понедельник, 30 апреля 2012 г.

0 Պարույր Սևակ ... Գժվում եմ ...




Եվ ինձ լսելով՝ 
Կարող են ասել. 
«Գժվե՞լ է, ի՜նչ է». 
Իսկ ես էլ կասեմ. 
«Այո՛, գժվե՜լ եմ, 
Ինչո՞ւ չգժվել»: 


Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: 
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: 
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, 
Կեղև չի պատռի հատիկը նռան: 
Ծառե՞րն են փթթում՝ 
Գժվա՜ծ են անշուշտ: 
Երկի՞րն է պտտում՝ 
Գժվա՜ծ է անշուշտ... 


Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ 
Բե՛րք չեն դառնալու: 
Թաթերը մինչև կարգին չգժվեն 
Ձե՜ռք չեն դառնալու: 


Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ 
Ե՜րգ չեն դառնալու... 


Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի...

воскресенье, 29 апреля 2012 г.

1 Ես ապրում եմ սիրելու համար , ոչ թե ատելու ...



Իմ  սրտում  ծնվեց  կարոտից  առաջացած  մի  ալիք , որը  մի օր  վարարելու  էր  և  դուրս  գար  իր  ափերից ... Տվյալ  դեպքում  կասեմ ` զգացի  , որ  արդեն  հասկանում  եմ ` ափսոսանքով  սակայն  սիրում  եմ  քեզ , անիրական  ու  երևի  թե   ոչ  փոխադարձ  սիրով .... Ես  կապվել  էի  քեզ , քո  աչքերին .... Սակայն  կապվել  էի  ինձ  համար  ուժեղ  , քեզ  համար  արձակված  կապերով ...Ես  համոզված  էի  ու  գիտակցում  էի  , որ  ամեն  ինչ  փոխադարձ  չէ այս  կյանքում , բայց  միշտ  հիշում  էի ` որ  ես  ապրում  եմ  սիրելու  համար , ոչ  թե  ատելու ....

0 Կարոտ ... Մաս 2



  1. Գիտես  սիրելիս  քեզ  կարոտելիս  ձեռքս  ակամա  տանում  եմ  սրտիս , չէ  որ  երբ  մեկին  սիրում  ես  ուժգին  պարտադիր  չէ նա  լինի  քո  կողքին , եթե  հեռու  է  քեզանից ` հավիտյան  դա  չի  արգելում  որ  սիրես  նրան , ու  երբ  աչքերդ  լցվեն  արցունքով ,  կուզենաս  տեսնել  նրան  ողջ  հոգով ...
  2. Կարոտ , սրտին տհաճ  , ցավոտ ... Կարոտ  ` ուզում ես ինքը  լինի քեզ  մոտ ...
  3. Որքան  ուզում  եմ  քեզանից  հեռանալ , այնքան  բախտը  ինձ  քեզ  մոտ  է  բերում , որքան  ուզում  եմ  սերտ  մոռանալ , այնքան  ավելի  եմ  քեզ  կարոտում ...
  4. Համը կարոտի ...սահման չգիտի. Որքան հեռանում,այնքան շատանո՜ւմ... Նա....չի՛ վերանում.!
  5. Ասում են` կարոտը տեսք չունի, իսկ իմ կարոտը նույնիսկ սիրտ ունի....

пятница, 27 апреля 2012 г.

0 Նայելով շուրս ՝ ուզում եմ շնչել ...


Ես  գիտեմ  , որ  անկարող  եմ  ինքս  ինձ  փոխել , բայց  չեմ  էլ  ցանկանում այդ անել ... Կուզեի  փոխել շրջապատող  աշխարհը , ու երբ հույսս  անհետանար թաքուն , տխրեի  կամ  էլ  հիասթափվեի  ամենից` նայելով շուրջս  ցանկանայի  շնչել ... Եվ  երբ  հոգումս  խառնաշփոթ  տիրեր , և  անզորությամբ արգելափակվեր  ճանապարհս  , ես  ուժ  գտնեի  կրկին  նայելով  շուրջս... Ես կուզեի  երազել  անվերջ , պայքարել կուզեի վատի  դեմ ..Իսկ  ով , որ  կասեր թե  դու  չես  կարող , ես նրա  բերանը  կկապեի կարերով... Ու  ես  կփոխեմ  երկրային աշխարհը , իսկ  ես չեմ  փոխվի երբեք ...

четверг, 26 апреля 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 16


  1. Պետք  է  մոռանալ  սկզբունքները , երբ  դրանք ` խանգարում  են  սիրել ...
  2. Ես պատրաստ  էի  սիրել  ամբողջ  աշխարհը , ինձ  ոչ  ոք  չհասկացավ , ես սովորեցի ` ատել ...
  3. Սրտին  չես  հրամայի , մեկ  է  այն  քեզնով կապրի ...
  4. Իսկական  սերը  դա   -  առաջին  հայացքից  մինչև  վերջին շոււնչը սիրել  ...
  5. Խոսքերն  ավելորդ  են , ավելորդ են  հիմա ...Աչքերս  մատնում  են  սերն  իմ  ակամա ....

0 Մտքերիս անկյունը ...7


  • Հաճախ  ուզում  ես  հիշողությունիցդ  ջնջել  երջանիկ  օրերը , վախենալով  որ  նրանք չեն  էլ  վերադառնա երբեք ...♥™
  • Երբ  սկսում  է  խանդել  տղան  -  դա  նորմալ  է , իսկ  երբ  սկսում է  խանդել  աղջիկը - այդ  ժամանակ  սկսում  է  3-րդ  համաշխարհային  պատերազմը ...♥™
  • Ատում  եմ  , երբ  գլուխս դնում  եմ  բարձին - ու  սկսում  եմ  մտածել , մտածել , ու  անվերջ մտածել ...♥™
  • Դու  վստահում  ես - իսկ  քեզ  մատնում  են , դու  հավատում  ես - իսկ  քեզ  ստում  եմ , դու  սիրում  ես  - իսկ  քեզ դավաճանում  են , իսկ  հետո  սկսում  են  ասել `  որ  դու  շատ եսասեր  ես ...♥™
  • Շատ  մեծ  երջանկություն  է  ` սիրահարվել  նրան  , ով  վաղուց  քեզ  է  սիրահարված ...♥™

вторник, 24 апреля 2012 г.

0 Նար-Դոս ...


Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողական է, բացի մայրական զգացմունքից։
Ի՞նչ բան է սերը՝ հանրածանոթ սերը մայրակաան զգացմունքի առաջ – մի թշվառ, շուտ բռնկվող և շուտ էլ մարող թղթերի բոց գարնանային արևի հարատև պայծառ ճառագայթների հանդեպ։