суббота, 10 декабря 2011 г.

0 Տաղանդներ և Հանճարներ



Հանճար բառը նշանակում է անհնարին վիճակից դուրս գալու ելք, հնար,  հանճար այսինքն ճար հանել: Հանճարեղ և տաղանդավոր անհատները արտակարգ իրավիճակներում դրսևորելով անսպասելի և անսովոր կարողություններ, ի զորու են իմաստույթամբ և խորագիտորեն ճար գտնելու, մարդկանց համար գոյությոան և զարգացումի հեռաստաններ բացելու, բարձրացնելու մարդկանց կյանքի մակարդակները, հաղթահարելու դժվարությունները ճգնաժամային իրավիճակներում: Մարդուն սովորաբար չի հաջողվում իրականացնել իրեն բաժին ընկաց ընդունակությունների նույնիսկ մի մասը, որովհետև ընդունակությունը մարդուն տրված հնարավորությունն է, որը կարող է դառնալ իրականություն, կամ էլ մնալ ներզոր վիճակում և ժամանակի ընթացքում կոչել զուր:
 Մարդկության հանճարեղ ստեղծագործությունները անհամար են, սակայն այն մեկնաբանող տեսակետները խիստ սահմանափակ են: Որքան բարձր է մարդկանց օժտվածության աստիճանը այնքան մեծ են նրանց անհատական հոգեբանական  տարբերությունները և հետևաբար նրանց մեջ ընդհանրություններ գտնելը:
 Հանճարեղության միակ առարկայական չափանիշն առ այսօր հանճարեղ արվեստագետի կամ գիտնականի երկերն են, գործունեությունը, նրա ստեղծած արժեքները: դրանց հիման վրա կարելի է հասնել որոշակի պատկերացումների: Թեև հանճարեղության և տաղանդավորության գաղտնիքները հնուց ի վեր բուռն հետաքրքրության առարկա են, սակայն այսօր խստությամբ չեն լուսաբանված: 
Տաղանդավոր և հանճարեղ մարդկանց ճշգրիտ բնութագիրը տալը չափազանց դժվար գործ է, քանի որ որքան բարձր է մարդկանց օճտվածության աստիճանը, այնքան մեծ են նրանց անհատական հոգեբանական տարբերությունները և ավելի դժվար է նրանց մեջ  ընդհանուր գծեր տեսնելը: 
Հանճաեղ և տաղանդավոր մարդիկ մեծ դեր են խաղում իրեց ազգերի պատմության մեջ` փոփոխելով այն: երբ ուշադրություն ենք դարձնում առանձին ազգերի պատմությանը, տեսադաշտի վրա են հայտնվում ինչպես հերոս ազգեր այպես էլ ցածր ու միջին մակարդակի ազգեր: Այս ամենն էլ պայամանվորված է նրանցում հանճարների առկայությամբ: 

Комментариев нет:

Отправить комментарий