четверг, 1 декабря 2011 г.

0 Գույներ եւ դրանց նշանակությունը…

Ինձ թվում է յուրաքանչյուրս էլ լսել ենք այս արտահայտությունները << նա կյանքին վարդագույն ակնոցներով է նայում >> կամ էլ << նա ամեն օր սևի մեջ է >> … Իսկ ինչ եք կարծում մարդու տրամադրությունը կապ ունի նրա հագուստի այն գույների հետ , որը կրում է : Այո , կապ ունի : Գույները և տրամադրությունը ինչ – որ կերպ կապված են : Բազմաթիվ գիտնականներ իրենց ուսումնասիրությունների շնորհիվ ապացուցել են որ գույնը ազդում է տրամադրության , զգացմունքների և մտքերի վրա : Ամեն գույն մարդու ուղեղի վրա տարբեր ռեակցիա է առաջացնում :

Հիմա տեսնենք թե յուրաքանչյուր գույն իրենից ինչ է ներկայացնում :




Դեղին գույնը շատ վառ գույն է : Այն համարվում է թանկարժեք գույն : Քանի որ ոսկին ինքնին դեղին է : Չմոռանանք նաև ասել որ արևը , որը մեզ ջերմացնում է նույնպես ունի դեղին երանգավորում , հենց դրա համար էլ այն համարվում է շատ վառ գույն :
Կարմիրը խորհրդանշական է : Կարմիր գույնը նաև նշանակում է
стоп , ճանապարհ չկա : Եվ վերջապես կարմիր գույնը իրենից ներկայացնում է կրակի գույնը : Այդ պարզ պատճառով էլ հրշեջ մեքենաները ներկված են կարմիր :

Ասում են որ կապույտ գույնը մեր կյանքի աղբյուրն է : Քանի որ երկինքը կապույտ է , կան կապույտ ծովեր : Եվ վերջապես չէ որ այդ ծովերի մեջ ջուր է , որի շնորհիվ էլ երկրի վրա ապրում են – բույսերը , կենդանիները և մենք :
Կանաչը դա հույսի գույնն է : Յուրաքանչյուր գարուն մենք տեսնում ենք մեզ շրջապատող գեղեցիկ բնություն , որը ունի կանաչ երանգավորում : Գարնանը սկսում ենք նոր կյանքով ապրել , և ուրախ լինել :
Սպիտակը խորհրդանշում է մաքրություն , անմեղություն ու պատիվ. Նորածին երեխաներին միշտ հագցնում են սպիտակ : Սպիտակը ավելի է գեղեցկացնում այդ փոքրիկ ու անմեղ էակներին :
Սև գույնը պատմում է դաժանության , նենգության , լրջության մասին : Այն նաև խորհրդանշում է տխրությունը : Դրա համար երբ մարդիք կորցնում են իրենց համար թանկ մարդու կրում են սև գույն :

Комментариев нет:

Отправить комментарий