четверг, 4 июля 2013 г.

1 Երազել ...


Երազել ... Դրանից դյուրին բան երևի չկա աշխարհիս վրա ... Երազանքների մեջ չկա տխրություն , թախիծ , չկա անարդարություն ու ցավ : Վատի փոխարեն միշտ լավն է երազանքներում բոլորի...Երազանքներով կարող ես հասնել անգամ անհաս թվացող քո ցանկությանը...Վառ են գույները բոլորի երազանքների , իսկ կյանքը միայն սև ու սպիտակ կինոնկար հիշեցնող միապաղաղ ժամանակահատված է , որն անցնում ենք մենք ... Իսկ ինչու՞...Միթե հույսն է մեռել մեր հոգիներում ... Այն հույսը , որ կյանքը տրված է ապրելու համար և վայելելու ...Գուցե:Երբևիցե զգացել եք երազելու ու չհասնելու ցավը:Հավատացեք , դժվար է գիտակցել երազանքիդ կորուստը :Երազանքին փայփայել ու շոյել է պետք, նա է ձեր կյանքի փոքրիկ ու տաք անկյունը:Երբեմն ավելի լավ է ուղղակի երազել , թեև այն գիտակցոմուվ , որ միայն երազ է , բայց պետք է ապրել թեկուզ երազելով ...Իսկ ես ուզում եմ անվերջ երազել... Թող ձեր երազները մի օր դառնան իրական Ու ձեր հոգիները թող երջանկանան ...

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить