среда, 30 октября 2013 г.

0 Ուղղակի կարդա ... ու հասկացիր ...



  • Ո՞վ ես դու, որ դատես այն կյանքը, որով ես ապրում եմ:Ես իդեալական չեմ ու չեմ էլ լինի: Իմ սխալները մատնացույց անելուց առաջ համոզվիր, որ ձեռքերդ մաքուր են: /Բոբ Մառլի/
  • Ինքնասպանը նման է այն շախմատիստին,որը քայլ անելու փոխարեն շուռ է տալիս խաղատախտակը…Մինչդեռ այդ խաղը կարող էր հաղթանակ բերել նրան /Ֆրանկլ/
  • Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան :/Գաբրիել Գարսիա Մարկես/
  • Հույսով լի սիրահարը ավելի մեծ երջանկություն է ապրում քան նա ով արդեն հասել է իր երջանկությանը :/Ֆ.Նիցշե/
  • Եթե դուք չեք անում սխալներ,ապա դուք լուծում եք չափազանց հեշտ խնդիրներ:և դա մեծ սխալ է :/Ֆրենկ Վիլչեկ/

0 Մտքերիս անկյունը ...62



  • Շատ  հաճախ  '' ուղղակի  ընկերը" դառնում է  այն  մարդը  առանց  ում  չես  կարողանում  ապրել ....
  • Մեզ  լավ  հիշողությունները  ավելի  են  ցավեցնում ....
  • Եվ  մոռանալ  ես  քեզ  չեմ  ուզում , իսկ  հիշել  նույնպես , ցավոտ  է  լինում ....
  • Երևի  սովորեմ  ժպիտով  հեռանալ ...
  • Լռությունը  հաճախ  սպանում  է  քո  մեջ  ապրող  ու  սավառնող  վերջին  հույսերը ....

воскресенье, 27 октября 2013 г.

0 Ժամն է արդեն, սիրելիս....


Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու...
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու:

Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:

Այս կորստի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՜ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...
Հեղ. ` ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

0 Մտքերիս անկյունը ...61


  • Մի շտապեք  մարդկանց  պատմել  ձեր  զգացմունքների  մասին , մինչ  այդ  համոզվեք  որ  դրանք  իսկական են ....
  • Յուրաքնչյուր  քայլ  մեր  կյանքում  ինչ-որ  բան  փոխում  է , մենք  ենք  որոշում  թե  որ  ուղղությամբ  քայլենք ...
  • Պետք  է  սկսես  գնահատել  այն  ինչ  ունես , և  կգիտակցես  որ  երջանիկ ես ...
  • Կյանքը  դառնում  է  հիասքանչ  , երբ  էլ  չես  նայում  հետ , ու  սկսում ես առաջ դեպի առաջ  շարժվել ....
  • Եթե  մարդիկ  կարողանային  իմանալ , թե  ով  է  նրանց  մասին  մտածում  ամեն  գիշեր , քնելուց  առաջ , երջանիկները  գուցե  ավելի  շատ  լինեին....

воскресенье, 20 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...60



  • Երբ  հոգիդ  չափից  շատ  է  տխրում , դժվարանում  ես  նայել  ուրիշի  երջանկությանը :
  • Մեզ  մշտապես  փոխարինում  են - ուիրշները...
  • Աշնանը  հեշտ է  լինել  երջանիկ , ընդամենը  մեզ պետք  է - տաք  թեյ , սիրելի  երաժշտություն , ու  մի  փոքրիկ անկյուն ...
  • Ինձ  երբեք  այդքան  սառը  չեմ  զգացել , որքան  քո  կողքին  էր ...
  • Ապրում  ենք  , ժպտում , բայց  գիտենք , որ մեր ներսում իրականում  ինչ-որ  բան  այն  չէ ....

0 Մտքերիս անկյունը ...59



  • Սկսեք  Աստծուն  շնորհակալություն  հայտնել  այն  ամենի  համար  ինչ  ունեք , և  նա կտա  ձեզ  այն  ինչի  կարիքը  ունեք ...
  • Սերը  կրում  է  այնպիսի  ակնոցները , որոնք  աղքատին  ցույց  են  տալիս  հարուստ , անխելքին - խելացի , տգեղին - գեղեցիկ ... 
  • Ժամանակը  տարօրինակ  է , այն  թվում  է  կարճ  երբ  ուշանում ես , ու  թվում  երկար  երբ  սպասում  ես ....
  • Սերը  չի  ընդունում  բացատրություններ , խոստումներ , նրան  արարքներ  են պետք ...
  • Հրաշալի  է  երբ  հեշտությամբ  կարողանում  ես  հրաժարվել  նրանից , ով  դեռ  երեկ  կարծում  էիր  ,կյանքիդ  մի  մասն  էր  դարցել ...



суббота, 19 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...58



  • Որքան կուզեի , որ ինչ-որ մեկը  ինչ-որ  մի տեղ ինձ  սպասեր ... Չէ  որ  երբ  սիրում  են , անպայման սպասում են ....
  • Ցավոտ է  երբ հասկանում ես ,  որ այն մեկը ում քեզ մոտ ես  համարում , գտնում  է  ժամանակ  բոլորի  համար  ` բացի քեզանից....
  • Այն մարդիք  ովքեր  իսկապես  թանկ  են  եղել , երբեք  չեն  մոռացվում ...
  • Որքան  քիչ  ճանապարհ  եմ անցել , բայց  որքան  շատ  են սխալներս ....
  • Սովորեցնելով  ինձ  ապրել  քեզանով ,  մի խնդրիր  ապրել  առանց քեզ .....