воскресенье, 4 декабря 2011 г.

0 Սորճի դերը մեր կյանքում ....




Սուրճի հայրենիքը Եթովպիան է , որտեղ հանդիպում է վայրի վիճակում ՝ ծովի մակարդակից 1600-20000 մետր բարձրության վրա : Անունը ծագել է պարսկական օսիֆակոֆե բառից : Որոշ գրական աղբյուրներից պարզվում է որ սուրճը հայտնի է եղել դեռ 10-րդ դարում : Այդ ժամանակ սուրճի սերմերը ամբողջական բովում էին և մարմանդ կրակի վրա եռացնում 15-30 րոպե : Սուրճի սերմերը պարունակում են բիոլոգիական ակտիվ նյութեր , որոնք թերմիկ մշակման ժամանակ հազվադեպ են քայքայվում : Համարվում է սննդարար և առողջացնող ըմպելիք , օգտակար է տաք վիճակում : Ժամանակակից բժշկությունը օգտագործում է սուրճը
որպես բուժող և դիետիկ միջոց : Սուրճում կոֆեինի մեծ քանակությունը բարձրացնում է արյան ճնշումը դրա համար էլ հատկապես օգտակար է հիպոտոնիկ հիվանդներին : Սուրճը որոշ մարդկանց առույգություն է պարգևում , վերացնում գլխացավը , իսկ մյուսների վրա թողնում լռիվ հակառակ ազդեցություն ՝ առաջացնելով գլխացավ և քնկոտություն : Այն մարդիք ովքեր իրենց ինքնազգացողությունը անընդհատ բարձրացնում են սուրճի օգնությամբ , շուտով ընկնում են լռիվ հակառակ ազդեցության տակ : Նրանց վիճակը ավելի է վատանում , զգում են ընդհանուր թուլություն և նույնիսկ ձեռքերի ու մարմնի դող : Սուրճը հակացուցված է հեշտորեն գրգռվող մարդկանց ու տասներկումատնյա խոցով հիվանդներին : Այնպես որ արժե զգուշանալ այդ « սև սատանայից » , որովհետև երբեք չես կարող իմանալ ՝ նրանից ինչ սպասել :

Комментариев нет:

Отправить комментарий