով  ամեն  ինչ  ասված  չէ....
  • Շատ վաղուց << սիրում եմ >>  ու << խոստանում  եմ >> արտահայտությունները   կորցրել  են  իրենց  իսկական  իմաստները ....
  • Ես  կուզեի  խենթանալ  իսկապես , միայն  այն  դեպքում  երբ  դու  բռնեիր  գոնե մեկ  ձեռքս ....
  • Հրաշալի  է  կողքիդ  ունենալ  այնպիսի  մարդկանց , ովքեր  իրոք  կարող  են  ասել  որ  դու  այս  անգամ  սխալվում ես....