вторник, 10 апреля 2012 г.

0 Չափից շատ ` ուշ էր ...

Շատ-շատ  տարիներ  էր  անցել  այն ժամանակից  , երբ   փորձում  էի  մոռացության  տալ նրան ...չպայքարեցի  սիրուս  համար ... չափազանց հպարտ էի .. 
Տարիները  իրենց  գործն  արեցին , ու  տարան  իրենց  հետ `  հպարտությունս .. Կարոտից  առաջ  եկած  անդունդը  , ինձ  տարավ  դեպի  իր  խորքը ... Նորից  սկսեցի  փնտրել քեզ ... իսկ  երբ  տեսա ` մի  ակնթարթում  ինձ կորցրեցի քո  աչքերում ..  Բայց    ոչինչ  չասելով   հեռացա ...Տեղատարափ  անձրև  էր  սրտումս .. << Ցավի , կարոտի , արցունքների , սիրո  ու  թախիծի >> ջրափոս  էր  առաջացել ...  Որքան  էի  ` փոխվել , որքան  `  հասունացել ... Արդեն  հասկացել  էի  , թե  ինչպես  քանդեցի  երջանկությունս ... Հաղթեց  սերը `  տվյալ  դեպքում  ուշացած , կամ նոր  արթնացած ... Ես ոչինչ  չէի  փոխի ` արդեն  չափից  շատ  էր  ուշ , իսկ  դու  շատ  վաղուց  արդեն ` սիրված  էիր ....

Комментариев нет:

Отправить комментарий