суббота, 3 декабря 2011 г.

0 Հինգ ամենավնասակար զգացումները .



Ավստրալավի հոգեբանները հինգ տարի շարունակ կատարել են հետազոտություններ ՝ ուսումնասիրելով 2000 կամավորների վարքն ու առողջությունը և դրանց արդյունքների հիման վրա առանձնացրել մարդկային հինգ զգացում , որոնց ազդեցությունն առողջության վրա ամենաբացասականն է .


1)Նախանձ
Հոգեբանների եզրակացությունները վկայում են ՝ հարազատներին կամ անծանոթներին մշտապես նախանձողներն ավելի շատ են սրտային հիվանդություններ ունենում . Հիվանդանալու հավանականությունը 2,5 անգամ ավելի է նրանց համեմատությամբ , ովքերշրջապատի նկատմամբ ունեն չեզոք կամ ավելի բարյացակամ վերաբերմունք .
2) Խանդ
Ավստրալացի գիտնականները ասում են երբ մարդը խանդում է , նրա մարմնում խախտվում է հորմոնների հավասարակշռությունը .
3) Ինքնաքնադատություն
Երբ մարդն իրեն ամեն ինչում չափազանց շատ է մեղադրում , ակամա ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը .
4) Խղճահարություն
Սեփական անձի նկատմամբ խղճահարությունը լիարդի համար շատ վտանգավոր է : Եթե մարդիկ անընդհատ իրենց զոհի կարգավիճակում են զգում , նրանց օրգանիզմում սաստիկ ավելանում է ացետիլիխոլին նյութի քանակը , որը հայտնի է որպես << թուլության հորմոն >> , դա հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկումը .
5)Ագահություն
Մարսողական համակարգի խանգարումներն առավել բնորոշ են ազդեցիկ մարդկանց , ովքեր անընդհատ առաջնորդվում են նյութական եկամուտ ստանալու մղումով . Նման մարդիք հաճախ հիվանդանում են բուլիմայով ու անորեքսիայով .

Комментариев нет:

Отправить комментарий