Показаны сообщения с ярлыком Հեղինակային. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հեղինակային. Показать все сообщения

пятница, 20 марта 2015 г.

1 Անկյանքս ....


Ու երբ դատարկությունը քեզ նետում է խորը անդունդ , հասկանում ես որ քո սերն է քեզ խորտակողը ...
Ու  երբ  երջանկությունը  տևում  է  ակնթարթ , ցավը պինդ արմատներ է գցում հոգուդ տակ ....
Օ.. դատարկություն ...տար ինձ  քո  հետ դեպի  անզգայություն , անշնչություն , խլիր այսպես  էլ չստացված  << Անկյանքս >>...
Խլիր  ու մի գթա մարմինս , հոգիս  ու  տրորված  սիրտս ...
Բեկորները  չեն միանում  ու երբեք առաջվանը  չեն  դառնում , վերքերը երբեք  չեն լավանում , օրեցօր  ավելի  են շատանում ...
Իմ << Անկյանք >> կյանքում , կյանքը  վերացել է , լույսը նոսրացել  է , ջերմություն  չկա ...
Օ... դատարկություն  տար << Անկյանք>> կյանքս ....

Հեղ. ՝ Մելինե Տոնոյան 

четверг, 5 марта 2015 г.

0 Ներիր ...


Քեզ հանդիպելիս էլ  չեմ  ողջունի , չեմ կարող ներիր ...
Ներիր որ  էլ  քեզ չեմ էլ  ժպտալու
Աչքերս  հոգիդ  չեն  ջերմացնելու ,
Ներիր որ  էլ քեզ չեմ կարեկցելու ,
Սիրտս  էլ  վիշտդ չի  հասկանալու ...
Ներիր  առաջվանը  էլ  չեմ  լինելու ,
Հոգիս  քո  համար  էլ  չի  ապրելու , 
Ներիր  որ  էլ  ես " Ես " չեմ  լինելու ....



суббота, 27 сентября 2014 г.

0 Աշնանային օր ...


Աշնանային օր ...մեկ  բաժակ  տաք  սուրճ .... 
ու  մեկել  դու ....
Արթնանում  եմ  ու  ստանում  նամակդ ....  Բարի  լույս  քաղցրս , քեզ  լավ  օրեմ  մաղթում... 
Սրանից  առավել  ինչը  կարող  է  նույնքան  հաճելի  լինել  մարդուն...  երևի  թե  ոչինչ ...  Սիրված  լինելուց , զգալուց  որ  ինչ որ   մի  տեղ  , քեզ  շատ սիրող  մարդ  կա , ու  սպասում  է  քեզ , հավատում  է  քեզ....
  Ու  տարօրինակն  այն  է , որ  ամեն  անգամ  կարդալուց  նրա նամակները  նույն  փոթորիկն  է  մեջդ , ու  նույն  հիմարիկի  ժպիտն  է   հայտնվում  դեմքիդ ... Ես  սիրում  եմ  այդ  ժպիտը , որովհետև  նա  է  այն  պարգևում ....

Քո  աչքերը  լույս  են  արձակում ...
Քո  աչքերը  հույս  են  արձակում ....
Քո  աչքերում   տեսնում  եմ  ինձ ...
Քո  աչքերը  կյանք  են  տալիս....


среда, 27 февраля 2013 г.

0 Ես մենակ եմ ....


Ես սիրտս հանել ու  թաքցրել  եմ փոքրիկ  արկղիկի մեջ , ու  այն  պահել  անհասանելի մի տեղ ... Ես  սովորել  եմ  մենակ լինելուն ... Երբ  մենակ  ես , չունես  վախ - որովհետև  այլևս  ոչ  ոք  չի  կարողանա  քեզ լքել ... Երբ  մենակ  ես , կա առավելություն , չունես  այլևս  թուլություն , չունես  նոր  սպասվող  հիասթափություն , չունես  վախ  կորստի .... 

вторник, 21 августа 2012 г.

0 Ես քո մեջ եմ խորտակվել ....


Քո  մեջ  խորտակվել , քեզնով  եմ  ապրել , քեզնով  եմ  շնչել  ու  ոգեշնչվել ... Քեզ  եմ  որոնել  երբ  մութ է  եղել  , իսկ  երբ  լույս  էր ՝ դեռ  ես  քեզ  տեսել  եմ  աչքերս  էլ  փակ ... քո  մեջ գտել  եմ  այն  ինչ  երազել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  քեզ  կարոտել  ու  տենչացել  եմ , ես  քեզ  սիրել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  խենթի  նման  քեզնով  շնչել  եմ  , քեզնով  լցվել  եմ , քո  մեջ  խորտակվել ...  

среда, 1 августа 2012 г.

0 Ուղղակի մի թող , ու մի հեռանա ..



Թող ապրեմ  քեզնով , թող որ  ես  շնչեմ ... թող  քեզ  կարոտեմ , երբ անգամ  կողքիս  ես ... մի  թող  ես  տխրեմ  , մի թող  արտասվեմ , ուղղակի  մի  թող  ու գնա  հեռու .... Ես քեզ չեմ  թողնի հավատա  երբեք , քանի  որ  սերն  է  լցվել իմ հոգում ... Մի  թող  ինձ մենակ , մի թող  ուղղակի ... Մի թող  իրարից  հեռանանք հեռու ... Դու  ես  որ  ստիպում  ես  արևիս  շողալ , աստղերիս  փայլել , ու  սրտիս  երգել ... ուղղակի մի թող , ու մի  հեռանա ... իմ  կողքին մնա ....

понедельник, 30 июля 2012 г.

0 Ուղղակի արի միմյանց համար լինենք ապագա ....



Ուղղակի  արի  միմյանց  համար  լինենք  ապագա .... արի  չթողնենք  որ  իրար  կորցնենք ... արի  միասին  երջանիկ լինենք , արի  իրարով  շնչենք ու  ապրենք , արի  մենք իրար  կողք- կողքի  լինենք ... Ուղղակի  արի  միմիանց  ժպտանք , ուղղակի  անկեղծ  սիրով  ողողվենք  .... Արի մեզ իզուր - իզուր  չթանջենք , արի  չփաղչենք  իրարից  հեռու .... Արի  ուղղակի  միմյանց  համար  լինենք ապագա ....

суббота, 2 июня 2012 г.

0 Սովորիր բաց թողնել նրան ...




Սովորիր  բաց  թողնել  նրան , ով  որոշել  է  հեռանալ  քեզնից ... Հիշիր դու նրան  ով  դժվար   պահին  կողքիտ  էր  կանգնած ...Մոռացիր  նրան ում  սիրում  էիր , կամ  էլ  սիրում  ես , ով  քեզ  սիրում  էր , կամ էլ  սիրում  է  անչափ , բայց  հիմա  օտար  է  կարծես  .. ԵՎ  դա  ոչինչ  չի  նշանակում , մի  կարծիր  թե  նա այդպես  էր  ուզում , ուղակի  հիշիր  ՝ որ  կյանքն  է  ստիպում ... Սովորիր  բաց  թողնել  նրան , թող  գնա  հեռու ... Սովորիր  տառապել  թաքուն , սովորիր  ապրել  առանց  գույն ...

воскресенье, 22 апреля 2012 г.

0 Կուզեի արտահայտել ...



Կուզեի  արտահայտել  այն , ինչ  ես  զգում  եմ  հիմա ...Բայց  ինչպես  արտահայտեմ  , երբ բառերը  նույնիսկ  չեն  հերիքում ... Ուզում  եմ  գտնել  այնպիսիները , որոնք  հարուստ  են , ու  կարող  եմ  հանգիստ  նվիրել  քեզ , բայց  ինչպես  արտահայտվեմ  երբ  իրոք  բառերը  չեն  հերիքում ... Կարող  եմ  ցույց  տալ  քեզ զգացմունքներս , ամեն  պահ  ապացուցել , իմ  փոքրիկ  սրտի  ` մեծ  սերը ... Քեզ  կնվիրեմ  իմ բարությունը , քնքշությունն  ու  երազանքները ... Քեզ  կնվիրեմ  ամենաթանկս  որ  ունեմ  այս  կյանքում  ` սիրտս  , ու  հոգիս ... Էլ  ոչինչ  չունեմ  , էլ  ինչ  նվիրեմ ... Իսկ  քեզանից  միայն  անկեղծ  սեր  կսպասեմ , որիշ  ոչինչ    էլ  պետք  չէ ....

воскресенье, 8 апреля 2012 г.

0 Մտքերիս անկյունը ... 1

  • Ու ես ամեն օր , քեզ սիրում եմ ավելի ու ավելի , ու կապ չունի թե մենք ինչքան հեռու ենք - դու մեկ է ` իմ սրտում ես միշտ ... ♥™
  • Ես չեմ ուզում , որ ինձ սիրի ամբողջ աշխարհը , բավական են նրանք ովքեր իմ կողքին են , ու սիրում են ինձ ...♥™
  • Ոչ ոք չի կարող ինձ ամբողջովին ճանաչել , ոչ ոք չի  հասկանա ինչով եմ ապրում , ինչով եմ շնչում , ինչ եմ երազում .... հաճախ ես ինքս ինձ չեմ ճանաչում ...♥™
  • Եվ եթե նույնիսկ դու մոռանաս ինձ , մեկ է սիրտս երբեք չի կարող չսիրել քեզ ...♥™
  • Արդեն միևնույն է ` սեր թե ատելություն ... ♥™