Показаны сообщения с ярлыком կարդա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком կարդա. Показать все сообщения

среда, 18 января 2017 г.

0 Հատված մի գրքից ......Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451°»



Ես ամենից շատ սիրում եմ մարդկանց դիտել: Երբեմն ողջ օրն անցկացնում եմ մետրոյում, նայում ու լսում եմ մարդկանց: Ընդամենն ուզում եմ ինձ համար պարզել, թե նրանք ովքեր են, ինչ են ուզում և ուր են գնում: Երբեմն նույնիսկ կեսգիշերին զբոսայգի եմ գնում և հրթիռային ավտոմեքենաներով զբոսնում քաղաքի արվարձաններով: Ոստիկանների պետքն էլ չէ, կարևորը, որ մեքենաներն ապահովագրված լինեն: Բավական է, որ նրանք վճարեն իրենց տասը հազար դոլար արժողությամբ ապահովագրության համար, և՛ նրանք են գոհ ու երջանիկ, և՛ ոստիկանները: Երբեմն գաղտնի ականջ եմ դնում մարդկանց խոսակցություններին մետրոյում կամ էլ հանքային ջրերի կրպակների մոտ։ Եվ գիտե՞ք ինչ։
– Ի՞նչ։
– Մարդիկ ոչ մի բանի մասին էլ չեն խոսում։
– Ո՞նց կարող է պատահել։
– Այո՛, ոչ մի բանի մասին։ Անընդհատ խոսում են մեքենաներից, հագուստից, ողավազաններից և ամեն ինչի վերջում անիմաստ բացականչում են՝ փառահեղ է: Սակայն նրանք բոլորը նույն բանն են ասում, բոլորն անխտիր: Իսկ սրճարաններում գրեթե միշտ միևնույն հումորային հոլովակներն են պտտվում, գրեթե միշտ, իսկ երաժշտական պատերին միշտ միևնույն գունավոր նախշերն են վետվետում, ամբողջը միայն գույների խաղ է, անիմաստ, վերացական մի բան: Թանգարանների մասին էլ չասեմ, եղե՞լ եք որևէ թանգարանում: Ամեն բան վերացական է: Այսօր մեր շուրջն ամեն բան վերացական է ու անիմաստ:

среда, 4 марта 2015 г.

0 Մտքերիս անկյունը ...89



  • Դժվար է, երբ չգիտես կարևո՞ր ես դու մարդու համար, թե՞ ոչ..Դժվար է, քանի որ նա ոչ պահում է քեզ,ոչ էլ բաց թողնում.....
  • Մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հիշողություններ, չեն կարող լինել օտար....
  • Մենք ինքներս ենք սիրում մեզ տանջել՝ հիշելով այն, ինչը կարիք չկա հիշելու,երազելով նրա մասին, ինչը երբեք մերը չի լինի,պայքարելով նրա համար, ով երբեք էլ մերը չի եղել․․
  • Չփոխես արևդ հասարակ լամպերի հետ …
  • Մի փնտրի՛ր ինձ ուրիշների մեջ, ես այնտեղ չկամ...




воскресенье, 8 декабря 2013 г.

0 Կարդա՛ ամեն անգամ, երբ տրամադրություն չունես ....


Երկրի երեսին նվազագույնը 2 մարդ կա, որոնց համար կյանքդ կտաս։
Նվազագույնը 13 մարդ քեզ համակրում է։Միակ բանը, որի պատճառով որևէ մեկը քեզ չի սիրում, այն է, որ նա ուզում է քեզ նման լինել
Քո ժպիտը կարող է երջանկացնել նույնիսկ նրանց, ովքեր քեզ չեն սիրում։
Ամեն գիշեր ինչ-որ մեկը քնելուց առաջ քո մասին է մտածում։Ինչ-որ մեկի համար դու կարևոր նշանակություն ունես։Նույնիսկ երբ ամենամեծ սխալն ես գործում կյանքում, դա նույնպես մի լավ բանի է բերում։Երբ կարծում ես, թե կյանքը երես է թեքել քեզնից, նրան ա՛յլ կողմից նայիր։
Միշտ հիշի՛ր՝ եթե կյանքը ևս մեկ հնարավորություն է տալիս, քեզ մոտ ամեն ինչ կստացվի։Կյանքը չափազանց կարճ է առավոտը զղջալով սկսելու համար։
Այնպես որ սիրի՛ր այն մարդկանց, որոնք քեզ լավ են վերաբերվում, մոռացի՛ր նրանց, որոնք այդպիսին չեն, և հավատա՛, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, իր պատճառն ունի։
Եթե հնարավորություն ես ստանում, օգտագործի՛ր այն։ Եթե այդ հնարավորությունը փոխում է կյանքդ, թո՛ւյլ տուր։
Ոչ ոք չի ասել, որ ամեն բան հեշտ է լինելու։